«Վեկտոր» կենտրոնի գիտնականները Ռուսաստանում հաստատել են թռչնագրիպի H5N8 շտամով մարդու վարակման առաջին դեպքը: Այս մասին տեղեկացրել է «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Աննա Պոպովան՝ փոխանցում է РИА Новости-ն:
Գիտնականներն այս հիվանդության գենետիկ նյութը հայտնաբերել են Ռուսաստանի հարավում գտնվող թռչնաֆաբրիկաներից մեկի յոթ աշխատակցի մոտ: 2020-ի դեկտեմբերին այնտեղ թռչունների շրջանում բռնկում էր գրանցվել:
Նշվում է, որ բոլոր յոթ վարակվածների ինքնազգացողությունը լավ է, հիվանդության կլինիկական ընթացքը նրանց մոտ թեթև է անցել: