Այսօր Բաղդադի հյուսիսային շրջանում կատաղի բախումներ են տեղի ունեցել Իրաքի անվտանգության ուժերի և «Իսլամական պետության» գրոհայինների միջև՝ փոխանցում է Al Arabiya-ն:
Հակամարտության հետևանքով մահացել են 5 իսլամիստ և Իրաքի անվտանգության 2 աշխատակից:
Իրաքի զինված ուժերի հրամանատարական կազմը տեղեկություն է ստացել, որ ահաբեկչական խմբավորումը ծրագրել է զինված հարձակում իրականացնել երկրի մայրաքաղաքում: