• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ․ Պատերազմի և խաղաղության թեմային ռեժիսորները սկսել են ավելի հաճախ անդրադառնալ. Վարդիկյան Բաց հարթակ․ Պատերազմի և... 20:47
Օրակարգում «Հաճախացած բնական աղետներն են» Օրակարգում «Հաճախացած բնական աղետներն են» 19:40
Օրը՝ 60 վայրկյանում | 12.09.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 12.09.2026 20:36
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Ադրբեջանի ռազմական ագրեսիան․ քրոնիկոն․ 14․10․2020 (օր 18-րդ)
Քաղաքականություն
01:2515 Հոկ, 2020

Ադրբեջանի ռազմական ագրեսիան․ քրոնիկոն․ 14․10․2020 (օր 18-րդ)

1lurer.am-ը հավաքել է Արցախի հետ շփման գծում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների ժամանակագրությունը: Ավելի վաղ ներկայացրել էինք նաև սեպտեմբերի 27-ի, 28-ի, 29-ի, 30-ի, հոկտեմբերի 1-ի, 2-ի, 3-ի, 4-ի, 5-ի, 6-ի, 7-ի, 8-ի, 9-ի, 10-ի, 11-ի, 12-ի, 13-ի դեպքերի քրոնիկոնը:

Ադրբեջանական զինուժի թիրախավորած հիվանդանոցը

Տեսանյութ

Մեր գերիների վիճակի մասին տեղեկություն չեմ կարող հայտնել․ Ադրբեջանը Կարմիր խաչի հետ չի աշխատում․ Հովհաննիսյան

Ցավոք, մեր տղաների վիճակի մասին տեղեկություն չեմ կարող ասել․ ադրբեջանական կողմը բացարձակապես նման բաներ չի ներկայացնում, չի աշխատում Կարմիր խաչի հետ: Այդ մասին ճեպազրույցի ընթացքում ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով գերիների խնդրին։ Հովհաննիսյանը նշել է, որ Ադրբեջանը նույնիսկ սեփական դիակները չի փորձում հանել։

Հակառակորդը մարդկային մեծ կորուստներ է կրել․ Հովհաննիսյան

Հակառակորդն այսօր լայնածավալ գործողություններ է իրականացրել հատկապես հյուսիսային ու հարավային ուղղություններում։ Երկու ուղղություններով էլ փորձել են համառ գրոհներ զարգացնել՝ հիմնականում հրետանային հուժկու, ինտենսիվ կրակով, հետևակով՝ զրահատեխնիկայի մինիմալ կիրառությամբ։ Այդ մասին ճեպազրույցի ընթացքում հայտնել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ Նա տեղեկացրել է, որ  շատ մեծ խտությամբ շարակազմերով, մարտակարգերով է եղել հակառակորդը, որոնց մեր զինված ուժերը պատճառել են մեծ կորուստներ ու հետ շպրտել։ 

Թուրքիան արգելել է իր օդային տարածքով նույնիսկ մարդասիրական օգնության տեղափոխումը. Սինանյանը՝ ԱՄՆ-ից 100 տ օգնության տեղափոխման մասին

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը 22։00-ին մեկնարկած ասուլիսի ընթացքում տեղեկացրել է, որ այդ պահին ԱՄՆ-ից ևս 100 տոննա օգնություն են սպասում, սակայն Թուրքիան արգելել է իր օդային տարածքով նույնիսկ մարդասիրական օգնության տեղափոխումը, ուստի թռիչքը հետաձգվում է։ Ֆինանսական օգնությունը փոխանցվում է «Հայաստան» հիմնադրամի հաշվին: Այս պահին փոխանցվել է մոտ 120 մլն դոլար: 

Ադրբեջանցիների անհարգալից վերաբերմունքը՝ սեփական զոհերի ու դիակների նկատմամբ 

Երբևէ ադրբեջանական բանակի ղեկավարությունը այսպիսի անհարգալից վերաբերմունք չի դրսևորել սեփական զոհերի ու դիակների նկատմամբ։ Դրանք թողնված են դաշտերում, ձորերում ու ճահճուտներում։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: 

ՊԲ-ն հրապարակել է Արցախում զոհված զինծառայողների նոր անուններ

ՊԲ-ն հրապարակել է ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողների անունները. 

Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված քաղաքացիական անձանց թիվը հասել է 32-ի. ԱՀ ՄԻՊ

Ադրբեջանն այսօր շարունակել է Արցախի քաղաքացիական բնակչության թիրախավորումը՝ հրետակոծելով հատկապես Մարտակերտի, Մարտունու և Հադրութի մի շարք բնակավայրեր: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հավաստի տեղեկություն է ստացել, որ Մարտակերտ քաղաքի չտարբերակված հրետակոծության հետևանքով սպանվել է «Արցախէներգո» ընկերության աշխատակից Նվեր Պարգևի Գրիգորյանը, որը կատարում էր իր աշխատանքային պարտականությունները: Սեպտեմբերի 27-ից ի վեր ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված քաղաքացիական անձանց թիվը 32 է՝ տեղեկացրել է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:

Հակառակորդի նպատակն է թիրախ դարձնել Խուդաֆերինի կամրջի մոտակայքում կառուցված ջրամբարը․ Բաբայան

Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը նշել է, որ  թուրք-ադրբեջանական և ահաբեկչական եռամիասնությունը վերջին օրերին շատ վտանգավոր քայլեր է  ձեռնարկում, և նրանց կարևոր թիրախներից մեկը Արաքս գետի վրա Խուդաֆերինի կամրջի մոտակայքում կառուցված ջրամբարն է։ Բաբայանի կարծիքով՝ չի բացառվում, որ հակառակորդի նպատակն է ջրամբարը թիրախ դարձնել ու վնասել՝ էկոլոգիական աղետ առաջացնել։ Արցախի նախագահի խորհրդականը հայտնել է, որ մեր զինված ուժերը թույլ չեն տալիս, որ հակառակորդը հասնի այդ նպատակին։

Ադրբեջանական ԶՈՒ անօդաչու թռչող սարքի հարվածից տուժել է 14 տարեկան երեխա

Հայաստանի Հանրապետության տարածքում Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով` անօդաչու թռչող սարքի հարվածից տուժել է 14 տարեկան երեխա, ով մեքենայով գնալիս է եղել դաշտ հողագործական աշխատանքի: Պատանին բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Վերջինիս առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծանր: Երեխան ունի կրծքավանդակի բեկորային վնասվածք, ձախակողմյան հեմոպնևմոթորաքս, աջակողմյան պնևմոթորաքս, որովայնի սալջարդ` տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձով դիմել է ժողովրդին

«Մենք մեր սուգը պետք է վերածենք ցասման, մեր մտավախությունները՝ վճռականության, մեր կասկածները՝ գործողության»,- ուղերձում շեշտել է վարչապետը։

«Բլիցկրիգով Ղարաբաղը գրավելու թուրք-ադրբեջանա-ահաբեկչական պլանը ձախողվել է»,- ընդգծել է Փաշինյանը։

Հակառակորդին զինադադար ստիպելու մեկ ճանապարհ ունենք՝ պարտադրել. Արայիկ Հարությունյան

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջով հանդես է եկել ստեղծված իրավիճակի և մեր անելիքների վերաբերյալ հատուկ տեսաուղերձով: «Հասկանում ենք, որ հակառակորդին զինադադար ստիպելու մեկ ճանապարհ ունենք՝ պարտադրել զինադադար: Մենք կողմ ենք առանց նախապայմանների սկսել հումանիտար ստանձնած առաքելության առումով պատասխանատվությունը և հետագայում շարունակել բանակցությունները խաղաղ ճանապարհով լուծելու: Չնայած արդեն իսկ անհնարին է խաղաղ ճանապարհով, բայց ուշ չէ: Հակառակորդն ընտրել է այլ ճանապարհ, ընտրել է ոչ թե Արցախյան խնդրի լուծման, այլ բնաջնջելու տարբերակը, առաջին հերթին՝ արցախահայությանը, հետո, եթե հաջողվի, նաև Հայաստանը: Այդ ձեռագիրը մենք տեսնում ենք», ասել է ԱՀ նախագահը՝ նշելով, որ հավատում է, որ հաղթելու ենք, մեզ պետք է համախմբվել, միավորվել և, ամենակարևորը՝ մասնակցել մարտական գործողություններին:

Հակառակորդի կորուստները․ 14.10.20 (ժամը 11։ 00-ին)

Հայկական տեղեկատվական միասնական կենտրոնը ներկայացրել է թշնամու կորուստների թարմացված ինֆոգրաֆիկան: Հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալներով խոցվել են ևս 3 ԱԹՍ, 20 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, կա 350 զոհ:

Հակառակորդը հյուսիսարևելյան ուղղությամբ կիրառել է ռազմական ավիացիա. ԱՀ ՊԲ

Հակառակորդը, կոպտորեն խախտելով հումանիտար հրադադարի պահանջները, հյուսիսարևելյան ուղղությամբ կիրառել է ռազմական ավիացիա: Այս մասին հայտնում են պաշտպանության բանակից:

Արցախի ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի մեկ միավոր Սու-25 գրոհիչ

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել է, որ Արցախի ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի մեկ միավոր Սու-25 գրոհիչ։

Ադրբեջանական զինուժը թիրախավորել է Հայաստանի տարածքում մարտական հերթապահություն իրականացնող մարտական տեխնիկա. ՊՆ

ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել․ «Հոկտեմբերի 14-ին ադրբեջանական զինուժը թիրախավորել է Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Քարվաճառի հետ սահմանակից գոտում մարտական հերթապահություն իրականացնող մարտական տեխնիկա՝ ընդամենը ենթադրությունների հիման վրա, թե, իբր, այդ տեխնիկան պատրաստ է եղել հարվածել Ադրբեջանի խաղաղ բնակավայրերին։ Ավելորդ է նշել, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության այդ պնդումը չի կարող որևէ հիմնավորում ունենալ։ Փաստացի, այդ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունն իրեն թույլ է տալիս թիրախավորել Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող և բնականոն մարտական հերթապահություն իրականացնող մարտական տեխնիկան՝ ընդամենը ենթադրությունների հիման վրա։

Վերահաստատելով, որ մինչև այս պահը Հայաստանի Հանրապետության տարածքից որևէ հրթիռ, արկ կամ գնդակ չեն արձակվել Ադրբեջանի ուղղությամբ, միևնույն ժամանակ հայտարարում ենք, որ այսուհետ Հայաստանի Հանրապետության զինված ուժերն իրենց իրավունք են վերապահում նույն տրամաբանությամբ թիրախավորել Ադրբեջանի տարածքում գտնվող ցանկացած ռազմական օբյեկտ կամ ռազմական տեղաշարժ։ Մարտական գործողությունների գոտին և տրամաբանությունը փոխելու գործընթացի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան»:

Առավոտյան հակառակորդը վերսկսել է հրթիռահրետանային հրետակոծությունները. ՊԲ

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն լարվածությունը: Առանձին հատվածներում տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են հրետանային մենամարտերը: Առավոտյան հարավային, հարավարևելյան, հյուսիսային և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը, խախտելով հումանիտար հրադադարը, վերսկսել է հրթիռահրետանային հրետակոծությունները՝ հատկապես ինտենսիվ կրակ տեղալով հարավարևելյան, հյուսիսային և հյուսիսարևելյան հատվածներում:

Մինչև հոկտեմբերի 12-ը ներառյալ սպանվել է 31 խաղաղ բնակիչ, որից 1 մանկահասակ աղջիկ, 7 կին և 23 տղամարդ. ԱՀ ՄԻՊ-ը թարմացրել է միջանկյալ զեկույցը

Սեպտեմբերի 27-ից ի վեր ադրբեջանական զինված ուժերը թիրախավորել են Արցախի Հանրապետության ավելի քան 120 քաղաքացիական բնակավայր, ինչի հետևանքով արձանագրվել են բազմաթիվ ենթակառուցվածքների ու մասնավոր գույքի ոչնչացման կամ վնասման դեպքեր: Մասնավորապես, նախնական տվյալներով լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք (բնակելի տներ, խանութներ և այլն), ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Հեղինակ`Նարե Ոսկանյան
Դիտումների քանակ1044
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Ադրբեջանի ռազմական ագրեսիան․ քրոնիկոն․ 13․10․2020 (օր 17-րդ) 00:3314 Հոկ, 2020 Ադրբեջանի ռազմական ագրեսիան․ քրոնիկոն․ 13․10․2020 (օր 17-րդ) Լեռնային Ղարաբաղ
  • Ադրբեջանի ռազմական ագրեսիան․ քրոնիկոն․ 12․10․2020 (օր 16-րդ) 00:4813 Հոկ, 2020 Ադրբեջանի ռազմական ագրեսիան․ քրոնիկոն․ 12․10․2020 (օր 16-րդ) Լեռնային Ղարաբաղ
  • Ադրբեջանի ռազմական ագրեսիան․ քրոնիկոն․ 11․10․2020 (օր 15-րդ) 12:4412 Հոկ, 2020 Ադրբեջանի ռազմական ագրեսիան․ քրոնիկոն․ 11․10․2020 (օր 15-րդ) Լեռնային Ղարաբաղ
  • Ադրբեջանի ռազմական ագրեսիան․ քրոնիկոն․ 10․10․2020 (օր 14-րդ) 01:2011 Հոկ, 2020 Ադրբեջանի ռազմական ագրեսիան․ քրոնիկոն․ 10․10․2020 (օր 14-րդ) Լեռնային Ղարաբաղ
  • Ադրբեջանի ռազմական ագրեսիան․ քրոնիկոն․ 09․10․2020 (օր 13-րդ) 00:0910 Հոկ, 2020 Ադրբեջանի ռազմական ագրեսիան․ քրոնիկոն․ 09․10․2020 (օր 13-րդ) Լեռնային Ղարաբաղ
  • Ադրբեջանի ռազմական ագրեսիան․ քրոնիկոն․ 08․10․2020 (ՕՐ 12-րդ) 01:0509 Հոկ, 2020 Ադրբեջանի ռազմական ագրեսիան․ քրոնիկոն․ 08․10․2020 (ՕՐ 12-րդ) Լեռնային Ղարաբաղ
  • Ադրբեջանի ռազմական ագրեսիան․ դեպքերի քրոնիկոնը․ 07․10․2020 (ՕՐ 11-րդ) 00:5008 Հոկ, 2020 Ադրբեջանի ռազմական ագրեսիան․ դեպքերի քրոնիկոնը․ 07․10․2020 (ՕՐ 11-րդ) Լեռնային Ղարաբաղ
  • Ադրբեջանի ռազմական ագրեսիան․ դեպքերի քրոնիկոնը․ 06․10․2020 00:5707 Հոկ, 2020 Ադրբեջանի ռազմական ագրեսիան․ դեպքերի քրոնիկոնը․ 06․10․2020 Լեռնային Ղարաբաղ
  • Ադրբեջանի ռազմական ագրեսիան․ դեպքերի քրոնիկոնը․ 05․10․2020 00:1706 Հոկ, 2020 Ադրբեջանի ռազմական ագրեսիան․ դեպքերի քրոնիկոնը․ 05․10․2020 Լեռնային Ղարաբաղ
Հիմա եթերում
Լրահոս
  • Լուրեր 21:00 | Հայ գործարարի դիմումով գործ՝ Օզի դեմ. ԱՄՆ պաշտոնյան հայտնի է հակահայ պնդումներով 21:0012 Սեպ, 2026
  • Հայաստանը՝ Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում 20:5812 Սեպ, 2026
  • Օմանում տեղի կունենա Իրանի և տարածաշրջանի երկրների ղեկավարների հանդիպումը 20:4712 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 12.09.2026 20:3612 Սեպ, 2026
  • Կհայտարարվի Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթի մասին 20:2212 Սեպ, 2026
  • Մանկական օրթոպեդ-վնասվածքաբանները՝ տավուշցի երեխաներին հյուր 20:0812 Սեպ, 2026
  • Իրաքը հետաքննում է Սաուդյան Արաբիայի ուղղությամբ ԱԹՍ-ների արձակումը 19:5512 Սեպ, 2026
  • Պեղումներ Ագարակի Սուրբ Աստվածածին եկեղեցում. տնտեսական նշանակության հորեր ու թոնիր են հայտնաբերել 19:3812 Սեպ, 2026
  • Ֆրանսիայի հյուսիսում 44 մարդ Է տուժել ուղևորատար գնացքի ռելսերից դուրս գալու հետևանքով 19:2312 Սեպ, 2026
  • Թեհրանը չի խոնարհվելու. Փեզեշքիան 19:1112 Սեպ, 2026
  • ՌԴ ներկայացուցիչը կմասնակցի G20-ի հաջորդ գագաթնաժողովին. Reuters 18:4912 Սեպ, 2026
  • ՔՊ քաղաքական ժողովից հետո. վարչապետը տեսանյութ է հրապարակել 18:2812 Սեպ, 2026
  • ՌԴ-ի դեմ «դժոխային» պատժամիջոցները քվեարկության կդրվեն հաջորդ շաբաթ 18:1612 Սեպ, 2026
  • Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին 17:5912 Սեպ, 2026
  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 8-րդ քաղաքական ժողովը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 17:4112 Սեպ, 2026
  • 300 երիտասարդ միացել է «Կենսաբազմազանության դեսպաններ» ծրագրին՝ մասնակցելու COP17-ի աշխատանքներին 17:3612 Սեպ, 2026
  • ԱՄՆ-ը մոտ ժամանակներս կարող է առևտրային գործարքի հասնել Կանադայի հետ. Թրամփ 17:1412 Սեպ, 2026
  • Լուրեր 17:00 | Արևելք-Արևմուտք նավթամուղը՝ ԱԹՍ-ների թիրախում. Սաուդյան Արաբիան չի պատասխանի 17:0012 Սեպ, 2026
  • Լոս Անջելեսի հայ համայնքը միավորվում է Մեհմեդ Օզի դեմ 16:4612 Սեպ, 2026
  • Բուլղարիայի ռազմական պահեստում հրդեհ է բռնկվել 16:1812 Սեպ, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները 15:5912 Սեպ, 2026
  • Անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Տագանրոգի օդանավակայանի և Տոլյատիի քիմիական գործարանի վրա 15:4912 Սեպ, 2026
  • Դպրոցականների հեծանվավազքի մրցաշարում համայնքային փուլում մասնակցություն ունենք գրեթե 1000 դպրոցից՝ շուրջ 4400 երեխա. ԿԳՄՍ նախարար 15:4112 Սեպ, 2026
  • Հուլիսին ՀՀ համախառն միջազգային պահուստների մակարդակը հասել է պատմական առավելագույնին՝ 6 մլրդ դոլար 15:2712 Սեպ, 2026
  • Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է 15:0212 Սեպ, 2026
  • Չեղարկվում է Շիրակի մարզի պլանային ջրանջատումը. «Վեոլիա Ջուր» 14:5812 Սեպ, 2026
  • Վաշինգտոնը չի ցանկանում, որ Իրանը անկախ լինի. մենք չենք ընդունի դա. Փեզեշքիան 14:4112 Սեպ, 2026
  • Սևանի ափին. վարչապետը տեսանյութ է հրապարակել 14:2912 Սեպ, 2026
  • Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը 14:1112 Սեպ, 2026
  • Զելենսկին խոստացել է հայելային պատասխան տալ ՌԴ կողմից Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների ուղղությամբ հարվածներին 13:5212 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 12-17-ը Արարատյան դաշտում և հանրապետության մի շարք մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ 13:3312 Սեպ, 2026
  • Իրաքի տարածքից արձակված ԱԹՍ-ները հարվածել են Սաուդյան Արաբիայում Արևելք-Արևմուտք նավթատարին 13:1912 Սեպ, 2026
  • Կառավարությունը ներկայացնում է Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումները 13:0712 Սեպ, 2026
  • Լուրեր 13:00 | «Վարչապետի գավաթ»-ի հեծանվավազքի հաղթողներին կպարգևատրի օլիմպիական խաղերի չեմպիոնը 13:0012 Սեպ, 2026
  • Պուտինը մեղադրել է արևմտյան երկրներին Ուկրաինայում հակամարտություն հրահրելու համար 12:3412 Սեպ, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները 11:3212 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում 11:2112 Սեպ, 2026
  • Որպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը 11:1812 Սեպ, 2026
  • Հայաստանում անցկացվող հեծանվավազքի Tour of Armenia մրցաշարի շրջանակում երթևեկության սահմանափակումները 11:1512 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանում 11:0812 Սեպ, 2026
  • Գազամատակարարման վթարային դադարեցում Արարատի մարզի 5 բնակավայրերում 10:3012 Սեպ, 2026
  • Սևանի սեզոնի համարյա փակումը․ Նիկոլ Փաշինյան 10:0912 Սեպ, 2026
  • Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը 09:5312 Սեպ, 2026
  • 80 կիլոմետր՝ առանց կանգառի․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 09:3112 Սեպ, 2026
  • ՆԳՆ կրթահամալիրում քննարկվել է սահմանապահ ծառայողների արհեստագործական կրթության ծրագրի ներդրումը 09:2312 Սեպ, 2026
  • Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը 08:5112 Սեպ, 2026
  • Օրը սկսել ենք հեծանվային զբոսանքով․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 08:3312 Սեպ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:2412 Սեպ, 2026
  • «Ֆրիդոմ ֆինանս Արմենիա»-ն 2026-ի հունվար-հունիսին 4 մլրդ 310 մլն դրամի հարկ է վճարել 01:0012 Սեպ, 2026
  • Կիևը պատրաստ է հրադադար հաստատել ընդունելի պայմաններով, այլ ոչ թե վերջնագրերով. Բուդանով 00:4512 Սեպ, 2026
  • Ներկայացվել են «L’Œuvre d’Orient» կազմակերպության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը և առաջիկա նախագծերը 00:1912 Սեպ, 2026
  • Կառավարության անդամների երդման տեքստը կփոխվի. գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը դրական է 00:0412 Սեպ, 2026
  • Դեսպան Բաղդասարյանը Լիբանանի նախագահին է փոխանցել Վահագն Խաչատուրյանի և ՀՀ վարչապետի՝ Հայաստան այցելության հրավերները 23:4411 Սեպ, 2026
  • ՀՀ-Լեհաստան ռազմատեխնիկական գործակցությունն ամրապնդվում է 23:1811 Սեպ, 2026
  • Մայր թատրոնի 105-րդ թատերաշրջանը կբացվի «Ռոմեո և Ջուլիետ»-ով 22:5911 Սեպ, 2026
  • Նիկոլ Փաշինյանը խարույկի շուրջ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարի մասնակիցներին 22:5111 Սեպ, 2026
  • Դատարանի անկախությունը թալանչու օգտին է ու ընդդեմ բռնաբարված երեխաների՞. վարչապետի հանձնարարականը 22:3011 Սեպ, 2026
  • Նոր սերնդի կենսաչափական անձնագրերը կփոխարինեն գործող փաստաթղթերին․ ՆԳ նախարար 22:1911 Սեպ, 2026
  • Հարցազրույց Վարշամ Սարգսյանի հետ 22:0611 Սեպ, 2026
  • Էդուարդ Աղաջանյանը սեպտեմբերի 26-30-ը կգործուղվի Լոնդոն 21:5611 Սեպ, 2026
  • Մեկնարկել է Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը 21:4211 Սեպ, 2026
  • Ռոբերտ Աբիսողոմոնյանը ԵԱՀԿ ֆորումում ներկայացրել է COP17-ի Հայաստանի նախագահության տեսլականը 21:2011 Սեպ, 2026
  • Օտարերկրյա քաղաքացին արգելափակվել էր ժայռի մեջ․ փրկարարները նրան դուրս են բերել 21:0611 Սեպ, 2026
  • Սեպտեմբեր 11-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:5411 Սեպ, 2026
  • «Անցյալի ապագա». նոր շունչ՝ ազգային տարազներին 20:4611 Սեպ, 2026
  • ԵՄ-ն հաստատել է զենք գնելու համար Ուկրաինային 6,1 միլիարդ եվրոյի վարկի տրամադրումը 20:3711 Սեպ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Սեպտեմբեր 11. 2026 20:2811 Սեպ, 2026
  • Հութիները գրավել են Բաբ էլ Մանդեբի նեղուցի ամենամեծ կղզին 20:1911 Սեպ, 2026
  • Էկոպարեկային ծառայությունը շարունակելու է հսկողական և կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել անտառների պահպանության ուղղությամբ 20:0911 Սեպ, 2026
  • Ռուսաստանի դեմ կիրառվել է ավելի քան 30000 պատժամիջոց. Պուտին 20:0011 Սեպ, 2026
  • Որ Լիսկան լինի դոկտոր, պրոֆեսոր, Ծառուկյանն էլ գրքի հեղինակ... Փաշինյանը՝ կրթության վիճակի մասին 19:5211 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 11.09.2026 19:4211 Սեպ, 2026
  • Լիտվան կարող է դառնալ ռուսական միջուկային զենքի թիրախ. Պեսկով 19:3611 Սեպ, 2026
  • Ադրբեջանի համար հակամարտությունն ավարտված է. Հաջիև 19:2811 Սեպ, 2026
  • Քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի զինված ուժերի միջև համագործակցության զարգացման ու ընդլայնման հնարավորությունները 19:2111 Սեպ, 2026
  • Պակիստանի դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին 19:1611 Սեպ, 2026
  • Tour of Armenia-ի երկրորդ փուլում հաղթել է իտալացի հեծանվորդ Ֆեդերիկո Իակոմոնին 19:0611 Սեպ, 2026
  • Թրամփը մերժել է Սաուդյան Արաբիայի խնդրանքը՝ հարվածելու հութիներին. Axios 19:0411 Սեպ, 2026
  • Լուրեր 19:00 | ՀԷՑ-ի պետականացման հարցը՝ նոր փուլում․ երբ նախագիծը կմտնի Կառավարության օրակարգ 19:0011 Սեպ, 2026
  • Սուրեն Պապիկյանը ԲՏԱԱԲՆ ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցությանն առնչվող հարցեր 18:5711 Սեպ, 2026
  • Միոմաներ. աֆրիկացի բուժառուն վիրահատվել է Հայաստանում 18:4111 Սեպ, 2026
  • Վենսն ու Ռուբիոն վաղաժամ են համարում 2028 թվականի նախագահի ընտրությանն իրենց թեկնածությունը քննարկելը 18:3211 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 14-ին գումարվող ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 6 հարց 18:2411 Սեպ, 2026
  • Հատուկ պահպանվող բնություն 18:1511 Սեպ, 2026
  • Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստում քննարկվել են Կառավարության ծրագրով նախատեսված բարեփոխումները 18:0611 Սեպ, 2026
  • Երբ արվեստն ու բիզնեսը նույն լեզվով են «խոսում» 18:0411 Սեպ, 2026
  • Մեծ պատիվ էր և մեծ պատասխանատվություն. վարչապետի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցության վարչության պետը հեռանում է պաշտոնից 17:5511 Սեպ, 2026
  • Հայաստանի ճանապարհներին ավելի քան 100 մարդու կյանք է փրկվել․ կանխարգելիչ միջոցառումները շարունակվում են 17:4811 Սեպ, 2026
  • Շրջանառության մեջ է դրվում Հայաստանի Հանրապետության 35-ամյակին նվիրված հուշադրամ 17:3911 Սեպ, 2026
  • Արարատ Միրզոյանը Հայաստանում Պակիստանի դեսպանի հետ քննարկել է երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության զարգացման հեռանկարները 17:2811 Սեպ, 2026
  • Երևան-Գառնի-Գեղարդի վանք ճանապարհի հիմնանորոգումն ավարտվում է 17:2111 Սեպ, 2026
  • Ես հրաժարական կտամ մինչև սեպտեմբերի վերջ. Վուչիչ 17:1311 Սեպ, 2026
  • Արտաշատում գտնվող անշարժ գույքը կօտարվի էլեկտրոնային աճուրդով 17:0611 Սեպ, 2026
  • Լուրեր 17։00 | Խաղողը կմթերվի ամբողջ ծավալով․ ինչ աջակցություն է առաջարկում Կառավարությունը 17:0011 Սեպ, 2026
  • Մեկնարկել է «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը 16:5811 Սեպ, 2026
  • Կբարձրանա խաղային գործունեության ոլորտում պետական վերահսկողության արդյունավետությունը 16:5111 Սեպ, 2026
  • Պետական-իրավական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Կառավարության անդամի երդման տեքստում փոփոխություն կատարելու նախագծին 16:4411 Սեպ, 2026
  • Սպիտակ տունը մեկնաբանել է յուրաքանչյուր չափահաս քաղաքացու 5000 դոլար վճարելու վերաբերյալ Թրամփի հայտարարությունը 16:3811 Սեպ, 2026
  • Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Լեհաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագրի վավերացման նախագծին 16:3011 Սեպ, 2026
  • Ջրալցվել է Վանաձոր քաղաքի շենքերից մեկի նկուղը. օգնության են հասել փրկարարները 16:2111 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015