Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը Ֆեյսբուքի իր էջում Արա լեռան լուսանկար է հրապարակել, որին կից կատարել է հետևյալ գրառումը.
«Լեռնագնացների կողմից սիրված գագաթներից մեկը՝ Արա լեռը, չքնաղ է տարվա բոլոր եղանակներին։
Արա լեռը տեղակայված է Կոտայքի մարզում՝ ծովի մակարդակից 2577 մետր բարձրության վրա:
Լեռը ունի հարուստ բուսական և կենդանական աշխարհ: Լեռան վրա գրանցված են 650 տեսակ անոթային բույսեր, որոնք Հայաստանի բուսականության 20%-ն են կազմում։