Աֆղանստանի արմատական «Թալիբան» շարժման հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ իշխանությունները կալանավայրերից ազատ են արձակել մոտ 5 հազար գրոհայինի: Այս մասին տեղեկացնում է Reuters լրատվական գործակալությունը:
Երկկողմ համաձայնագիրը ենթադրում է 5 հազար թալիբի ազատ արձակում: Ընդ որում, վերջին 400 բանտարկյալների ազատ արձակումը վերջին շաբաթում թեժ քննարկումների առիթ էր տվել: Գրոհայիններից 7-ին ազատել չի հաջողվել մի շարք երկրների, այդ թվում՝ Ֆրանսիայի ու Ավստրալիայի առարկության պատճառով: