• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ. Սփյուռքում քաոս է, ֆեյք լուրերի ազդեցությունը մեծ է. Հակոբյան Բաց հարթակ. Սփյուռքում քաոս... 20:37
«Հայաստան» կուսակցությունների դաշինքի խոստումները «Հայաստան» կուսակցությունների դաշինքի խոստումները 20:33
Օրը՝ 60 վայրկյանում | 23.05.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 23.05.2026 20:46
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Անիմաստ է առաջընթաց ակնկալել, երբ Ադրբեջանը մի կողմից ատելություն է հրահրում, մյուս կողմից՝ խոսքով ձգտում խաղաղության. Մնացականյան
Քաղաքականություն
13:3001 Սեպ, 2020

Անիմաստ է առաջընթաց ակնկալել, երբ Ադրբեջանը մի կողմից ատելություն է հրահրում, մյուս կողմից՝ խոսքով ձգտում խաղաղության. Մնացականյան

Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել «Ինտերֆաքս» լրատվական գործակալությանը:

Հարցազրույցը՝ ստորև.

Հարց. Հայ-ադրբեջանական սահմանին վերջին լարվածությունն առաջինը չէ պատմության մեջ, սակայն, կարծես, առաջին անգամ է, որ այն ուղեկցվում է հայերի և ադրբեջանցիների միջև էթնիկ բախումներով աշխարհի տարբեր քաղաքներում, այդ թվում՝ Մոսկվայում: Ինչպե՞ս դա կպարզաբանեք: Եվ ինչ քայլեր պետք է ձեռնարկել հետագայում նման բախումներից խուսափելու համար:

Պատասխան. Ցավալի է տեսնել ատելության մթնոլորտի հրահրումը ոչ միայն մեր տարածաշրջանում, այլև այն մեր տարածաշրջանից դուրս տեղափոխելու փորձը: Խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի համար կարևոր սկզբունքը խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորման ուղղությամբ առավելագույն ուժերի ներդրումն է: Անհնար է խաղաղ բանակցային գործընթաց վարել ատելության մթնոլորտի, ռազմատենչ հռետորաբանության առկայության և ուժի կիրառման սպառնալիքի պայմաններում: Անիմաստ է առաջընթաց ակնկալել բանակցային գործընթացում, երբ Ադրբեջանը մի կողմից ատելություն է հրահրում, իսկ մյուս կողմից՝ խոսքով ձգտում խաղաղության: Հայատյացության, ռազմատենչ հռետորաբանության պայմաններում անհնար է ենթադրել, որ մենք կարող ենք լուրջ առաջընթաց արձանագրել բանակցային գործընթացում:

Հարց. Այսպիսով, ի՞նչ պետք է անել, որպեսզի հետագայում խուսափեք այդպիսի բախումներից։ 

Պատասխան. Նախևառաջ պետք է լինի խաղաղ գործընթացի անհրաժեշտության գիտակցում։ Պետք է լինի քաղաքական կամք, և պետք է ձեռնարկվեն հստակ միջոցառումներ։ Մենք բանակցում ենք այդ թվում նաև տարբեր հստակ քայլերի շուրջ, որոնք նպաստում են այդ հռետորաբանության և էսկալացիայի նվազեցմանը։ Այս ուղղությունն ունի հստակ բովանդակություն. մենք և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ներկայացրել ենք մի շարք առաջարկներ։ Այդ բոլոր գաղափարները պետք է իրագործվեն։

Մենք լավ օրինակ ունենք, երբ անցած տարի կարողացանք իրականացնել Բաքվից, Երևանից և Ստեփանակերտից լրագրողների փոխանակման ծրագիրը։ Արդյունքները, գուցե, համեստ էին, բայց շատ կարևոր։ Սա խաղաղ գործընթացի կարևոր մասն էր։ 

Հարց. Սակայն վերջին սրացումը, կարծես, ամենաինտենսիվն էր վերջին 30 տարիների ընթացքում։ Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ չեն գործում Մադրիդյան սկզբունքները։ Ո՞րն է մշտական սրացումների պատճառը։ 

Պատասխան. Այն, ինչ տեղի ունեցավ հուլիսի 12-ին, ըստ էության, 2016-ի ապրիլից հետո ուժի կիրառման և ռազմական գործողությունների միջոցով Հայաստանին և Արցախին (Լեռնային Ղարաբաղ) միակողմանի զիջումներ պարտադրելու երկրորդ փորձն էր։ Հուլիսի 12-ին հարձակում է իրականացվել Հայաստանի հյուսիս-արևելքում՝ Տավուշի մարզում գտնվող մեր սահմանակետերի ուղղությամբ: Օգտագործվել են զգալի քանակությամբ զենք և զինտեխնիկա, գնդակոծվել են նաև խաղաղ բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքները։ Հայաստանը վճռականորեն հակադարձեց այդ ագրեսիան՝ վերահաստատելով, որ այս հակամարտությունը ռազմական լուծում չունի: Ե՛վ Հայաստանը, և՛ Արցախը ունեն բավարար ուժեր, բավարար ռեսուրսներ՝ իրենց պաշտպանությունն ու անվտանգությունն ապահովելու համար, և Ադրբեջանի հուլիսյան ագրեսիայի ջախջախիչ հակահարվածը ևս մեկ անգամ դա հաստատեց։ 

Հարց. Կարծիք կա, որ, ըստ էության, Հայաստանին այնքան էլ հարկավոր չէ կարգավորել ԼՂ հիմնախնդիրը, իբրև թե, հողերը վերցված են, իսկ ստատուս քվոն էլ՝ ձեռնտու: Ինչպե՞ս կարող եք դա մեկնաբանել:

Պատասխան. Չեմ կարող համաձայնել այդ կարծիքին: Ե՛վ Հայաստանը, և՛ Արցախը շահագրգռված են տարածաշրջանում կայուն խաղաղությամբ, ինչը հնարավոր է փոխզիջումների վրա հիմնված խաղաղ համաձայնագրի հասնելու միջոցով: Միակողմանի զիջումները բացառվում են, դրանք չեն կարող հեռանկար ունենալ: Եվ մենք հետաքրքրված չենք մի իրավիճակով, երբ տարածաշրջանում խաղաղությունն ու անվտանգությունը չունեն կայուն երկարաժամկետ հիմքեր: Այդ առումով խաղաղ բանակցային գործընթացը մեզ համար եղել և մնում է այս հակամարտության կարգավորման կարևոր առաջնահերթություն:

Հարց. Ինպե՞ս եք գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դերը։ Այն գոյություն ունի վաղուց։ Բայց հակամարտությունը դեռևս լուծված չէ։ Ի՞նչ եք կարծում, ինչ դեր է խաղում Ռուսաստանը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր: Համաձա՞յն եք արդյոք, որ անհրաժեշտ է փոխել բանակցությունների ձևաչափը:

Պատասխան. 90-ականների կեսերից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը, որում ընդգրկված են Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան, եղել է և մնում է բանակցային գործընթացի միակ ձևաչափը: Եվ այն ունի հստակ արդյունքներ: Այն միջազգային հանրության կողմից ճանաչված ձևաչափ է և ներառում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երեք մշտական ​​անդամներին։ Երեք երկրներ, որոնք ունեն բավականին հզոր ռեսուրս՝ քաղաքական, դիվանագիտական՝ միջնորդության գործառույթն իրականացնելու համար:  Այս երկրների ներգրավվածությունը շարունակում է մնալ շատ ամուր: 

Այս տարիների ընթացքում մշակվել է մի ամբողջ մեխանիզմ, տարբեր չափորոշիչներ և մոտեցումների մի ամբողջ շտեմարան, որոնք ապահովում են այն շրջանակը, որտեղ հնարավոր է մշակել փոխզիջում: Շոշափելի և իրական փոխզիջում: Այս իմաստով մենք շարունակում ենք և շարունակելու ենք աջակցել այս միջնորդական ձևաչափին: Ռուսաստանի Դաշնությունը Մինսկի խմբի համանախագահներից մեկն է: Ռուսական կողմի ջանքերը շատ արդյունավետ էին, և դա արտահայտվեց ինչպես հուլիսյան իրադարձությունների ժամանակ, այնպես էլ դրանցից առաջ: Վստահ եմ, որ Ռուսաստանի ներգրավվածությունը բոլոր մակարդակներում ընդգծում է այն կարևորությունը, որն ունի Ռուսաստանն այս գործընթացում, և այն կարևոր ներդրումը, որը Ռուսաստանը կատարում է մյուս համանախագահների հետ միասին՝ խաղաղ կարգավորման ուղղությամբ տարվող աշխատանքներում: Այստեղ մենք ոչ մի կասկած չունենք, և համանախագահների աշխատանքը, որը, ի թիվս այլոց, նաև էսկալացիայի զսպման կարևոր գործոն է, այդ աշխատանքը կասկածի տակ դնելու, առկա ձևաչափը կասկածի տակ դնելու կամ դրա վրա ճնշում գործադրելու ցանկացած փորձ անընդունելի է:

Հարց. ՌԴ ԱԳՆ ղեկավարը հայտնեց, որ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների միջև հանդիպման կազմակերպման ուղղությամբ: Դուք պատրա՞ստ եք հանդիպելու Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ:

Պատասխան. Անցած ժամանակահատվածում, հատկապես վերջին երկու տարիների ընթացքում, բավական մեծ աշխատանք է տարվել համանախագահների կողմից տարբեր ուղղություններով: Այն ներառել է անմիջապես կարգավորման խնդիրներ, փոխզիջմանը հասնելու համար հիմնական ձևաչափերին առնչվող հարցեր, ինչպես նաև հարցեր, որոնք վերաբերում են խաղաղությանը նպաստող միջավայրին, մասնավորապես, ծրագրեր, որոնք կարող են նպաստել ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելուն: Հրադադարի ռեժիմի ամրապնդումը և միջազգային մշտադիտարկման մեխանիզմների ներդրումը շարունակում է մնալ աշխատանքի շատ կարևոր ուղղություն: Մենք հավատարիմ ենք մնում աշխատանքի ողջ ծավալի շարունակմանը, և, բնականաբար, ես իմ կողմից պատրաստ եմ շարունակելու այդ աշխատանքը:

Հարց. Այսինքն՝ Դուք, պայմանականորեն ասած՝ հենց վաղը կարո՞ղ եք առանց որևէ պայմանի հանդիպել Ձեր ադրբեջանական գործընկերոջ հետ։ 

Պատասխան. Իհարկե մենք պատրաստ ենք հանդիպելու և իհարկե մենք պատրաստ ենք շարունակելու այդ աշխատանքը։ Եվ այստեղ ցանկանում եմ կրկին ընդգծել, որ մեր աշխատանքի կարևորությունը կայանում է փոխզիջումներ գտնելու, անվտանգություն ապահովելու, ուժի կիրառումից և առավելապաշտական մոտեցումներից հրաժարվելու անհրաժեշտության մեջ։ Հայաստանի համար գոյություն ունեն հստակ և կարևոր առաջնահերթություններ։ Մեզ համար Արցախի կարգավիճակի հարցը բացարձակ առաջնահերթություն է։ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը առանց որևէ սահմանափակումների, իրական, շոշափելի անվտանգության ապահովումը Արցախի համար կարևոր առաջնահերթություն: Եվ մենք պատրաստ ենք աշխատելու և՛ համանախագահների, և՛ ադրբեջանական կողմի հետ, որպեսզի ուրվագծենք այն ձևաչափերը, որոնք հնարավորություն կընձեռեն համադրել և չափել հնարավոր փոխզիջման շրջանակը: 

Արցախին առնչվող մեկ կարևոր հարց ևս. այս երեսուն տարիների ընթացքում Արցախն ի ցույց է դրել հասարակական կյանքը կազմակերպելու, սեփական անվտանգությունն ապահովելու, միջազգային պարտավորություններ ստանձնելու բացարձակ իր կարողությունը։ Բանակցային գործընթացում Արցախի լիարժեք ներգրավման հարցը շատ կարևոր է և ունի գործնական բնույթ, քանզի այն կամրապնդի բանակցային գործընթացի նկատմամբ սեփականության զգացումը Արցախի ղեկավարության մոտ, որը, ընտրված լինելով Արցախի ժողովրդի կողմից, ունի վերջինիս շահերը ներկայացնելու համապատասխան մանդատ։

Հարց. Ինչպե՞ս եք վերաբերվում Արցախում հանրաքվե անցկացնելու գաղափարին։

Պատասխան. Ինչ վերաբերում է Հայաստանին, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը` առանց որևէ սահմանափակումների, համարվում է խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի գլխավոր մոտեցումներից մեկը։

Հարց. Ռուսաստանը ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում ակտիվորեն համագործակցում է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ: Տեսնո՞ւմ եք արդյոք որոշակի երկիմաստություն սրա մեջ՝ հաշվի առնելով վերջերս հայ-ադրբեջանական հարաբերությունների սրումը:

Պատասխան. Հայաստանն ու Ռուսաստանը դաշնակիցներ են: Մեր հարաբերությունները բավական ընդգրկուն են, և մեր հարցազրույցի սահմանափակությունը թույլ չի տա ներկայացնել հայ-ռուսական փոխգործակցության հարցերի ամբողջ շրջանակը, որը վերաբերում է կյանքի բոլոր ոլորտներին, ներառյալ` փոխգործակցությունը անվտանգության հարցերում: Հայաստանի և Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցությունը դաշնակցային փոխգործակցություն է: Այսպիսով, այստեղ որևէ հարց կամ սահմանափակում չի կարող լինել:

Հարց. Բայց ճի՞շտ է արդյոք, որ ռազմական համագործակցությունը սկսեց ընդարձակվել հուլիսյան սրացումից հետո:

Պատասխան. Ռազմատեխնիկական ոլորտում մեր փոխգործակցությունը հիմնված է անվտանգության փոխադարձ շահերի վրա և իրականացվում է Ռուսաստանի և Հայաստանի միջև առկա համաձայնագրերի, պայմանավորվածությունների և աշխատանքային ծրագրերի հիման վրա: Ռուսաստանը չի խախտում տարածաշրջանում հավասարակշռությունը: Հայաստանը տարածաշրջանային անվտանգության պատասխանատու մասնակից է: Եվ մեր ռազմատեխնիկական համագործակցությունը որևէ կերպ ուղղված չէ երրորդ երկրների դեմ:

Հարց. Եվ Ձեզ չի՞ անհանգստացնում, որ Ռուսաստանը ռազմատեխնիկական ոլորտում համագործակցում է նաև Ադրբեջանի հետ։ 

Պատասխան. Հայաստանի և Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցությունը փոխգործակցության իր տրամաբանությունն ունի. այն կառուցված է ամուր դաշնակցային հիմքերի վրա: Ինչ վերաբերում է Ադրբեջանին և այս ոլորտում համագործակցությանը, նշեմ, որ Ադրբեջանը ամեն կերպ հզորացնում է իր ռազմական ներուժը՝ փորձելով համոզել իր իսկ հասարակությանը և միջազգային հանրությանը, որ ունի ներուժ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու համար: Եվ դա մատուցվում էր այնպիսի լույսի ներքո, որ Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների չսկսումը «զիջում» է Հայաստանին և Արցախին՝ փոխարենն ակնկալելով բանակցային գործընթացում հայկական կողմերի «միակողմանի զիջումներ»։ Իր ռազմական ներուժը զարգացնելու ադրբեջանական տրամաբանությունն ուղղված է հակամարտության ռազմական լուծմանը, ինչը վտանգ է ներկայացնում Հայաստանի և Արցախի անվտանգության համար:

Հարց. Դուք սա քննարկո՞ւմ եք ռուսական կողմի հետ:

Պատասխան. Իհարկե, մենք ռուսական կողմի հետ բաց ու անկեղծորեն քննարկում ենք բոլոր խնդիրները. մենք դաշնակցային հարաբերություններ ունենք:

Հարց. Համաձա՞յն եք այն տեսակետին, որ Թուրքիայի ակտիվ դիրքորոշումը, Անկարայի միանշանակ աջակցությունը Բաքվին «յուղ է լցնում կրակին» և հետաձգում հակամարտության լուծման հնարավորությունը:

Պատասխան. Հուլիսի 12-ից հետո միջազգային հանրությունը հանդես է եկել բազմաթիվ կոչերով՝ ուղղված լարվածության թուլացմանը ու բռնությունների դադարեցմանը: Միակ երկիրը, որը փորձում էր ոչ թե թուլացնել լարվածությունը, այլ էլ ավելի անկայունացնել տարածաշրջանը, Թուրքիան էր: Թուրքիայի կողմից ապակայունացման և ագրեսիայի քաղաքականությունը սպառնալիք է հարևան բոլոր տարածաշրջանների համար, այդ թվում՝ Արևելյան Միջերկրականի, Հյուսիսային Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի համար։ Այսօր Թուրքիան փորձում է ապակայունացման այս քաղաքականությունն արտահանել Հարավային Կովկաս: Սա լուրջ մտահոգության տեղիք է տալիս։ Թուրքիան վարում է ոչ կառուցողական և վտանգավոր քաղաքականություն: Եվ Թուրքիան իր գործողություններով շարունակում է սպառնալիք ներկայացնել Հայաստանի անվտանգությանը: Այս առումով Հայաստանը կաշխատի իր անվտանգության հետագա ամրապնդման ուղղությամբ, այդ թվում՝ իր գործընկերների հետ համագործակցության միջոցով:

Հարց. Նախատեսում է Հայաստանն արդյո՞ք դիմել Ռուսաստանին զենքի նոր վարկ ստանալու համար: Եվ ե՞րբ Հայաստանը պատրաստ կլինի մարել զենքի և սարքավորումների գնման վարկը:

Պատասխան. Մենք ունենք համապատասխան ձևաչափեր և հարթակներ Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության հարցերի քննարկման համար, որտեղ լուծվում են մեր փոխգործակցության բոլոր հարցերը: Ես չեմ մանրամասնի:  Ընդհանուր առմամբ, սա մի ոլորտ է, որն ունի իր ձևավորված հարթակը:

Հարց. Բայց Դուք պատրաստվո՞ւմ եք գնել ռազմական նոր ինքնաթիռներ, ուղղաթիռներ։ 

Պատասխան. Մենք պատրաստ ենք անել ամենը` մեր երկրի պաշտպանունակության հետևողական ամրապնդման համար։ Ես արդեն նշեցի, որ Հայաստանն ու Ռուսաստանը դաշնակիցներ են։

Հարց. Երևանում շահագրգռվա՞ծ են Գյումրիի ռուսական ռազմաբազայի պահպանմամբ։

Պատասխան. Հայաստանը տարածաշրջանում որևէ մեկի համար սպառնալիք չի հանդիսանում։ Հայաստանն ու Ռուսաստանն ունեն անվտանգային ընդհանուր շահեր, որոնց վրա հիմնվելով էլ անվտանգության ապահովման ընդհանուր նպատակ ենք հետապնդում։ Ռազմական բազան, իր հերթին, ևս նպաստում է այդ նպատակին հասնելուն։

Հարց. Բելառուսում ստեղծված ներքաղաքական իրադրության առնչությամբ բազմաթիվ խոսակցություններ են շոշափվում այդ երկրին ՀԱՊԿ միջոցով օգնություն տրամադրելու շուրջ, կազմակերպություն, որին անդամակցում է նաև Հայաստանը։ Դուք այդպիսի զարգացումը թույլատրելի և հավանական համարու՞մ եք։

Պատասխան. Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին և վերջինիս շրջանակներում դաշնակցային փոխօգնությանը, ապա այդ բոլոր հարցերը կարգավորվում են իրավապայմանագրային դաշտով, որն ամրագրում է անդամ պետությունների փոխգործակցության հստակ կանոնակարգումը, այդ թվում՝ անվտանգությանն ու փոխօգնությանն առնչվող հարցերը: Այստեղ մենք ապավինում ենք ՀԱՊԿ իրավական դաշտին։

Հարց. Ենթադրենք՝ վաղը ՀԱՊԿ-ում քվեարկության դրվի Բելառուսին օգնելու անհրաժեշտության հարցը։ Հայաստանը կո՞ղմ, թե՞ դեմ կքվեարկի։

Պատասխան. Այսօրինակ հարց նախաձեռնելու գործում առանցքային դերը վերապահված է այն երկրին, որն էլ բարձրացնում է փոխօգնության հարցը։ Սակայն Բելառուսի կողմից այդպիսի հարց չի բարձրացվել։

Բելառուսը և Հայաստանը դաշնակիցներ են ՀԱՊԿ-ում և ունեն բավական հարուստ երկկողմ օրակարգ։ Մենք միասին աշխատում ենք բազմակողմ տարբեր հարթակներում։ Մասնավորապես, մենք Եվրասիական տնտեսական միության շրջանակներում մասնակցում ենք ինտեգրացիոն գործընթացների։

Հայաստանի և Բելառուսի ժողովուրդներին միավորում է ամուր բարեկամությունը։ Դա արտահայտվում է մարդկային հարաբերություններում։ Եվ իհարկե, մենք չենք կարող անտարբեր լինել այն ամենի նկատմամբ, ինչ տեղի է ունենում Բելառուսում։

Հարց. Վարչապետ Փաշինյանը իշխանության եկավ «թավշյա», ոչ բռնի հեղափոխությունից հետո:  Հիմա ստացվում է, որ Հայաստանը սատարում է Բելառուսի ղեկավարին:

Պատասխան. Կասկած լինել չի կարող, որ ստեղծված իրավիճակի կարգավորման բանալին Բելառուսի ժողովրդի ձեռքում է: Հայաստանն անցել է իր ուղին, և այդ հիմքի վրա զուգահեռներ անցկացնելն այդքան էլ ճիշտ չէ: Այո, կարող են լինել որոշ ընդհանուր պարամետրեր, սակայն ընդհանուր առմամբ տարբեր իրավիճակներ են: Ամենակարևորը ընդունելն ու գիտակցելն է, որ Բելառուսի ժողովուրն է իրավասու լուծել հարցը: Հուսով ենք, որ այս իրավիճակը կլուծվի խաղաղ ճանապարհով: 

Հարց. Հայաստանը պաշտոնապես ճանաչո՞ւմ է արդյոք Լուկաշենկոյին որպես Բելառուսի լեգիտիմ ղեկավարի։ 

Պատասխան. Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Բելառուսի նախագահին: Մենք հետևելու ենք, թե ինչպես Բելառուսի ժողովուրդը կլուծի այս խնդիրը: Մենք մտադիր ենք շարունակել աշխատել Բելառուսի հետ բոլոր ուղղություններով՝ ինչպես երկկողմ հարաբերությունների շրջանակներում, այնպես էլ՝ միջազգային ձևաչափերում։

Հարց. Հայաստանը դիմել է Ռուսաստանին՝ գազի գինը իջեցնելու խնդրանքով: Ի՞նչ եք կարծում, «գազի» հարցը կարո՞ղ է վնասել Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային հարաբերություններին:

Պատասխան. Էներգետիկայի խնդիրները, գազի մատակարարման հարցերը կարևոր տեղ են զբաղեցնում մեր երկու դաշնակից պետությունների բավական լայն օրակարգ ունեցող երկկողմ հարաբերություններում: Մենք ունենք ընդհանուր օրակարգ՝ ինչպես անվտանգության, այնպես էլ տնտեսական զարգացման վերաբերյալ, և միասին աշխատում ենք դրա շուրջ։ Մենք ունենք բանակցելու և համաձայնության հասնելու լավ ներուժ:  Ամենակարևորը համաձայնության հասնելն է:

Հարց. Այսինքն՝ այսօր կա՞ փոխըմբռնում: Ի՞նչ արդյունքներ ունեցան բանակցությունները:

Պատասխան. Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ։ Ես լիովին համոզված եմ, որ մենք կարող ենք հասնել համաձայնության։ Դա տեղի է ունենում միջկառավարական հանձնաժողովների մակարդակով, և կարծում եմ, որ համաձայնության գալու հավանականությունը բավական բարձր է։ 

Հարց. Հուլիսին Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանը հայտարարեց, որ Մոսկվան և Երևանը շարունակում են քննարկել Մեծամորի ԱԷԿ-ի արդիականացման համար վարկի երկարաձգման հարցը։ Հիմա նման քննարկումներ տարվո՞ւմ են, և ինչպե՞ս եք գնահատում դրանց հաջողությունը։ 

Պատասխան. Ատոմակայանի վերազինումը մտադիր ենք իրականացնել մեր բյուջետային միջոցների հիման վրա։ Եվ այս առումով նոր վարկերի հնարավորությունը դիտարկվում է հենց այն պրիզմայից, որ վերոնշյալ գործողությունն  անում ենք մեր սեփական միջոցներով։ 

Քննարկումները շարունակվում են: Մեր երկու պետություններն ունեն հստակ շահեր, խոր հարաբերություններ, ունեն համաձայնության հասնելու ներուժ:

Դիտումների քանակ109
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը Սերգեյ Լավրովի հետ 14:0526 Օգս, 2020 Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը Սերգեյ Լավրովի հետ Քաղաքականություն
  • Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույցներ է ունեցել Հունաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարների հետ 21:0615 Օգս, 2020 Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույցներ է ունեցել Հունաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարների հետ Հասարակություն
  • Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ 11:3711 Օգս, 2020 Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ Քաղաքականություն
Հիմա եթերում
Լրահոս
  • 2026 թվականի մայիսի 19-ի դրությամբ կնքված փաստաթուղթ՝ Նարեկ Կարապետյանի ՌԴ քաղաքացիության մակնշմամբ․ FIP 22:1923 Մայ, 2026
  • Խաղի նոր կանոններ վերաքննիչ բողոքի քննության ժամկետներում. գործընթացը կարագացնի գրավոր ընթացակարգը 22:1223 Մայ, 2026
  • Ընտրող են, շատվոր են, ջոգի՞ր. ԲՀԿ-ն բարեգործության անվան տակ անվճար շինանյութ է տվել 21:5723 Մայ, 2026
  • «Արարատ-Արմենիան»՝ Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանի չեմպիոն․ ՀՖՖ 21:4723 Մայ, 2026
  • Գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ 21:2723 Մայ, 2026
  • Լուրեր 21:00 | Շատինի նախկին համայնքապետը հողամասերը ապօրինի վաճառել է իր հորաքրոջն ու կնոջ եղբորը 21:0023 Մայ, 2026
  • Սեզոնային գրիպ. պատվաստման հանդեպ վստահությունը մեծանում է 20:5823 Մայ, 2026
  • Հայ մեղվաբույծներն ու ոլորտի մասնագետները՝ մեկ հարթակում 20:5223 Մայ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 23.05.2026 20:4623 Մայ, 2026
  • Իրանի հետ բանակցություններում առաջընթաց է գրանցվել. առաջիկա օրերին կարող են լավ լուրեր լինել. Ռուբիո 20:3623 Մայ, 2026
  • «Գույների թռիչք»՝ Բնության պետական թանգարանում 20:2323 Մայ, 2026
  • Իսրայելի ազգային անվտանգության նախարարին արգելել են մուտք գործել Ֆրանսիա 20:0823 Մայ, 2026
  • Փորձ է արվում Հայաստանն օգտագործել ՌԴ-ին վնասելու համար. Լավրով 19:4923 Մայ, 2026
  • Պետությունը կխրախուսի մասնավոր մանկապարտեզ հաճախելը 19:3123 Մայ, 2026
  • Պակիստանի բանակի ղեկավարը և Արաղչին քննարկել են ԱՄՆ-ի հետ բանակցությունները 19:1323 Մայ, 2026
  • Իրանի միջուկային ծրագրի հարցն այժմ չի քննարկվում. Բաղաեի 18:5623 Մայ, 2026
  • Ռուբիոն Թրամփի անունից Մոդիին հրավիրել է այցելել Սպիտակ տուն 18:3723 Մայ, 2026
  • Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն և ուղեկցել անվտանգ վայր 18:2423 Մայ, 2026
  • Գևորգ Ջորջ Քասսաբյանի անհատական ցուցահանդեսը՝ Վանաձորում 18:0323 Մայ, 2026
  • Լեհաստանը ստացել է հինգերորդ սերնդի F-35A առաջին կործանիչները 17:4423 Մայ, 2026
  • ՔՊ-ն առաջինն է, 5 անգամ ավելի շատ քվե կստանա 2-րդ տեղում գտնվող ուժի համեմատ. IRI հարցումը 17:3623 Մայ, 2026
  • Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մի խումբ անդամների նկատմամբ, կան ձերբակալվածներ 17:2423 Մայ, 2026
  • Լատվիայի օդային տարածքում կրկին անհայտ անօդաչու թռչող սարք է հայտնվել 17:1123 Մայ, 2026
  • Լուրեր 17:00 | 622 հազար դոլար՝ լրտեսության համար. դատարանը քննում է Թևանյանի խափանման միջոցը 17:0023 Մայ, 2026
  • Երևանում ավարտվեց աշխարհի հեղինակավոր Concours Mondial de Bruxelles գինու համտես-մրցույթը 16:5323 Մայ, 2026
  • Վերանորոգումից հետո «Արազափ-1» պոմպակայանը կոռոգի 1400 հա հողատարածք 16:3423 Մայ, 2026
  • Զելենսկին անարդար է որակել Ուկրաինային ԵՄ «ասոցացված անդամի» կարգավիճակ տրամադրելու գաղափարը 16:1523 Մայ, 2026
  • Համայնքին պատճառել է 24.5 միլիոնի վնաս. մեղադրյալի աթոռին Շատին համայնքի նախկին ղեկավարն է 15:5423 Մայ, 2026
  • Արևմուտքը փորձում է Հայաստանում անել այն, ինչ Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի դեպքում. Լավրով 15:3623 Մայ, 2026
  • Բարեկարգվում են Թալինի հրապարակն ու զբոսայգին. 25 մլն դրամ հատկացվել է հրապարակին, 12 մլն՝ այգուն 15:2923 Մայ, 2026
  • Չինաստանում ածխահանքերից մեկում պայթյունի հետևանքով զոհվել է ավելի քան 90 մարդ 15:1623 Մայ, 2026
  • Մայիսի 25-28-ը Երևանի մի շարք փողոցներում կլինեն երթևեկության սահմանափակումներ 15:1123 Մայ, 2026
  • Առանձնատուն, լողավազան, այգի. Ծառուկյանի փեսայից բռնագանձված գույքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից 15:0223 Մայ, 2026
  • Հունգարիան հետ է կանչում Միջազգային քրեական դատարանից դուրս գալու՝ նախկին իշխանության որոշումը. Մադյար 14:4323 Մայ, 2026
  • Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի 14:2723 Մայ, 2026
  • ՃՏՊ Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին․ կա տուժած 14:0923 Մայ, 2026
  • Հանդիպել են Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի և Բուլղարիայի էներգետիկայի նախարարները 13:5623 Մայ, 2026
  • Քննարկվել է «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենքի նախագիծը 13:5223 Մայ, 2026
  • ՄԻՊ-ը մեկնարկել է առանձին ընտրատեղամասերի մշտադիտարկումը՝ հաշմանդամություն ունեցող անձանց ընտրական իրավունքների երաշխավորման համատեքստում 13:3523 Մայ, 2026
  • Որպես անհետ կորած որոնվող 12-ամյա աղջիկը հայտնաբերվել է 13:1823 Մայ, 2026
  • Լուրեր 13:00 | Գուլոյանին և կնոջը պատկանած ապօրինի գույքի արժեքը 1.1 մլն դոլար է, մակերեսը՝ 8600քմ 13:0023 Մայ, 2026
  • Պուտինը ահաբեկչություն է որակել Ստարոբելսկի քոլեջի հանրակացարանին հարվածները 12:3923 Մայ, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում 12:3423 Մայ, 2026
  • Վթարային ջրանջատում Վանաձորում 12:2423 Մայ, 2026
  • Մի քանի երկիր կարող է միանալ Իրանի դեմ պատերազմին, եթե ռազմական գործողությունները վերսկսվեն. Ռուբիո 12:1323 Մայ, 2026
  • Ընտրակաշառք տալու, ստանալու, ինչպես նաև բարեգործության արգելքը խախտելու դեպքերի առթիվ վերջին 2 օրում ձերբակալվել է 21 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե 12:0123 Մայ, 2026
  • Շարունակվում է ՆԳՆ-ի և պետական այլ գերատեսչությունների անունից ֆիշինգային հղումներ պարունակող հաղորդագրությունների տարածումը 11:5523 Մայ, 2026
  • Կենտրոնացած ենք բոլոր ճակատներում պատերազմի դադարեցման և Հորմուզի նեղուցի հարցերի վրա. Բաղաեի 11:3223 Մայ, 2026
  • Ի՞նչ անել, եթե ձեր հասցեում հայտնաբերել եք անծանոթ անձի տվյալներ. տեսանյութ 11:2323 Մայ, 2026
  • Ռուբիոն և Ֆիդանը քննարկել են Հորմուզի նեղուցի և տարածաշրջանի վերաբերյալ հարցել 11:1423 Մայ, 2026
  • Անդրանիկ Թևանյանը ձերբակալվել է 10:5823 Մայ, 2026
  • ՌԴ-ում կասեցվել է Հայաստանից ներմուծված ալկոհոլի իրացումը 09:5123 Մայ, 2026
  • Նոր տեխնոլոգիական լուծումներ՝ մաքսային վերահսկողության ոլորտում. ՊԵԿ-ում բացվել է Կենտրոնացված մոնիթորինգի կենտրոնն ու գործարկվել CertScan համակարգը 09:1823 Մայ, 2026
  • Փակ են Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները 09:0623 Մայ, 2026
  • Ընտանեկան բռնության դեպքերով դիմումների թիվն էականորեն աճել է. ՆԳ նախարար 08:4823 Մայ, 2026
  • Գյումրիում և Վանաձորում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 08:2723 Մայ, 2026
  • ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ 3 տուժած հոսպիտալացվել է 08:1123 Մայ, 2026
  • «Բուհական դիպլոմը չպետք է կասկածի տակ դրվի լրացուցիչ գործընթացներով». Քոչարյանն ատեստավորման դեմ 01:2623 Մայ, 2026
  • Թող վերջին «բոչկա գլորոցին լինի». «Բոլորին դեմ եմ»-ը նախընտրական հերթական ակցիան անցկացրեց 01:2023 Մայ, 2026
  • Որպես COP17-ի հյուրընկալող երկիր՝ Հայաստանը հանձնառու է բոլոր գործընկերների հետ ներառական, թափանցիկ և գործնական արդյունքների վրա միտված համագործակցությանը 01:0923 Մայ, 2026
  • ՔՊ-ն առաջինն է, 5 անգամ ավելի շատ քվե կստանա 2-րդ տեղում գտնվող ուժի համեմատ. IRI հարցումը 01:0123 Մայ, 2026
  • ԱՄՆ աջակցությամբ ՀՀ սահմանային վերահսկողության համակարգը կատարելագործվում է 00:4823 Մայ, 2026
  • Ռյուտեն զգուշացրել է ՆԱՏՕ-ի վրա հարձակվելու փորձի մասին մտածողներին 00:3423 Մայ, 2026
  • Հորդանանում ՀՀ դեսպանն ու Շադի ալ-Մասադիհը քննարկել են բարձրագույն կրթության ոլորտում առկա համագործակցությունը, նախանշել նոր ուղղություններ 00:3123 Մայ, 2026
  • Ճամպրուկներում՝ իրենց ձևավորած արժեքները, զգացմունքներն ու ապրումները. հրաժեշտ դպրոցին 00:0723 Մայ, 2026
  • Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարության ավարտը՝ 2028-ին. շինարարությունը վերսկսվել է 23:5722 Մայ, 2026
  • Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ պետական դավաճանության հոդվածով 23:4922 Մայ, 2026
  • ԲՀԿ-ականները ընտրակաշառք են տվել-ստացել. ձերբակալվածներ կան 23:4222 Մայ, 2026
  • Բոլորին էլ հետաքրքրել է. Անդրանիկ Թևանյանը՝ գաղտնի նիստի բովանդակությանը ծանոթանալու մասին 23:3622 Մայ, 2026
  • Հայաստանն ընդլայնում է զենքի արտահանման աշխարհագրությունը. նոր ընկերություններ թույլտվություն են ստացել 23:2722 Մայ, 2026
  • Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու վերաբերյալ դատախազության միջնորդությունները ԿԸՀ-ն բավարարեց 23:1422 Մայ, 2026
  • Հովհաննես Թումանյանի «Պոետն ու մուսան» կէկրանավորվի 23:1222 Մայ, 2026
  • «Երևանն է խոսում»․ Հանրային ռադիոն 100 տարեկան է 23:0022 Մայ, 2026
  • Որոշները լրտեսական տրամաբանությամբ կամենում են Հայաստանը վերադարձնել կոնֆլիկտի թակարդի մեջ. Փաշինյան 22:4522 Մայ, 2026
  • Սևանում բաց են թողել տասնյակ հազարավոր իշխանի մանրաձկներ 22:3422 Մայ, 2026
  • Բուհերի ընդունելության 2-րդ փուլ. քանի՞ դիմորդ է հայտագրվել 22:1222 Մայ, 2026
  • Հարցազրույց Արման Եղոյանի հետ 22:0422 Մայ, 2026
  • ՌԴ-ում ամբողջովին արգելվել է հայկական «Ջերմուկ» հանքային ջրի շրջանառությունը 21:5122 Մայ, 2026
  • Ահազանգ է ստացվել, որ Գորիսի «Լաստիխութ» կոչվող տարածքում երեխաներ են մոլորվել․ ՆԳՆ 21:4122 Մայ, 2026
  • 12-ամյա Լինա Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած 21:2422 Մայ, 2026
  • Ձոն հայրենիքին. Կամերային երգչախմբի համերգը 21:0922 Մայ, 2026
  • Լուրեր 21:00 | ՔՊ վարկանիշն ավելի քան 5 անգամ գերազանցում է 2-րդ ուժին. IRI հարցումը 21:0022 Մայ, 2026
  • Մայիսի 2-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:5922 Մայ, 2026
  • Մայիսի 28, Երևան, Հանրապետության օրվան նվիրված զորահանդես, սիրով կսպասենք բոլորիդ. Սուրեն Պապիկյան 20:5622 Մայ, 2026
  • «ՍՊՍ Սիգարոն» ընկերությունը 2026-ի հունվար-մարտին 2 մլրդ 682 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 20:4922 Մայ, 2026
  • Եվրամիությունը որևէ պարագայում չի վերադառնա Ռուսաստանից նավթի և գազի գնումներին. Դոմբրովսկիս 20:4422 Մայ, 2026
  • Ռյուտեն և Ռուբիոն քննարկել են Իրանի հարցը 20:3822 Մայ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 22.05.2026 20:3322 Մայ, 2026
  • ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարները քննարկել են Ուկրաինային աջակցությունը, Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակը 20:2822 Մայ, 2026
  • «Դասական Եվրատեսիլ 2026»-ի շրջանակում պատանի երաժիշտներին կնվագակցի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը 20:2322 Մայ, 2026
  • Ժամը 20.00-ի դրությամբ պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել միջոցառման մասնակից 173 տրանսպորտային միջոց, որոնցից 74-ի ղեկին եղել են անչափահասներ 20:1822 Մայ, 2026
  • Գրենլանդիայում բողոքի ակցիա է տեղի ունեցել ԱՄՆ ավելի մեծ հյուպատոսության բացման դեմ 20:1522 Մայ, 2026
  • «Օրենքով գողը» խոչընդոտել է ընտրական իրավունքի իրականացումը․ կատարվում է նախաքննություն 20:0922 Մայ, 2026
  • Ներքին և ընտանեկան բժշկության արդի մարտահրավերները 20:0422 Մայ, 2026
  • Առաջարկվում է տարանջատել «մշակութային կազմակերպություն» և «մշակութային ոչ առևտրային կազմակերպություն» հասկացությունները 19:5622 Մայ, 2026
  • Կբացվի գորգարվեստի թանգարան. ստորագրվել է հուշագիր 19:4922 Մայ, 2026
  • Բելառուսի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկելու ենք Սվետլանա Տիխանովսկայայի հետ. Սիբիհա 19:4122 Մայ, 2026
  • Քննարկվել են խորհրդարաններում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունները 19:3422 Մայ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Մայիս 22. 2026 19:2722 Մայ, 2026
  • Առաջարկվում է էապես թեթևացնել քաղաքացիների և տնտեսվարողների համար ընդերքօգտագործման հետ կապված վարչական ու ֆինանսական բեռը 19:2122 Մայ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015