Օրենսդրական փոփոխությամբ խաղի նոր կանոններ են սահմանվել վերաքննիչ բողոքի քննության ժամկետներում: Նախատեսվում է վերաքննիչ քրեական դատարանում բողոքի քննության 6-ամսյա ժամկետ սահմանել: Նախկինում հայցի կամ վերաքննիչ բողոքի վերաբերյալ առաջին դատական նիստը նշանակվում էր մեկուկես, երբեմն՝ նույնիսկ 2 տարի հետո: Գործընթացը կարագացնի նաև գրավոր ընթացակարգը, նոր գործիքը դատավորներին հնարավորություն կտա բողոքների քննությունը գրավոր կարգով իրականացնել:
Հեղինակ՝ Վարդուհի Արզումանյան