• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Փաշինյան-Պուտին հանդիպման ուղերձները. Մեծ բանավեճ Փաշինյան-Պուտին հանդիպման ուղերձները. Մեծ բանավեճ 22:35
Այլ հայացք Հայաստան–Ռուսաստան հարաբերություններին Այլ հայացք Հայաստան–Ռուսաստան հարաբերություններին 15:48
Բաց հարթակ․ 2000-ականներից սկսեցին «Արձագանք» ստուդիայի երգիչների «օդերը փակել». Բայաթյան Բաց հարթակ․ 2000-ականներից սկսեցին... 20:52
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Անիմաստ է առաջընթաց ակնկալել, երբ Ադրբեջանը մի կողմից ատելություն է հրահրում, մյուս կողմից՝ խոսքով ձգտում խաղաղության. Մնացականյան
Քաղաքականություն
13:3001 Սեպ, 2020

Անիմաստ է առաջընթաց ակնկալել, երբ Ադրբեջանը մի կողմից ատելություն է հրահրում, մյուս կողմից՝ խոսքով ձգտում խաղաղության. Մնացականյան

Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել «Ինտերֆաքս» լրատվական գործակալությանը:

Հարցազրույցը՝ ստորև.

Հարց. Հայ-ադրբեջանական սահմանին վերջին լարվածությունն առաջինը չէ պատմության մեջ, սակայն, կարծես, առաջին անգամ է, որ այն ուղեկցվում է հայերի և ադրբեջանցիների միջև էթնիկ բախումներով աշխարհի տարբեր քաղաքներում, այդ թվում՝ Մոսկվայում: Ինչպե՞ս դա կպարզաբանեք: Եվ ինչ քայլեր պետք է ձեռնարկել հետագայում նման բախումներից խուսափելու համար:

Պատասխան. Ցավալի է տեսնել ատելության մթնոլորտի հրահրումը ոչ միայն մեր տարածաշրջանում, այլև այն մեր տարածաշրջանից դուրս տեղափոխելու փորձը: Խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի համար կարևոր սկզբունքը խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորման ուղղությամբ առավելագույն ուժերի ներդրումն է: Անհնար է խաղաղ բանակցային գործընթաց վարել ատելության մթնոլորտի, ռազմատենչ հռետորաբանության առկայության և ուժի կիրառման սպառնալիքի պայմաններում: Անիմաստ է առաջընթաց ակնկալել բանակցային գործընթացում, երբ Ադրբեջանը մի կողմից ատելություն է հրահրում, իսկ մյուս կողմից՝ խոսքով ձգտում խաղաղության: Հայատյացության, ռազմատենչ հռետորաբանության պայմաններում անհնար է ենթադրել, որ մենք կարող ենք լուրջ առաջընթաց արձանագրել բանակցային գործընթացում:

Հարց. Այսպիսով, ի՞նչ պետք է անել, որպեսզի հետագայում խուսափեք այդպիսի բախումներից։ 

Պատասխան. Նախևառաջ պետք է լինի խաղաղ գործընթացի անհրաժեշտության գիտակցում։ Պետք է լինի քաղաքական կամք, և պետք է ձեռնարկվեն հստակ միջոցառումներ։ Մենք բանակցում ենք այդ թվում նաև տարբեր հստակ քայլերի շուրջ, որոնք նպաստում են այդ հռետորաբանության և էսկալացիայի նվազեցմանը։ Այս ուղղությունն ունի հստակ բովանդակություն. մենք և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ներկայացրել ենք մի շարք առաջարկներ։ Այդ բոլոր գաղափարները պետք է իրագործվեն։

Մենք լավ օրինակ ունենք, երբ անցած տարի կարողացանք իրականացնել Բաքվից, Երևանից և Ստեփանակերտից լրագրողների փոխանակման ծրագիրը։ Արդյունքները, գուցե, համեստ էին, բայց շատ կարևոր։ Սա խաղաղ գործընթացի կարևոր մասն էր։ 

Հարց. Սակայն վերջին սրացումը, կարծես, ամենաինտենսիվն էր վերջին 30 տարիների ընթացքում։ Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ չեն գործում Մադրիդյան սկզբունքները։ Ո՞րն է մշտական սրացումների պատճառը։ 

Պատասխան. Այն, ինչ տեղի ունեցավ հուլիսի 12-ին, ըստ էության, 2016-ի ապրիլից հետո ուժի կիրառման և ռազմական գործողությունների միջոցով Հայաստանին և Արցախին (Լեռնային Ղարաբաղ) միակողմանի զիջումներ պարտադրելու երկրորդ փորձն էր։ Հուլիսի 12-ին հարձակում է իրականացվել Հայաստանի հյուսիս-արևելքում՝ Տավուշի մարզում գտնվող մեր սահմանակետերի ուղղությամբ: Օգտագործվել են զգալի քանակությամբ զենք և զինտեխնիկա, գնդակոծվել են նաև խաղաղ բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքները։ Հայաստանը վճռականորեն հակադարձեց այդ ագրեսիան՝ վերահաստատելով, որ այս հակամարտությունը ռազմական լուծում չունի: Ե՛վ Հայաստանը, և՛ Արցախը ունեն բավարար ուժեր, բավարար ռեսուրսներ՝ իրենց պաշտպանությունն ու անվտանգությունն ապահովելու համար, և Ադրբեջանի հուլիսյան ագրեսիայի ջախջախիչ հակահարվածը ևս մեկ անգամ դա հաստատեց։ 

Հարց. Կարծիք կա, որ, ըստ էության, Հայաստանին այնքան էլ հարկավոր չէ կարգավորել ԼՂ հիմնախնդիրը, իբրև թե, հողերը վերցված են, իսկ ստատուս քվոն էլ՝ ձեռնտու: Ինչպե՞ս կարող եք դա մեկնաբանել:

Պատասխան. Չեմ կարող համաձայնել այդ կարծիքին: Ե՛վ Հայաստանը, և՛ Արցախը շահագրգռված են տարածաշրջանում կայուն խաղաղությամբ, ինչը հնարավոր է փոխզիջումների վրա հիմնված խաղաղ համաձայնագրի հասնելու միջոցով: Միակողմանի զիջումները բացառվում են, դրանք չեն կարող հեռանկար ունենալ: Եվ մենք հետաքրքրված չենք մի իրավիճակով, երբ տարածաշրջանում խաղաղությունն ու անվտանգությունը չունեն կայուն երկարաժամկետ հիմքեր: Այդ առումով խաղաղ բանակցային գործընթացը մեզ համար եղել և մնում է այս հակամարտության կարգավորման կարևոր առաջնահերթություն:

Հարց. Ինպե՞ս եք գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դերը։ Այն գոյություն ունի վաղուց։ Բայց հակամարտությունը դեռևս լուծված չէ։ Ի՞նչ եք կարծում, ինչ դեր է խաղում Ռուսաստանը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր: Համաձա՞յն եք արդյոք, որ անհրաժեշտ է փոխել բանակցությունների ձևաչափը:

Պատասխան. 90-ականների կեսերից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը, որում ընդգրկված են Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան, եղել է և մնում է բանակցային գործընթացի միակ ձևաչափը: Եվ այն ունի հստակ արդյունքներ: Այն միջազգային հանրության կողմից ճանաչված ձևաչափ է և ներառում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երեք մշտական ​​անդամներին։ Երեք երկրներ, որոնք ունեն բավականին հզոր ռեսուրս՝ քաղաքական, դիվանագիտական՝ միջնորդության գործառույթն իրականացնելու համար:  Այս երկրների ներգրավվածությունը շարունակում է մնալ շատ ամուր: 

Այս տարիների ընթացքում մշակվել է մի ամբողջ մեխանիզմ, տարբեր չափորոշիչներ և մոտեցումների մի ամբողջ շտեմարան, որոնք ապահովում են այն շրջանակը, որտեղ հնարավոր է մշակել փոխզիջում: Շոշափելի և իրական փոխզիջում: Այս իմաստով մենք շարունակում ենք և շարունակելու ենք աջակցել այս միջնորդական ձևաչափին: Ռուսաստանի Դաշնությունը Մինսկի խմբի համանախագահներից մեկն է: Ռուսական կողմի ջանքերը շատ արդյունավետ էին, և դա արտահայտվեց ինչպես հուլիսյան իրադարձությունների ժամանակ, այնպես էլ դրանցից առաջ: Վստահ եմ, որ Ռուսաստանի ներգրավվածությունը բոլոր մակարդակներում ընդգծում է այն կարևորությունը, որն ունի Ռուսաստանն այս գործընթացում, և այն կարևոր ներդրումը, որը Ռուսաստանը կատարում է մյուս համանախագահների հետ միասին՝ խաղաղ կարգավորման ուղղությամբ տարվող աշխատանքներում: Այստեղ մենք ոչ մի կասկած չունենք, և համանախագահների աշխատանքը, որը, ի թիվս այլոց, նաև էսկալացիայի զսպման կարևոր գործոն է, այդ աշխատանքը կասկածի տակ դնելու, առկա ձևաչափը կասկածի տակ դնելու կամ դրա վրա ճնշում գործադրելու ցանկացած փորձ անընդունելի է:

Հարց. ՌԴ ԱԳՆ ղեկավարը հայտնեց, որ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների միջև հանդիպման կազմակերպման ուղղությամբ: Դուք պատրա՞ստ եք հանդիպելու Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ:

Պատասխան. Անցած ժամանակահատվածում, հատկապես վերջին երկու տարիների ընթացքում, բավական մեծ աշխատանք է տարվել համանախագահների կողմից տարբեր ուղղություններով: Այն ներառել է անմիջապես կարգավորման խնդիրներ, փոխզիջմանը հասնելու համար հիմնական ձևաչափերին առնչվող հարցեր, ինչպես նաև հարցեր, որոնք վերաբերում են խաղաղությանը նպաստող միջավայրին, մասնավորապես, ծրագրեր, որոնք կարող են նպաստել ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելուն: Հրադադարի ռեժիմի ամրապնդումը և միջազգային մշտադիտարկման մեխանիզմների ներդրումը շարունակում է մնալ աշխատանքի շատ կարևոր ուղղություն: Մենք հավատարիմ ենք մնում աշխատանքի ողջ ծավալի շարունակմանը, և, բնականաբար, ես իմ կողմից պատրաստ եմ շարունակելու այդ աշխատանքը:

Հարց. Այսինքն՝ Դուք, պայմանականորեն ասած՝ հենց վաղը կարո՞ղ եք առանց որևէ պայմանի հանդիպել Ձեր ադրբեջանական գործընկերոջ հետ։ 

Պատասխան. Իհարկե մենք պատրաստ ենք հանդիպելու և իհարկե մենք պատրաստ ենք շարունակելու այդ աշխատանքը։ Եվ այստեղ ցանկանում եմ կրկին ընդգծել, որ մեր աշխատանքի կարևորությունը կայանում է փոխզիջումներ գտնելու, անվտանգություն ապահովելու, ուժի կիրառումից և առավելապաշտական մոտեցումներից հրաժարվելու անհրաժեշտության մեջ։ Հայաստանի համար գոյություն ունեն հստակ և կարևոր առաջնահերթություններ։ Մեզ համար Արցախի կարգավիճակի հարցը բացարձակ առաջնահերթություն է։ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը առանց որևէ սահմանափակումների, իրական, շոշափելի անվտանգության ապահովումը Արցախի համար կարևոր առաջնահերթություն: Եվ մենք պատրաստ ենք աշխատելու և՛ համանախագահների, և՛ ադրբեջանական կողմի հետ, որպեսզի ուրվագծենք այն ձևաչափերը, որոնք հնարավորություն կընձեռեն համադրել և չափել հնարավոր փոխզիջման շրջանակը: 

Արցախին առնչվող մեկ կարևոր հարց ևս. այս երեսուն տարիների ընթացքում Արցախն ի ցույց է դրել հասարակական կյանքը կազմակերպելու, սեփական անվտանգությունն ապահովելու, միջազգային պարտավորություններ ստանձնելու բացարձակ իր կարողությունը։ Բանակցային գործընթացում Արցախի լիարժեք ներգրավման հարցը շատ կարևոր է և ունի գործնական բնույթ, քանզի այն կամրապնդի բանակցային գործընթացի նկատմամբ սեփականության զգացումը Արցախի ղեկավարության մոտ, որը, ընտրված լինելով Արցախի ժողովրդի կողմից, ունի վերջինիս շահերը ներկայացնելու համապատասխան մանդատ։

Հարց. Ինչպե՞ս եք վերաբերվում Արցախում հանրաքվե անցկացնելու գաղափարին։

Պատասխան. Ինչ վերաբերում է Հայաստանին, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը` առանց որևէ սահմանափակումների, համարվում է խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի գլխավոր մոտեցումներից մեկը։

Հարց. Ռուսաստանը ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում ակտիվորեն համագործակցում է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ: Տեսնո՞ւմ եք արդյոք որոշակի երկիմաստություն սրա մեջ՝ հաշվի առնելով վերջերս հայ-ադրբեջանական հարաբերությունների սրումը:

Պատասխան. Հայաստանն ու Ռուսաստանը դաշնակիցներ են: Մեր հարաբերությունները բավական ընդգրկուն են, և մեր հարցազրույցի սահմանափակությունը թույլ չի տա ներկայացնել հայ-ռուսական փոխգործակցության հարցերի ամբողջ շրջանակը, որը վերաբերում է կյանքի բոլոր ոլորտներին, ներառյալ` փոխգործակցությունը անվտանգության հարցերում: Հայաստանի և Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցությունը դաշնակցային փոխգործակցություն է: Այսպիսով, այստեղ որևէ հարց կամ սահմանափակում չի կարող լինել:

Հարց. Բայց ճի՞շտ է արդյոք, որ ռազմական համագործակցությունը սկսեց ընդարձակվել հուլիսյան սրացումից հետո:

Պատասխան. Ռազմատեխնիկական ոլորտում մեր փոխգործակցությունը հիմնված է անվտանգության փոխադարձ շահերի վրա և իրականացվում է Ռուսաստանի և Հայաստանի միջև առկա համաձայնագրերի, պայմանավորվածությունների և աշխատանքային ծրագրերի հիման վրա: Ռուսաստանը չի խախտում տարածաշրջանում հավասարակշռությունը: Հայաստանը տարածաշրջանային անվտանգության պատասխանատու մասնակից է: Եվ մեր ռազմատեխնիկական համագործակցությունը որևէ կերպ ուղղված չէ երրորդ երկրների դեմ:

Հարց. Եվ Ձեզ չի՞ անհանգստացնում, որ Ռուսաստանը ռազմատեխնիկական ոլորտում համագործակցում է նաև Ադրբեջանի հետ։ 

Պատասխան. Հայաստանի և Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցությունը փոխգործակցության իր տրամաբանությունն ունի. այն կառուցված է ամուր դաշնակցային հիմքերի վրա: Ինչ վերաբերում է Ադրբեջանին և այս ոլորտում համագործակցությանը, նշեմ, որ Ադրբեջանը ամեն կերպ հզորացնում է իր ռազմական ներուժը՝ փորձելով համոզել իր իսկ հասարակությանը և միջազգային հանրությանը, որ ունի ներուժ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու համար: Եվ դա մատուցվում էր այնպիսի լույսի ներքո, որ Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների չսկսումը «զիջում» է Հայաստանին և Արցախին՝ փոխարենն ակնկալելով բանակցային գործընթացում հայկական կողմերի «միակողմանի զիջումներ»։ Իր ռազմական ներուժը զարգացնելու ադրբեջանական տրամաբանությունն ուղղված է հակամարտության ռազմական լուծմանը, ինչը վտանգ է ներկայացնում Հայաստանի և Արցախի անվտանգության համար:

Հարց. Դուք սա քննարկո՞ւմ եք ռուսական կողմի հետ:

Պատասխան. Իհարկե, մենք ռուսական կողմի հետ բաց ու անկեղծորեն քննարկում ենք բոլոր խնդիրները. մենք դաշնակցային հարաբերություններ ունենք:

Հարց. Համաձա՞յն եք այն տեսակետին, որ Թուրքիայի ակտիվ դիրքորոշումը, Անկարայի միանշանակ աջակցությունը Բաքվին «յուղ է լցնում կրակին» և հետաձգում հակամարտության լուծման հնարավորությունը:

Պատասխան. Հուլիսի 12-ից հետո միջազգային հանրությունը հանդես է եկել բազմաթիվ կոչերով՝ ուղղված լարվածության թուլացմանը ու բռնությունների դադարեցմանը: Միակ երկիրը, որը փորձում էր ոչ թե թուլացնել լարվածությունը, այլ էլ ավելի անկայունացնել տարածաշրջանը, Թուրքիան էր: Թուրքիայի կողմից ապակայունացման և ագրեսիայի քաղաքականությունը սպառնալիք է հարևան բոլոր տարածաշրջանների համար, այդ թվում՝ Արևելյան Միջերկրականի, Հյուսիսային Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի համար։ Այսօր Թուրքիան փորձում է ապակայունացման այս քաղաքականությունն արտահանել Հարավային Կովկաս: Սա լուրջ մտահոգության տեղիք է տալիս։ Թուրքիան վարում է ոչ կառուցողական և վտանգավոր քաղաքականություն: Եվ Թուրքիան իր գործողություններով շարունակում է սպառնալիք ներկայացնել Հայաստանի անվտանգությանը: Այս առումով Հայաստանը կաշխատի իր անվտանգության հետագա ամրապնդման ուղղությամբ, այդ թվում՝ իր գործընկերների հետ համագործակցության միջոցով:

Հարց. Նախատեսում է Հայաստանն արդյո՞ք դիմել Ռուսաստանին զենքի նոր վարկ ստանալու համար: Եվ ե՞րբ Հայաստանը պատրաստ կլինի մարել զենքի և սարքավորումների գնման վարկը:

Պատասխան. Մենք ունենք համապատասխան ձևաչափեր և հարթակներ Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության հարցերի քննարկման համար, որտեղ լուծվում են մեր փոխգործակցության բոլոր հարցերը: Ես չեմ մանրամասնի:  Ընդհանուր առմամբ, սա մի ոլորտ է, որն ունի իր ձևավորված հարթակը:

Հարց. Բայց Դուք պատրաստվո՞ւմ եք գնել ռազմական նոր ինքնաթիռներ, ուղղաթիռներ։ 

Պատասխան. Մենք պատրաստ ենք անել ամենը` մեր երկրի պաշտպանունակության հետևողական ամրապնդման համար։ Ես արդեն նշեցի, որ Հայաստանն ու Ռուսաստանը դաշնակիցներ են։

Հարց. Երևանում շահագրգռվա՞ծ են Գյումրիի ռուսական ռազմաբազայի պահպանմամբ։

Պատասխան. Հայաստանը տարածաշրջանում որևէ մեկի համար սպառնալիք չի հանդիսանում։ Հայաստանն ու Ռուսաստանն ունեն անվտանգային ընդհանուր շահեր, որոնց վրա հիմնվելով էլ անվտանգության ապահովման ընդհանուր նպատակ ենք հետապնդում։ Ռազմական բազան, իր հերթին, ևս նպաստում է այդ նպատակին հասնելուն։

Հարց. Բելառուսում ստեղծված ներքաղաքական իրադրության առնչությամբ բազմաթիվ խոսակցություններ են շոշափվում այդ երկրին ՀԱՊԿ միջոցով օգնություն տրամադրելու շուրջ, կազմակերպություն, որին անդամակցում է նաև Հայաստանը։ Դուք այդպիսի զարգացումը թույլատրելի և հավանական համարու՞մ եք։

Պատասխան. Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին և վերջինիս շրջանակներում դաշնակցային փոխօգնությանը, ապա այդ բոլոր հարցերը կարգավորվում են իրավապայմանագրային դաշտով, որն ամրագրում է անդամ պետությունների փոխգործակցության հստակ կանոնակարգումը, այդ թվում՝ անվտանգությանն ու փոխօգնությանն առնչվող հարցերը: Այստեղ մենք ապավինում ենք ՀԱՊԿ իրավական դաշտին։

Հարց. Ենթադրենք՝ վաղը ՀԱՊԿ-ում քվեարկության դրվի Բելառուսին օգնելու անհրաժեշտության հարցը։ Հայաստանը կո՞ղմ, թե՞ դեմ կքվեարկի։

Պատասխան. Այսօրինակ հարց նախաձեռնելու գործում առանցքային դերը վերապահված է այն երկրին, որն էլ բարձրացնում է փոխօգնության հարցը։ Սակայն Բելառուսի կողմից այդպիսի հարց չի բարձրացվել։

Բելառուսը և Հայաստանը դաշնակիցներ են ՀԱՊԿ-ում և ունեն բավական հարուստ երկկողմ օրակարգ։ Մենք միասին աշխատում ենք բազմակողմ տարբեր հարթակներում։ Մասնավորապես, մենք Եվրասիական տնտեսական միության շրջանակներում մասնակցում ենք ինտեգրացիոն գործընթացների։

Հայաստանի և Բելառուսի ժողովուրդներին միավորում է ամուր բարեկամությունը։ Դա արտահայտվում է մարդկային հարաբերություններում։ Եվ իհարկե, մենք չենք կարող անտարբեր լինել այն ամենի նկատմամբ, ինչ տեղի է ունենում Բելառուսում։

Հարց. Վարչապետ Փաշինյանը իշխանության եկավ «թավշյա», ոչ բռնի հեղափոխությունից հետո:  Հիմա ստացվում է, որ Հայաստանը սատարում է Բելառուսի ղեկավարին:

Պատասխան. Կասկած լինել չի կարող, որ ստեղծված իրավիճակի կարգավորման բանալին Բելառուսի ժողովրդի ձեռքում է: Հայաստանն անցել է իր ուղին, և այդ հիմքի վրա զուգահեռներ անցկացնելն այդքան էլ ճիշտ չէ: Այո, կարող են լինել որոշ ընդհանուր պարամետրեր, սակայն ընդհանուր առմամբ տարբեր իրավիճակներ են: Ամենակարևորը ընդունելն ու գիտակցելն է, որ Բելառուսի ժողովուրն է իրավասու լուծել հարցը: Հուսով ենք, որ այս իրավիճակը կլուծվի խաղաղ ճանապարհով: 

Հարց. Հայաստանը պաշտոնապես ճանաչո՞ւմ է արդյոք Լուկաշենկոյին որպես Բելառուսի լեգիտիմ ղեկավարի։ 

Պատասխան. Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Բելառուսի նախագահին: Մենք հետևելու ենք, թե ինչպես Բելառուսի ժողովուրդը կլուծի այս խնդիրը: Մենք մտադիր ենք շարունակել աշխատել Բելառուսի հետ բոլոր ուղղություններով՝ ինչպես երկկողմ հարաբերությունների շրջանակներում, այնպես էլ՝ միջազգային ձևաչափերում։

Հարց. Հայաստանը դիմել է Ռուսաստանին՝ գազի գինը իջեցնելու խնդրանքով: Ի՞նչ եք կարծում, «գազի» հարցը կարո՞ղ է վնասել Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային հարաբերություններին:

Պատասխան. Էներգետիկայի խնդիրները, գազի մատակարարման հարցերը կարևոր տեղ են զբաղեցնում մեր երկու դաշնակից պետությունների բավական լայն օրակարգ ունեցող երկկողմ հարաբերություններում: Մենք ունենք ընդհանուր օրակարգ՝ ինչպես անվտանգության, այնպես էլ տնտեսական զարգացման վերաբերյալ, և միասին աշխատում ենք դրա շուրջ։ Մենք ունենք բանակցելու և համաձայնության հասնելու լավ ներուժ:  Ամենակարևորը համաձայնության հասնելն է:

Հարց. Այսինքն՝ այսօր կա՞ փոխըմբռնում: Ի՞նչ արդյունքներ ունեցան բանակցությունները:

Պատասխան. Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ։ Ես լիովին համոզված եմ, որ մենք կարող ենք հասնել համաձայնության։ Դա տեղի է ունենում միջկառավարական հանձնաժողովների մակարդակով, և կարծում եմ, որ համաձայնության գալու հավանականությունը բավական բարձր է։ 

Հարց. Հուլիսին Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանը հայտարարեց, որ Մոսկվան և Երևանը շարունակում են քննարկել Մեծամորի ԱԷԿ-ի արդիականացման համար վարկի երկարաձգման հարցը։ Հիմա նման քննարկումներ տարվո՞ւմ են, և ինչպե՞ս եք գնահատում դրանց հաջողությունը։ 

Պատասխան. Ատոմակայանի վերազինումը մտադիր ենք իրականացնել մեր բյուջետային միջոցների հիման վրա։ Եվ այս առումով նոր վարկերի հնարավորությունը դիտարկվում է հենց այն պրիզմայից, որ վերոնշյալ գործողությունն  անում ենք մեր սեփական միջոցներով։ 

Քննարկումները շարունակվում են: Մեր երկու պետություններն ունեն հստակ շահեր, խոր հարաբերություններ, ունեն համաձայնության հասնելու ներուժ:

Դիտումների քանակ114
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը Սերգեյ Լավրովի հետ 14:0526 Օգս, 2020 Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը Սերգեյ Լավրովի հետ Քաղաքականություն
  • Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույցներ է ունեցել Հունաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարների հետ 21:0615 Օգս, 2020 Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույցներ է ունեցել Հունաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարների հետ Հասարակություն
  • Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ 11:3711 Օգս, 2020 Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ Քաղաքականություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Հայաստանը՝ միջազգային մեդիայի ուշադրության կենտրոնում 22:5206 Սեպ, 2026
  • Գագիկ Խաչատրյանի գործով երկու դատավոր, վեց տարի տևած դատաքննություն՝ առանց դատավճռի 22:4306 Սեպ, 2026
  • «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները 22:3806 Սեպ, 2026
  • Փաշինյան-Պուտին հանդիպման ուղերձները. Մեծ բանավեճ 21:4706 Սեպ, 2026
  • Երևանը ձևակերպում է խնդիրն ու լուծման ուղիներ առաջարկում. ինչ ճակատագիր է սպասվում երկաթուղուն 21:4506 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | ՀՀ-ն իր շահը չի զոհաբերելու Ռուսաստանին. փորձագետները՝ երկաթուղու մասին 21:0006 Սեպ, 2026
  • Անկլավների թեման շահարկող արտաքին և ներքին դերակատարները ձգտում են թուլացնել ՀՀ դիրքերը. փորձագետներ 20:3306 Սեպ, 2026
  • Vlume թվային հարթակը հասանելի է դարձնում հայերեն բովանդակությունը | Հարցազրույց Մարտիկ Չոլաքեանի հետ 19:4906 Սեպ, 2026
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 06.09.2026 19:1606 Սեպ, 2026
  • Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռու մարզի Ծաղկաբեր բնակավայրում 19:0906 Սեպ, 2026
  • ՇՄ նախարարը Չինաստանում կներկայացնի Հայաստանի՝ COP17 նախագահության տեսլականը 17:1306 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 6-7-ը Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ռիգայում 17:0706 Սեպ, 2026
  • Ադրբեջանցիների թափանցման փորձ կամ նմանատիպ միջադեպ չի արձանագրվել. համայնքապետարանը հերքում է տարածվող լուրերը 16:5206 Սեպ, 2026
  • Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով 14:4006 Սեպ, 2026
  • Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ 13:2906 Սեպ, 2026
  • Բազմաբնակարան շենքում կանխվել է հրդեհի տարածումը. hոգեբանական աջակցություն է ցուցաբերվել 3 քաղաքացու 12:5606 Սեպ, 2026
  • Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ 12:0706 Սեպ, 2026
  • Փրկարարները մարել են Ոսկեվազի գործարաններից մեկի տարածքում բռնկված հրդեհը 11:1706 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Արարատի մարզում 10:0106 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Գավառում 09:5006 Սեպ, 2026
  • Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են 09:0806 Սեպ, 2026
  • Արվեստագետի և արվեստասերի հանդիպում՝ թվային միջավայրում 00:5706 Սեպ, 2026
  • Մարիաննա Գևորգյանը՝ միջազգային մրցույթի հաղթող 00:2706 Սեպ, 2026
  • Կիևը և Մոսկվան 3 օրով կդադարեն միմյանց ուղղված հարվածները 00:0906 Սեպ, 2026
  • Լակտոզային անտանելիություն. ախտանիշներն ու բուժումը 23:4805 Սեպ, 2026
  • «Նորք» և «Հաղթանակ» խնամքի շուրջօրյա կենտրոնները կմիավորվեն 23:1805 Սեպ, 2026
  • Tour of Armenia միջազգային հեծանվավազք մրցաշարին կմասնակցի պրոֆեսիոնալ 16 թիմ՝ հաղթահարելով 587 կմ 22:5405 Սեպ, 2026
  • Աշխարհում թմրանյութ օգտագործողների թիվը 2024-ին հասել է ռեկորդային՝ 331 միլիոնի. զեկույց 22:1605 Սեպ, 2026
  • Հայաստանի բնապահպանական խնդիրներն ու COP 17 համաժողովը. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 21:5005 Սեպ, 2026
  • Մարիա Ազիզյանը հաղթել է ITF-ի J60 պատանեկան մրցաշարում 21:4405 Սեպ, 2026
  • Առաջարկվում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները․ ԱՆ 21:2005 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | Ուժ, արագություն՝ եղնիկը Tour of Armenia միջազգային հեծանվավազքի խորհրդանիշ 21:0005 Սեպ, 2026
  • Սերբիայի առաջիկա խորհրդարանական ընտրություններում Ալեքսանդր Վուչիչը կառաջադրվի որպես վարչապետի թեկնածու 20:5805 Սեպ, 2026
  • Հասմիկ Սևոյանի աբստրակտ կտավները 20:4905 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 05.09.2026 20:4105 Սեպ, 2026
  • Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է երեք օրով դադարեցնել Մոսկվային հարվածները 20:2805 Սեպ, 2026
  • Նոր շունչ՝ Թումանյանի թանգարանին 20:1905 Սեպ, 2026
  • Ամերիկյան ուժերը հարվածներ են հասցրել իրանական նավթով բեռնված երեք լցանավի 20:0805 Սեպ, 2026
  • ԱՄՆ նախագահի բանագնացները Մոսկվայում են 19:5905 Սեպ, 2026
  • «Տելեկոմ Արմենիա» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 4 մլրդ 808 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 19:4605 Սեպ, 2026
  • Պակիստանի խորհրդարանը Ասիմ Մունիրին աննախադեպ լիազորություններ է շնորհել 19:3605 Սեպ, 2026
  • Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան. ներկայացվել է Tour of Armenia-ի խորհրդանիշը 19:1805 Սեպ, 2026
  • Գազան չի վերականգնվի՝ առանց ապառազմականացման. Նեթանյահու 18:4205 Սեպ, 2026
  • Այդ մասին դեռ վաղ է հետևություններ անել. վարչապետը՝ 2018-ի թավշյա հեղափոխության մասին 18:2605 Սեպ, 2026
  • Պուտինը հրահանգել է երեք օրով դադարեցնել Կիևին հարվածները 17:5305 Սեպ, 2026
  • Ուիթքոֆն ու Քուշները ժամանել են Մոսկվա 17:2705 Սեպ, 2026
  • Արդարադատության նախարարությունում քննարկվել են «Մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ» կոնվենցիայի պահանջները 17:1705 Սեպ, 2026
  • Լուրեր 17:00 | ՀՀ-ին էլի հեղափոխություն է պետք.վարչապետը՝ «Քայլ արա, մերժի՛ր Սերժին» գրքի շնորհանդեսին 17:0005 Սեպ, 2026
  • Լիբանանի հարավին իսրայելական բանակի հարվածների հետևանքով կան զոհեր և վիրավորներ 16:5605 Սեպ, 2026
  • Էջմիածինը մեծ շինհրապարակ է դարձել. զուգահեռաբար բազում ծրագրեր են իրականացվում 16:4405 Սեպ, 2026
  • Փաշինյանն Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման հստակ ժողովրդական մանդատ ունի․ վարչապետի խոսնակը՝ WSJ-ին 16:2305 Սեպ, 2026
  • Թրամփի բանակցողները կմեկնեն Մոսկվա և Կիև 16:1205 Սեպ, 2026
  • Աղավնատունը՝ խնամված ու մաքուր համայնքի լավագույն օրինակ 15:5105 Սեպ, 2026
  • Նեպալում հզոր սողանքի և ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 1 344-ի 15:3705 Սեպ, 2026
  • Սեռական հետապնդումից մինչև տվյալների գողություն ու շանտաժ՝ օնլայն խաղերն անվտանգ չեն. ում դիմել 15:1405 Սեպ, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները 14:5705 Սեպ, 2026
  • Օդի ջերմաստիճանը հանրապետությունում կնվազի 5-8 աստիճանով 14:4605 Սեպ, 2026
  • Վարչապետը ներկա է եղել Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՛ր Սերժին» գրքի շնորհանդեսին 14:3005 Սեպ, 2026
  • Մեկնարկել է Գրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնը 14:2705 Սեպ, 2026
  • Ճիշտ չէ գործատուին պարտադրել վճարել աշխատողի առողջության համար. ՀԳՀՄ նախագահ 14:1405 Սեպ, 2026
  • Թրամփը չի բացառել, որ ԱՄՆ-ը առաջիկայում կարող է կրկին հարվածել Իրանի տարածքին 13:5205 Սեպ, 2026
  • Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած 13:3105 Սեպ, 2026
  • ԱՄՆ-ը պետք է հաշվի առնի գետնին ստեղծված իրավիճակը. Ռյաբկովը՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների մասին 13:2105 Սեպ, 2026
  • Վահե Հովհաննիսյանը ԿԶԵՀ-ի գործադիր տնօրենի հետ քննարկել է Հյուսիս-հարավի 4-րդ տրանշի և Քաջարանի թունելի կառուցման ծրագրերին առնչվող հարցեր 13:0105 Սեպ, 2026
  • Լուրեր 13:00 |Ովքեր են վճարելու 200 000 դրամից քիչ ստացողի առողջության ապահովագրության համար.նախագիծ 13:0005 Սեպ, 2026
  • Բարի գալուստ մեր նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեին. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատուն 12:5805 Սեպ, 2026
  • Արսեն Թորոսյանը որպես պատվավոր հյուր մասնակցել է Ուկրաինայի անկախության 35-ամյակին նվիրված միջոցառմանը 12:4905 Սեպ, 2026
  • ՄԻՊ-ի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ 12:4005 Սեպ, 2026
  • Ուիթքոֆը և Քուշները Կիևում կլինեն սեպտեմբերի 6-ին. Զելենսկի 12:2705 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի երեք վարչական շրջաններում 12:1305 Սեպ, 2026
  • Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները կանխել են վտանգավոր զարգացումները․ առգրավվել են ինքնաձիգ, ատրճանակ և դանակներ 12:0605 Սեպ, 2026
  • Թրամփը հաստատել է, որ իր բանագնացները կմեկնեն Մոսկվա և Կիև 11:4805 Սեպ, 2026
  • Դեսպան Մարգարյանը և Լիտվայի Սեյմասի փոխխոսնակը քննարկել են միջխորհրդարանական համագործակցության ակտիվացմանն առնչվող հարցեր 11:3205 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Արտաշատ քաղաքում 11:2705 Սեպ, 2026
  • Ադրբեջանից Հայաստան կիրականացվի վառելիքի հերթական մատակարարումը 11:2105 Սեպ, 2026
  • Google-ը ներկայացրել է եղանակի կանխատեսման նոր սերնդի AI մոդելը՝ WeatherNext 3-ը 11:1605 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում 11:0605 Սեպ, 2026
  • Դրվագներ ՀՀ բանակի նոր համազգեստի զորային փորձարկումից 10:4805 Սեպ, 2026
  • Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում փոշու բարձր պարունակություն է գրանցվել 09:5105 Սեպ, 2026
  • Ազատանի մոտ հրդեհ է բռնկվել․ այրվել է մոտ 1000 հակ անասնակեր և 400 հակ ծղոտ 09:2805 Սեպ, 2026
  • Երևանում օդի որակը․ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը 09:0405 Սեպ, 2026
  • ՀՀ նախագահի աշխատակազմն ուղղում է վրիպակը. 44-օրյա պատերազմի զոհերի թիվը 3755 է 08:4205 Սեպ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:1505 Սեպ, 2026
  • Քաղաքը կարդում է. Գրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնը 01:0305 Սեպ, 2026
  • Պետությունն անվճար փորձաքննության է ենթարկում գյուղնշանակության հողերը 00:3605 Սեպ, 2026
  • Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը հրավիրում է «Գաստրոնոմիայի միջազգային ավան 2026 / Village International de la Gastronomie 2026»՝ բացահայտելու հայկական խոհանոցի և մշակույթի հարուստ ժառանգությունը 00:1105 Սեպ, 2026
  • Գնումները խրախուսող նոր որոշում. ինչ է փոխվում ԱԱՀ վերադարձի կարգում 23:3904 Սեպ, 2026
  • Հայաստանում առաջին անգամ կանցկացվի UCI Europe Tour պրոֆեսիոնալ հեծանվավազքը՝ Tour of Armenia-ն 23:2004 Սեպ, 2026
  • Փրկարարի օրվա առթիվ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով 23:0004 Սեպ, 2026
  • Պետությունը գնահատում է փրկարարի աշխատանքը. ՆԳ նախարար 22:4804 Սեպ, 2026
  • Գևորգ Պապոյանը կմեկնի ԱՄԷ՝ մասնակցելու ներդրումային համաժողովին 22:3904 Սեպ, 2026
  • Ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Կիևում ԱԱԾ շենքին 22:2504 Սեպ, 2026
  • Արման Պողոսյանն ու Ավագ Ավանեսյանն ազատվել են պաշտոններից 22:1104 Սեպ, 2026
  • Հարցազրույց Սուրեն Սուրենյանցի հետ 22:0404 Սեպ, 2026
  • Ջրային կոմիտեն կվերակազմակերպվի և կանցնի կառավարության ուղղակի ենթակայությանը 21:5104 Սեպ, 2026
  • ՆԱՏՕ-ի չափանիշներով օպերատիվ կարողությունների ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում 21:3204 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | Հայկական 300-ից ավելի ապրանք՝ առանց մաքսատուրքի․ ինչ է փոխվում ԵՄ շուկայում 21:0004 Սեպ, 2026
  • Թրամփի բանագնացներն այս շաբաթավերջին կայցելեն Մոսկվա և Կիև. Axios 20:4204 Սեպ, 2026
  • Սեպտեմբեր 4-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:3504 Սեպ, 2026
  • Ռուսական անօդաչու թռչող սարքը հարվածել է Ուկրաինայի ԱԾ ղեկավար Պոկլադի գրասենյակին 20:2804 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015