Միջազգային հանրապետական ինստիտուտը հրապարակել է հերթական հարցումների արդյունքները։ Ըստ այդմ՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններում վարչապետի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարկանիշն ավելի քան 5 անգամ գերազանցում է 2-րդ ուժին:
Հարցերի թվում են եղել նաև՝ «Ո՞ր քաղաքական ուժին են ամենից շատ վստահում», «Արդյոք ճի՞շտ ուղղությամբ է գնում Հայաստանը» և այլն:
Հանրայինի «Լուրեր»-ը շարունակում է մնալ ինֆորմացիոն ամենավստահելի աղբյուրը քաղաքացիների համար:
Մանրամասները՝ Քրիստինե Թորոսյանի տեսանյութում։