• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Հարցազրույց Ալեն Սիմոնյանի հետ Հարցազրույց Ալեն Սիմոնյանի հետ 23:40
Բաց հարթակ. «Կալոշի» օղի խմողները փորձում են արգելել հայկական ապրանքի վաճառքը Ռուսաստանում. Սուքիասյան Բաց հարթակ. «Կալոշի» օղի... 23:09
Հարցազրույց Սարգիս Խանդանյանի հետ Հարցազրույց Սարգիս Խանդանյանի հետ 22:44
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Թուրքերը վախենում են ճշմարտությունն ասել իրենց երեխաներին և թոռներին. ՀՀ նախագահ
Քաղաքականություն
17:0631 Հնվ, 2020

Թուրքերը վախենում են ճշմարտությունն ասել իրենց երեխաներին և թոռներին. ՀՀ նախագահ

Իսրայելը չի կարող հաղթել հակասեմիտիզմի դեմ պայքարում, քանի դեռ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Իսրայելական առաջատար «Երուսաղեմ փոստ» պարբերականին տված հարցազրույցում նման տեսակետ է հայտնել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը:

Հայաստանի նախագահը, որն անցյալ շաբաթվա ընթացքում գտնվում էր Իսրայելում՝ մասնակցելու Աուշվից-Բիրկենաուի ազատագրման 75-ամյակը նշանավորող՝ Հոլոքոստի հիշատակի 5-րդ միջազգային ֆորումին, ասել է, որ հայ ժողովրդի մեծ մասի համար անհասկանալի է՝ ո՞րն է Օսմանյան կառավարության կողմից իրականացված՝ 1,5 միլիոն հայ տղամարդկանց, կանանց և երեխաների զանգվածային սպանությունները Իսրայելի կողմից պաշտոնապես չճանաչելու տրամաբանությունը:

Հայոց ցեղասպանությունը ճանաչել են ավելի քան 30 երկրներ, այդ թվում՝ Միացյալ Նահանգները, որը համապատասխան բանաձև ընդունեց 2019 թվականի հոկտեմբերին: Սակայն Իսրայելը ընդդիմանում է այդ ոճրագործությունը պաշտոնապես «ցեղասպանություն» անվանել:

«Շատ հայեր հարց են բարձրացնում, թե ինչո՞ւ Իսրայելը, որի ժողովուրդը ևս նման մեծ ողբերգություն է տեսել, չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը,- ասել է նախագահ Սարգսյանը: - Այս հարցին տրամաբանական պատասխան չկա: Ես չեմ կարող ասել, որ պատճառը Իսրայելի և Թուրքիայի միջև հարաբերություններ են»: Սակայն նա ընդունել է, որ 1949 թվականի մարտին ձևավորված իսրայելա-թուրքական հարաբերությունները, հավանաբար, կատալիզատոր են Իսրայելի լռության համար:

«Իսրայելը հարաբերություններ ունի Թուրքիայի հետ,- ասել է Հայաստանի նախագահը: - Այսօր այդ հարաբերությունները կարող են լինել լավ, վաղը կարող են վատանալ, և այդպես շարունակ, սակայն ճշմարտությունը մնալու է ճշմարտություն»:

Նախագահ Արմեն Սարգսյանն ընդգծել է, որ մարդկային ողբերգությունը ճանաչելը բացառապես բարոյականության հարց է, ուստի ինքը կարող է միայն հուսալ, որ մի օր Իսրայելը կճանաչի Ցեղասպանությունը, և «մարդկային, բարոյական արժեքներն ու պատմության կարևորությունը կհաղթեն»: «Ճանաչումը չպետք է կապված լինի Իսրայելի Պետության այս կամ այն շահի կամ մեկ այլ բանի հետ, որը կարևոր է միայն այդ պահին»,- ասել է Հայաստանի նախագահը:

Նա նաև կարծում է, եթե Իսրայելը շարունակի կարեկից չլինել Հայաստանին՝ իրենց միանման ողբերգություններին, ինչպիսիք են Հայոց ցեղասպանությունը և Հոլոքոստը, դա ինքնին վնասում է հենց Իսրայելի և հրեա ժողովրդին՝ ջանքերին ընդդեմ համաճարակի նման ահագնացող հակասեմիտիզմի:

Նա նաև հավատացած է, որ Իսրայելի չկամությունը կանգնել Հայաստանի կողքին այս երկու բաղդատելի ողբերգությունների՝ Հոլոքոստի և Հայոց Ցեղասպանության հարցում, վնասում է Իսրայելի և հրեա ժողովրդի ջանքերին համաճարակի պես տարածվող հակասեմիտիզմի դեմ նրանց պայքարում: «Տեղի ունեցածի բոլոր պատճառները դեռևս վերացած չեն,- պարբերականին ասել է Հայաստանի նախագահը՝ անդրադառնալով և՛ Հոլոքոստին, և՛ Հայոց ցեղասպանությանը: - Հակասեմիտիզմը դեռևս առկա է: Ծայրահեղ ազգայնականությունը գործում է աշխարհի բոլոր անկյուններում... Դրանք բոլորը կարող են վերադառնալ»:

Նախագահի խոսքով՝ մարդկությունը միտում ունի մոռանալ պատմության դասերը՝ ի շահ ներկայի հարմարավետության: Նախագահ Սարգսյանը կարծում է, որ Թուրքիան Հայոց ցեղասպանությունը չի ճանաչել, քանի որ դա «անհարմարություններ է ստեղծելու իր համար. միլիոնավոր մարդիկ զրկվել են կյանքից, մշակույթ է ոչնչացվել: Թուրքիան, հավանաբար, վախենում է և՛ նյութական, և՛ բարոյական պահանջներից»: «Միգուցե, նրանք վախենում են, քանի որ տարիներ շարունակ ճշմարտությունը չեն ասել իրենց երեխաներին և թոռներին դպրոցներում,- շարունակել է նախագահը: - Ինձ համար անձնապես նշանակություն չունի՝ այս կամ այն երկիրը կճանաչի՞ Հայոց ցեղասպանությունը, թե՞ ոչ: Դա չի փոխելու ո՛չ իմ և ո՛չ էլ  այն միլիոնավոր հայերի կյանքը, որոնք զրկվել էին իրենց օջախներից և սփռվել ողջ աշխարհով մեկ: Սակայն, չճանաչելը կարող է հակառակ ազդեցություն ունենալ»:

Նախագահի խոսքով՝ այս կամ այն երկրի կողմից ցեղասպանության ճանաչումը կամ չճանաչումը խոսում է այն մասին, թե որքանո՞վ արդյոք տվյալ երկիրը կարող է կառուցել հանդուրժող հասարակություն.«Ցեղասպանությունը չճանաչող երկիրն այն երկիրն է, որն ի վերջո անհանդուրժող է լինելու այլոց կրոնի, ազգության, հավատքի և մշակույթի հանդեպ»:

«Մարդկության մեծագույն հիվանդությունն այսօր Չինաստանում հայտնաբերված վիրուսը չէ,- ասել է նախագահ Սարգսյանը: - Այն ՁԻԱՀ-ը կամ քաղցկեղը չէ: Նորագույն տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ մենք ավելի ու ավելի լավ ենք սովորում, թե ինչպես պայքարել քաղցկեղի դեմ կամ հաղթել վիրուսներին,- ասել է նախագահ Սարգսյանը: - Սակայն տեխնոլոգիաները չեն կարող մեզ սովորեցնել՝ ինչպես բուժել անգթության ախտը»:

«Չկա որևէ դեղամիջոց, որը հնարավոր է ընդունել և դառնալ ավելի մարդկային ու ավելի հանդուրժող: Սա շատ ավելի խնդրահարույց թեմա է»,- նշել է նախագահը: Նա ասել է, որ երբ Իսրայելը ճանաչի ցեղասպանությունը, միայն այդ պահից իրապես կկարողանա ստանձնել աշխարհում հակասեմականության և ծայրահեղականության դեմ պայքարի առաջամարտիկի իր արդարացի դերը:

«Իսրայելի դեպքն ավելի մեծ հնչեղություն կունենա, երբ այդ երկիրը լինի Հայաստանի, Ռուանդայի և Կամբոջայի գործընկերը,- նշել է նախագահ Սարգսյանը: - Այդ ժամանակ մենք կարող ենք համախմբվել և ասել՝ բավակա՛ն է: Եթե մենք դա չենք անում համախմբված ձևով, այլ յուրաքանչյուրն իր սեփական խաղն է առաջ տանում, ապա մենք տանուլ ենք տալու մարտը»:

Արմեն Սարգսյանն ասել է, որ մասնակցում է Հոլոքոստի հիշատակի համաշխարհային ֆորումին, քանի որ չի կարծում, որ «յուրաքանչյուր հայի համար ճիշտ կլիներ Հոլոքոստի ողբերգության հիշատակը կապել այն հանգամանքի հետ», թե Իսրայելի խորհրդարանը ճանաչո՞ւմ է Հայոց ցեղասպանությունը, թե՞ ոչ: «Բացառվում է, որ ես, որպես Հայաստանի նախագահ, երբևէ պետք է մտածեի այստեղ չլինելու մասին»,- ասել է նախագահը:

Անդրադառնալով լրագրողի այս հարցին, թե Հայաստանը երկակի չափանիշներ է կիրառում Միավորված ազգերի կազմակերպությունում դեմ քվեարկելով իսրայելա-պաղեստինյան հակամարտության առնչվող շատ բանաձևերի՝ նախագահ Սարգսյանն ասել է. «Հայկական պետությունը պետք է մտածի հայ ժողովրդի կյանքը պաշտպանելու մասին, հրեական պետությունը պետք է մտածի հրեաների կյանքը պաշտպանելու մասին: Ե՛վ հայերը, և՛ հրեաները մարդկային արարածներ են, սակայն քաղաքականությունն է շատ բաներ որոշում»:

«Հայաստանը դեպի ծով ելք չունեցող երկիր է: Այն ունի 4 հարևան՝ Թուրքիան, որի հետ մեր հարաբերությունները հայտնի են ձեզ, Ադրբեջանը, որի հետ մեր հարաբերությունների մասին դուք նույնպես տեղյակ եք, -շարունակել է նախագահը: -Հայաստանն աշխարհի հետ հաղորդակցվելու միայն երկու ճանապարհ ունի՝ մեկը Վրաստանի միջոցով է, մյուսը՝ Իրանի: Ես այստեղ կանգ կառնեմ»:

Նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ մինչ տարբերությունների շուրջ համաձայնության գալը՝ երկու երկրները կկարողանան նախանշել այն ոլորտները, որտեղ ընդհանուր հետաքրքրություններ ունեն: Հայաստանի նախագահը Հոլոքոստի ֆորումից հետո հանդիպումներ է ունեցել Իսրայելի առաջատար համալսարաններում ու Իսրայելի նորարարությունների կենտրոնում և նշել է, որ համագործակցության ծրագրեր կան արհեստական բանականության ոլորտում:

Նա նաև հույս է հայտնել, որ երկու երկրների միջև զբոսաշրջային այցելությունների աճ կլինի: «Երբ Իսրայելի քաղաքացիներն ավելի շատ այցելեն Հայաստան և ծանոթանան մեր երկրի պատմությանն ու մշակույթին, մեր գեղեցիկ բնաշխարհին ու հիանալի սննդին, երբ ավելի շատ հայեր այցելեն Իսրայել ու այստեղ անցկացնեն իրենց արձակուրդը, այդ ժամանակ աշխարհն ավելի լավը կդառնա»,- եզրափակել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը:

Դիտումների քանակ32
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի դեսպանին 22:3530 Հնվ, 2020 ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի դեսպանին Քաղաքականություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Երևանի Շիրակի փողոցի պահեստում բռնկված հրդեհը մեկուսացվել է․ դեպքի վայրում է 8 մարտական հաշվարկ 01:0202 Մայ, 2026
  • Էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչությունը պատրաստ է գործարկման 00:4102 Մայ, 2026
  • Դեսպան Ծովինար Համբարձումյանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի և առևտրի փոխնախարարին 00:0702 Մայ, 2026
  • Վլադիլեն Բալյան. կոմպոզիտորի աշխատասենյակը 23:5501 Մայ, 2026
  • «Արմենպրես»-ի լոգոն օգտագործվել է X-ում կեղծ տեսանյութի տարածման համար 23:3101 Մայ, 2026
  • Հրդեհ է բռնկվել Երևանի Շիրակի փողոցում գտնվող պահեստում․ հայտարարվել է բարդության «Թիվ 2» կանչ 23:1501 Մայ, 2026
  • Հեղուկ գազի շուկայում առկա խնդիրները մի քանի օր հետո էականորեն կկարգավորվեն. Պապոյան 23:0201 Մայ, 2026
  • Մայիսի 2-ի եղանակային կանխատեսումները 22:4801 Մայ, 2026
  • Գյումրիում ավտոմեքենա է այրվել 22:3501 Մայ, 2026
  • Համայնքի հողի վրա կառուցված շինությունները դարձրել է իրենը. Արտաշատի նախկին համայնքապետը՝ մեղադրյալ 22:2001 Մայ, 2026
  • Հարցազրույց Ալեն Սիմոնյանի հետ 22:0601 Մայ, 2026
  • «Վատ չէր լինի՝ վարդերով...ելակներով գային». վարչապետը՝ մայիսմեկյան միջոցառմանը 21:5701 Մայ, 2026
  • Արարատ Միրզոյանը երիտասարդների հետ քննարկում կանցկացնի «Երևանյան երկխոսության» ֆորումում 21:4201 Մայ, 2026
  • Ֆրանսիայի մի շարք քաղաքներում Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են տեղի ունեցել 21:3301 Մայ, 2026
  • Երաժշտական կամուրջ. Երևանի և Նյու Յորքի ջազմենները՝ մեկ բեմում 21:1801 Մայ, 2026
  • Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 | Հատկապես ուրախացել են ռևանշիստները. նախարարը՝ Վայլդբերիզի ու Օզոնի խնդիրների մասին 21:0001 Մայ, 2026
  • Բժիշկն ու արվեստը. հիշատակի ցուցահանդես 20:4101 Մայ, 2026
  • Թուրքիայում տեղի են ունեցել մայիսմեկյան բողոքի ցույցեր. կան հարյուրավոր ձերբակալվածներ 20:3001 Մայ, 2026
  • Հայաստանը արատավորել փորձող կեղծ լուրերի թիրախում արդեն ոչ միայն Փաշինյանն է, այլև՝ Մակրոնը 20:1801 Մայ, 2026
  • 254 նոր ընկերություն՝ 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում 19:5801 Մայ, 2026
  • Տարածաշրջանում ձևավորվում է նոր ստատուս քվո. Հաջիև 19:4601 Մայ, 2026
  • 2 անձ է կալանավորվել մարդկանցից կեղծ WhatsApp-ով մեծ գումարներ և բնակարան հափշտակելու գործով 19:3501 Մայ, 2026
  • Բայրամովն ու Արաղչին քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում 19:2301 Մայ, 2026
  • «Սոֆթ Կոնստրակտ» ընկերությունը 2026-ի հունվար-մարտին 8 մլրդ 40 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 19:0701 Մայ, 2026
  • Լուրեր 19:00 | Ֆրանսիայի «միլիոնները» և խաղաղության դեմ տեղեկատվական հարձակումները. կեղծ լուրերի նոր ալիք 19:0001 Մայ, 2026
  • ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովը նշանակալի առաջընթաց է կողմերի հարաբերություններում. ԵՄ հայտարարությունը 18:5301 Մայ, 2026
  • Իրանը Պակիստանին է փոխանցել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտության կարգավորման նոր ծրագիր. IRNA 18:4701 Մայ, 2026
  • Արայիկ Հարությունյանը դրամական պարգևներ է հանձնել Բաթումում կայացած Եվրոպայի առաջնության մեդալակիրներին 18:3801 Մայ, 2026
  • Ռուսական հերթական հիբրիդային հարձակումը՝ կեղծ լուր ՀՀ-ում ԼԳԲՏ շքերթ անցկացնելու մասին 18:2501 Մայ, 2026
  • Շարունակենք անխոնջ և տքնաջան աշխատանքով ուժեղացնել մեր պետությունը. Պապիկյան 18:1001 Մայ, 2026
  • Կայացել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի ընդհանուր ժողովը 18:0301 Մայ, 2026
  • Վայլդբերիսի հետ կապված վերջին իրադարձության հետևում կանգնած է հայաստանյան 2 ընդդիմադիր ուժ. Պապոյան 17:5201 Մայ, 2026
  • Արայիկ Հարությունյանը Աղասի Աղասյանի հետմահու մեդալները հանձնել է ընտանիքին 17:4001 Մայ, 2026
  • Վարչապետը ներկա է եղել Մայիսի 1-ին նվիրված միջոցառմանը 17:3201 Մայ, 2026
  • ԱՍՀ նախարարի մամուլի քարտուղարը՝ «Հույսի օջախ» կենտրոնում բնակվող անձանց խնամքի վերաբերյալ հրապարակումների մասին 17:3201 Մայ, 2026
  • Աշխատելու համար տարիքային սահմանափակումը կհանվի գերատեսչությունների մեծ մասում. օրենքի նախագիծ 17:2101 Մայ, 2026
  • Ադրբեջանը բարիդրացիական հարաբերություններ ունի բոլոր հարևանների, այդ թվում՝ Հայաստանի հետ. Հաջիև 17:0901 Մայ, 2026
  • Լուրեր 17:00 | Բալահովիտում կոյատար համակարգը խմելու ջրի համակարգին միացված չէ. պարզաբանում 17:0001 Մայ, 2026
  • ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Աշխատանքի օրվան նվիրված խորհրդաժողովին 16:5301 Մայ, 2026
  • Բայրամովը Կարմիր խաչի ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան կարգավորումը 16:3501 Մայ, 2026
  • Նեթանյահուի արկածախնդրությունն արդեն ԱՄՆ-ին 100 միլիարդ դոլարի վնաս է պատճառել. Արաղչի 16:1601 Մայ, 2026
  • Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ 15:5701 Մայ, 2026
  • Ուկրաինան կարող է անդամակցել ԵՄ-ին արդեն 2027 թվականին. Կաչկա 15:4001 Մայ, 2026
  • Ռուսաստանն ուղղակի ցանկանում է հանգիստ զորահանդես անցկացնել մայիսի 9-ին. Զելենսկի 15:1801 Մայ, 2026
  • Լուրեր 15:00 | ԼԳԲՏ շքերթի մասին կեղծ լուրերում փորձագետները ռուսական հիբրիդային մեթոդ են տեսնում 15:0001 Մայ, 2026
  • Ադրբեջանում ԵՄ դեսպանը կանչվել է ԱԳՆ 14:5801 Մայ, 2026
  • Բալահովիտում համաճարակային իրավիճակի և 10 երեխայի հոսպիտալացման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը. Ջրային կոմիտե 14:3901 Մայ, 2026
  • Երևանի կենդանաբանական այգու աշխատակազմից հերքում են լուրը, թե զեբր է փախել 14:2001 Մայ, 2026
  • Խաղաղությունը աշխատանքի և գործարարության նոր հնարավորություն է ստեղծում. Փաշինյան 13:5801 Մայ, 2026
  • Նիկոլ Փաշինյանը Երևանում մասնակցում է Մայիսի 1-ին նվիրված միջոցառումներին 13:5401 Մայ, 2026
  • Ադրբեջանի Միլի մեջլիսը որոշել է դադարեցնել Եվրախորհրդարանի հետ համագործակցությունը բոլոր ուղղություններով 13:5401 Մայ, 2026
  • Հրդեհ Բենիամին գյուղում. այրվել է մոտ 1․5 տոննա անասնակեր 13:3301 Մայ, 2026
  • Ուկրաինան կրկին հարվածել է ռուսական նավթային օբյեկտի 13:1401 Մայ, 2026
  • Լուրեր 13:00 | ՀՀ-ին աջակցող բանաձևի պատճառով Ադրբեջանի Միլի մեջլիսը ԵԽ հետ կապերը կդադարեցնի 13:0001 Մայ, 2026
  • Առողջ ծերություն. տարեցների հեծանվային զբոսանքը 12:3501 Մայ, 2026
  • Կամ Իրանն ինքնակամ կտա հարստացված ուրանը, կամ մենք կվերցնենք այն. Թրամփ 12:2301 Մայ, 2026
  • Ադրբեջանում ԵՄ դեսպանին բողոքի նոտա է հանձնվել Հայաստանի վերաբերյալ Եվրախորհրդարանի ընդունած բանաձևի պատճառով 11:5101 Մայ, 2026
  • Միրիամ Լեքսմանն անդրադարձել է Հայաստանի վերաբերյալ Եվրախորհրդարանի ընդունած բանաձևին 11:3401 Մայ, 2026
  • Կարևորել եմ հստակ մեխանիզմների ներդրումը, որոնց միջոցով աշխատակիցների ձայնն առավել լսելի կդառնա. ՊԵԿ նախագահ 11:2101 Մայ, 2026
  • Իրանի դեմ ծովային շրջափակումը ռազմական գործողությունների շարունակությունն է. Փեզեշքիան 11:1701 Մայ, 2026
  • Վերջին տարիներին հարյուր հազարավոր նոր աշխատատեղերի ստեղծման կայուն միտումը էականորեն նպաստում է մեր երկրի տնտեսական ակտիվության աճին. Արսեն Թորոսյան 10:3201 Մայ, 2026
  • Որպես պետություն՝ մեր առաջնահերթություններից է աշխատանքային իրավունքների պաշտպանությունը. ՀՀ նախագահ 10:2301 Մայ, 2026
  • Լուրեր 10:00 | 2018-ից հետո ՀՀ տնտեսական աճը համաշխարհային միջինից բարձր է. վարչապետ | 01.05.2026 10:0001 Մայ, 2026
  • ԵՔՀ գագաթնաժողովի արարողակարգային միջոցառումների ընթացքում մայիսի 2-5-ը Երևանում որոշ փողոցներ փակ կլինեն․ ժամանակացույց 09:4501 Մայ, 2026
  • Պետք է միասին շարունակենք ձևավորել արդար, զարգացող և հնարավորություններով լի պետություն, որտեղ յուրաքանչյուր մարդու աշխատանք կունենա իրական արժեք․ ԱԺ նախագահ 09:3401 Մայ, 2026
  • Այս խորհրդանշական օրը հնարավորություն է ևս մեկ անգամ ընդգծելու աշխատանքային իրավունքների պաշտպանության կարևորությունը․ ՄԻՊ 09:3001 Մայ, 2026
  • Հայաստանի Հանրապետությունը ծաղկում է ապրում և սա բոլորիդ աշխատանքի շնորհիվ․ վարչապետը ուղերձ է հղել 09:0901 Մայ, 2026
  • Մայիսի 1-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 09:0201 Մայ, 2026
  • Բարի լույս, լավ օր և սիրում եմ բոլորիդ․ վարչապետ 08:4501 Մայ, 2026
  • Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում 08:1701 Մայ, 2026
  • Երևանի կենդանաբանական այգին նախատեսում է միանալ Եվրոպայում գորշ արջերի պահպանման ծրագրին 08:0501 Մայ, 2026
  • Եվրախորհրդարանը Հայաստանի ժողովրդավարական դիմակայունությանն աջակցելու վերաբերյալ բանաձև է ընդունել 00:5701 Մայ, 2026
  • Ստորագրվել է ՀՀ կառավարության և ՊԳԿ-ի 2026–2030 թթ․ Երկրի գործընկերության շրջանակը ներկայացնող փաստաթուղթը 00:2701 Մայ, 2026
  • 2026-ի զեկույցում արված հայտարարությունը ուժի մեջ է. Գրիգորյանը՝ էսկալացիայի անհավանականության մասին 23:5530 Ապր, 2026
  • Շարունակվում է «Հաջողակից՝ սկսնակին» փոքր բիզնեսի աջակցման ծրագրի «Միմյանցից ոգեշնչված» նախագծի մասնակիցների գործարար ծրագրերի ներկայացման փուլը 23:3030 Ապր, 2026
  • Մայիսի 1-ի եղանակային կանխատեսումները 23:1830 Ապր, 2026
  • «Նուբարաշեն-Արին-Բերդ» ջրատարը վթարվել է. 21 ժամ ջուր չի լինի Երևանի և Արարատի մարզի մի շարք հասցեներում 23:0130 Ապր, 2026
  • Ինչու է հատկապես ՌԴ-ում «Ջերմուկն» ունենում խնդիրներ. տնտեսագետի կասկածները 23:0030 Ապր, 2026
  • Վստահություն, հասանելիություն, որակ․ շուրջ 1500 գործարք՝ ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակներում 22:4530 Ապր, 2026
  • 2027-ին բոլոր ջրամբարները կունենան վաղ նախազգուշացման համակարգեր, որոնք կյանքեր են փրկում 22:3330 Ապր, 2026
  • Ավարտվել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները 22:1830 Ապր, 2026
  • Հարցազրույց Սարգիս Խանդանյանի հետ 22:0330 Ապր, 2026
  • Ինչ պետք է անենք, եթե տեսնենք ՀՀ վերահսկողության տակ անցած Արծվաշենում կառուցվել է մզկիթ. վարչապետ 21:5830 Ապր, 2026
  • Քննարկվել են «Tour of Armenia» հեծանվավազքի մրցաշարի անցկացման երթուղիների առաջարկվող տարբերակները 21:4830 Ապր, 2026
  • Հայաստանը վերահաստատել է իր աջակցությունը միջուկային անվտանգության միջազգային ջանքերին 21:4030 Ապր, 2026
  • «Ինչու փոքր երկրները կարող են հզոր լինել արհեստական բանականության դարաշրջանում». ԲՏԱ նախարարի հոդվածը Forbes-ում 21:1230 Ապր, 2026
  • 5 երկիր և 14 համերգ. ՀԱՖՆ եվրոպական համերգաշարը 21:0930 Ապր, 2026
  • Լուրեր 21:00 | Ասա՝ ձեր ընտանիքներով ուպոռ ելեք, գնացեք, գմփցրեք. ընտրակաշառքի գործով գաղտնալսում 21:0030 Ապր, 2026
  • Հայաստանում անասնաբույժի մասնագիտությունը գրավիչ է դառնում 20:5830 Ապր, 2026
  • Կոնգրեսի հատկացումների հանձնաժողովը ներկայացրել է 2027 թ.-ի ֆինանսավորման օրինագիծը 20:5330 Ապր, 2026
  • ԵՄ անդամ պետություններն աննախադեպ տեմպերով մեծացնում են ռազմական ծախսերը 20:5030 Ապր, 2026
  • Մաքսային հաշվիչ. ՊԵԿ-ի նոր ExIm հարթակը 20:4730 Ապր, 2026
  • Ստորագրվել է Հայաստանի կառավարության և Պարենի կազմակերպության 2026–2030 թթ․ գործընկերության շրջանակը ներկայացնող փաստաթուղթ 20:4230 Ապր, 2026
  • Ապրիլ 30-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:3730 Ապր, 2026
  • ՀՀ-ում ունենք փողի էժանացման խնդիր, որպեսզի բանկերի տոկոսները լինեն հնարավորինս ցածր. ՀՀ վարչապետ 20:3130 Ապր, 2026
  • Ծնեբեկի մշակություն՝ Մրգաշատում 20:2830 Ապր, 2026
  • Տնտեսական հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստի օրակարգում խաղային ոլորտում առաջարկվող փոփոխություններն են 20:2630 Ապր, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 30.04.2026 20:2130 Ապր, 2026
  • Լիտվան կարող է միանալ ԱՄՆ առաքելությանը Հորմուզի նեղուցում. Նաուսեդա 20:1630 Ապր, 2026
  • ԱԺ-ում քննարկվել է «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը 20:1230 Ապր, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015