Անցնող շաբաթ տեղի ունեցավ մի իրադարձություն, որն ամիսներ առաջ անհավանական էր թվում: Հայաստան վերադարձավ մեկ տարուց ավելի ադրբեջանական գերության մեջ անցկացրած զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը: Հակոբի պատմությունը, կարելի է ասել, դասական է: Միանգամից գործի դրվեց քարոզչական կեղծիքը՝ իր ամբողջ զինանոցով:
Բոլոր քաղաքացիականները Ադրբեջանում ներկայացվում են որպես դիվերսանտներ կամ լրտեսներ, իսկ զինվորականները՝ հայկական բանակում տիրող անմարդակային պայմանների պատճառով գիտակցաբար կերպով Ադրբեջանին հանձնված դասալիքներ: Բոլոր գերիները, հակառակ տարատեսակ կոնվենցիաների, ստիպողաբար նկահարանվում են կեղծ հարցազրույցներում, որտեղ խոստովանում են իրենց դիվերսանտ, լրտես, կամ էլ հայկական բանակից փախած զինվորական լինելը, այնուհետև՝ որոշակի ժամանակ անց, կամ ինքնասպանություն գործում, կամ մահանում՝ օրինակ սրտի անբավարարությունից, կամ էլ հանձնվում հայկական կողմին՝ մահացու հիվանդություն ձեռք բերած:
Վերջին մի քանի տարվա տխուր վիճակագրությունը ասվածի լավագույն վկայությունն է՝ 2010 թվականին ադրբեջանական գերության մեջ է հայտնված 20-ամյա հովիվ Մանվել Սարիբեկյանը ներկայացվեց որպես լրտես ու իբր ինքնասպանություն գործեց: Հետո նրա մարմնի վրա դաժան խոշտանգումների հետքեր հայտնաբերվեցին:
2014 թվականի հունվարին գերեվարվում, սկզբում որպես դիվերսանտ է ներկայացվում, այնուհետև հայկական կողմին հանձնվում Տավուշի մարզի Վերին Կարմիր Աղբյուր գյուղի 77-ամյա բնակիչ Մամիկոն Խոջոյանը: Արդեն մայիսին նա մահանում է՝ գերության ընթացքում կտրուկ կերպով վատացած առողջության պատճառով:
Եվ այս ֆոնին Հակոբ Ինջիղուլյանի վերադարձը իսկապես հրաշք է թվում:
Մանրամասները` տեսանյութում