Իրաքում ամերիկյան KC-135 լիցքավորող օդանավը բախվել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի նմանատիպ ինքնաթիռին, ինչի հետևանքով առաջին օդանավը կործանվել է, հաղորդում են The Washington Post-ը և CBS News-ը։
Վթարի վայրում որոնողափրկարարական գործողություն է ընթանում։ Ենթադրվում է, որ ինքնաթիռում եղել է երեք օդաչու, նրանց ճակատագիրը դեռևս անհայտ է։
Flightradar24 ավիացիոն ռեսուրսի տվյալով՝ երկրորդ KC-135-ը, ինքնաթիռում արտակարգ իրավիճակի ազդանշան տալուց հետո, կարողացել է վայրէջք կատարել Թել Ավիվի «Բեն Գուրիոն» օդանավակայանում։ Ինքնաթիռը տեսանելի վնաս է կրել պոչի հատվածում։