Երկու նավթատար է հրդեհվել Իրաքի Բասրա նավահանգստի մոտ տեղի ունեցած հարձակումից հետո՝ հաղորդում է The Wall Street Journal-ը։
Դրանք հարձակման են ենթարկվել Իրաքի տարածքային ջրերում բեռնվելիս։
Հարձակման ենթարկված Safesea Vishnu-ն նավարկելիս է եղել Մարշալյան կղզիների դրոշի ներքո, Zefyros-ը՝ Մալթայի։
Մեկ նավաստի զոհվել է, 37-ը՝ փրկվել։ Փրկարարները տարհանել են նավաստիներին։
Իրաքի գլխավոր նավահանգիստների ընկերության տնօրեն Ֆարհան ալ-Ֆարտուսին հայտնել է, որ նավթը թափվել է ծով, իրաքյան բոլոր նավահանգիստները փակ են։
Իրաքի անվտանգության ուժերի աղբյուրը CNN-ին հայտնել է, որ ենթադրվում է, որ պայթուցիկներով լի իրանական նավ է հարձակվել է լցանավերի վրա։