Երբ կավարտվի Իրանի դեմ պատերազմը, փորձագետների գնահատականով՝ Թեհրանի նպատակն այժմ ժամանակ շահելն է, հակամարտությունը հնարավորինս երկարաձգելը և ԱՄՆ-ին ու Իսրայելին հնարավորինս մեծ կորուստներ պատճառելը: Միևնույն ժամանակ, Միացյալ Նահանգները գնալու է ավելի լայնածավալ պատերազմի: Բանախոսները Հարավային Կովկասում լայնածավալ ռազմական էսկալացիայի անմիջական ռիսկեր չեն դիտարկում, բայց և տարածաշրջանի անվտանգային միջավայրը կապում են Մերձավոր Արևելքում զարգացումների հետ։
Մանրամասները՝ Վոլոդյա Մուշեղյանի ռեպորտաժում։