• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի նկատմամբ. «Հարևաններ» ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է... 20:11
Խցանումների դեմ ցավոտ լուծումներ. քաղաքացիներին սպասվում են սահմանափակումներ Խցանումների դեմ ցավոտ լուծումներ.... 19:51
Օրը՝ 60 վայրկյանում | 09.09.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 09.09.2026 20:12
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Այս բյուջեն մարդկային կապիտալի մեջ ներդրման ուղղվածություն ունի. ֆինանսների նախարար
Տնտեսություն
12:2925 Սեպ, 2025

Այս բյուջեն մարդկային կապիտալի մեջ ներդրման ուղղվածություն ունի. ֆինանսների նախարար

ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին:

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրեց 2026 թվականի պետական բյուջեի նախագիծը, որը հաստատումից հետո կներկայացվի ԱԺ՝ հետագա քննարկումների համար:

«Բյուջեի նախագծով ՀՆԱ-ն նախատեսվել է 11 տրիլիոն 933 մլրդ դրամ, տնտեսական աճը կանխատեսվել է 5.4 տոկոս, ՀՆԱ-ի դեֆլյատորը՝ 3 տոկոս, պետական բյուջեի եկամուտները նախատեսվում են 3 տրիլիոն 91 մլրդ դրամ, որից հարկային եկամուտները՝ 2 տրիլիոն 972 մլրդ դրամ, հարկային վարչարարության բարելավման, ստվերի դեմ պայքարի, ինչպես նաև հարկային քաղաքականության միջոցառումների արդյունքում ակնկալվում է ապահովել հարկեր-ՀՆԱ հարաբերակցության բարելավում սպասողականի համեմատ 0.4 տոկոս տոկոսային կետով: Սպասողականը այս տարվա համար 1 տոկոսային կետով բարելավումն է 2024-ի նկատմամբ: Պետական բյուջեի ծախսերը նախատեսվում են 3 տրիլիոն 628 մլրդ դրամ, որից ընթացիկ ծախսերի գծով՝ 2 տրիլիոն 924 մլրդ դրամ, իսկ կապիտալ ծախսերի գծով՝ 704 մլրդ դրամ, որը ՀՆԱ-ում 2026 թվականին կկազմի 5.9 տոկոս: Պետական բյուջեի պակասուրդը նախատեսվում է 537 մլրդ դրամ, այսինքն՝ ՀՆԱ-ի 4.5 տոկոսը 2025 թվականի 5.5 տոկոսի դիմաց՝ միջնաժամկետով նվազելով մինչև պարտքի բեռը կայուն պահող 2.8 տոկոս մակարդակի: Արդյունքում Կառավարության պարտք-ՀՆԱ ցուցանիշը 2026 թվականի վերջում կանխատեսվում է 53.5 տոկոս: Հայաստանի Հանրապետության Կառավարության ծրագրի առաջնահերթություններին համահունչ 2026 թվականին կիրականացվեն սոցիալական, կրթական, առողջապահական, տնտեսական աջակցության ենթակառուցվածքային բնույթի մի շարք առաջնահերթ միջոցառումներ, որոնց արդյունքում, ի թիվս այլ թիրախների, կապահովվի հետևյալ առանցքային թիրախների իրագործումը:

  • Կներդրվի առողջության համապարփակ ապահովագրության համակարգը:
  • Կշարունակվի բռնի տեղահանված անձանց կեցության, այդ թվում՝ բնակարանային ապահովման և այլ ծախսերը հոգալու համար սոցիալական աջակցության ծրագիրը 55 մլրդ դրամի չափով:
  • Կգործարկվի ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգը, որը 2025 թվականին պիլոտավորվել էր 2 մարզերում. 2026 թվականից կկիրառվի ամբողջ հանրապետությունում, որի նպատակը ՀՀ-ում ծայրահեղ աղքատության հաղթահարումն է և անապահովության մակարդակի նվազեցումը:
  • Կշարունակվի անհուսալի վարկային պարտավորություններ ունեցող աշխատաշուկայից դուրս մնացած կամ մասնակի ֆորմալ զբաղվածություն ունեցող անձանց աջակցության ծրագիրը: 2026 թվականին պետական բյուջեով ծրագրի գծով նախատեսվել է 9.7 մլրդ դրամ:
  • Շարունակվելու է անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճարի տրամադրումը, որի գծով 2026 թվականի պետական բյուջեով նախատեսվել է 20 մլրդ դրամ, որը 2025 թվականի բյուջեի նկատմամբ ավելի է 7.6 մլրդ դրամով:
  • «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման նպատակով 2026 թվականին նախատեսվել է 4.9 մլրդ դրամ, որի շրջանակներում շարունակվելու են նախագծման և կառուցման աշխատանքները, միջազգային խորհրդատվական ծառայությունների ձեռքբերումը և պայմանագրերի սպասարկումը:
  • Հանրակրթական դպրոցների ուսուցիչների նախնական և միջին մասնագիտական արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների մանկավարժական աշխատողների ատեստավորման արդյունքում կապահովվի վերջիններիս աշխատավարձերի աճը:
  • Կշարունակվեն դպրոցների և մանկապարտեզների կառուցման, հիմնանորոգման և վերանորոգման աշխատանքները՝ ապահովելով նաև դրանց հագեցումը անհրաժեշտ գույքով և սարքավորումներով:
  • Կիրականացվեն միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների, տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման, միջին նորոգման, ամառային և ձմեռային պահպանման, ինչպես նաև թունելների և կամուրջների պահպանման և շահագործման աշխատանքները 66.2 մլրդ դրամի շրջանակներում:
  • Վարկային միջոցների հաշվին 30.6 մլրդ դրամի շրջանակներում կշարունակվի Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Աշտարակ-Թալին 34 կմ, Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածների շինարարությունը, կտրվի Քաջարանի թունելի շինարարության մեկնարկը, ինչպես նաև 2026 թվականին կմեկնարկեն Սիսիան-Քաջարան 60 կմ ճանապարհահատվածի հողերի օտարման և տարաբնակեցման ծրագրի իրականացումը և կառուցման, վերակառուցման աշխատանքները՝ մասնավորապես՝ Սիսիան-Քաջարան 60 կմ հյուսիսային ենթահատվածի, հարավային ենթահատվածի, ինչպես նաև Բարգուշատի թունելի կառուցման աշխատանքները:
  • Կշարունակվեն ջրային պաշարների մակերևութային հոսքի կառավարման նպատակով ջրամբարաշինության ծրագրերը, որի արդյունքում կապահովվեն ջրային ռեսուրսների պաշարի ավելացումը և ջրային հոսքերի կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումը:
  • Կշարունակվի պետական աջակցության տրամադրումը բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին՝ մասնագիտական աշխատանք կատարող միգրանտների, նոր աշխատողների ներգրավման և վերապատրաստման համար: Իսկ 2026 թվականից կմեկնարկի նաև մասնագիտական աշխատանք կատարող միգրանտներին աջակցության տրամադրումը:
  • Կմեկնարկի ավիացիայի աջակցության հաստատված ծրագրով ֆինանսական օժանդակության տրամադրումը այն ավիաընկերություններին, որոնք կփոխադրեն նոր ուղղություններից Երևանի «Զվարթնոց» և Գյումրու «Շիրակ» օդանավակայաններ: Այս ուղղությամբ 2026 թվականին նախատեսվել է 3 մլրդ դրամ:
  • Կշարունակվի Կառավարության կողմից համաֆինանսավորման սկզբունքով համայնքներում մասնակցային բյուջետավորմամբ սուբվենցիոն ծրագրերի իրականացումը, որի գծով 2026 թվականին նախատեսվում է 2 մլրդ դրամ՝ 2025 թվականի 1 մլրդ դրամի դիմաց:
  • Միջոցներ են նախատեսվել նաև COP17 համաժողովի և Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի պատշաճ կազմակերպման նպատակով: 

Այս բյուջեն, ակնհայտորեն, մարդկային կապիտալի մեջ ներդրման ուղղվածություն ունի, որով, օրինակ՝ ԿԳՄՍ նախարարության ուղղությամբ ՀՆԱ-ն 2025 թվականի 3.3 տոկոսից աճել է 3.5 տոկոս, և Առողջապահության նախարարության գծով 1.5 տոկոսից աճում ենք 1.8 տոկոսի:

Քննարկումները կշարունակենք նաև ԱԺ-ում՝ քննարկելով առանձին հարյուրավոր տարբեր միջոցառումներ, որոնք իրականացվում են մեր պետական բյուջեով»,- նշեց ֆինանսների նախարարը:

Փոխվարչապետի խոսքով՝ ըստ օրենքի պահանջի՝ բյուջեի մասին օրենքի նախագիծը պետք է ԱԺ ուղարկվի մինչև հոկտեմբերի 1-ը և հոկտեմբերի 1-ից, ըստ էության, ԱԺ մշտական հանձնաժողովներում սկսելու են տարբեր նախարարությունների 2026 թվականի ծրագրային անելիքները: 

«Նոր կարգավորումների առումով ասեմ, որ այս տարի առաջին անգամ մենք ներկայացնում ենք բյուջեն՝ եռամյա հեռանկարով, որտեղ նաև ներկայացնում ենք բոլոր ծրագրերի ծախսերն առաջիկա 3 տարիների ընթացքում, որպեսզի թե՛ հանրությանը, թե՛ ԱԺ-ին բյուջեն հաստատելիս պարզ լինի՝ մենք որ ճանապարհով ենք գնում: Մեր բյուջեի քննարկումների ժամանակ պարզ էր, որ կան մեծ նախաձեռնություններ մեր՝ տարբեր քաղաքականություն իրականացնող մարմինների կողմից, որոնք այս պահին հնարավոր չէ տեղավորել այն ծախսային շրջանակի մեջ, որն այս պահին մենք ունենք, և ունենք հավելված, որտեղ կդնենք այն բոլոր նախաձեռնությունները, որոնք այս կամ այն պատճառով հնարավոր չի եղել հիմնական փաստաթղթի մեջ ներառել և արդեն հաջորդ տարի, ելնելով մեր ֆիսկալ հնարավորություններից և առաջնահերթություններից, առաջնահերթորեն կանդրադառնանք այդ հավելվածում ներկայացված ծրագրերին:

Մենք նաև հիմա վերաբաշխումների կարգի վերջնականացման փուլում ենք, որը քննարկվել է, շրջանառվել է բոլոր պետական մարմիններում, և այդ կարգով նաև կհստակեցնենք, թե ինչպես ենք մենք վերաբաշխումներ իրականացնելու այդ հավելվածում ներկայացված ծրագրերի և հիմնական ծրագրերի միջև»,- նշեց Վահե Հովհաննիսյանը:

Դիտումների քանակ75
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Առաջիկա օրերին Երևանում և մի շարք մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ 12:3810 Սեպ, 2026
  • Վերահսկողական միջոցառումների արդյունքում կասեցվել է «ՍԱԼ-ՔԱՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի գործունեությունը. ՇՎՏՄ 12:3110 Սեպ, 2026
  • Էլեկտրաէներգիայի անջատման պատճառով այս պահին հնարավոր չէ ընդունել թղթային եղանակով դիմումները. Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն 12:2610 Սեպ, 2026
  • Ադրբեջանի և Վրաստանի տարածքով տարանցմամբ Հայաստան կիրականացվի հերթական մատակարարումը 12:2210 Սեպ, 2026
  • Այցելեցի ՊՆ զորամաս, որտեղ ընթանում էին հրետանային և ԱԹՍ ստորաբաժանումների պարապմունքները. Պապիկյան 12:1810 Սեպ, 2026
  • Հրաշալի զրույց եմ ունեցել Պուտինի հետ. նա ցանկանում է գործարք կնքել. Թրամփ 12:1210 Սեպ, 2026
  • Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել. ՀՎԿԱԿ-ը՝ Բյուրեղավանում աղիքային վարակի մասին 12:0510 Սեպ, 2026
  • Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր 11:5210 Սեպ, 2026
  • Հանրային քննարկման է ներկայացվել զբաղվածության ապահովման նոր ծրագիր 11:4410 Սեպ, 2026
  • Ռուսաստանը և Թուրքիան քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում 11:3610 Սեպ, 2026
  • Մեղրի համայնքի ղեկավարի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը 11:2310 Սեպ, 2026
  • PISA միջազգային գնահատում․ ինչպես ունենալ լավ կրթություն 11:1810 Սեպ, 2026
  • Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը 11:0310 Սեպ, 2026
  • Իրավական համագործակցության խորացում. ՔԿ նախագահը Չինաստանում հանդիպել է Ինտերպոլի գլխավոր քարտուղարին 10:4910 Սեպ, 2026
  • Այսօր կլինեմ բանակային կորպուսներից մեկում. Սուրեն Պապիկյան 10:3310 Սեպ, 2026
  • ՀԱՖՆ նոր համերգաշրջանը՝ նոր ձևաչափով 10:1510 Սեպ, 2026
  • Ինչ անել ՀՀ քաղաքացիության շնորհման և դադարեցման գործընթացների տեխնիկական հարցերի դեպքում․ քայլեր 10:1210 Սեպ, 2026
  • Հաշվառման-քննական ծառայությունների մի շարք լուծումներ նախատեսել ենք, բայց հին ու նոր համակարգերի մեջ էական խզում և ճեղքվածք կա․ նախարար 10:0410 Սեպ, 2026
  • Լուրեր 10:00 | Փաշինյանն ու Մակրոնը կարևորել են խաղաղության ամրապնդմանը միտված քայլերի իրականացումը 10:0010 Սեպ, 2026
  • Մեկնարկել են սեզոնային գրիպի դեմ պատվաստումները․ ովքեր ունեն առաջնահերթություն 09:5510 Սեպ, 2026
  • ՇՄ նախարարի տեղակալը հանդիպել է Անահիտ Մանասյանի հետ․ պայմանավորվել են ձևավորել համատեղ աշխատանքային օրակարգ 09:5110 Սեպ, 2026
  • «Վեոլիա ջուր» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 4 մլրդ 429 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 09:3310 Սեպ, 2026
  • Երևանում սպանության փորձի և առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով հետախուզվող է հայտնաբերվել 09:1510 Սեպ, 2026
  • Երկրի վրա գրանցվել է ռեկորդային տաք օգոստոս 08:4810 Սեպ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:2010 Սեպ, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում 08:0310 Սեպ, 2026
  • Մարալիկի մանկապարտեզը դանդաղ է կառուցվում, Շիրակավանում սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվող հատվածում շինարարներ չեն եղել․ Անի համայնքի ղեկավարն այցելել է շինհրապարակներ 00:5410 Սեպ, 2026
  • Հորմուզի նեղուցում սահմանվում է նավագնացության արգելված գոտի 00:3010 Սեպ, 2026
  • Կարճատև զրույցներ՝ արտերկրի գործընկերների հետ․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել 23:4809 Սեպ, 2026
  • Ես նման սցենարներ բացառում եմ. ՔՊ պատգամավորը՝ եվրաինտեգրման հարցում նահանջի հնարավորության մասին 23:3909 Սեպ, 2026
  • Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր 23:1709 Սեպ, 2026
  • Հանրապետության հրապարակի ստորգետնյա պատմական շերտը կդառնա թանգարան. հայտարարված է մրցույթ. ԿԳՄՍՆ 22:4809 Սեպ, 2026
  • Tour of Armenia-ը մեկնարկում է․ սեպտեմբերի 10-13-ը ճանապարհներին կլինեն սահմանափակումներ 22:3709 Սեպ, 2026
  • Տնտեսական զարգացումը համահունչ է կառավարության կանխատեսմանը. ֆինանսների նախարար 22:2909 Սեպ, 2026
  • COP-17-ին ընդառաջ «Նորագյուղ» նոր ենթակայանի կառուցումն ավարտին է մոտենում. Պետրոսյան 22:1309 Սեպ, 2026
  • Հարցազրույց Արփինե Սարգսյանի հետ 22:0109 Սեպ, 2026
  • Կաշկանդվածություն չունենք. ՊԵԿ նախագահը՝ Նարեկ Նալբանդյանին պատկանող բիզնեսներում ստուգումների մասին 21:4809 Սեպ, 2026
  • Մեկնարկել է Փաշինյան-Մակրոն հանդիպումը 21:3309 Սեպ, 2026
  • Վանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինեն 21:1709 Սեպ, 2026
  • Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 | ՀԱՊԿ, ռուսական ռազմաբազա ու ԵՄ․ թեժ քննարկումներ ԱԺ-ում 21:0009 Սեպ, 2026
  • Սեպտեմբեր 9-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:5709 Սեպ, 2026
  • Ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահ 20:5209 Սեպ, 2026
  • Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը Լեհաստանում մասնակցել է ցուցադրական վարժանքի 20:4709 Սեպ, 2026
  • Ուկրաինական դրոններն առաջին անգամ հարձակվել են Նովի Ուրենգոյի վրա, որն Ուկրաինայից հեռու է 2800 կիլոմետր 20:4209 Սեպ, 2026
  • Ձեռագործ աշխատանքներ՝ քարից. սիրիահայ հայրենադարձի բիզնեսը 20:4109 Սեպ, 2026
  • Պակիստանը կարող է ավիահարվածներ հասցնել հութիներին, եթե Սաուդյան Արաբիան դիմի այդ հարցով 20:3609 Սեպ, 2026
  • Բայրամովը՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի մասին 20:3009 Սեպ, 2026
  • Կրկին կեղծ գովազդներ՝ «Լուրերի» մեկնաբանների տեսքով ու ձայնով. տեսանյութերը հազարավոր դիտումներ ունեն 20:2409 Սեպ, 2026
  • Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները բացահայտել են ավազակության դեպքը 20:1909 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 09.09.2026 20:1209 Սեպ, 2026
  • Երթևեկության սահմանափակումներ Երևանում 20:0609 Սեպ, 2026
  • Կայացել է Հայաստան–Լեհաստան գործարար և ներդրումային միջոցառումը 19:5909 Սեպ, 2026
  • Մերցը չեղարկել է Թրամփի հետ նախատեսված հեռախոսազրույցը՝ AfD-ին նրա շնորհավորական գրառումից հետո 19:5209 Սեպ, 2026
  • Հայտարարագրի լրացում՝ լիազորված անձի միջոցով 19:4509 Սեպ, 2026
  • Հարաբերությունների կարմիր թելը՝ ըստ Անժելա Կարապետյանի 19:3609 Սեպ, 2026
  • Սինգապուրի առաջնորդը տարեկան կստանա յոթնապատիկ ավելի բարձր աշխատավարձ, քան ԱՄՆ նախագահը 19:2809 Սեպ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Սեպտեմբեր 9. 2026 19:2109 Սեպ, 2026
  • Ֆրանսիան և Գերմանիան անցկացնում են խոշոր տիեզերական գագաթնաժողով՝ չնայած ԱՄՆ-ի բոյկոտին և Մերցի բացակայությանը. Euronews 19:1309 Սեպ, 2026
  • Հայաստանն ու Բելգիան քննարկում են ջրային ոլորտում համագործակցության նոր հնարավորությունները 19:0209 Սեպ, 2026
  • Լուրեր 19:00 | Կեղծ գովազդներ՝ հայտնի դեմքերի անունից. AI-ով փոխել են նրանց խոսքն ու ձայնը 19:0009 Սեպ, 2026
  • Սերբիայի նախագահը պաշտոնապես հայտարարել է խորհրդարանի արտահերթ ընտրության մասին 18:4909 Սեպ, 2026
  • Կա պայմանավորվածություն. Անի Բադալյանը՝ Միրզոյան-Բայրամով առաջիկա հանդիպման մասին 18:4809 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 10-ից նոյեմբերի 1-ը փակ է լինելու Կոմիտասի պողոտա - Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածը 18:4109 Սեպ, 2026
  • ՊՆ-ում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը 18:3309 Սեպ, 2026
  • «Ակունք» ազգագրական համույթը՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում 18:2809 Սեպ, 2026
  • Հայ-վրացական գիտական շփումներ՝ Երևանում 18:2109 Սեպ, 2026
  • Շիրակի քրեական ոստիկանները կեղծ խմիչքների պատրաստման և իրացման դեպք են բացահայտել 18:1409 Սեպ, 2026
  • Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին և տեղափոխվել է «Հրանտի Արկ» հիմնադրամ 18:0609 Սեպ, 2026
  • Հյուսիսային Կորեան ընդլայնում է Յոնբենի միջուկային համալիրը. ԱԷՄԳ 17:5909 Սեպ, 2026
  • 300 մեքենա աղբ է դուրս բերվել. Հրազդան համայնքին վերադարձված այգում կրթական-ժամանցային գոտի է բացվել 17:5209 Սեպ, 2026
  • Առաջարկվում է ձևավորել նոր Վանաձոր և Արարատ խոշորացված համայնքներ 17:4509 Սեպ, 2026
  • Օտարերկրացիները ձերբակալվել են հերոին իրացնելու պահին․ ՆԳՆ ոստիկանություն 17:3609 Սեպ, 2026
  • ԱԺ հանձնաժողովը քննարկել է 2026-ի առաջին կիսամյակում Հայաստանի պետբյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքը 17:2809 Սեպ, 2026
  • ՀԷՑ-ի բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է 17:2109 Սեպ, 2026
  • Սոնա Ղազարյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ 17:1409 Սեպ, 2026
  • Ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը 17:0409 Սեպ, 2026
  • Լուրեր 17:00 | TRIPP-ը կարևոր է ոչ միայն ՀՀ-ի և Ադրբեջանի, այլև ամբողջ տարածաշրջանի համար. Բայրամով 17:0009 Սեպ, 2026
  • Մանկապարտեզն օտարել է կադաստրայինից 7 անգամ ցածր գնով. մեղադրվում է Պտղնիի նախկին համայնքապետը 16:5109 Սեպ, 2026
  • Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել 16:4509 Սեպ, 2026
  • ԵՄ դատարանը մերժել է Ուկրաինային աջակցելու համար ՌԴ ակտիվներից ստացված եկամուտներն օգտագործելու դեմ Հունգարիայի հայցը 16:3409 Սեպ, 2026
  • Հայաստանում ստվերի շրջանառությունը կրկնակի ընկել է. ՊԵԿ նախագահ 16:2209 Սեպ, 2026
  • Ազատ ժամանակ, Փարիզ, արտիշոկ. վարչապետը կադրեր է հրապարակել 16:1209 Սեպ, 2026
  • Վահե Ղալումյանը՝ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ 16:0109 Սեպ, 2026
  • Առաջիկա օրերին հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ 15:3409 Սեպ, 2026
  • Հասանք Փարիզ. վարչապետը տեսանյութ է հրապարակել 15:2109 Սեպ, 2026
  • Կադրեր՝ Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից 15:1309 Սեպ, 2026
  • Զարուհի Բաթոյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ 15:0609 Սեպ, 2026
  • Լուրեր 15:00 | Ինչ կոնկրետ արդյունք են տալիս անակնկալ այցերը զորամասեր. Պապիկյանը պարզաբանել է 15:0009 Սեպ, 2026
  • Ռուբիոն հնարավոր է համարել ուկրաինական կարգավորման հետագա նախաձեռնությունների մշակումը 14:5809 Սեպ, 2026
  • Tour of Armenia մրցաշարի շրջանակում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ 14:4609 Սեպ, 2026
  • Պետք է տապալենք իրանական ռեժիմը. Նեթանյահու 14:3709 Սեպ, 2026
  • Մարիա Կարապետյանն ընտրվել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ 14:2609 Սեպ, 2026
  • ԵՄ-ն թույլատրել է Կիևին ձեռք բերել Patriot հրթիռներ՝ տրամադրված վարկի հաշվին 14:1509 Սեպ, 2026
  • Օդանավում կարդացի, ավարտեցի Խալիլ Ջիբրանի «Խենթը» գիրքը, կնվիրեմ ուղևորներից մեկին. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 14:0609 Սեպ, 2026
  • Հայաստան-Լեհաստան մշակութային երկխոսություն. քննարկվել է գորգերի համատեղ ցուցադրության հնարավորությունը 13:5809 Սեպ, 2026
  • Քննարկվել են Հայաստան-Իտալիա միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունները 13:4909 Սեպ, 2026
  • ՀԾԿՀ-ն հստակեցրել է հեռահաղորդակցության օպերատորների կողմից մատուցված ծառայությունների վերաբերյալ բաժանորդներին տեղեկատվության տրամադրման կարգը 13:4009 Սեպ, 2026
  • Լոնդոնն արգելել է իսրայելական ապրանքներն Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից 13:2909 Սեպ, 2026
  • Թրամփը հրամայել է բացառել կանադական ապրանքները ԱՄՆ կառավարության տարեկան 50 միլիարդ դոլարի գնումներից 13:2009 Սեպ, 2026
  • ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստում ընդդիմության թեկնածուն չի ընտրվել նախագահի տեղակալի պաշտոնում 13:1409 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015