«Քաղաքացիական պայմանագիրը» քարոզարշավը սկսել է Սյունիքի մարզից: Խնձորեսկ, Շինուհայր, Գորիս, Տեղ, Սիսիան, Բռնակոթ, Անգեղակոթ, Գորայք, Արփի գյուղ. կուսակցության թիմը՝ վարչապետի գլխավորությամբ, ամեն տեղ քայլերթ է իրականացրել, զրուցել բնակիչների հետ: Նիկոլ Փաշինյանն արձանագրել է՝ մեր երկիրը ծաղկում է ապրում: Ելույթներում նրա հիմնական թեզը եղել է խաղաղության վերաբերյալ:
«Խաղաղությունը հաստատված է, պետք է տեր կանգնել խաղաղությանը»,- նշել է նա:
Հեղինակ՝ Մերի Խաչատրյան