Պետության ղեկավարն այսօր խորհրդարանում կրկնել է՝ մեր երկրում չի կարող լինել միջանցք անվամբ ենթակառուցվածք, և Հայաստանն ու Ադրբեջանը Վաշինգոնում ևս մեկ անգամ ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, իրավազորությունը և սահմանների անխախտելիությունը:
Նիկոլ Փաշինյանը նաև նշել է, որ Վաշինգտոնյան համաձայնությունները Հայաստան-Ռուսաստան և Հայաստան-Իրան հարաբերությունները խորացնելու հնարավորություն են տալիս: Նրա ձևակերպմամբ` օգոստոսի ութին Միացյալ Նահանգների մայրաքաղաքում խաղաղություն է կնքվել, և այժմ խնդիրը խաղաղությունը դեպի ինստիտուցիոնալ ուժեղացում զարգացնելն է:
Մանրամասները՝ Վոլոդյա Մուշեղյանի ռեպորտաժում։