ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 25-26-ը:
Բացահայտվել է 159 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
-
36 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
-
17 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
-
16 դեպք՝ խարդախության,
-
12 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
-
9 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
-
8 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
-
7 դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու,
-
6 դեպք՝ աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության կանոնները խախտելու,
-
5-ական դեպք՝ հոգեկան ներգործության, խուլիգանության, զենք-զինամթերքի առգրավման, սառը զենքի հայտնաբերման, փաստաթուղթ կեղծելու,
-
3 դեպք՝ պաշտոնեական կեղծիքի կամ անփութության,
-
2 դեպք՝ վստահված գույքի հափշտակման:
Բացահայտվել է բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, թմրանյութի իրացման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, գույքային վնաս պատճառելու, բժշկական գաղտնիքը հրապարակելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել են.
-
1-ական դեպք խարդախության, ֆիզիկական ներգործության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, մարմնական վնասվածք պատճառելու։
Հայտնաբերվել է 10 հետախուզվող, կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 23 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։