Հունիսի 16-17-ը ոստիկանները բացահայտել են 123 հանցագործություն, որոնցից 8-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
-
42 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու.
-
10 դեպք՝ խարդախության.
-
8 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության.
-
7 դեպք՝ ֆիզիկական ներգործության.
-
6 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու.
-
4-ական դեպք՝ հոգեկան ներգործության ու շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու.
-
2-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, սառը զենք կրելու և փաստաթղթեր կեղծելու։
Բացահայտվել են նաև մարդու առևանգման, մարդու թրաֆիքինգի կամ շահագործման, բնակարանային գողության, համակարգչային հափշտակության, զենք-զինամթերքի առգրավման, թմրանյութի իրացման, համակարգչային տվյալը փոփոխելու, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառության, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու և ինքնիրավչության դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
-
անձնական ունեցվածքի գողության 7 դեպք.
-
խարդախության 1 դեպք:
Հայտնաբերվել է 7 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 3-ը։
-
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 6 դեպք։
Անցած 1 օրում գրանցված 15 ավտովթարի հետևանքով 24 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։