Սևանա լճից գյուղատնտեսությանն ուղղվող ջրառն այս տարի, կառավարության որոշմամբ, նախատեվածից քիչ կլինի՝ 170 միլիոն խորանարդ մետրի փոխարեն մոտ 132 միլիոն: Հենց այդքան ջրառ է իրականացվել լճից նաև նախորդ տարի, բայց ոչ թե կառավարության որոշմամբ, այլ գյուղատնտեսական տարվա խոնավությամբ պայմանավորված: Կառավարությունն առաջին անգամ է իր որոշմամբ ամրագրում Սևանա լճից շուրջ 39 միլիոն խորանարդ մետրով պակաս ջրառ:
Մանրամասները՝ ռեպորտաժում: