Կադաստրի կոմիտեն 96,2 տոկոսով կատարել է 2024-ի պարտավորությունները: Խնդրահարույց է մնում ինքնակամ շինությունների օրինականացման հարցը: Գերատեսչության ղեկավարը խորհրդարանականներին ասել է, որ շատ բարդ է գնահատել, թե քանի միավոր ինքնակամ շինություն կա այսօր, քանի որ մեր երկրում չկա իրավունքի գրանցման պարտադիր պահանջ: Քաղաքաշինության ոլորտի պատասխանատուն զեկուցել է, որ 2024-ին Սյունիքի Շուռնուխ բնակավայրում կառուցել են 13 բնակելի տուն:
Մանրամասները՝ Վոլոդյա Մուշեղյանի ռեպորտաժում: