• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Սիսիանում ՏԻՄ ընտրությունների նախնական տվյալներով ՔՊ-ն ստացել է ընտրողների ձայների 64 տոկոսը, Անիում՝ 52.6 տոկոսը Սիսիանում ՏԻՄ ընտրությունների նախնական... 01:09
Սիսիան և Անի համայնքների ընտրողների վստահությունը պարտավորեցնող է. Նիկոլ Փաշինյան Սիսիան և Անի համայնքների... 00:56
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Սիսիան համայնքում նախնական տվյալներով ստացել է ձայների 63 տոկոսը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Սիսիան... 23:40
  • Հաղորդումներ
  • Հարձակում Արցախի վրա
  • Կորոնավիրուս
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Աշխարհ
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Սպորտ 20:2216 Մար, 2023

Ապրիլի 15-23-ը Երևանում կանցկացվի Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը

Երևանը հյուրընկալելու է Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Ապրիլի 15-23-ն անցկացվելիք վարկանիշային մրցաշարին մասնակցելու համար, ըստ նախնական հայտերի, Հայաստան է ժամանելու ավելի քան 500 մարզիկ 42 երկրից:

Մարզական այդ մեծ իրադարձության պաշտոնական հատվածի մեկնարկը տրվեց այսօր: Կազմկոմիտեի նախագահի խոսքով՝ սա բարձրացնում է մեր երկրի՝ որպես մարզական կենտրոնի դերը՝ խթանելով ոլորտի զարգացումը:

Արայիկ Հարությունյան (ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Ծանրամարտի ԵԱ անցկացման աշխատանքների նախապատրաստման և կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ) - Պատվիրակություններով, մարզիչներով և այլ ֆուկցոներների մասնակցությամբ Հայաստան կգա ավելի քան 1000 մասնակից, ինչը շատ մեծ թիվ է մեզ համար էն առումով, որ նման մեծ միջոցառում՝ նման քանակի մարզիկներով ու պատվիրակության անդամներով, մենք չէինք անցկացրել:

Առաջնության մեկնարկի հետհաշվարկը կսկսվի վաղը, Հյուսիսային պողոտայում տեղադրված ժամացույցը կհուշի՝ քանի օր, քանի ժամ ու րոպե մնաց մարզական իրադարձությանը: Հին աշխարհամասի ծանրորդներին միավորող մրցաշարի պաշտոնական բացումը կտրվի ապրիլի 14-ին: Կազմկոմիտեի խոսքով՝ նախադեպը չունեցող շոու է սպասվում:

Արայիկ Հարությունյան - էն ծրագիրը, որը ներկայացրել է կազմակերպիչը, վկայում է էն մասին, որ մենք շատ գեղեցիկ, դիտարժան ու ներկայանալի շոու ենք ունենալու, ինչը, համենայնդեպս, մասնագետներն են ասում, ծանրամարտի Եվրոպայի առաջնության պատմության մեջ չի եղել: Մենք ներկայանալու ենք ոչ միայն որպես մարզական կենտրոն, այլև մշակութային արվեստի ու զվարճանքի կենտրոն:

Այժմ ակտիվ ընթանում է նախապատրաստական փուլը: Շուտով կավարտվի Կիլիկիա մարզադպրոցի վերանորոգումը, որտեղ այդ օրերին կայանալու են ծանրորդների մարզումները: Առաջնության խորհրդանիշն էլ արդեն կա՝ հայկական մուֆլոնն է, չորքոտնու եղջյուրների կամարն էլ դիզայներական լուծումներով ստացել է ծանրաձող բարձրացնող մարդու կերպար:

ԿԳՄՍ փոխնախարարն ընդգծում է՝ սա պատմական իրադարձություն է:

Կարեն Գիլոյան (ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ) - Ուղիղ 40 տարի առաջ Մարզահամերգային համալիրը, որ պիտի բացվեր ու անցկացվեր ծանրամարտի Եվրոպայի ու աշխարհի առաջնությունը, հենց ծանրամարտով պիտի սկսվեր: Նույնիսկ էդ կրծքանշանները դեռ պահպանվել են, և մենք հիմա՝ 40 տարի հետո, մարզահամերգային համալիրին վերադարձնում ենք իր պատմական առաքելությունը:

Սպորտային միջոցառման կազմակերպման համար գործադիրը 1 միլիարդ 100 միլիոն դրամ է տրամադրել: Բանախոսներն ասում են՝ մուտքը կլինի տոմսերով, նախնական գնային սանդղակով՝ 1000-10 000 դրամի սահմանում: Սպասելիքները մեծ են հատկապես Հայաստանի հավաքականից. այն ամբողջական կազմով է ներկայանալու:

«Կարևորը մասնակցությունն է» նշանաբանն այս դեպքում չի գործում՝ շեշտում է փոխնախարարը, հավելում՝ գնում ենք մեդալների հետևից:

Կարեն Գիլոյան - Առնվազն երեք չեմպիոն մենք պետք է ունենանք տղամարդկանց և կանանց պայքարում միասին և թիմային պայքարում էլ պիտ հավակնենք մրցանակային տեղի:

Հայտերը ներկայացնելու վերջնաժակետը լրացավ այսօր: Արայիկ Հարությունյանը վստահեցրեց՝ պատրաստ են հյուրընկալել բոլորին, այդ թվում՝ Ադրբեջանի հավաքականին:

Նրա խոսքով՝ յուրաքանչյուր երկիր երաշխավորում է մարզիկների ազատ մասնակցությունը և անվտանգությունը:

Հեղինակ`Անուշ Մուրադյան
Դիտումների քանակ47
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Ապրիլին Երևանը կդառնա Եվրոպայի ծանրամարտի մայրաքաղաքը. անդրադարձ է կատարվել Ադրբեջանի հնարավոր մասնակցությանը առաջնությանը 17:5316 Մար, 2023 Ապրիլին Երևանը կդառնա Եվրոպայի ծանրամարտի մայրաքաղաքը. անդրադարձ է կատարվել Ադրբեջանի հնարավոր մասնակցությանը առաջնությանը Սպորտ
Հիմա եթերում
Լրահոս
  • Սիսիանում ՏԻՄ ընտրությունների նախնական տվյալներով ՔՊ-ն ստացել է ընտրողների ձայների 64 տոկոսը, Անիում՝ 52.6 տոկոսը 01:0927 Մար, 2023
  • Սիսիան և Անի համայնքների ընտրողների վստահությունը պարտավորեցնող է. Նիկոլ Փաշինյան 00:5627 Մար, 2023
  • ՀՀ պետական պարտքը ՀՆԱ-ի համեմատ նվազել է՝ կազմելով 47 տոկոս 23:4826 Մար, 2023
  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Սիսիան համայնքում նախնական տվյալներով ստացել է ձայների 63 տոկոսը 23:4026 Մար, 2023
  • Հայտնի են Անիի մի շարք բնակավայրերում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 23:2326 Մար, 2023
  • Ըստ նախնական տվյալների` Անիում «Քաղաքացիական պայմանագիրն» ունի ընտրողների ձայների կեսից ավելին 23:0326 Մար, 2023
  • Անի համայնքի ընտրատեղամասերում ընթանում է ձայների հաշվարկ 22:4326 Մար, 2023
  • Թեհրանի և Բաքվի միջև լարվածությունը շարունակաբար աճում է 22:3326 Մար, 2023
  • Սիսիանում մեծ խախտումներ քվեարկության ընթացքում չեն արձանագրվել. Իոաննիսյան 22:3026 Մար, 2023
  • Սիսիան և Անի համայնքներում քվեարկությանը մասնակցել է 21226 քաղաքացի. ԿԸՀ 21:3426 Մար, 2023
  • Սիսիանում ՏԻՄ ընտրությունների նախնական պատկերը հայտնի է 21:2826 Մար, 2023
  • Ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ հրապարակումներում առկա փաստական տվյալները հանցագործության հատկանիշ չեն պարունակել. ՀՀ դատախազություն 21:1526 Մար, 2023
  • Լուրեր. Կիրակնօրյա թողարկում | 26.03.2023 21:0026 Մար, 2023
  • Նյու Յորքում տեղի կունենա Orion Summit 2023-ը | Հարցազրույց Էմմա Առաքելյանի հետ 20:5726 Մար, 2023
  • Նորակառույցները գազամատակարարման խնդիր չեն ունենա 20:3526 Մար, 2023
  • Ժամը 20։00-ին փակվել են բոլոր 61 ընտրատեղամասերը 20:0926 Մար, 2023
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 26.03.2023 19:3326 Մար, 2023
  • 3 մագնիտուդով երկրաշարժ Սպիտակից 4 կմ հյուսիս-արևելք 19:1326 Մար, 2023
  • Ժամը 17։00-ին Սիսիան և Անի համայնքներում քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 46․59 տոկոսը. ԿԸՀ 18:1026 Մար, 2023
  • Սիսիանում ժամը 17։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 9594 ընտրող 17:4626 Մար, 2023
  • ՏԻՄ ընտրություններ Անի համայնքում | ՈՒՂԻՂ 17:3626 Մար, 2023
  • ՏԻՄ ընտրություններ Սիսիան համայնքում | ՈՒՂԻՂ 17:3026 Մար, 2023
  • Ավարտվում են «Եռաբլուրի» հարակից լանջերում անտառի հիմնման նախապատրաստական աշխատանքները 16:5826 Մար, 2023
  • Նիկոլ Փաշինյանն օգնում է Դիլիջանում աղբ հավաքող ռելոկանտներին 16:3526 Մար, 2023
  • Ժամը 14։00-ի դրությամբ Անիում քվեարկել է ընտրողների 35.69 տոկոսը 16:0526 Մար, 2023
  • Սիսիանում հայտնաբերել ենք քվեարկության պրոցեսի հետ կապված խնդիրներ, բայց դրանք անմիջապես լուծվել են. Դանիել Իոաննիսյան 15:4426 Մար, 2023
  • Ժամը 14։00-ի դրությամբ Սիսիանում ընտրություններին մասնակցել է 6836, Անիում՝ 5703 քաղաքացի. ԿԸՀ 15:2926 Մար, 2023
  • ՏԻՄ ընտրություններ Անի համայնքում | ՈՒՂԻՂ 15:1226 Մար, 2023
  • Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են Արցախի քաղաքացիների ուղղությամբ 15:1226 Մար, 2023
  • ՏԻՄ ընտրություններ Սիսիան համայնքում | ՈՒՂԻՂ 15:0026 Մար, 2023
  • Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ 14:1526 Մար, 2023
  • Քաղաքապետարանն ամեն կերպ նպաստելու է գազամատակարարումը Երևանի բոլոր բնակիչներին հասանելի դարձնելուն. Ավինյան 14:0126 Մար, 2023
  • Ընտրություններն անցնում են նորմալ պայմաններում. 33/03 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ 13:4826 Մար, 2023
  • Ժամը 11-ի դրությամբ Սիսիանում ընտրությանը մասնակցել է 2490 քաղաքացի 13:2626 Մար, 2023
  • ՏԻՄ ընտրություններ Անի համայնքում | ՈՒՂԻՂ 13:0526 Մար, 2023
  • ՏԻՄ ընտրություններ Սիսիան համայնքում | ՈՒՂԻՂ 13:0026 Մար, 2023
  • Սպորտը պետք է հաշտեցնի ազգերին. Վահագն Խաչատուրյանը՝ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպման մասին 12:5126 Մար, 2023
  • Լարսը փակ է բեռնատարների համար 12:4626 Մար, 2023
  • Սիսիան և Անի համայնքներում ժամը 11։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 10․78%-ը. ԿԸՀ 12:2326 Մար, 2023
  • Ռելոկանտները աղբ են հավաքում Դիլիջանում. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել 12:0726 Մար, 2023
  • Եղվարդում և Քասախում գործարկվելու են էլեկտրական շչակներ 11:5226 Մար, 2023
  • ՃՏՊ Կապան-Աղվանի ավտոճանապարհին. կա զոհ 10:3626 Մար, 2023
  • Սիսիան և Անի համայնքներում ավագանու արտահերթ ընտրություններ են 09:0926 Մար, 2023

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2022 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015