• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Օրը՝ 60 վայրկյանում | 22.12.2025 Օրը՝ 60 վայրկյանում | 22.12.2025 20:07
Հիբրիդային պատերազմ Հայաստանի դեմ. Մեծ բանավեճ Հիբրիդային պատերազմ Հայաստանի դեմ.... 22:44
Տեղի ունեցող բարենպաստ և կառուցողական փոփոխությունները նոր հնարավորություններ են ստեղծում ավելի լայն տարածաշրջանի երկրների համար. վարչապետ Տեղի ունեցող բարենպաստ և... 21:42
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հասարակություն 19:0108 Մար, 2023

Շնորհավորական ուղերձներ Մարտի 8-ի կապակցությամբ

Մեր երկրում այսօր ավելի ու ավելի հաճախ են կանայք ստանձնում դերակատարումներ, պատասխանատվություններ ու պաշտոններ, որոնք աննախադեպ են Հայաստանի պատմության համար, և մեր հանրությունը պիտի քաջալերի այս գործընթացը: Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի առթիվ հղած ուղերձում վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտում է՝ կանանց հսկայական պոտենցիալն օգտագործելը մեր երկրի զարգացման գրավականն է: Վարչապետը շնորհավորանքը սկսում է որդեկորույս մայրերի առաջ գլուխ խոնարհելով:

«Այսօր մենք նախ գլուխ ենք խոնարհում մեր բազմաթիվ որդեկորույս մայրերի առաջ, որոնց որդիներն իրենց կյանքը տվեցին հանուն հայրենիքի: Նրանցից շատերը նոր կյանք ու հույս են տալիս բոլորիս, սուգը հաղթահարելով՝ մայրության բերկրանքը կրկին ապրելու և իրենց նահատակված զավակներին այսպիսով հարություն տալու միջոցով: Մենք գլուխ ենք խոնարհում պատերազմում այրիացած մեր այն կանանց առաջ, որոնք իրենց ուսերին են պահում գլխատված ընտանիքների հոգսի ծանրությունը և իրենց զավակներին կոչում են ապրելու, կրթվելու, հաղթահարելու բոլոր դժվարությունները ու հաղթելու ճակատագրի մարտերում: Այսօր մենք գլուխ ենք խոնարհում այն կանանց առաջ, որոնք ամուր թիկունք ու ապավեն են զինված ուժերում ծառայող իրենց ամուսիններին, որոնք երկրի, պետության անվտանգության պատասխանատվությունն են կրում»:

Կանանց միջազգային օրն այն մասին չէ, որ կանայք փխրուն են ու խոցելի: Կանանց միջազգային օրն այն մասին է, որ կանայք կարող են ավելին՝ ընդգծել է վարչապետը:

Այս տոնը մեր հանրությունը նշում է յուրօրինակ ջերմությամբ և գնահատանքով, ինչը վկայում է կանանց անգնահատելի դերի ու ներդրման մասին: Կանանց միջազգային օրվա առթիվ նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձում մաղթանքն է՝ ունենալ ընտանեկան երջանկություն, չխամրող գեղեցկություն:

«Կանանց միջազգային օրը բոլորիս համար առիթ է, որպեսզի մենք հաստատենք մեր պատրաստակամությունը՝ կերտել հավասար իրավունքների և հնարավորությունների հասարակություն: Այս ճանապարհին մեր երկրում դեռ շատ անելիքներ կան, և մեր խնդիրն է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ կդրսևորվեն ձեր բոլոր կարողություններն ու գիտելիքները: Ի սրտե ցանկանում ու մաղթում եմ ձեզ առավել ակտիվ մասնակցություն ունենալ մեր երկրի հասարակական, քաղաքական ու մշակութային կյանքի անցուդարձերում, որովհետև ձեր ներկայությամբ արդեն ցանկացած միջավայր դուք դարձնում եք առավել հանդուրժող, կառուցողական ու ստեղծարար»:

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձում էլ կարդում ենք. Մարտի 8-ն արմատավորված է որպես կանանց տոների միամսյակի մեկնարկ, ինչը կնոջ անգնահատելի դերի, մեծագույն հարգանքի և սիրո ապացույցն է:

«Խոնարհում և հարգանք որդեկորույս մայրերին. ձեր ավանդը մեր հայրենիքին անուրանալի է: Ամենաջերմ մաղթանքներս զինվորների մայրերին, կանանց, դուստրերին, առանձնահատուկ ակնածանքի խոսքեր հայրենիքի պաշտպանությանը ծառայող մեր քույրերին: Սիրելի՛ կանայք, շնորհակալություն ձեզ բոլոր ոլորտներում ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի ու նվաճումների համար, ներելու և նվիրվելու բացառիկ տաղանդի, ոգեշնչման աղբյուր լինելու համար»:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հայրապետական աղոթքով ու մաղթանքով շնորհավորել է Ամենայն հայոց կաթողիկոսը, նշել. այսօր ամենքիս պարտքն է անխոնջ աշխատանքով ապահովել մեր երկրի անվտանգ ու խաղաղ ապագան, միասնական ոգով աջակից լինել Արցախում շրջափակման մեջ գտնվող մեր ժողովրդին:

«Սիրելի՛ մայրեր և քույրեր, ընտանիքին ու հայրենիքին ձեր նվիրումով են պահպանվում և սերնդեսերունդ փոխանցվում մեր ազգային ավանդույթները, ձեր հոգատար դաստիարակությամբ են հասակ առնում ազգի և եկեղեցու արժանավոր զավակները, որոնք մեր պատմության վճռորոշ հանգրվաններում իրենց սխրանքներով ու անձնազոհությամբ հերոսանում են հայրենյաց պաշտպանության սրբազան առաքելության մեջ»։

Մարտի 8-ի բոլոր ուղերձներում հստակ մատնանշվում է կանանց, մայրերի կարևոր դերը հանրության համար նաև՝ երկրի քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում:

Հեղինակ`Հայկ Նավասարդյան
Դիտումների քանակ1153
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Turkish Airlines-ը 2026թ․ մարտի 11-ից ուղիղ չվերթեր կիրականացնի Հայաստան 00:5823 Դեկ, 2025
  • Ճապոնիան մտադիր է վերագործարկել ամենամեծ ատոմակայանը 00:3323 Դեկ, 2025
  • Վերահաստատվել է ՈՒԵՖԱ-ի՝ ՀՖՖ-ի նախաձեռնություններին աջակցելու պատրաստակամությունը 00:1223 Դեկ, 2025
  • TRIPP-ը դարձել է տարածաշրջանային ռազմավարության հիմնական տարր. Նարեկ Մկրտչյանը մասնակցել է ԱՄՆ-Ադրբեջան առևտրային պալատի քննարկմանը 23:5222 Դեկ, 2025
  • 110 մրցույթ, 228 դիմորդ. էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչության համալրումը ընթացքում է 23:3222 Դեկ, 2025
  • Դեկտեմբերի 23-ի եղանակային կանխատեսումները 23:1322 Դեկ, 2025
  • Նույն ապրանքի կանխիկ և անկանխիկ վաճառքի գները չեն կարող տարբեր լինել. օրենքով է արգելված 23:0022 Դեկ, 2025
  • Աղետի հետևանքների վերացումից մինչև ճանապարհների հիմնանորոգում. ՏԿԵ նախարարի այցը Լոռի 22:4822 Դեկ, 2025
  • Մատենադարանի բժշկագիտական ժառանգությունը 22:4222 Դեկ, 2025
  • Հանրային խորհուրդը ակտիվ հետևում է Հայաստանի պաշտպանական ոլորտի բարեփոխումներին 22:1522 Դեկ, 2025
  • Հարցազրույց Վասիլիս Մարագոսի հետ 22:0022 Դեկ, 2025
  • ՀՅԴ անդամները հրաժարվել են ներկա լինել ղարաբաղցիների բռնի տեղահանության մասին ֆիլմի դիտմանը ԱՄՆ-ում 21:5122 Դեկ, 2025
  • Ազգային ժողովը 2025-ին ընդունել է 523 օրենք. Տնտեսական հարցերի հանձնաժողովի հաշվետվություն 21:3622 Դեկ, 2025
  • Ինժեներական քաղաքի փառքի արահետում բացվել են Global High-Tech պետական մրցանակի 3 դափնեկիրների աստղերը 21:2722 Դեկ, 2025
  • Շինարարական նորմերով սահմանվել են մթնոլորտային օդի վրա ազդեցության նվազեցման նոր պահանջներ 21:1822 Դեկ, 2025
  • Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 20։40-ի դրությամբ 21:0922 Դեկ, 2025
  • Լուրեր 21:00 | Ինչ պետք է մեկնարկած լիներ 30 տարի առաջ, արվում է հիմա. ՀԽ հանձնաժողովի նախագահ 21:0022 Դեկ, 2025
  • Սուր շնչառական վարակների նվազում կա. գրիպի դեմ պատվաստանյութի 200.000 դեղաչափից 178.000-ը սպառվել են 20:5522 Դեկ, 2025
  • Ընթանում է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ 20:4422 Դեկ, 2025
  • Դեկտեմբեր 22-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:3022 Դեկ, 2025
  • Սանտա Կլաուսը ճանապարհ է ընկել՝ նվերներ բաժանելու 20:1822 Դեկ, 2025
  • Օրը՝ 60 վայրկյանում | 22.12.2025 20:0722 Դեկ, 2025
  • Շվեդական փորձը՝ առաջնորդության և մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում 20:0122 Դեկ, 2025
  • Կրծքագեղձի քաղցկեղ՝ նաև տղամարդկանց մոտ 19:5422 Դեկ, 2025
  • Վենեսուելայի ափերի մոտ միջազգային ջրերում ևս մեկ լցանավ է կալանվել 19:4522 Դեկ, 2025
  • Երկաթուղային որոշ հատվածների վերականգնման օրակարգն արդեն հասունացել է․ Փաշինյանը՝ Պուտինին 19:4322 Դեկ, 2025
  • Հունաստանում ՀՀ դեսպանը հանդիպել է «Ստրաբոն» ընկերության ղեկավարության հետ 19:3822 Դեկ, 2025
  • Հունվարին Ճապոնիան կվերսկսի աշխարհում ամենամեծ ատոմակայանի աշխատանքը. The Japan Times 19:3022 Դեկ, 2025
  • Ուկրաինան և Ռուսաստանը փոխադարձ հարվածներ են հասցրել 19:3022 Դեկ, 2025
  • Կապանի արվեստի պետական քոլեջը նշում է հիմնադրման 60-ամյակը 19:2222 Դեկ, 2025
  • Դեմոկրատները հետաքննություն են պահանջել Ուիթքոֆի գործարքների վերաբերյալ 19:1522 Դեկ, 2025
  • Մեծամորի ջրատար համակարգն արդիականացվում է 19:0522 Դեկ, 2025
  • Լուրեր 19:00 | Գրիպի դեմ 200 հազար պատվաստանյութից մոտ 178 հազար դեղաչափն արդեն սպառվել է 19:0022 Դեկ, 2025
  • «Իմ քայլը» հիմնադրամը Լոռու և Արագածոտնի մարզերում մշտադիտարկել է ջերմոցային աշխատանքները 18:5322 Դեկ, 2025
  • ՆԱՏՕ-ն հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի համար նոր ուսումնական ճամբարի ստեղծման մասին 18:4622 Դեկ, 2025
  • Ոստիկանները ծանոթանում են ուժի կիրառման նոր ստանդարտներին. մինչ ուժ կիրառելը պետք է բանակցել 18:3322 Դեկ, 2025
  • Գևորգ Պապոյանն առաջարկել է դիտարկել Եգիպտոսում Թումո կենտրոնի ստեղծման հնարավորությունը 18:2522 Դեկ, 2025
  • Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը 18:1722 Դեկ, 2025
  • Հայ-թուրքական սահմանի «Ալիջան» անցակետում սկսվել են տեխնիկական ուսումնասիրություններ. թուրքական մամուլ 18:1222 Դեկ, 2025
  • Չի համապատասխանում իրականությանը. Կառավարությունը՝ քաղաքացիներին գումար բաժանելու լուրի մասին 18:0322 Դեկ, 2025
  • Նախկին բարձրաստիճան պաշտոնյային կաշառք տալու և նրա կողմից փողերի լվացմանն օժանդակելու համար մեղադրվող անձի վերաբերյալ վարույթն ուղարկվել է դատարան 17:5722 Դեկ, 2025
  • Ֆինանսների նախարարության թեժ գծի հեռախոսահամարը ժամանակավորապես անհասանելի է 17:4822 Դեկ, 2025
  • Կոռուպցիայի դեմ պայքարում կարևորում ենք հայ–ֆրանսիական գործընկերությունը. Սրբուհի Գալյան 17:4022 Դեկ, 2025
  • Կոտայքի մարզում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել 17:3022 Դեկ, 2025
  • Բրունեյ Դարուսսալամի կառավարությունը կրթաթոշակներ է տրամադրում 2026-2027 ուստարվա համար 17:2122 Դեկ, 2025
  • Առանց քննության վարորդական վկայական խոստացողները խարդախներ են. ՆԳՆ նախազգուշացումը 17:1022 Դեկ, 2025
  • ՀՀ-ում շարունակում են շրջանառվել գրիպ Ա տեսակի H3N2 ենթատեսակի հարուցիչները 17:0222 Դեկ, 2025
  • Լուրեր 17:00 | ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովը՝ «Էրմիտաժ»-ում․ մասնակցել է նաև ՀՀ վարչապետը 17:0022 Դեկ, 2025
  • Գրենլանդիան հայտարարել է, որ ԱՄՆ հատուկ դեսպանի նշանակումը չի ազդի կղզու իշխանության որոշման վրա 16:4922 Դեկ, 2025
  • Համայնքային ոստիկանները Նար-Դոսի փողոցի շենքերից մեկի բակում ավտոմեքենայից գողության դեպք են բացահայտել 16:3822 Դեկ, 2025
  • Քննարկվել են Հայաստանի պետական նախագծերի կառավարման մարտահրավերներն ու հնարավորությունները 16:2822 Դեկ, 2025
  • Շրջայց Էրմիտաժում, այդ թվում՝ Հայաստանի մշակույթի և արվեստի սրահում. վարչապետը տեսանյութ է հրապարակել 16:2222 Դեկ, 2025
  • Թուրքիայի խորհրդարանում բյուջեի քննարկումների ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել 16:0622 Դեկ, 2025
  • Գևորգ Պապոյանը Եգիպտոսի գյուղնախարարին հրավիրել է մասնակցելու «Խաղաղության խաչմերուկ» ներդրումային գագաթնաժողովին 15:5722 Դեկ, 2025
  • Մարզերում պարեկները վերջին մեկ շաբաթում արձանագրել են ճանապարհային կանոնների 14470 խախտում 15:4522 Դեկ, 2025
  • «Րայդթեք էյ էմ» ընկերությունը 2025-ի 9 ամսում 4 մլրդ 935 մլն դրամի հարկ է վճարել 15:3922 Դեկ, 2025
  • Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանում 15:3522 Դեկ, 2025
  • Լուրեր 15։00 | Նախ բանակցություն, հետո միայն ուժի կիրառում. ոստիկանության նոր ստանդարտները 15:0022 Դեկ, 2025
  • Թրամփը և Հեգսեթը չհայտարարված թեմայով հայտարարություն կանեն. պետքարտուղարություն 14:5422 Դեկ, 2025
  • Առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 14:3722 Դեկ, 2025
  • Մեկ շաբաթում ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 460 դեպք, որից 162-ը՝ արտակարգ 14:1422 Դեկ, 2025
  • Թրամփը նոր դեսպաններ կնշանակի 30 երկրում, այդ թվում՝ Հայաստանում 14:0222 Դեկ, 2025
  • Չվող թռչուններից փոխանցվող վարակները 13:4522 Դեկ, 2025
  • Ամանորին եղևնի նվիրիր 13:2922 Դեկ, 2025
  • Լուրեր 13։00 | Կեղծ խոստումներ և իրական կորուստներ․ ինչպես են խաբում ապագա վարորդներին 13:0022 Դեկ, 2025
  • Մոսկվայում մեքենայի պայթյունի հետևանքով գեներալ է զոհվել. Euronews 12:5922 Դեկ, 2025
  • Իսրայելը հաստատել է Արևմտյան ափին 19 նոր բնակավայր կառուցելու ծրագիրը. DW 12:3322 Դեկ, 2025
  • Ավտոմեքենաների վաճառքով զբաղվող ընկերության կողմից պետությանը պատճառված 13 մլն դրամի վնասը վերականգնվել է. ՔԿ 12:2222 Դեկ, 2025
  • ՀԷՑ-ի շուրջ 1753 աշխատակից ընկերության խնայողությունների հաշվին այսօր պարգևատրվել է. Ռոմանոս Պետրոսյան 12:0522 Դեկ, 2025
  • Գյումրիում կատարված սպանությունը բացահայտվել է, մեկ անձ ձերբակալվել է 11:5822 Դեկ, 2025
  • Շիրակի մարզում սպանդանոցի գործունեություն է կասեցվել 11:4322 Դեկ, 2025
  • Կրեմլն ակնկալում է, որ Դմիտրիևը Պուտինին կտեղեկացնի Մայամիի բանակցությունների արդյունքների մասին. ԶԼՄ-ներ 11:3322 Դեկ, 2025
  • Ձեր նվիրված աշխատանքն առանցքային նշանակություն ունի երկրի կայուն զարգացման համար. ՏԿԵ նախարարը՝ էներգետիկի օրվա առիթով 11:0422 Դեկ, 2025
  • Գազամատակարարման վթարային դադարեցում Դավթաշեն 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ թաղամասերում, Զովունի բնակավայրում 10:4722 Դեկ, 2025
  • 2025-ի օգոստոսի 19-ից ներհամայնքային տրանսպորտում հսկողական աշխատանքների արդյունքում կազմվել է 1473 տուգանքի որոշում 10:4222 Դեկ, 2025
  • Էներգետիկան Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման առանցքային հիմնասյուներից մեկն է. ՀԾԿՀ նախագահի ուղերձը 10:3422 Դեկ, 2025
  • Ալիևը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին 10:2222 Դեկ, 2025
  • Ճամբարակում ջրանջատում կլինի. հասցեներ 10:0922 Դեկ, 2025
  • Լուրեր 10։00 | ՀՀ վարչապետը կարևոր է համարում լոգիստիկ գործակցությունը տարածաշրջանում 10:0622 Դեկ, 2025
  • Թրամփը հետ է կանչել շուրջ 30 երկրի դիվանագետի. կադրային փոփոխությունները վերաբերում են նաև Հայաստանին. Associated Press 09:4222 Դեկ, 2025
  • ԶՖԳ-ի ներկայությունը Հայաստանում հստակ և ուժեղ ազդանշան է՝ ուղղված Հայաստանի զարգացման ուղուն և բարեփոխումների օրակարգին 09:2522 Դեկ, 2025
  • Անդրազգային հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և համակարգչային հափշտակության վարույթի նախաքննությունը երկու անձի մասով ավարտվել է 09:2022 Դեկ, 2025
  • Նարեկ Մկրտչյանն ու Բրայեն Մասթը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ 09:0622 Դեկ, 2025
  • Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում 08:5222 Դեկ, 2025
  • Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի 08:2722 Դեկ, 2025
  • Ստեփանավան-Գյուլագարակ ճանապարհին ավտոմեքենան բախվել է ծառին. տուժածները հոսպիտալացվել են 08:1522 Դեկ, 2025
  • Գուգարք գյուղում տուն է այրվել. կա տուժած 08:0122 Դեկ, 2025
  • Ուզում եմ ցույց տալ մի շատ հետաքրքիր օդերևութաբանական երևույթ. Գագիկ Սուրենյան 22:4821 Դեկ, 2025
  • Շնորհակալ եմ Երևանի համայնքային դպրոցների և մանկապարտեզների տնօրեններին. Տիգրան Ավինյան 22:3121 Դեկ, 2025
  • ՌԴ-ն «Թրիփին» միանալու ճանապարհ է փնտրում. փորձագետները սպասելի էին համարում Մոսկվայի արձագանքը 22:2121 Դեկ, 2025
  • Հիբրիդային պատերազմ Հայաստանի դեմ. Մեծ բանավեճ 21:4721 Դեկ, 2025
  • Ակնկալում ենք, որ 2026-ի արդյունքներով Հայաստանում ծայրահեղ աղքատներ չեն լինի. ԱՍՀ նախարարի տեղակալ 21:4721 Դեկ, 2025
  • Տեղի ունեցող բարենպաստ և կառուցողական փոփոխությունները նոր հնարավորություններ են ստեղծում ավելի լայն տարածաշրջանի երկրների համար. վարչապետ 21:4221 Դեկ, 2025
  • Լուրեր | Իրանի հակասական դիրքորոշումը «Թրիփի» մասին. փորձագետներն են գնահատում պատճառը 21:0021 Դեկ, 2025
  • «ԹՐԻՓ ուղին» Հարավային Կովկասի երկրների համար կապող օղակ է. փորձագետներ 20:3721 Դեկ, 2025
  • «Մեր երկիրը սիրո կարիք ունի. սփյուռքի ուժը պետք է բերել այստեղ» | Հարցազրույց Ալին Մասրլյանի հետ 20:1521 Դեկ, 2025
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 21.12.2025 20:0021 Դեկ, 2025
  • Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը 19:4021 Դեկ, 2025
  • Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են․ Ճանապարհային դեպարտամենտ 17:5721 Դեկ, 2025
  • Այս երիտասարդ երաժիշտները դարձել են մեր քաղաքի ներկայացուցիչները՝ իրենց տաղանդով և նվիրումով․ Ավինյանը՝ «Երևան» նվագախմբի մասին 17:3821 Դեկ, 2025

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2025 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015