• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Ի՞նչ արդյունքներ տվեցին եվրոպական գագաթնաժողովները Ի՞նչ արդյունքներ տվեցին եվրոպական գագաթնաժողովները 19:39
ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության կարգավորումը կարող է տևել 2-3 շաբաթ. Թրամփ. «Հարևաններ» ԱՄՆ-ի և Իրանի միջև... 19:38
Օրը՝ 60 վայրկյանում | 06.05.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 06.05.2026 19:32
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 18:0117 Հնվ, 2023

Մարդասիրական ճգնաժամն Արցախում օրեցօր սրվում է և պահանջում միջազգային հանրության անհապաղ միջամտություն. Միրզոյանը՝ ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր ելույթով է հանդես եկել Հայաստանի նախաձեռնած ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստին, որում, մասնավորապես, ասել է․

«Պարո՛ն նախագահ,
Հարգելի՛ դեսպաններ,
Տիկնայք և պարոնայք,

Պարո՛ն նախագահ, թույլ տվեք ելույթս սկսել՝ շնորհավորելով Ձեզ և Ձեր միջոցով՝ իմ հարգելի գործընկեր նախարար Բույար Օսմանիին ՝ Հյուսիսային Մակեդոնիայի կողմից ԵԱՀԿ նախագահությունը ստանձնելու կապակցությամբ, և հաջողություն մաղթել ամենամեծ անվտանգային այս կազմակերպությունը ղեկավարելու Ձեր դժվարին գործում՝ մեր ընդհանուր անվտանգային գոտում աննախադեպ հետընթացների և ճգնաժամերի ժամանակներում:

Ողջունում ենք անվտանգության մարդակենտրոն հայեցակարգը՝ Հյուսիսային Մակեդոնիայի նախագահության ուղենիշային մոտեցումը՝ «հանուն մարդկանց» կարգախոսի ներքո։ Այն, թերևս, լավագույնս է ձևակերպված, քանի որ այս կազմակերպությունը ստեղծվել է առաջին հերթին մարդկանց շահերին ծառայելու և նրանց իրավունքներն ու անվտանգությունն ապահովելու համար։

Վստահեցնում եմ, որ Հայաստանը կաջակցի Ձեր բոլոր ջանքերին, որոնք կնպաստեն ԵԱՀԿ տարածքում ապրող մարդկանց համար ավելի ապահով և անվտանգ միջավայրի ստեղծմանը։

Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել Ձեզ, պարո՛ն նախագահ, այս արտահերթ նիստը հրավիրելու և ինձ հնարավորություն ընձեռելու համար՝ խոսելու մեր տարածաշրջանում տիրող իրավիճակի և, մասնավորապես, Լաչինի միջանցքի շրջափակման մասին։

Պարո՛ն նախագահ,

Ես կցանկանայի այստեղ՝ Մշտական խորհրդում ներկայացնեի ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ամրապնդման հարցում, ինչպես նաև դատական համակարգից մինչև ոստիկանություն, կոռուպցիայի դեմ պայքարից մինչև սոցիալական համախմբվածության և արդարության բարելավման ուղղությամբ լայնածավալ բարեփոխումների հաջող իրականացման գործընթացում Հայաստանի ձեռքբերումները։

Եվ հավատացեք, ես շատ բան կունենայի ասելու։

Ցավոք, 2020 թվականի Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի և դրան հաջորդած Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի և օկուպացիայի հետևանքով առաջացած անվտանգային ճգնաժամն ու մարտահրավերները սպառնում են Հայաստանի ժողովրդավարությանը՝ խաթարելով Հայաստանի կառավարության ջանքերը՝ ուղղված Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և անվտանգության հաստատմանը:

Քանի որ 44-օրյա պատերազմից և Հայաստանի տարածքի օկուպացիայից հետո առաջին անգամն է, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարը ելույթ է ունենում Մշտական խորհրդում, կցանկանայի համառոտ անդրադարձ կատարել հակամարտության կարգավորման նպատակով ուժի այս լայնածավալ աննախադեպ կիրառման ազդեցությանը ԵԱՀԿ-ի, նրա սկզբունքների ու պարտավորությունների, համապարփակ ու անբաժանելի անվտանգության հայեցակարգի ընկալման վրա։

44-օրյա պատերազմն ուղեկցվել է պատերազմական հանցագործություններով և միջազգային մարդասիրական իրավունքի համատարած խախտումներով, քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների թիրախավորմամբ, մշակութային ժառանգության ոչնչացմամբ, որոնք պատշաճ կերպով հետաքննված չեն և ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել։

Տասնամյակների ընթացքում ԵԱՀԿ-ն մի շարք գործիքներ կամ գործիքակազմ է մշակել, որոնք ուղղված են հակամարտությունների վաղ նախազգուշացմանը և կանխարգելմանը: Ցավոք, մենք պետք է ընդունենք, որ ԵԱՀԿ-ն չկարողացավ արդյունավետ և ժամանակին կիրառել այս գործիքակազմը:

Ավելին, պատշաճ և հստակ արձագանքի բացակայությունը հանգեցրեց ուժի՝ որպես հակամարտությունների կարգավորման միջոցի կիրառման համար անպատժելիությանը՝ խախտելով ԵԱՀԿ սկզբունքները, նրա հիմնական փաստաթղթերում ամրագրված պարտավորությունները, և հանգեցնելով միջպետական և ներպետական հարաբերություններում բռնության լեգիտիմացմանը:

2020 թվականի նոյեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Հայաստանը ջանք չի խնայել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների ու անվտանգության խնդիրը հասցեագրելու համար։

Ցավոք, ադրբեջանական կողմը բանակցություններին բարեխղճորեն ներգրավվելու փոխարեն շարունակում է իր ապակառուցողական քաղաքականությունը։ Եռակողմ հայտարարությունը ստորագրելուց անմիջապես հետո ադրբեջանական կողմը խախտեց հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների դադարեցման պարտավորությունը և հարձակվեց Լեռնային Ղարաբաղի վրա, որի արդյունքում գրավվեցին ևս երկու գյուղ և գերեվարվեցին հայ զինծառայողներ։

2021 թվականի մայիսին և նոյեմբերին, ինչպես նաև 2022 թվականի սեպտեմբերին ադրբեջանական կողմը ագրեսիա սանձազերծեց Հայաստանի Հանրապետության դեմ՝ օկուպացնելով Հայաստանի ինքնիշխան տարածքների շուրջ 150 կմ քառ: Այսօր Լաչինի միջանցքի շրջափակմամբ ադրբեջանական կողմը հումանիտար ճգնաժամ է ստեղծել՝ հետապնդելով հեռահար նպատակներ։

2022 թվականի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ, իրենց պնդմամբ՝ իբր բնապահպան ակտիվիստներ, փակեցին Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի և մնացած աշխարհի հետ կապող միակ կյանքի ճանապարհը՝ այդպիսով փաստացի մեկուսացնելով Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակիչներին, որոնցից 30 հազարը երեխաներ են։ Ավելի քան 1000 մարդ, այդ թվում՝ 270 երեխա, չեն կարողանում տուն՝ Լեռնային Ղարաբաղ վերադառնալ: Այդ երեխաների մի մասը բաժանված է ծնողներից և ժամանակավորապես ապաստան է գտել Հայաստանում։

Ի սկզբանե ակնհայտ էր, որ այս շրջափակումը նախապես ծրագրված գործողություն է, որն ուղղորդվում և ֆինանսավորվում է ադրբեջանական իշխանությունների կողմից՝ օգտագործելով, այսպես կոչված, «էկոակտիվիստների» քողարկումը՝ իրենց գործողությունների արժանահավատ հերքման համար։

Ադրբեջանի այս գործողությունները նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի բացահայտ խախտում են հանդիսանում, որտեղ հստակ նշվում է, որ. «Լաչինի միջանցքը մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո։ Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով տեղաշարժի անվտանգությունը»։

Արդեն մեկ ամսից ավելի է, ինչ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը գտնվում է փաստացի շրջափակման մեջ։ Լեռնային Ղարաբաղ սննդի, բժշկական և էլեկտրաէներգիայի մատակարարումները գրեթե ամբողջությամբ դադարեցվել են։

Նախկինում ամեն օր Հայաստանից Լեռնային Ղարաբաղ են ներկրվել շուրջ 400 տոննա առաջին անհրաժեշտության ապրանքներ, այդ թվում՝ հացահատիկ, ալյուր, բրինձ, բանջարեղեն, մրգեր, դեղամիջոցներ, մանկական սնունդ։ Այժմ՝ շուրջ հինգ շաբաթ շրջափակումից հետո, բոլոր առաջին անհրաժեշտության ապրանքների խիստ կարիք կա:

Ավելին, ցրտաշունչ ձմեռային պայմաններում 3 օրով գազամատակարարման կանխամտածված ընդհատումը, դրան հաջորդած՝ Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքում էլեկտրականության և հեռահաղորդակցության գծերի շարունակական խափանումները, Ադրբեջանի իշխանությունների նախապես ծրագրված գործողությունների ևս մեկ վկայություն է։

Սա լրջորեն ազդում է մարդկանց առօրյայի վրա և հանգեցնում է հումանիտար բնույթի մի շարք անբարենպաստ հետևանքների, ինչպիսիք են էլեկտրականության բացակայությունը, դպրոցներում ուսումնական գործընթացի, պետական գերատեսչությունների գործունեության, բիզնեսի խաթարմանը, հիվանդանոցներում և կենսական կարևորություն ունեցող այլ հաստատություններում ջեռուցման խափանմանը: Մարդիկ զրկված են ջեռուցումից և տաք ջրից։ Իշխանությունները սահմանափակումներ են ներմուծել վառելիքի, իսկ այժմ նաև՝ պարենի և առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի համար։

Մարդասիրական ճգնաժամն օրեցօր սրվում է և պահանջում միջազգային հանրության անհապաղ և հասցեական միջամտություն։ Մենք չենք կարող մի կողմ քաշվել և հետևել, թե ինչպես են մարդիկ դանդաղորեն սովամահ լինում՝ քաղաքական խաղերի և, գուցե, աշխարհաքաղաքական հաշվարկների պատճառով։ Գործելու ժամանակը հիմա է:

Հայաստանի խնդրանքով այս հարցը քննարկվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։ Մենք Անվտանգության խորհրդի անդամներին և նաև Գլխավոր քարտուղարին տեղեկացրել ենք սարսափելի իրավիճակի մասին և հորդորել մեր գործընկերներին միջամտել ու դադարեցնել ծավալվող հումանիտար աղետը։

Իհարկե, ես ողջունում եմ մեր գործընկեր երկրների միանշանակ հայտարարություններն ու դիրքորոշումները, որոնք կոչ են անում Ադրբեջանին անհապաղ և առանց նախապայմանների վերացնել շրջափակումը և ապահովել Լաչինի միջանցքով ազատ ու անարգել տեղաշարժը։ Կարծում եմ՝ պետք է ուժեղացնենք ճնշումը Ադրբեջանի վրա, որպեսզի նա կատարի իր հանձնառությունները։ Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի իր գործողությունների համար:

Լեռնային Ղարաբաղի շրջափակումն առանձին դրվագ չէ և պետք է դիտարկվի որպես կյանքի համար անտանելի պայմաններ ստեղծելու միջոցով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի էթնիկ զտմանն ուղղված Ադրբեջանի լայնածավալ և համակարգված քաղաքականության մի մաս:

Ադրբեջանը նպատակ է հետապնդում հարկադրել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը լքել իրենց հայրենի հողն ու տները: Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունը, որտեղ վերջինս առաջարկում է արտաքսել այն հայերին, ովքեր չեն ցանկանում դառնալ Ադրբեջանի քաղաքացի, վկայում է էթնիկ զտումներ իրականացնելու նրանց մտադրության մասին։

Հրամայական է տեղում հումանիտար իրավիճակը գնահատելու նպատակով Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկումը, ինչպես նաև՝ ՄԱԿ համապատասխան մարմինների համար Լեռնային Ղարաբաղ մարդասիրական անխափան մուտքի ապահովումը։

Հարգելի՛ գործընկերներ,

Ցուցաբերելով Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու քաղաքական կամք՝ Հայաստանի կառավարությունը բարեխղճորեն ձեռնամուխ եղավ Ադրբեջանի հետ երեք ուղղություններով բանակցություններին, որոնք են` տարածաշրջանում բոլոր տրանսպորտային հաղորդակցությունների բացումը, սահմանազատումը և սահմանների անվտանգությունն և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման կամ խաղաղության համաձայնագիրը։

Առաջին ուղղությամբ, որը վերաբերում է տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնմանը, մենք ձևավորել ենք եռակողմ աշխատանքային խումբ, մեր կողմից՝ ՀՀ փոխվարչապետի գլխավորությամբ։ Այս ձևաչափով մի շարք հանդիպումներ են տեղի ունեցել, քննարկվել են հնարավոր ճանապարհներին և երկաթուղային հաղորդակցություններին առնչվող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հետ կապված այլ մանրամասներ։

Դժբախտաբար, Ադրբեջանի մոտեցումն այս գործընթացում ի սկզբանե եղել է ոչ կառուցողական։ Չնայած 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններով ստանձնած իր հստակ պարտավորությանը, Ադրբեջանն առաջ քաշեց Հայաստանի ինքնիշխան տարածքով արտատարածքային միջանցքի տրամադրման չհիմնավորված պահանջ։ Ուզում եմ հստակ նշել, որ Հայաստանը երբեք որևէ պարտավորություն չի ստանձնել կամ որևէ կերպ չի համաձայնել իր տարածքով որևէ արտատարածքային միջանցքի տրամադրմանը, և ադրբեջանական կողմի բոլոր պնդումները եռակողմ հայտարարությունների բովանդակության ակնհայտ խեղաթյուրում և մանիպուլյացիա են։

Վերջերս Ադրբեջանի նախագահն ընդունել է, որ ինքն է միջազգային օրակարգ մտցրել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» եզրույթը և սպառնացել վաղ թե ուշ բացել այն անկախ նրանից՝ Հայաստանը դա ցանկանում է, թե ոչ։ Եվ նա ասել է, որ այս եզրույթն ինքն է ներմուծել է նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։

Եվս մեկ անգամ ուզում եմ հստակեցնել՝ մենք բացառում ենք ցանկացած արտատարածքային միջանցք Հայաստանի Հանրապետության տարածքում և որևէ միջանցք չենք տրամադրելու որևէ մեկին։ Սա սկզբունքային և անշրջելի դիրքորոշում է՝ լիովին համահունչ նոյեմբերի 9-ի հայտարարության համապատասխան դրույթին։ Ավելին, Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև կապ ապահովելու մասին որոշումը կարող է ընդունվել արագ՝ այն պահից, երբ Ադրբեջանն ընդունի, որ բոլոր հաղորդակցությունները պետք է գործեն Հայաստանի Հանրապետության իրավազորության և օրենսդրության շրջանակներում։

Այս համատեքստում ուզում եմ տեղեկացնել, որ վերջերս երկաթուղային հաղորդակցությունների բացման վերաբերյալ վերջնական պայմանավորվածություն գտնելու հերթական փորձը չի հաջողվել, քանի որ ադրբեջանական կողմը նոր պայմաններ է առաջադրել, որոնք հակասում էին կանոնակարգումների վերաբերյալ կողմերի առաջնային ըմբռնմանը։ Փաստորեն, սա արդեն երկրորդ անգամն էր, որ Ադրբեջանի գործողությունները խաթարում են առաջընթացն այս հարցում։ Երկաթուղային կապի հարցերը լուծելու նախնական պայմանավորվածություն առաջին անգամ ձեռք էր բերվել դեռևս 2021 թվականի դեկտեմբերին։ Այս փաստը տեղ է գտել անգամ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ 2021 թվականի դեկտեմբերի 14-ի հայտարարության մեջ։

Հարաբերությունների կարգավորման երկրորդ ուղղությունը սահմանազատման և սահմանների անվտանգության հանձնաժողովների աշխատանքն է։ Հանձնաժողովները ստեղծվել են 2021 թվականի մայիսի 12-ին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք ադրբեջանական զինված ուժերի ներխուժումից և դրան հաջորդած՝ Հայաստանի տարածքների օկուպացիայից հետո։

Հանձնաժողովները հանդիպումներ են անցկացրել՝ քննարկելու Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական սահմանի սահմանազատման չափորոշիչները։ Մենք համոզված ենք, որ առանց սահմանի սահմանազատման հստակ համաձայնեցված չափորոշիչների անհնար կլինի հասնել կայուն խաղաղության։ Այս առումով չափազանց կարևոր են Պրահայում և Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունները, մասնավորապես՝ Ալմա-Աթայի հռչակագրին և դրան հաջորդող արձանագրություններին հղում կատարելը։ Սակայն իր հետագա մեկնաբանություններում Ադրբեջանի նախագահը, պնդելով, որ Հայաստանն այդպիսով ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այդպես էլ չհաստատեց Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչումը:

Ադրբեջանը խոչընդոտում է հանձնաժողովների աշխատանքը: Նախ, չնայած Սոչիում 2021 թվականի նոյեմբերի 26-ի և Եվրոպական Խորհրդի նախագահի կողմից հյուրընկալված Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների երկրորդ եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին, որ հանձնաժողովը պետք է ունենա երկակի մանդատ և աշխատի սահմանազատման և սահմանակից տարածքների անվտանգության կայուն իրավիճակի շուրջ, Ադրբեջանը հրաժարվեց հանձնաժողովների վերնագրում ներառել «սահմանային անվտանգություն» տերմինը, ինչը բացահայտ ցույց էր տալիս նրա իրական մտադրությունները:

Այնուհետև՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին, Ադրբեջանի զինված ուժերը ձեռնարկեցին չհիմնավորված և չարդարացված լայնածավալ ռազմական հարձակում Հայաստանի Հանրապետության հարավային և հարավ-արևելյան ուղղություններով, ինչը հանգեցրեց Հայաստանի ինքնիշխան տարածքի այլ հատվածների օկուպացմանը։ Զոհվել է ավելի քան 200 զինծառայող։ Սահմանամերձ գավառների քաղաքներն ու գյուղերը անխտրական կերպով գնդակոծվել են։

Այս ագրեսիայի ընթացքում ադրբեջանական զինուժը իրականացրել է պատերազմական հանցագործություններ, արտադատական սպանություններ, հայ զինվորականներին, այդ թվում՝ կանանց ենթարկել ամենացնցող ու սարսափելի նվաստացման ու խոշտանգումների։ Այս փաստերը գրանցվել են հենց ադրբեջանցի զինծառայողների կողմից և տեղադրվել սոցիալական տարբեր կայքերում՝ ակնհայտորեն հայկական կողմին վախեցնելու նպատակով։ Հարկ է նշել, որ 44-օրյա պատերազմի ընթացքում նույնպես եղել են միջազգային մարդասիրական իրավունքի լայնածավալ խախտումներ։

Այս համատեքստում, օգտվելով առիթից, ցանկանում եմ մեր երախտագիտությունը հայտնել Լեհաստանի նախագահությանը, Գլխավոր քարտուղարին, ԵԱՀԿ Եռյակին և Անվտանգության համագործակցության ֆորումի նախագահությանը տեղում իրավիճակը գնահատելու նպատակով ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելություն Հայաստան գործուղելու համար, ինչպես նաև բարձր գնահատել առաքելության բոլոր աջակիցների ջանքերը: Առաքելության զեկույցը հստակորեն բացահայտեց ավերածությունների ծավալն ու խորությունը, և մենք ի գիտություն ընդունեցինք դրանում պարունակվող եզրակացություններն ու հանձնարարականները, որոնք, մեր կարծիքով, պետք է ծառայեն որպես ելակետ Հայաստանի հետ ԵԱՀԿ գործադիր կառույցների հետագա աշխատանքների և ներգրավվածության համար։

Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել Եվրամիությանը՝ Հայաստան դիտորդական առաքելություն գործուղելու համար։ Մենք պատրաստ ենք այս հարցում հետագա համագործակցության։

Սեպտեմբերյան ագրեսիան, ինչպես նաև նախորդած ժամանակահատվածում Ադրբեջանի հարձակումներն ու սադրանքները, պետք է դիտարկել Հայաստանի, այդ թվում՝ մայրաքաղաք Երևանի, նկատմամբ անընդհատ աճող և Ադրբեջանի նախագահի կողմից մշտապես հնչող տարածքային պահանջների ֆոնին, որոնք կրկնվում են այլ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից և ուղեկցվում են ուժի կիրառման ակնհայտ սպառնալիքներով։

Առայժմ մենք չենք տեսնում այս քաղաքական գծի փոփոխության որևէ նշան, այն է՝ տարածքային պահանջներից և ռազմատենչ հռետորաբանությունից հրաժարվելու և խաղաղությանը հավատարիմ մնալու Ադրբեջանի պատրաստակամությունը: Այս պայմաններում մենք բոլոր հիմքերն ունենք կարծելու, որ նույնիսկ հարաբերությունների կարգավորման համաձայնագրի ստորագրումից հետո Ադրեջանը կշարունակի իր անհեթեթ տարածքային պահանջները Հայաստանի նկատմամբ։

Բանակցությունների երրորդ ուղղությունը վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հնարավոր համաձայնագրի կամ խաղաղության պայմանագրի տեքստին, որը պետք է համակողմանիորեն հասցեագրի բոլոր խնդիրները և ստեղծի բարենպաստ անվտանգային միջավայր՝ տարբեր ուղղություններով քննարկումները շարունակելու համար։

Հայկական կողմը մի քանի հիմնարար առաջարկներ է ներկայացրել, մասնավորապես՝ միջպետական սահմանի սահմանազատման չափորոշիչների հստակեցման, պետական սահմանից զինված ուժերի հեռացման և ապառազմականացված գոտու ստեղծման, ինչպես նաև՝ խաղաղության պայմանագրի երաշխավորների ինստիտուտի ձևավորման վերաբերյալ: Ցավալի է, որ հայկական կողմի բոլոր առաջարկները մերժվել են Ադրբեջանի կողմից։

Այս ամենի հետ մեկտեղ մենք կարծում ենք, որ պետք է լուծվի նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը․ հասցեագրվեն Լեռնային Ղարաբաղում ապրող մարդկանց իրավունքների և անվտանգության երաշխիքների հարցերը։ Այդուհանդերձ, հաշվի առնելով ադրբեջանական առաջարկը՝ այս հարցը խաղաղության համաձայնագրից առանձին քննարկելու՝ հայկական կողմն առաջարկել է ստեղծել Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության միջազգային մեխանիզմ։

Մենք պետք է ընդունենք այս խնդրի հսկայածավալ լինելը՝ հաշվի առնելով, որ ավելի քան 30 տարի երկու երկրների միջև փաստացի ոչ մի հարաբերություն չի եղել: Բայց մենք համոզված ենք, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը վճռորոշ նշանակություն ունի տարածաշրջանի անվտանգության ու կայունության ու դրանց հեռանկարների համար։ Այնուամենայնիվ, խնդրի կարգավորմանը հնարավոր չէ հասնել առանց հակամարտության խորքային պատճառների, մարդու հիմնարար իրավունքների հարցի հասցեագրման և հաշտեցման ուղղությամբ աշխատելու քաղաքական կամքի:

Լաչինի միջանցքի շրջափակումը, որը քայլ է ճիշտ հակառակ ուղղությամբ և ավելի է հեռացնում այս բոլոր ուղղություններով ցանկացած առաջընթացի հեռանկարը, ևս մեկ անգամ ապացուցում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրման հարցում միջազգային ներգրավվածության բացարձակ անհրաժեշտությունը:

Հարգելի՛ գործընկերներ,

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շարունակում է լուրջ մարտահրավեր հանդիսանալ տարածաշրջանային և միջազգային խաղաղության ու կայունության համար: Այս փաստը հաստատում են Ադրբեջանի ագրեսիվ կեցվածքը, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ ուղղված հակահայկական հռետորաբանությունը, Լաչինի միջանցքի շրջափակումը:

2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից ավելի քան երկու տարի անց էլ Ադրբեջանը հրաժարվում է հայրենադարձել բոլոր հայ ռազմագերիներին, և այլ պահվող անձանց՝ խախտելով Ժնևի կոնվենցիաներով ստանձնած պարտավորությունները, Եռակողմ հայտարարությունը և միջազգային հանրության մշտական կոչերը: Ադրբեջանի կողմից հաստատված տվյալների համաձայն, Բաքվում դեռևս պատանդ է պահվում 33 մարդ: Ես պետք է ընդգծեմ նաև երկու տասնյակ փաստագրված բռնի անհետացման դեպքերը․ մենք տիրապետում ենք հայ ռազմագերիների գերեվարման անվիճելի, արձանագրված փաստերին, սակայն Ադրբեջանը մերժում է նրանց գերեվարումը:

Հայաստանը նաև խիստ մտահոգված է 2020թ. պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության վիճակով: ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության գործուղումը Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ, որի շուրջ քննարկումները շարունակվում են 2020թ. նոյեմբերից, դեռևս մերժվում է Ադրբեջանի կողմից:

Հասկանալի է, որ ներկայումս ԵԱՀԿ-ն լավագույն օրերը չի ապրում, և իրավիճակը Հարավային Կովկասում միակ ճգնաժամը չէ, որին բախվում է Կազմակերպությունը։ Միևնույն ժամանակ, կարծում ենք, որ ԵԱՀԿ պատասխանատվության գոտում առկա բոլոր հակամարտությունները պետք է լինեն կազմակերպության և նրա մարմինների պատշաճ ուշադրության առարկա։ ԵԱՀԿ-ը Մինսկի խմբի համանախագահության հետ միասին ի սկզբանե ներգրավված է եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորման մեջ։ Չնայած բոլոր մարտահրավերներին՝ Մինսկի խումբը դեռ պատասխանատվություն ունի, քանի որ հակամարտության քաղաքական կարգավորումը դեռևս տեղի չի ունեցել:

Կարծում ենք, որ ԵԱՀԿ-ն կարող է իր կառույցների ներգրավվածության միջոցով կարևոր դեր խաղալ ոչ միայն խաղաղության հասնելու, այլև՝ այն պահպանելու գործում:

Շնորհակալություն»:

Դիտումների քանակ332
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Արարատ Միրզոյանն Անտոնիո Գուտերեշի հետ հեռախոսազրույցում ներկայացրել է ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամի մանրամասները 22:2716 Հնվ, 2023 Արարատ Միրզոյանն Անտոնիո Գուտերեշի հետ հեռախոսազրույցում ներկայացրել է ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամի մանրամասները Քաղաքականություն
  • Արարատ Միրզոյանը և Ղադա Ֆաթի Վալին քննարկել են օտարերկրյա վարձկանների օգտագործման և ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության հեռանկարները 20:0516 Հնվ, 2023 Արարատ Միրզոյանը և Ղադա Ֆաթի Վալին քննարկել են օտարերկրյա վարձկանների օգտագործման և ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության հեռանկարները Քաղաքականություն
  • Արարատ Միրզոյանը հունվարի 16-17-ը կմեկնի Վիեննա՝ մասնակցելու Հայաստանի նախաձեռնած ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստին 11:1316 Հնվ, 2023 Արարատ Միրզոյանը հունվարի 16-17-ը կմեկնի Վիեննա՝ մասնակցելու Հայաստանի նախաձեռնած ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստին Քաղաքականություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Երևանի ջրամատակարարման բարելավման 29 միլիոն դոլար արժողությամբ ծրագիրն ամփոփվեց 01:1207 Մայ, 2026
  • STI ֆորումում Պարույր Հովհաննիսյանը հանդես է եկել ելույթով, ընդգծել գիտություն-քաղաքականություն փոխգործակցության ամրապնդման կարևորությունը 00:5807 Մայ, 2026
  • Ռուսական աշխարհայացքով կուսակցությունները փորձում են մարդկանց սարսափի մեջ պահել. քաղաքագետ 00:3907 Մայ, 2026
  • Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ ձերբակալվել է․ ՔԿ 00:2807 Մայ, 2026
  • Շատ տրամաբանական բան է ասել վարչապետը. Արտաքին հետախուզության ծառայության պետը՝ պատերազմի մասին 00:1707 Մայ, 2026
  • Եղեգիսի կիրճը զբոսաշրջային կարևոր վայր է դառնալու․ Կառավարությունը կներդնի շուրջ 10 մլն դոլար․ Պապոյան 00:0507 Մայ, 2026
  • «ՆԱՏՕ-ն և Հայաստանը թևակոխում են գործակցության նոր փուլ». Մեսարոշ 23:4606 Մայ, 2026
  • ՀՀ-ն ծնկած չի ապրում որևէ գերտերության «սապոգի տակ». ԱԺ նախագահ 23:4206 Մայ, 2026
  • Լոռիում 24 ժամ ջուր չի լինի․ հասցեներ 23:2406 Մայ, 2026
  • Մայիսի 7-ի եղանակային կանխատեսումները 23:1406 Մայ, 2026
  • Երևանում քննարկվել է Հայաստան–UNCTAD համագործակցության ընդլայնումը 23:0006 Մայ, 2026
  • Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ 22:4706 Մայ, 2026
  • Երևանում քննարկվել են Հայաստան-Թաիլանդ հարաբերությունների զարգացման ուղիները 22:4206 Մայ, 2026
  • «Երևանյան երկխոսություն» համաժողովի շրջանակներում ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է Հունաստանի ԱԳՆ գլխավոր քարտուղարի հետ 22:3906 Մայ, 2026
  • Ընդունել եմ Բայբա Բրաժեի գլխավորած պատվիրակությանը․ Մխիթար Հայրապետյան 22:3006 Մայ, 2026
  • Հայաստան–ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը՝ ընդլայնման փուլում 22:2406 Մայ, 2026
  • Վեդիում երեխաներին վերաբերող դեպքի առնչությամբ 2 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել 22:2206 Մայ, 2026
  • Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտը նշում է հիմնադրման 25-ամյակը 22:1806 Մայ, 2026
  • Արգիշտի Մեխակյանը հանդիսավոր կերպով դիմավորել է մեր մեդալակիր մարզիկներին․ համայնքապետարան 22:1506 Մայ, 2026
  • ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը հաջողությամբ կշարունակվի և կհասնի իր նպատակին․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն 22:1306 Մայ, 2026
  • Հարցազրույց Սվետլանա Տիխանովսկայայի հետ 22:0506 Մայ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Մայիսի 6. 2026 22:0306 Մայ, 2026
  • Սուրեն Պապիկյանը Վարշավայում այցելել է Անհայտ զինվորի հուշահամալիր 21:5106 Մայ, 2026
  • Օրը՝ իրավունքների պաշտպանության առաջնագծում. նոր նախագիծ 21:4506 Մայ, 2026
  • Աննա Ամրոյանը դարձավ աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն 21:3006 Մայ, 2026
  • Բովանդակալից հանդիպում՝ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի հետ․ Լիլիթ Մակունց 21:1806 Մայ, 2026
  • ԱՄՆ-ն և Իրանը մոտ են համաձայնության. Պակիստան 21:1506 Մայ, 2026
  • Ազգային նվագարանների մասին՝ օվկիանոսից այն կողմ 21:1506 Մայ, 2026
  • Մահացել է CNN-ի հիմնադիր Թեդ Թըրները 21:0506 Մայ, 2026
  • Հայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ 21:0006 Մայ, 2026
  • Լուրեր 21:00 | Կեղծիքից մինչև խուճապ․ ինչպես է շրջանառվում ադրբեջանցիների «վերաբնակեցման» թեման 21:0006 Մայ, 2026
  • Տիգրան Խաչատրյանն ընդունել է Եվրոպական ներդումային բանկի փոխնախագահ Կարլ Նեհամերին 20:5606 Մայ, 2026
  • Մայիսի 6-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:5206 Մայ, 2026
  • Երևանն ու Բաքուն զգալի առաջընթացի են հասել. Յըլմազ 20:4706 Մայ, 2026
  • ՆԱՏՕ-ն և Հայաստանը թևակոխում են գործակցության նոր փուլ. Մեսարոշ 20:4206 Մայ, 2026
  • Անվտանգ և հավասար կրթական միջավայր՝ սպորտի միջոցով 20:4206 Մայ, 2026
  • ՀՀ-ն ծնկած չի ապրում որևէ գերտերության «սապոգի տակ». ԱԺ նախագահ 20:3806 Մայ, 2026
  • Անահիտ Մանասյանը նախընտրական շրջանում կարևորել է ՄԻՊ հաստատության անկողմնակալ և ապաքաղաքական գործունեությունը 20:3406 Մայ, 2026
  • Հյուսիսային Կորեան Սահմանադրությունից հեռացնում է Հարավային Կորեայի հետ վերամիավորման մասին հղումները 20:3106 Մայ, 2026
  • ԿԸՀ-ն փոխանցել է դիվանագետների և ՊՆ ուսման մեջ գտնվող զինծառայողների էլեկտրոնային քվեարկության ծրարները 20:2706 Մայ, 2026
  • Սուրեն Պապիկյանը և Վլադիսլավ Կոշինյակ-Կամիշը հանդես են եկել մամուլի համար համատեղ հայտարարությամբ 20:2306 Մայ, 2026
  • Ռոմանոս Պետրոսյանը և «Շնայդեր Էլեկտրիկ Ռումինիա» ընկերության Հայաստանի ներկայացուցչության տնօրենը անդրադարձել են համագործակցության հնարավորություններին 20:2006 Մայ, 2026
  • Հունգարիան վերադարձրել է առգրավված ուկրաինական փողերը 20:1506 Մայ, 2026
  • ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի երկու թեկնածուի գրանցումը 20:1106 Մայ, 2026
  • Արմեն Գրիգորյանը և Թղիստան Օղոն քննարկել են ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը 20:0806 Մայ, 2026
  • 19-ամյա Վ.Մ.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան. ՔԿ 20:0406 Մայ, 2026
  • Քննարկվել են ԿԸՀ-ի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի համատեղ իրականացվող ծրագրերը 20:0006 Մայ, 2026
  • Հայ-ադրբեջանական մեդիա-փորձագիտական կլոր սեղան-քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել երկխոսության հնարավորություններին 19:5506 Մայ, 2026
  • Վլադիսլավ Կոշինյակ-Կամիշին հրավիրել եմ այցելել Հայաստան. Պապիկյան 19:5106 Մայ, 2026
  • ԲՏԱ նախարարը և ԱՄԷ փոխնախարարը քննարկել են «խելացի քաղաքների» զարգացման ուղղությամբ իրականացվող նախաձեռնությունները 19:4806 Մայ, 2026
  • Թրամփի վարչակազմից պահանջվում է պաշտոնապես ճանաչել Իսրայելի միջուկային ծրագրի առկայությունը. WP 19:4206 Մայ, 2026
  • ՊԵԿ նախագահը Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի տարեկան ընդհանուր ժողովում ներկայացրել է հարկային և մաքսային բարեփոխումների առաջնահերթությունները 19:3706 Մայ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 06.05.2026 19:3206 Մայ, 2026
  • ԱՍՀ նախարարը և Տատյանա Մացուրան քննարկել են կանանց տնտեսական հզորացման, գենդերային հավասարության ապահովման հարցեր 19:2606 Մայ, 2026
  • Հայաստանի և Թուրքմենստանի ԱԳ փոխնախարարները քննարկել են համագործակցության զարգացման հարցեր 19:2006 Մայ, 2026
  • Մայիսի 8-ին և 9-ին քարոզարշավի շրջանակներում լինելու ենք Սյունիքի մարզում. Փաշինյան 19:1406 Մայ, 2026
  • Մեկնարկել է Սուրեն Պապիկյանի և Վլադիսլավ Կոշինյակ-Կամիշի առանձնազրույցը 19:0806 Մայ, 2026
  • Դավիթ Խուդաթյանը ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի հետ քննարկել է TRIPP նախագծի վերաբերյալ մի շարք հարցեր 19:0506 Մայ, 2026
  • Լուրեր 19:00 | ՀՀ-ն պիտի ճո՞րտ լինի, իրեն ասե՞ն՝ սրա հետ լավ լինի, նրա հետ լավ չլինի. ԱԺ նախագահ 19:0006 Մայ, 2026
  • Արմեն Գրիգորյանն ու ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը գոհունակությամբ ընդգծել են Վաշինգտոնյան համաձայնագրերը 18:5706 Մայ, 2026
  • Լեհաստանի ազգային պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել դիմավորման հանդիսավոր արարողություն. Պապիկյան 18:5706 Մայ, 2026
  • Զելենսկին խոստացել է նույն կերպ պատասխանել ռուսական հարձակումներին 18:5206 Մայ, 2026
  • Կարևորվել են Հայաստանի և Մեքսիկայի միջև հարաբերությունների զարգացումն ու սերտացումը 18:4406 Մայ, 2026
  • ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին երկրորդ ընթերցմամբ նախագծեր են քննարկվել 18:3706 Մայ, 2026
  • Ավանի համայնքային ոստիկանները հայտնաբերել և ձերբակալել են 19-ամյա վարորդին 18:2906 Մայ, 2026
  • ՇՄ նախարարը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականի հետ քննարկել են COP17 համաժողովի նախապատրաստական աշխատանքները 18:2206 Մայ, 2026
  • Քննարկվել են Իջևանի և Վանաձորի՝ UEFA-ի 4-րդ կատեգորիայի մարզադաշտերի կառուցման հարցերը 18:1406 Մայ, 2026
  • Առաջարկվում է վերացնել պետական ծառայության ոլորտներում պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքային շեմը՝ 65 տարեկանը 18:0606 Մայ, 2026
  • ՆԳՆ ներկայացուցիչները Լիոնում մասնակցել են ոստիկանական հաղորդակցության 1-ին համաշխարհային համաժողովին 17:5706 Մայ, 2026
  • Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ միգրացայի և քաղաքացիության ծառայությունն է․ ԿԸՀ 17:4706 Մայ, 2026
  • «Տեսլա»-ի կողային հայելիները գողացած անձը հայտնաբերվել է 17:3606 Մայ, 2026
  • Ուրախ եմ առաջին անգամ այցելել Հայաստան և մասնակցել «Երևանյան երկխոսություն 2026» համաժողովին. Քրիստոս Հարպանտիդիս 17:2506 Մայ, 2026
  • Wildberries և Ozon առևտրի հարթակներով վաճառքների խնդիրը մաքսային ընթացակարգերի հետ է կապված 17:2106 Մայ, 2026
  • Ոչնչացվել է Nestle ընկերության NAN ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ. ՍԱՏՄ 17:1306 Մայ, 2026
  • Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է օրենսդրական նախաձեռնություններ 17:1006 Մայ, 2026
  • Լուրեր 17:00 | Վիճակը, որ մայթով պիտի քայլես, հետո դուրս գաս ավտոների արանքով, շատ վատ է. վարչապետ 17:0006 Մայ, 2026
  • Պենտագոնի ղեկավարը Կոնգրեսում ամբողջական տվյալներ կներկայացնի Իրանում գործողության ծախսերի մասին 16:5906 Մայ, 2026
  • ԱԳ փոխնախարարը և ՄԱԿ-ի ներկայացուցիչը բարձր են գնահաատել Հայաստանի և ՄԱԶԾ-ի միջև ձևավորված սերտ ծրագրային համագործակցությունը 16:5106 Մայ, 2026
  • Հոկտեմբերի 27-ը բացահայտելու հնարավորություն ունենք, գեներալ Արծրուն Մարգարյանի գերեզմանի արտաշիրիմում են արել. Անդրանիկ Քոչարյան 16:4306 Մայ, 2026
  • ՀՀ ԱԽ քարտուղարը և ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակը 16:3506 Մայ, 2026
  • Գիտության աշխարհը՝ ինտերակտիվ, երևակայական միջավայրում. վարչապետն այցելել է Մանուշյանի անվան պուրակ 16:3306 Մայ, 2026
  • Մհեր Գրիգորյանը և Կարլ Նեհամերը քննարկել են Եվրոպական ներդրումային բանկի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքը 16:3206 Մայ, 2026
  • Կառավարության անդամները պատասխանում են ԱԺ պատգամավորների հարցերին | ՈՒՂԻՂ 16:3006 Մայ, 2026
  • Իմացա՛ծ եղեք՝ ձեզ ոչ թե ընտրակաշառք են առաջարկում, այլ՝ բանտի պուտյովկա. Վահագն Ալեքսանյանը՝ ՀՀ քաղաքացիներին 16:2606 Մայ, 2026
  • Համագործակցության օրակարգն ընդլայնվում է․ ՆԳ նախարարն ընդունել է Եվրոպական սահմանային և առափնյա պահպանության գործակալության գործադիր տնօրենին 16:2206 Մայ, 2026
  • Անչափահասների վերաբերյալ ցանկացած հաղորդակցություն պետք է իրականացվի առավելագույն զգուշությամբ. Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն 16:1606 Մայ, 2026
  • Զարգացման ֆրանսիական գործակալության խումբը կընդլայնի ֆինանսական և տեխնիկական օժանդակության ծավալները ՀՀ-ում. նախագիծ 16:1006 Մայ, 2026
  • Բոլոր կապուղիների վերաբացման ծրագրերը բավականին ժամանակ եղել են Հայաստանի կառավարության առաջնահերթություններից. նախագահ 16:0406 Մայ, 2026
  • 2025-ին դատարաններում քննվել և ավարտվել է 957-ով կամ 9,7%-ով ավելի գործ, քան 2024-ին. Վարդապետյան 15:5806 Մայ, 2026
  • Բելգիայի Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր 15:5206 Մայ, 2026
  • Վահագն Խաչատուրյանը հյուրընկալել է «Երևանյան երկխոսություն. երիտասարդ առաջնորդներ 2026» ծրագրի մասնակիցներին 15:4606 Մայ, 2026
  • Ո՞նց Քոչարյանը Նիկոլ Փաշինյանի օրոք դարձավ բլոգեր. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը 15:3906 Մայ, 2026
  • Վարույթը գտնվում է Գլխավոր դատախազության անմիջական ուշադրության ներքո. Վարդապետյանը՝ Վեդիում անչափահաս քույրերի մասնակցությամբ դեպքի մասին 15:3306 Մայ, 2026
  • Ուրախ եմ ՀՀ-ի համար այս պատմական ժամանակահատվածում գտնվել Երևանում. Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ 15:2606 Մայ, 2026
  • Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել 19-ամյա կարգազանց վարորդի նկատմամբ 15:2506 Մայ, 2026
  • Սուրեն Պապիկյանը շրջել է Defence24 Days համաժողովի տաղավարներում 15:1406 Մայ, 2026
  • Համայնքների խոշորացման նոր ծրագիր Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում 15:0906 Մայ, 2026
  • Անահիտ Մանասյանը աշխատանքային այցով Շիրակի մարզում է 15:0306 Մայ, 2026
  • Լուրեր 15:00 | Պետք է սպասել զարգացումներին. տնտեսագետը՝ Wildberries-ի և Ozon-ի խնդիրների մասին 15:0006 Մայ, 2026
  • 2025-ի դեկտեմբերից առ այսօր Սևանա լճի ափամերձ՝ բացարձակ նիշից ցածր 34 հողամասերում ապամոնտաժվել է 86 շենք-շինություն. Աննա Վարդապետյան 14:5706 Մայ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015