Տնտեսագետները չեն բացառում, որ Վայլդբերիսում և Օզոնում հայաստանյան առևտրային ընկերությունների վաճառքները փակելն ունի քաղաքական ենթատեքստ, թեպետ դա հաստատող կոնկրետ փաստեր չկան: Երկու ընկերություններն էլ հայաստանյան առևտրային կազմակերպությունների վաճառքները փակելը բացատրում են ապրիլի 20-ից Ռուսաստանի Դաշնությունում մաքսային ձևակերպման կանոնների փոփոխությամբ: Միաժամանակ երկու առցանց խանութներն էլ ստեղծված դժվարությունները համարել են ժամանակավոր:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան