ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կառավարչի տեղակալ, Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի գլխավորած պատվիրակությունը (կազմում ՀՀ ԱԳՆ-ից և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի գրասենյակից ներկայացուցիչներ) մայիսի 6-ին հյուրընկալվել են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում։ Այս մասին տեղեկացնում են ԿԸՀ-ից։
ՀՀ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ողջունել է հյուրերին և քննարկել ԿԸՀ-ի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի համատեղ իրականացվող ծրագրերը, այդ թվում՝ Արտեմիսը։
Իվանա Ժիվկովիչը ողջունել է Ընտրական հանձնաժողովի հանձնառությունը՝ կազմակերպել արդար, թափանցիկ և հաշվետվողական ընտրություններ։ ԿԸՀ նախագահը ներկայացրել է ընտրական գործընթացներին վերաբերելի ՀՀ օրենսդրությունը և ընտրությունների նախապատրաստական ընթացքը։