Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ «ռուսական կողմը խախտել է հրադադարը», հիշեցնելով «նախորդ օրվա դաժան հարձակումները» Դնեպրի, Զապորոժիեի, Կրամատորսկի և Ուկրաինայի մյուս քաղաքների ու համայնքների վրա։
Ըստ Ուկրաինայի նախագահի՝ գրանցվել է ավելի քան 20 ավիահարված, ավելի քան 70 ռումբի օգտագործմամբ։ Զելենսկին սոցիալական ցանցերում նշել է, որ ուկրաինական տվյալների համաձայն՝ ռուսական զորքերն օրվա սկզբից ի վեր իրականացրել են 1820 ակտիվ գործողություն, այդ թվում՝ հրետակոծություններ, հարձակման փորձեր և ավիահարվածներ։ Ուկրաինան հայտարարել է, որ պատրաստ է «հայելային գործել»՝ հաշվի առնելով լրատվամիջոցների և սոցիալական ցանցերի միջոցով Մոսկվայի զորահանդեսի ժամանակ լռություն պահպանելու վերաբերյալ Ռուսաստանի մշտական խնդրանքները։
«Բոլոր նորմալ մարդկանց համար ակնհայտ է, որ լայնածավալ պատերազմը և ամենօրյա սպանությունները վատ ժամանակ են հանրային «տոնակատարությունների համար»,- գրել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահը մայիսի 6-ի կեսգիշվաներից միակողմանի «հրադադարի ռեժիմ» է հայտարարել։ Մինչ այդ, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, նույնպես միակողմանիորեն, հայտարարել էր մայիսի 8-9-ի հրադադարի մասին։
Մոսկվան հրապարակայնորեն չի մեկնաբանել Զելենսկու հրադադարը և չի խոստացել միանալ դրան։ Այնուամենայնիվ, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը սպառնացել է, որ եթե Ուկրաինան չհամաձայնի մայիսի 8-9-ի հրադադարի հետ, ռուսական զորքերը զանգվածային հարված կհասցնեն Կիևի կենտրոնին։