• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Այլ հայացք Հորմուզի նեղուցի վերաբացմանը Այլ հայացք Հորմուզի նեղուցի վերաբացմանը 15:39
Բաց Հարթակ․ Ես երբեք չեմ վիճում դեր ստանալու կամ քաղաքական հայացքների համար. Մարտիրոսյան Բաց Հարթակ․ Ես երբեք... 20:35
Օրակարգում՝ «ԱՄՆ-Իրան փխրուն համաձայնությունն է» Օրակարգում՝ «ԱՄՆ-Իրան փխրուն համաձայնությունն է» 19:52
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 18:0117 Հնվ, 2023

Մարդասիրական ճգնաժամն Արցախում օրեցօր սրվում է և պահանջում միջազգային հանրության անհապաղ միջամտություն. Միրզոյանը՝ ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր ելույթով է հանդես եկել Հայաստանի նախաձեռնած ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստին, որում, մասնավորապես, ասել է․

«Պարո՛ն նախագահ,
Հարգելի՛ դեսպաններ,
Տիկնայք և պարոնայք,

Պարո՛ն նախագահ, թույլ տվեք ելույթս սկսել՝ շնորհավորելով Ձեզ և Ձեր միջոցով՝ իմ հարգելի գործընկեր նախարար Բույար Օսմանիին ՝ Հյուսիսային Մակեդոնիայի կողմից ԵԱՀԿ նախագահությունը ստանձնելու կապակցությամբ, և հաջողություն մաղթել ամենամեծ անվտանգային այս կազմակերպությունը ղեկավարելու Ձեր դժվարին գործում՝ մեր ընդհանուր անվտանգային գոտում աննախադեպ հետընթացների և ճգնաժամերի ժամանակներում:

Ողջունում ենք անվտանգության մարդակենտրոն հայեցակարգը՝ Հյուսիսային Մակեդոնիայի նախագահության ուղենիշային մոտեցումը՝ «հանուն մարդկանց» կարգախոսի ներքո։ Այն, թերևս, լավագույնս է ձևակերպված, քանի որ այս կազմակերպությունը ստեղծվել է առաջին հերթին մարդկանց շահերին ծառայելու և նրանց իրավունքներն ու անվտանգությունն ապահովելու համար։

Վստահեցնում եմ, որ Հայաստանը կաջակցի Ձեր բոլոր ջանքերին, որոնք կնպաստեն ԵԱՀԿ տարածքում ապրող մարդկանց համար ավելի ապահով և անվտանգ միջավայրի ստեղծմանը։

Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել Ձեզ, պարո՛ն նախագահ, այս արտահերթ նիստը հրավիրելու և ինձ հնարավորություն ընձեռելու համար՝ խոսելու մեր տարածաշրջանում տիրող իրավիճակի և, մասնավորապես, Լաչինի միջանցքի շրջափակման մասին։

Պարո՛ն նախագահ,

Ես կցանկանայի այստեղ՝ Մշտական խորհրդում ներկայացնեի ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ամրապնդման հարցում, ինչպես նաև դատական համակարգից մինչև ոստիկանություն, կոռուպցիայի դեմ պայքարից մինչև սոցիալական համախմբվածության և արդարության բարելավման ուղղությամբ լայնածավալ բարեփոխումների հաջող իրականացման գործընթացում Հայաստանի ձեռքբերումները։

Եվ հավատացեք, ես շատ բան կունենայի ասելու։

Ցավոք, 2020 թվականի Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի և դրան հաջորդած Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի և օկուպացիայի հետևանքով առաջացած անվտանգային ճգնաժամն ու մարտահրավերները սպառնում են Հայաստանի ժողովրդավարությանը՝ խաթարելով Հայաստանի կառավարության ջանքերը՝ ուղղված Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և անվտանգության հաստատմանը:

Քանի որ 44-օրյա պատերազմից և Հայաստանի տարածքի օկուպացիայից հետո առաջին անգամն է, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարը ելույթ է ունենում Մշտական խորհրդում, կցանկանայի համառոտ անդրադարձ կատարել հակամարտության կարգավորման նպատակով ուժի այս լայնածավալ աննախադեպ կիրառման ազդեցությանը ԵԱՀԿ-ի, նրա սկզբունքների ու պարտավորությունների, համապարփակ ու անբաժանելի անվտանգության հայեցակարգի ընկալման վրա։

44-օրյա պատերազմն ուղեկցվել է պատերազմական հանցագործություններով և միջազգային մարդասիրական իրավունքի համատարած խախտումներով, քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների թիրախավորմամբ, մշակութային ժառանգության ոչնչացմամբ, որոնք պատշաճ կերպով հետաքննված չեն և ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել։

Տասնամյակների ընթացքում ԵԱՀԿ-ն մի շարք գործիքներ կամ գործիքակազմ է մշակել, որոնք ուղղված են հակամարտությունների վաղ նախազգուշացմանը և կանխարգելմանը: Ցավոք, մենք պետք է ընդունենք, որ ԵԱՀԿ-ն չկարողացավ արդյունավետ և ժամանակին կիրառել այս գործիքակազմը:

Ավելին, պատշաճ և հստակ արձագանքի բացակայությունը հանգեցրեց ուժի՝ որպես հակամարտությունների կարգավորման միջոցի կիրառման համար անպատժելիությանը՝ խախտելով ԵԱՀԿ սկզբունքները, նրա հիմնական փաստաթղթերում ամրագրված պարտավորությունները, և հանգեցնելով միջպետական և ներպետական հարաբերություններում բռնության լեգիտիմացմանը:

2020 թվականի նոյեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Հայաստանը ջանք չի խնայել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների ու անվտանգության խնդիրը հասցեագրելու համար։

Ցավոք, ադրբեջանական կողմը բանակցություններին բարեխղճորեն ներգրավվելու փոխարեն շարունակում է իր ապակառուցողական քաղաքականությունը։ Եռակողմ հայտարարությունը ստորագրելուց անմիջապես հետո ադրբեջանական կողմը խախտեց հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների դադարեցման պարտավորությունը և հարձակվեց Լեռնային Ղարաբաղի վրա, որի արդյունքում գրավվեցին ևս երկու գյուղ և գերեվարվեցին հայ զինծառայողներ։

2021 թվականի մայիսին և նոյեմբերին, ինչպես նաև 2022 թվականի սեպտեմբերին ադրբեջանական կողմը ագրեսիա սանձազերծեց Հայաստանի Հանրապետության դեմ՝ օկուպացնելով Հայաստանի ինքնիշխան տարածքների շուրջ 150 կմ քառ: Այսօր Լաչինի միջանցքի շրջափակմամբ ադրբեջանական կողմը հումանիտար ճգնաժամ է ստեղծել՝ հետապնդելով հեռահար նպատակներ։

2022 թվականի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ, իրենց պնդմամբ՝ իբր բնապահպան ակտիվիստներ, փակեցին Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի և մնացած աշխարհի հետ կապող միակ կյանքի ճանապարհը՝ այդպիսով փաստացի մեկուսացնելով Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակիչներին, որոնցից 30 հազարը երեխաներ են։ Ավելի քան 1000 մարդ, այդ թվում՝ 270 երեխա, չեն կարողանում տուն՝ Լեռնային Ղարաբաղ վերադառնալ: Այդ երեխաների մի մասը բաժանված է ծնողներից և ժամանակավորապես ապաստան է գտել Հայաստանում։

Ի սկզբանե ակնհայտ էր, որ այս շրջափակումը նախապես ծրագրված գործողություն է, որն ուղղորդվում և ֆինանսավորվում է ադրբեջանական իշխանությունների կողմից՝ օգտագործելով, այսպես կոչված, «էկոակտիվիստների» քողարկումը՝ իրենց գործողությունների արժանահավատ հերքման համար։

Ադրբեջանի այս գործողությունները նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի բացահայտ խախտում են հանդիսանում, որտեղ հստակ նշվում է, որ. «Լաչինի միջանցքը մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո։ Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով տեղաշարժի անվտանգությունը»։

Արդեն մեկ ամսից ավելի է, ինչ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը գտնվում է փաստացի շրջափակման մեջ։ Լեռնային Ղարաբաղ սննդի, բժշկական և էլեկտրաէներգիայի մատակարարումները գրեթե ամբողջությամբ դադարեցվել են։

Նախկինում ամեն օր Հայաստանից Լեռնային Ղարաբաղ են ներկրվել շուրջ 400 տոննա առաջին անհրաժեշտության ապրանքներ, այդ թվում՝ հացահատիկ, ալյուր, բրինձ, բանջարեղեն, մրգեր, դեղամիջոցներ, մանկական սնունդ։ Այժմ՝ շուրջ հինգ շաբաթ շրջափակումից հետո, բոլոր առաջին անհրաժեշտության ապրանքների խիստ կարիք կա:

Ավելին, ցրտաշունչ ձմեռային պայմաններում 3 օրով գազամատակարարման կանխամտածված ընդհատումը, դրան հաջորդած՝ Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքում էլեկտրականության և հեռահաղորդակցության գծերի շարունակական խափանումները, Ադրբեջանի իշխանությունների նախապես ծրագրված գործողությունների ևս մեկ վկայություն է։

Սա լրջորեն ազդում է մարդկանց առօրյայի վրա և հանգեցնում է հումանիտար բնույթի մի շարք անբարենպաստ հետևանքների, ինչպիսիք են էլեկտրականության բացակայությունը, դպրոցներում ուսումնական գործընթացի, պետական գերատեսչությունների գործունեության, բիզնեսի խաթարմանը, հիվանդանոցներում և կենսական կարևորություն ունեցող այլ հաստատություններում ջեռուցման խափանմանը: Մարդիկ զրկված են ջեռուցումից և տաք ջրից։ Իշխանությունները սահմանափակումներ են ներմուծել վառելիքի, իսկ այժմ նաև՝ պարենի և առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի համար։

Մարդասիրական ճգնաժամն օրեցօր սրվում է և պահանջում միջազգային հանրության անհապաղ և հասցեական միջամտություն։ Մենք չենք կարող մի կողմ քաշվել և հետևել, թե ինչպես են մարդիկ դանդաղորեն սովամահ լինում՝ քաղաքական խաղերի և, գուցե, աշխարհաքաղաքական հաշվարկների պատճառով։ Գործելու ժամանակը հիմա է:

Հայաստանի խնդրանքով այս հարցը քննարկվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։ Մենք Անվտանգության խորհրդի անդամներին և նաև Գլխավոր քարտուղարին տեղեկացրել ենք սարսափելի իրավիճակի մասին և հորդորել մեր գործընկերներին միջամտել ու դադարեցնել ծավալվող հումանիտար աղետը։

Իհարկե, ես ողջունում եմ մեր գործընկեր երկրների միանշանակ հայտարարություններն ու դիրքորոշումները, որոնք կոչ են անում Ադրբեջանին անհապաղ և առանց նախապայմանների վերացնել շրջափակումը և ապահովել Լաչինի միջանցքով ազատ ու անարգել տեղաշարժը։ Կարծում եմ՝ պետք է ուժեղացնենք ճնշումը Ադրբեջանի վրա, որպեսզի նա կատարի իր հանձնառությունները։ Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի իր գործողությունների համար:

Լեռնային Ղարաբաղի շրջափակումն առանձին դրվագ չէ և պետք է դիտարկվի որպես կյանքի համար անտանելի պայմաններ ստեղծելու միջոցով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի էթնիկ զտմանն ուղղված Ադրբեջանի լայնածավալ և համակարգված քաղաքականության մի մաս:

Ադրբեջանը նպատակ է հետապնդում հարկադրել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը լքել իրենց հայրենի հողն ու տները: Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունը, որտեղ վերջինս առաջարկում է արտաքսել այն հայերին, ովքեր չեն ցանկանում դառնալ Ադրբեջանի քաղաքացի, վկայում է էթնիկ զտումներ իրականացնելու նրանց մտադրության մասին։

Հրամայական է տեղում հումանիտար իրավիճակը գնահատելու նպատակով Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկումը, ինչպես նաև՝ ՄԱԿ համապատասխան մարմինների համար Լեռնային Ղարաբաղ մարդասիրական անխափան մուտքի ապահովումը։

Հարգելի՛ գործընկերներ,

Ցուցաբերելով Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու քաղաքական կամք՝ Հայաստանի կառավարությունը բարեխղճորեն ձեռնամուխ եղավ Ադրբեջանի հետ երեք ուղղություններով բանակցություններին, որոնք են` տարածաշրջանում բոլոր տրանսպորտային հաղորդակցությունների բացումը, սահմանազատումը և սահմանների անվտանգությունն և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման կամ խաղաղության համաձայնագիրը։

Առաջին ուղղությամբ, որը վերաբերում է տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնմանը, մենք ձևավորել ենք եռակողմ աշխատանքային խումբ, մեր կողմից՝ ՀՀ փոխվարչապետի գլխավորությամբ։ Այս ձևաչափով մի շարք հանդիպումներ են տեղի ունեցել, քննարկվել են հնարավոր ճանապարհներին և երկաթուղային հաղորդակցություններին առնչվող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հետ կապված այլ մանրամասներ։

Դժբախտաբար, Ադրբեջանի մոտեցումն այս գործընթացում ի սկզբանե եղել է ոչ կառուցողական։ Չնայած 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններով ստանձնած իր հստակ պարտավորությանը, Ադրբեջանն առաջ քաշեց Հայաստանի ինքնիշխան տարածքով արտատարածքային միջանցքի տրամադրման չհիմնավորված պահանջ։ Ուզում եմ հստակ նշել, որ Հայաստանը երբեք որևէ պարտավորություն չի ստանձնել կամ որևէ կերպ չի համաձայնել իր տարածքով որևէ արտատարածքային միջանցքի տրամադրմանը, և ադրբեջանական կողմի բոլոր պնդումները եռակողմ հայտարարությունների բովանդակության ակնհայտ խեղաթյուրում և մանիպուլյացիա են։

Վերջերս Ադրբեջանի նախագահն ընդունել է, որ ինքն է միջազգային օրակարգ մտցրել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» եզրույթը և սպառնացել վաղ թե ուշ բացել այն անկախ նրանից՝ Հայաստանը դա ցանկանում է, թե ոչ։ Եվ նա ասել է, որ այս եզրույթն ինքն է ներմուծել է նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։

Եվս մեկ անգամ ուզում եմ հստակեցնել՝ մենք բացառում ենք ցանկացած արտատարածքային միջանցք Հայաստանի Հանրապետության տարածքում և որևէ միջանցք չենք տրամադրելու որևէ մեկին։ Սա սկզբունքային և անշրջելի դիրքորոշում է՝ լիովին համահունչ նոյեմբերի 9-ի հայտարարության համապատասխան դրույթին։ Ավելին, Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև կապ ապահովելու մասին որոշումը կարող է ընդունվել արագ՝ այն պահից, երբ Ադրբեջանն ընդունի, որ բոլոր հաղորդակցությունները պետք է գործեն Հայաստանի Հանրապետության իրավազորության և օրենսդրության շրջանակներում։

Այս համատեքստում ուզում եմ տեղեկացնել, որ վերջերս երկաթուղային հաղորդակցությունների բացման վերաբերյալ վերջնական պայմանավորվածություն գտնելու հերթական փորձը չի հաջողվել, քանի որ ադրբեջանական կողմը նոր պայմաններ է առաջադրել, որոնք հակասում էին կանոնակարգումների վերաբերյալ կողմերի առաջնային ըմբռնմանը։ Փաստորեն, սա արդեն երկրորդ անգամն էր, որ Ադրբեջանի գործողությունները խաթարում են առաջընթացն այս հարցում։ Երկաթուղային կապի հարցերը լուծելու նախնական պայմանավորվածություն առաջին անգամ ձեռք էր բերվել դեռևս 2021 թվականի դեկտեմբերին։ Այս փաստը տեղ է գտել անգամ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ 2021 թվականի դեկտեմբերի 14-ի հայտարարության մեջ։

Հարաբերությունների կարգավորման երկրորդ ուղղությունը սահմանազատման և սահմանների անվտանգության հանձնաժողովների աշխատանքն է։ Հանձնաժողովները ստեղծվել են 2021 թվականի մայիսի 12-ին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք ադրբեջանական զինված ուժերի ներխուժումից և դրան հաջորդած՝ Հայաստանի տարածքների օկուպացիայից հետո։

Հանձնաժողովները հանդիպումներ են անցկացրել՝ քննարկելու Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական սահմանի սահմանազատման չափորոշիչները։ Մենք համոզված ենք, որ առանց սահմանի սահմանազատման հստակ համաձայնեցված չափորոշիչների անհնար կլինի հասնել կայուն խաղաղության։ Այս առումով չափազանց կարևոր են Պրահայում և Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունները, մասնավորապես՝ Ալմա-Աթայի հռչակագրին և դրան հաջորդող արձանագրություններին հղում կատարելը։ Սակայն իր հետագա մեկնաբանություններում Ադրբեջանի նախագահը, պնդելով, որ Հայաստանն այդպիսով ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այդպես էլ չհաստատեց Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչումը:

Ադրբեջանը խոչընդոտում է հանձնաժողովների աշխատանքը: Նախ, չնայած Սոչիում 2021 թվականի նոյեմբերի 26-ի և Եվրոպական Խորհրդի նախագահի կողմից հյուրընկալված Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների երկրորդ եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին, որ հանձնաժողովը պետք է ունենա երկակի մանդատ և աշխատի սահմանազատման և սահմանակից տարածքների անվտանգության կայուն իրավիճակի շուրջ, Ադրբեջանը հրաժարվեց հանձնաժողովների վերնագրում ներառել «սահմանային անվտանգություն» տերմինը, ինչը բացահայտ ցույց էր տալիս նրա իրական մտադրությունները:

Այնուհետև՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին, Ադրբեջանի զինված ուժերը ձեռնարկեցին չհիմնավորված և չարդարացված լայնածավալ ռազմական հարձակում Հայաստանի Հանրապետության հարավային և հարավ-արևելյան ուղղություններով, ինչը հանգեցրեց Հայաստանի ինքնիշխան տարածքի այլ հատվածների օկուպացմանը։ Զոհվել է ավելի քան 200 զինծառայող։ Սահմանամերձ գավառների քաղաքներն ու գյուղերը անխտրական կերպով գնդակոծվել են։

Այս ագրեսիայի ընթացքում ադրբեջանական զինուժը իրականացրել է պատերազմական հանցագործություններ, արտադատական սպանություններ, հայ զինվորականներին, այդ թվում՝ կանանց ենթարկել ամենացնցող ու սարսափելի նվաստացման ու խոշտանգումների։ Այս փաստերը գրանցվել են հենց ադրբեջանցի զինծառայողների կողմից և տեղադրվել սոցիալական տարբեր կայքերում՝ ակնհայտորեն հայկական կողմին վախեցնելու նպատակով։ Հարկ է նշել, որ 44-օրյա պատերազմի ընթացքում նույնպես եղել են միջազգային մարդասիրական իրավունքի լայնածավալ խախտումներ։

Այս համատեքստում, օգտվելով առիթից, ցանկանում եմ մեր երախտագիտությունը հայտնել Լեհաստանի նախագահությանը, Գլխավոր քարտուղարին, ԵԱՀԿ Եռյակին և Անվտանգության համագործակցության ֆորումի նախագահությանը տեղում իրավիճակը գնահատելու նպատակով ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելություն Հայաստան գործուղելու համար, ինչպես նաև բարձր գնահատել առաքելության բոլոր աջակիցների ջանքերը: Առաքելության զեկույցը հստակորեն բացահայտեց ավերածությունների ծավալն ու խորությունը, և մենք ի գիտություն ընդունեցինք դրանում պարունակվող եզրակացություններն ու հանձնարարականները, որոնք, մեր կարծիքով, պետք է ծառայեն որպես ելակետ Հայաստանի հետ ԵԱՀԿ գործադիր կառույցների հետագա աշխատանքների և ներգրավվածության համար։

Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել Եվրամիությանը՝ Հայաստան դիտորդական առաքելություն գործուղելու համար։ Մենք պատրաստ ենք այս հարցում հետագա համագործակցության։

Սեպտեմբերյան ագրեսիան, ինչպես նաև նախորդած ժամանակահատվածում Ադրբեջանի հարձակումներն ու սադրանքները, պետք է դիտարկել Հայաստանի, այդ թվում՝ մայրաքաղաք Երևանի, նկատմամբ անընդհատ աճող և Ադրբեջանի նախագահի կողմից մշտապես հնչող տարածքային պահանջների ֆոնին, որոնք կրկնվում են այլ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից և ուղեկցվում են ուժի կիրառման ակնհայտ սպառնալիքներով։

Առայժմ մենք չենք տեսնում այս քաղաքական գծի փոփոխության որևէ նշան, այն է՝ տարածքային պահանջներից և ռազմատենչ հռետորաբանությունից հրաժարվելու և խաղաղությանը հավատարիմ մնալու Ադրբեջանի պատրաստակամությունը: Այս պայմաններում մենք բոլոր հիմքերն ունենք կարծելու, որ նույնիսկ հարաբերությունների կարգավորման համաձայնագրի ստորագրումից հետո Ադրեջանը կշարունակի իր անհեթեթ տարածքային պահանջները Հայաստանի նկատմամբ։

Բանակցությունների երրորդ ուղղությունը վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հնարավոր համաձայնագրի կամ խաղաղության պայմանագրի տեքստին, որը պետք է համակողմանիորեն հասցեագրի բոլոր խնդիրները և ստեղծի բարենպաստ անվտանգային միջավայր՝ տարբեր ուղղություններով քննարկումները շարունակելու համար։

Հայկական կողմը մի քանի հիմնարար առաջարկներ է ներկայացրել, մասնավորապես՝ միջպետական սահմանի սահմանազատման չափորոշիչների հստակեցման, պետական սահմանից զինված ուժերի հեռացման և ապառազմականացված գոտու ստեղծման, ինչպես նաև՝ խաղաղության պայմանագրի երաշխավորների ինստիտուտի ձևավորման վերաբերյալ: Ցավալի է, որ հայկական կողմի բոլոր առաջարկները մերժվել են Ադրբեջանի կողմից։

Այս ամենի հետ մեկտեղ մենք կարծում ենք, որ պետք է լուծվի նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը․ հասցեագրվեն Լեռնային Ղարաբաղում ապրող մարդկանց իրավունքների և անվտանգության երաշխիքների հարցերը։ Այդուհանդերձ, հաշվի առնելով ադրբեջանական առաջարկը՝ այս հարցը խաղաղության համաձայնագրից առանձին քննարկելու՝ հայկական կողմն առաջարկել է ստեղծել Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության միջազգային մեխանիզմ։

Մենք պետք է ընդունենք այս խնդրի հսկայածավալ լինելը՝ հաշվի առնելով, որ ավելի քան 30 տարի երկու երկրների միջև փաստացի ոչ մի հարաբերություն չի եղել: Բայց մենք համոզված ենք, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը վճռորոշ նշանակություն ունի տարածաշրջանի անվտանգության ու կայունության ու դրանց հեռանկարների համար։ Այնուամենայնիվ, խնդրի կարգավորմանը հնարավոր չէ հասնել առանց հակամարտության խորքային պատճառների, մարդու հիմնարար իրավունքների հարցի հասցեագրման և հաշտեցման ուղղությամբ աշխատելու քաղաքական կամքի:

Լաչինի միջանցքի շրջափակումը, որը քայլ է ճիշտ հակառակ ուղղությամբ և ավելի է հեռացնում այս բոլոր ուղղություններով ցանկացած առաջընթացի հեռանկարը, ևս մեկ անգամ ապացուցում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրման հարցում միջազգային ներգրավվածության բացարձակ անհրաժեշտությունը:

Հարգելի՛ գործընկերներ,

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շարունակում է լուրջ մարտահրավեր հանդիսանալ տարածաշրջանային և միջազգային խաղաղության ու կայունության համար: Այս փաստը հաստատում են Ադրբեջանի ագրեսիվ կեցվածքը, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ ուղղված հակահայկական հռետորաբանությունը, Լաչինի միջանցքի շրջափակումը:

2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից ավելի քան երկու տարի անց էլ Ադրբեջանը հրաժարվում է հայրենադարձել բոլոր հայ ռազմագերիներին, և այլ պահվող անձանց՝ խախտելով Ժնևի կոնվենցիաներով ստանձնած պարտավորությունները, Եռակողմ հայտարարությունը և միջազգային հանրության մշտական կոչերը: Ադրբեջանի կողմից հաստատված տվյալների համաձայն, Բաքվում դեռևս պատանդ է պահվում 33 մարդ: Ես պետք է ընդգծեմ նաև երկու տասնյակ փաստագրված բռնի անհետացման դեպքերը․ մենք տիրապետում ենք հայ ռազմագերիների գերեվարման անվիճելի, արձանագրված փաստերին, սակայն Ադրբեջանը մերժում է նրանց գերեվարումը:

Հայաստանը նաև խիստ մտահոգված է 2020թ. պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության վիճակով: ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության գործուղումը Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ, որի շուրջ քննարկումները շարունակվում են 2020թ. նոյեմբերից, դեռևս մերժվում է Ադրբեջանի կողմից:

Հասկանալի է, որ ներկայումս ԵԱՀԿ-ն լավագույն օրերը չի ապրում, և իրավիճակը Հարավային Կովկասում միակ ճգնաժամը չէ, որին բախվում է Կազմակերպությունը։ Միևնույն ժամանակ, կարծում ենք, որ ԵԱՀԿ պատասխանատվության գոտում առկա բոլոր հակամարտությունները պետք է լինեն կազմակերպության և նրա մարմինների պատշաճ ուշադրության առարկա։ ԵԱՀԿ-ը Մինսկի խմբի համանախագահության հետ միասին ի սկզբանե ներգրավված է եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորման մեջ։ Չնայած բոլոր մարտահրավերներին՝ Մինսկի խումբը դեռ պատասխանատվություն ունի, քանի որ հակամարտության քաղաքական կարգավորումը դեռևս տեղի չի ունեցել:

Կարծում ենք, որ ԵԱՀԿ-ն կարող է իր կառույցների ներգրավվածության միջոցով կարևոր դեր խաղալ ոչ միայն խաղաղության հասնելու, այլև՝ այն պահպանելու գործում:

Շնորհակալություն»:

Դիտումների քանակ345
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Արարատ Միրզոյանն Անտոնիո Գուտերեշի հետ հեռախոսազրույցում ներկայացրել է ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամի մանրամասները 22:2716 Հնվ, 2023 Արարատ Միրզոյանն Անտոնիո Գուտերեշի հետ հեռախոսազրույցում ներկայացրել է ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամի մանրամասները Քաղաքականություն
  • Արարատ Միրզոյանը և Ղադա Ֆաթի Վալին քննարկել են օտարերկրյա վարձկանների օգտագործման և ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության հեռանկարները 20:0516 Հնվ, 2023 Արարատ Միրզոյանը և Ղադա Ֆաթի Վալին քննարկել են օտարերկրյա վարձկանների օգտագործման և ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության հեռանկարները Քաղաքականություն
  • Արարատ Միրզոյանը հունվարի 16-17-ը կմեկնի Վիեննա՝ մասնակցելու Հայաստանի նախաձեռնած ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստին 11:1316 Հնվ, 2023 Արարատ Միրզոյանը հունվարի 16-17-ը կմեկնի Վիեննա՝ մասնակցելու Հայաստանի նախաձեռնած ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստին Քաղաքականություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի 15:1321 Հնս, 2026
  • Հունիսի 21-22-ին Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ առաջիկա օրերի եղանակի մասին 14:1421 Հնս, 2026
  • Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին 13:0021 Հնս, 2026
  • Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով 12:5421 Հնս, 2026
  • Պատվո պահակային վաշտի մարզումները. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել 11:4121 Հնս, 2026
  • Սուրենավանի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ 11:1521 Հնս, 2026
  • Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել 10:5821 Հնս, 2026
  • Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում 10:0821 Հնս, 2026
  • Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո 09:4921 Հնս, 2026
  • Ժամանակակից առողջապահությունը փոխվում է, սակայն անփոփոխ է մնում մեկ բան՝ բուժաշխատողի մարդասիրությունը. Անահիտ Ավանեսյան 09:3921 Հնս, 2026
  • Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են 09:2921 Հնս, 2026
  • Վերադարձ այնտեղ, որտեղ ամեն ինչ սկսվեց 00:5421 Հնս, 2026
  • Քարը՝ փերֆորմանսի գլխավոր կերպար 00:1821 Հնս, 2026
  • Իսրայելն ու «Հըզբոլլահը» շարունակել են փոխադարձ հարվածները 23:5120 Հնս, 2026
  • Հունիսի 21-ին Երևանում ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե․ Լևոն Ազիզյան 23:2720 Հնս, 2026
  • 5 խոշոր ջրամբարներից 4-ը լցված են 100 տոկոսով 22:5920 Հնս, 2026
  • Իրան-ԱՄՆ նոր համաձայնությունն ու Հայաստանը. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 22:4020 Հնս, 2026
  • Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան 22:3520 Հնս, 2026
  • Հրդեհ Մովսեսում․ կրակը վնասել է անասնագոմի տանիքը 22:2120 Հնս, 2026
  • ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ 22:1220 Հնս, 2026
  • Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին 21:5420 Հնս, 2026
  • Հայաստանն ամրապնդում է միջհամայնքային գործակցությունը 21:4220 Հնս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 20.06.2026 21:2820 Հնս, 2026
  • «Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը 21:0920 Հնս, 2026
  • Լուրեր 21:00 | Մեզ համար հատկապես կարևոր է ծառայողների բարեվարքությունը. վարչապետը՝ էկոպարեկներին 21:0020 Հնս, 2026
  • Երևանում այսօր գրանցվել է 36.5°C, Արարատում՝ +38.3°C տաքություն 20:5820 Հնս, 2026
  • «Դարձիր կամավոր» ծրագրով ՔԿԱԳ-ում թվայնացվել է շուրջ 30 հազար արխիվային փաստաթուղթ 20:5320 Հնս, 2026
  • Էկոպարեկային ծառայությունն արդեն գործում է չորս մարզում 20:4820 Հնս, 2026
  • «Ֆասթ բանկ»-ը 2026-ի հունվար-մարտին 1 մլրդ 562 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 20:4220 Հնս, 2026
  • Ուկրաինան հարվածել է Տյումենի նավթավերամշակման գործարանին 20:3420 Հնս, 2026
  • Ավելի քան 5 մլրդ դրամ պետբյուջեից՝ «Կյանքի պուրակի» կառուցմանը. աշխատանքին ծանոթացել է վարչապետը 20:2620 Հնս, 2026
  • Ադրբեջանով Հայաստան է առաքվել ևս 490 տոննա ռուսական ցորեն 20:1820 Հնս, 2026
  • Հայկական գրավոր ժառանգությունը՝ հանրամատչելի բովանդակությամբ 20:0720 Հնս, 2026
  • Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը. Ճանապարհային դեպարտամենտը տեսանյութ է հրապարակել 19:4720 Հնս, 2026
  • Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել 19:3220 Հնս, 2026
  • Իրանական պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա՝ ամերիկյան կողմի հետ բանակցությունների. Բաղաեի 19:1120 Հնս, 2026
  • Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ 18:4620 Հնս, 2026
  • Իլոն Մասկը՝ աշխարհի առաջին տրիլիոնատեր. նա ամենառիսկային և ամբիցիոզ ծրագրերի հեղինակն է 18:2820 Հնս, 2026
  • Իրանը հայտարարել է, որ կրկին փակել է Հորմուզի նեղուցը. Reuters 18:1320 Հնս, 2026
  • Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը 17:5820 Հնս, 2026
  • Իսրայելն ու «Հըզբոլլահը» շարունակել են ռազմական գործողությունները՝ չնայած հայտարարված հրադադարին 17:4920 Հնս, 2026
  • Ռուբիոն և Աունը քննարկել են Լիբանան-Իսրայել խաղաղության գործընթացը 17:3720 Հնս, 2026
  • Սիբիհան և Բուդանովը հրաժարվել են Լեհաստանի պարգևներից՝ Զելենսկուն շքանշանից զրկելու պատճառով 17:1820 Հնս, 2026
  • Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակի» կառուցման աշխատանքներին, պատասխանատուներին հանձնարարել առանձնակի ուշադրություն դարձնել շինաշխատանքների որակին 17:0120 Հնս, 2026
  • Լուրեր 17:00 | «Կյանքի պուրակ»-ում արձանագրվել են նախագծի հետ կապված խնդիրներ. վարչապետի շրջայցը 17:0020 Հնս, 2026
  • ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել 16:5220 Հնս, 2026
  • Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կարող է պատմական դառնալ դաշինքի համար. Գյուլեր 16:4220 Հնս, 2026
  • Վիճաբանություն Սիսավան փողոցում. 1 անձ ձերբակալվել է 16:3420 Հնս, 2026
  • Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել ՇՄՆ էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության գործունեության մեկնարկի արարողությանը 16:2720 Հնս, 2026
  • Ադրբեջանն ու Բելառուսը քննարկել են ռազմական օբյեկտների պաշտպանության հարցեր 16:1420 Հնս, 2026
  • Բնությունը պետք է լինի առանձնահատուկ հոգածության ներքո․ Փաշինյան 15:5720 Հնս, 2026
  • ԱՄՆ-Իրան գործարքը խաղաղության հույս է ներշնչել լիբանանցիներին 15:4320 Հնս, 2026
  • Նիգերի խոշորագույն օդանավակայանի վրա հարձակման հետևանքով 35 մարդ է զոհվել 15:3620 Հնս, 2026
  • Փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը․ տուժածներ չկան 15:2720 Հնս, 2026
  • Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը 15:1920 Հնս, 2026
  • Եղվարդի կոյաջրերը ողողում են Զովունու այգիները 15:1120 Հնս, 2026
  • Կոշտան ԵՄ երկրներին կոչ է արել Ռուսաստանի հետ ուղիղ դիվանագիտական կապեր հաստատել 14:5320 Հնս, 2026
  • Բուսաբանական այգում «Կյանքի պուրակի» կառուցման աշխատանքները շարունակվում են. վարչապետ 14:4020 Հնս, 2026
  • Ստորագրությունների և քվեարկության մասնակիցների թվերի տարբերության մասին. ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ անհիմն շահարկումներից 14:3520 Հնս, 2026
  • Ճանապարհի երթևեկելի հատվածի քարերը հեռացվել են, այն դարձել է երկկողմանի երթևեկելի․ Փրկարար ծառայություն 14:2320 Հնս, 2026
  • Փրկարարներն օգնության են հասել վիրավոր արծվին 14:2020 Հնս, 2026
  • Իրանի փոխարտգործնախարարը՝ ԱՄՆ-ի հետ համաձայնագրի մասին 14:1320 Հնս, 2026
  • Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչները հանդիպել են Բաքվում 13:5820 Հնս, 2026
  • Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը 13:4120 Հնս, 2026
  • Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ 13:2620 Հնս, 2026
  • Եթե Ռուսաստանին չհեռացնեին «Ութի խմբից», ապա Ուկրաինայում պատերազմ կարող էր չլինել. Թրամփ 13:0420 Հնս, 2026
  • Լուրեր 13:00 | Նաիրի համայնքի կոյաջրերը բաց հոսում, թափվում են Հրազդան գետը. բնակիչները բողոքում են 13:0020 Հնս, 2026
  • Վիենի քաղաքապետի գլխավորությամբ Հայաստան ժամանած պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր 12:4520 Հնս, 2026
  • Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը. դատախազություն 12:2320 Հնս, 2026
  • Ռուբիոն և Աունը քննարկել են Լիբանանի և Իսրայելի միջև խաղաղության գործընթացը 12:1420 Հնս, 2026
  • Շիրակի մարզպետի հանձնարարությամբ սկսվել են Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գույքային վնասների գնահատման աշխատանքները 11:5720 Հնս, 2026
  • Վթարային ջրանջատում Մեղրիում 11:3920 Հնս, 2026
  • Զելենսկին հնարավոր է համարել հարվածները Բելառուսի տարածքում գտնվող օբյեկտներին 11:2320 Հնս, 2026
  • Անգլիայի հարավում գնացքների բախման հետևանքով մեկ մարդ զոհվել է, 89-ը` վիրավորվել 11:1120 Հնս, 2026
  • Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում 10:3320 Հնս, 2026
  • Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները 10:1420 Հնս, 2026
  • ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացվել են միգրացիայի ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացն ու ծրագրերը 10:0920 Հնս, 2026
  • 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում 10:0020 Հնս, 2026
  • Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները 09:5020 Հնս, 2026
  • Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 09:4620 Հնս, 2026
  • Նարեկ Մկրտչյանը հանդիպել է CSIS-ի Եվրոպայի, Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ղեկավարությանը 09:3320 Հնս, 2026
  • Մինչև 21։00-ն դադարեցվել է Մեծամոր քաղաքի ջրամատակարարում 09:2120 Հնս, 2026
  • Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով. Անահիտ Մանասյանի ուղերձը Փախստականների համաշխարհային օրվա առթիվ 09:0920 Հնս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 09:0220 Հնս, 2026
  • «Էս ընդ էյ մայնինգ» ընկերությունը 2026-ի հունվար-մարտին 1 մլրդ 573 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 08:5320 Հնս, 2026
  • ՀԱԳ Գրատպության թանգարանի ինտերակտիվ կրթական ծրագրերը 08:3020 Հնս, 2026
  • Պարեկային ծառայությունը Հայաստանում կայացած ինստիտուտ է․ Արփինե Սարգսյան 08:1720 Հնս, 2026
  • Վլադիմիր Սպիվակովը հոսպիտալացվել է 00:4820 Հնս, 2026
  • Դեսպան Գևորգյանը մասնակցել է Ուրուգվայի ազգային հերոս Խոսե Խերվասիո Արտիգասի ծննդյան 262-ամյակի պաշտոնական միջոցառմանը 00:1920 Հնս, 2026
  • Հասած ծիրանը գետնին չի մնա. բնակիչները գնից գոհ չեն, բայց վստահ են՝ արտահանող կգտնվի 00:1320 Հնս, 2026
  • Ինչպես խուսափել աղիքային վարակներից․ ՍԱՏՄ-ն պարզ կանոններ է հրապարակել 00:0220 Հնս, 2026
  • Եթե ես չլինեի, Իսրայելը ոչնչացված կլիներ. Թրամփ 23:5219 Հնս, 2026
  • Վարչապետը նոր նշանակում է արել 23:3719 Հնս, 2026
  • Դեսպան Վիկտոր Ենգիբարյանը Մագդեբուրգում միջազգային տնտեսական համաժողովի է մասնակցել 23:2919 Հնս, 2026
  • Հանրահավաքներ կանեն, կվերցնեն մանդատները և կանցնեն առօրյա գործերին. փորձագետը՝ ընդդիմության մասին 23:2319 Հնս, 2026
  • Քննարկվել են առևտրատնտեսական և մաքսային ոլորտներում ՀՀ և Վրաստանի միջև փոխգործակցության հարցեր 23:2019 Հնս, 2026
  • Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը 23:1919 Հնս, 2026
  • Հունաստանում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները 22:5119 Հնս, 2026
  • 2 մլրդ դրամ՝ Հակոբ Կոջոյանի անվան կրթահամալիրի վերակառուցմանը. կայացել է բացման արարողությունը 22:3919 Հնս, 2026
  • Ընդունել եմ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին․ Սրբուհի Գալյան 22:3019 Հնս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015