• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Սիրիայի վերականգնման ճանապարհին գլխավոր խոչընդոտն Իսրայելն է. Ֆիդան. «Հարևաններ» Սիրիայի վերականգնման ճանապարհին գլխավոր... 20:10
ՄԻՊ-ը՝ Գագիկ Խաչատրյանի, Հովիկ Աբրահամյանի որդու և Բաքվի գերիների մասին ՄԻՊ-ը՝ Գագիկ Խաչատրյանի, Հովիկ... 20:09
3 ոսկե և 6 բրոնզե մեդալ՝ «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում 3 ոսկե և 6... 18:00
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Տնտեսություն 20:4605 Մայ, 2022

Ապօրինի ծագում ունեցող գույքի գործով կա առաջին համաձայնության գործընթացը. գլխավոր դատախազ

ԿԱՆՈՆԱՎՈՐ ԼԱՍՏԱՆԱՎԱՅԻՆ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՕՊԵՐԱՏՈՐԸ ԿԱ

Փոթի-Կովկաս նավահանգիստների միջև լաստանավով բեռնափոխադրումներ իրականացնելու համար արդեն կա օպերատոր: «ՍԻ ԸՆԴ ԷՄ» միջազգային ընկերությունն ամենաուշը հունիսի 15-ից շաբաթական երկու անգամ լաստանավը դուրս կբերի ծով՝ 40 վագոնի և 50 բեռնատարի տեղերով: Որ նոր մեխանիզմն աշխատի, Էկոնոմիկայի նախարարի խոսքով, պետությունը, ինչպես խոստացել էր, առայժմ կսուբսիդավորի լաստանավով տեղափոխման ծախսերը, հարավկովկասյան, ռուսական ու վրացական երկաթուղիներն էլ իրենց հերթին զեղչեր կտրամադրեն:

Վահան Քերոբյան (ՀՀ էկոնոմիկայի նախարար) - Արդյունքում մենք կունենանք Հայաստանի երկաթուղային համակարգի կանոնավոր կապ ԵԱՏՄ երկաթուղային համակարգի հետ:

Ներմուծող-արտահանողների համար սա այլընտրանք կդառնա Լարսին, որը վերջին շրջանում, ռուս-ուկրաինական ճգնաժամի պատճառով, ծովային փոխադրումների սահմանափակումների ֆոնին, հատկապես ծանրաբեռնված է՝ նկատեց վարչապետը: Այս պահին վրացական կողմում կուտակված մոտ 12 000 բեռնատարից ավելի քան 1000-ը հայկական են՝ տեղեկացրեց նախարարը: Փոխվարչապետն էլ կանխատեսեց՝ գնալով խնդիրը սրվելու է:

Մհեր Գրիգորյան (ՀՀ փոխվարչապետ) - Կուտակումները ոչ ԵԱՏՄ երկրներից են, ինչը նշանակում է սահմանային հսկողությունը դանդաղել է, և օրական 700 մեքենա թողունակությունը չենք կարողանում ապահովել, քանի որ դրանք ԵԱՏՄ կարգավորումների մեքենաներ չեն ու ավելի դանդաղ են անցնում սահմանը:

ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՊԼԱՆԸ ԳԵՐԱԿԱՏԱՐՎԵԼ Է 30 ՄԻԼԻԱՐԴՈՎ

Քերոբյանն էլ տեղեկացրեց՝ արդեն աշխատում են ռուս ու վրաց գործընկերների հետ, որ հայկական մեքենաները սահմանն առանց խոչընդոտների անցնեն: Լաստանավի գործարկումն էլ, ըստ նրա, տնտեսական աշխուժություն կապահովի: Ներքին տնտեսական ցուցանիշներն էլ վարչապետը ներկայացրեց՝ տարվա առաջին չորս ամսին պետական բյուջեի եկամուտների պլանը գերակատարվել է 30 միլիարդ դրամով: Հունվարից մինչև ապրիլի 20-ն էլ ներառյալ՝ 1 միլիարդ դոլարով աճել է նաև առևտրաշրջանառությունը: Այս տարվա ընթացքում հունվարի 1-ից ապրիլի 20-ը ունեցել ենք 1 միլիարդ դոլարով ավելի առևտրաշրջանառություն, քան 2021 թվականի նույն ժամանակահատվածում էր՝ նշեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Իհարկե, այստեղ որոշակի դեր ունի գնաճը, բայց մեր բոլոր վերլուծությունները ցույց են տալիս, որ գնաճի դերը այդ ամբողջի մեջ կարող է լինել 15-20 տոկոս, և ոչ ավելին։ Այսինքն՝ մեկ միլիարդ դոլարից ավելի առևտրաշրջանառություն ենք ունեցել այս տարվա 3 ամսում, գումարած ապրիլի 20-ի օրը։

Թվերը լավատեսություն են հաղորդում, բայց վարչապետը նորից է հիշեցնում՝ պետք է լիարժեք իրականացվեն բյուջեով նախատեսված կապիտալ ծախսերը. դրանց առյուծի բաժինը տարածքային կառավարման նախարարությանն է բաժին հասնում: Տնտեսության մեկ այլ խոշոր ճյուղին՝ հանքարդյունաբերությանն էլ, գործադիրն այսօր անդրադարձավ, որոշեց՝ 2023-ի հունվարի 1-ից պղնձի և մոլիբդենի խտահանքի արտահանման տուրք այլևս չի գանձվի: Դրա փոխարեն կվերանայվի ռոյալթիի համակարգը: Պղնձի համաշխարհային գները հիմա թեև բարձր են, բայց ընկերությունները պետք է կարողանան մրցունակ լինել նաև հնարավոր նվազման դեպքում՝ բացատրեց նախարարը: Ասաց՝ իսկ հնարավոր բարձրացման պարագայում էլ համաչափ հարկեր վճարեն պետական բյուջե:

Տիգրան Խաչատրյան (ՀՀ ֆինանսների նախարար) - 10 տոկոսը գերազանցող շահութաբերության պայմաններում գերազանցող շահույթից կվճարվի լրացուցիչ ռոյալթի՝ 15 տոկոս դրույքաչափով։

Թեմայի շրջանակում Փաշինյանն անդրադարձավ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինում Կառավարության ունեցած 15 տոկոս բաժնեմասին, նկատեց՝ դեռ շահարկումներ կան, թե կասկածելի, կոռուպցիոն գործարք է եղել: Ըստ նրա՝ ներդրողը, որը հին բաժնետերերից ձեռք է բերել բաժնեմասը, որոշել է նվիրատվություն անել պետությանը:

Նիկոլ Փաշինյան - Ինչու է ներդրողը որոշել նվիրատվություն անել: Մի շատ պարզ պատճառով. որովհետև նախկինում ասել ենք, որ այստեղ սա մեկ գործարք չէ, այստեղ նկատի ունենք մոտ 4 միլիարդ դոլարի ներդրումային ծրագիր, որի շրջանակներում առանց պետության մասնակցության այդ ծրագիրն ուղղակի չի կարող իրականություն դառնալ: Խոսքը պղնձաձուլարանի կառուցման մասին է, խոսքը նոր ատոմակայանի կառուցման մասին է:

ՄՈԴՈՒԼԱՅԻՆ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ

Գործադիրը հավանություն տվեց նաև Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի հետ նոր վարկային համաձայնագրի ստորագրմանը. գումարն ուղղվելու է Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորմանը: Նախարար Դումանյանի խոսքով՝ 4-6 տարեկան շուրջ 3 հազար երեխայի համար 80 բնակավայրում կստեղծվեն մատչելի նախադպրոցական ծառայություններ, կհիմնանորոգվի, կկահավորվի և կվերազինվի 74 ավագ դպրոց, 200-ն էլ բնագիտական և ինժեներական 5-ական լաբորատորիաներ կունենան: Ծրագրից դուրս էլ Դումանյանը նաև տեղեկացրեց՝ չզեկուցվող հարցերից մեկով Լոռու մարզի Սպիտակ համայնքում նոր մոդուլային մանկապարտեզ կկառուցվի, մեկ այլ աշխատանքային խումբ էլ այս պահին Սյունիքում է:

Վահրամ Դումանյան (ԿԳՄՍ նախարար) - 7 խոշորացված համայքնի 51 բնակավայրում կրթահամալիրների ստեղծման տեղազննման աշխատանքներն են անում:

Դպրոց-մանկապարտեզ կառուցելը կապիտալ ծախսերի ոլորտից է, և անհրաժեշտ է առաջիկա 5 տարվա ընթացքում ճիշտ բաշխել աշխատանքը՝ նշեց վարչապետը: Փոխվարչապետ Մաթևոսյանը մանրամասնեց.

Համբարձում Մաթևոսյան (ՀՀ փոխվարչապետ) - Հանրապետության մասշտաբով նախագծման փուլում այս պահին ունենք 40 դպրոց, մեկնարկած շինարարական աշխատանքները 78-ն են և 37-ը կավարտվեն 2022 թվականին: Մանկապարտեզների մասով նշեմ, որ նախագծման փուլում ունենք 23-ը, մեկնարկած շինարարական աշխատանքներ՝ 88, և 58-ը կավարտվեն 2022 թվականին:

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՅՔԻ ՇՐՋԱՆԱԿԸ ԿԸՆԴԼԱՅՆՎԻ

Բացի այս ամենից՝ սուբվենցիոն ծրագրերով էլ կան դպրոց-մանկապարտեզների կառուցման հայտեր: 178 հայտ այս պահին ուսումնասիրվում է՝ ասաց Մաթևոյանը, նկատեց՝ դրանց աննախադեպ մեծ թիվը կապված է Կառավարության համաֆինանսավորման բարձրացման հետ՝ 50-60 տոկոսի փոխարեն՝ արդեն 70-80 տոկոս:

Զեկուցվող հարցերից մյուսն էլ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն» էր վերաբերում: Օրենքը կփոփոխվի, կընդլայնվի այն մարդկանց ցանկը, որոնց գույքը կարող է հայտնվել դատախազության ուսումնասիրության տիրույթում: Օրենքը կտարածվի հայտարարագիր լրացնող բոլոր պաշտոնյաների վրա՝ բացատրեց նախարարը:

Կարեն Անդրեասյան (ՀՀ արդարադատության նախարար) - Եթե ձեր ասածը ճիշտ հասկացա, բոլորին է վերաբերելու, էդ իմաստով՝ միջին օղակն էլ պետք է շատ զգույշ լինի:

2020-ի սեպտեմբերից գործող օրենքի շրջանակում, ըստ վարչապետի, թեև հսկայական աշխատանք է կատարվել, եղած ակնկալիքներն այս պահին չեն արդարացվել: Ըստ Փաշինյանի՝ քանի որ օրենքի սահմանադրականությունն այս պահին վիճարկվում է բարձր դատարանում, դանդաղում է նաև դատական գործընթացը: Դատախազը շտապեց ներկայացնել վերջին տվյալները՝ արդեն դատարան է ներկայացվել 8 հայց՝ 42 մլրդ դրամ արժեքով, մոտ այդքանի ուսումնասիրությունն էլ ավարտված է:

Արթուր Դավթյան (ՀՀ գլխավոր դատախազ) - Ունենք համաձայնության գալու առաջին նախաձեռնությունը և կարծում ենք՝ սա լավ փորձ և ազդակ կլինի, որ առավել նախընտրելի են համաձայնությամբ այս տեսակ խնդիրների լուծումները:

Վարչապետն էլ հիշեցրեց, որ ընթացքի մեջ է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի ձևավորումը: Ինչ վերաբերում դատական համակարգի բարեփոխումներին, դրանք բարդ բնորոշեց, ասաց՝ Կառավարությունը գոհ չէ արձանագրած արդյունքներից:

Նիկոլ Փաշինյան - Բոլոր հարցումները ցույց են տալիս, որ դատական համակարգը, ինչպես ավանդաբար եղել է ամենացածր վստահություն ունեցող համակարգ, այնպես էլ շարունակում է այդպիսին մնալ: Բայց մենք այդտեղ էլ չպետք է նպատակը կորցնենք և պետք է հստակ շարժվենք դեպի անկախ, վստահելի դատական համակարգ ունենալու ուղղությամբ: Ունե՞նք այսօր արդյոք այդպիսի վիճակ, եկեք ուղիղ խոստովանենք՝ ո՛չ, չունենք, պիտի՞ արդյոք հետևողականորեն շարունակենք այս ուղղությամբ աշխատել. այո՛, պիտի հետևողականորեն շարունակենք աշխատել՝ այս գլխից իմանալով, որ դա հեշտ աշխատանք չէ:

Ըստ Փաշինյանի՝ լեգիտիմություն ապահովելով հանդերձ՝ պետք է կարողանալ հաղթահարել նաև այն արմատացած դիմադրությունը, որն առկա է, տեսանելի է դատական համակարգում:

Հեղինակ`Անուշ Մուրադյան
Դիտումների քանակ62
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Տանգո տանիքում․ Արայիկ Հարությունյանը տեսանյութ է հրապարակել 01:1715 Սեպ, 2026
  • Սյունիքի մարզում սեպտեմբերի 15-ին և 16-ին գազամատակարարման ընդհատումներ կինեն 00:4115 Սեպ, 2026
  • Վահրամաբերդում շահագործման է հանձնվել երկու հիմնանորոգված փողոց 00:1915 Սեպ, 2026
  • Գազամատակարարման դադարեցումներ՝ Արարատի և Տավուշի մարզերում 23:5714 Սեպ, 2026
  • Աշխարհում նկատվում է բենզինի բարձր գնաճ. պատճառը հակամարտություններն են 23:4814 Սեպ, 2026
  • Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Չինաստան 23:2214 Սեպ, 2026
  • Լոնդոնի արձագանքը՝ Շոտլանդիայի, Ուելսի և Հյուսիսային Իռլանդիայի անկախանալու մտադրությանը 23:1914 Սեպ, 2026
  • Հայաստանի Հանրապետություն հասկացությունն իր մեջ ներառում է հայրենիքը, ազգը և ժողովուրդը. Գալյան 23:0114 Սեպ, 2026
  • ՏԿԵ նախարարը և ԱԷՄԳ գլխավոր տնօրենը քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրին առնչվող հարցեր 22:4614 Սեպ, 2026
  • Կա գին, որը պատրաստ ենք վճարել հանուն ՀՀ ինքնիշխանության. պատգամավորը՝ գազի գնի մասին 22:3014 Սեպ, 2026
  • Մեր հերթական դասը Կառավարման ակադեմիայում. վարչապետը տեսանյութ է հրապարակել 22:1314 Սեպ, 2026
  • Հարցազրույց Ռուբեն Ռուբինյանի հետ 22:0014 Սեպ, 2026
  • Fashion Scout Armenia 2026․ 8 երիտասարդ դիզայներներ կմրցեն միջազգային հարթակում ներկայանալու հնարավորության համար 21:4814 Սեպ, 2026
  • Երբ ընկերասիրություն են քարոզում անտառի բնակիչները 21:3614 Սեպ, 2026
  • Գլենդեյլում հայ եղբայրները փրկել են հրդեհվող խնամքի կենտրոնի տարեցներին 21:0614 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | Հաջիևի ցուցադրածը բնօրինակ չէ․ Մատենադարանը ներկայացնում է ձեռագրի պատմությունը 21:0014 Սեպ, 2026
  • Սեպտեմբեր 14-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:4614 Սեպ, 2026
  • ԵՄ մշտական ներկայացուցիչները չեն համաձայնեցրել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկարաձգումը. Politico 20:3514 Սեպ, 2026
  • Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները կարևորել են Հարավային Կովկասում կայուն խաղաղության պահպանումը 20:2614 Սեպ, 2026
  • Սաուդյան Արաբիան փոփոխություններ է մտցրել Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի և Օմանի առաջարկներում 20:2114 Սեպ, 2026
  • Մեր պատմության մեջ դատարկ էջ չկա. Մատենադարանի տնօրենը՝ Հաջիևի հայտարարության մասին 20:1514 Սեպ, 2026
  • Գերմանիայի զինված ուժերի ստորաբաժանման ներկայացուցիչների հետ քննարկվել են պաշտպանության բնագավառում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր 20:1014 Սեպ, 2026
  • Աշնանային փառատոների շարք՝ Վայոց ձորի բնակավայրերում 20:0514 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 14-ը ՀՀ ԶՈՒ տոնացույցում նշվում է որպես ՀՀ ԶՈՒ ԳՇ Ռազմանվագախմբային ծառայության օր 19:5814 Սեպ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Սեպտեմբեր 14. 2026 19:5714 Սեպ, 2026
  • Հրանտ Թամրազյան-100. հայ գրական մտքի տիրակալը 19:5714 Սեպ, 2026
  • Բրիտանիայի կառավարությունը դեմ է Ուելսի, Շոտլանդիայի և Հյուսիսային Իռլանդիայի անկախության հանրաքվեների անցկացմանը 19:5114 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 14.09.2026 19:4414 Սեպ, 2026
  • Թրամփը կրկին հանդես է եկել Իռլանդիայի միավորման օգտին 19:3614 Սեպ, 2026
  • Երևանում մեկնարկել է կայուն տրանսպորտային միջանցքներին նվիրված աշխատաժողով 19:2814 Սեպ, 2026
  • Սուրեն Պապիկյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը քննարկել են գործակցության ընթացքին և հեռանկարներին առնչվող հարցեր 19:2114 Սեպ, 2026
  • Արծաթե հուշադրամ՝ ՀՀ անկախության 35-ամյակին 19:1414 Սեպ, 2026
  • Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ ծառայողը 19:0514 Սեպ, 2026
  • Լուրեր 19:00 | Խորապես տպավորված եմ. Գրոնոն՝ Մատենադարան այցի մասին | 14.09.2026 19:0014 Սեպ, 2026
  • Սաուդյան Արաբիան 110 մլն տոննա ուրանի հանքավայր է հայտնաբերել Մեդինայի շրջանում 18:5614 Սեպ, 2026
  • Չեմ վիճարկում Ղարաբաղի՝ նախկինում հակամարտությունից տուժած շրջաններում հայկական հարուստ հետքը. Գրոնո 18:4714 Սեպ, 2026
  • Ցերեկային խնամքի ծառայություններ՝ երեխաներին 18:3914 Սեպ, 2026
  • 2026 թվականի օգոստոս ամսվա կլիմայական պայմանները Հայաստանում 18:3014 Սեպ, 2026
  • Ռուսաստանի գործողություններն ավելի ու ավելի են մոտենում լեհական սահմանին. Տուսկ 18:1914 Սեպ, 2026
  • Թբիլիսիում ճանապարհաշինական աշխատանքները բացահայտել են 10-րդ դարի խեցեղենի հավաքածու. «Այլ լուրեր» 18:1014 Սեպ, 2026
  • 3 ոսկե և 6 բրոնզե մեդալ՝ «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում 18:0014 Սեպ, 2026
  • «Հայէկոնոմբանկ»-ը 2026-ի հունվար-հունիսին 4 մլրդ 202 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 17:5114 Սեպ, 2026
  • Վարչապետն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի Եվրոպական միության հարցերի հանձնաժողովի նախագահին 17:4214 Սեպ, 2026
  • Կանզասի ազգային գվարդիան և ՀՀ պաշտպանության նախարարությունն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը 17:3414 Սեպ, 2026
  • Հայտնաբերվել է 527 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները 17:2814 Սեպ, 2026
  • Հայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում 17:2114 Սեպ, 2026
  • Շոտլանդիան, Ուելսը, Հյուսիսային Իռլանդիան ստորագրել են անկախության համաձայնագիր 17:1414 Սեպ, 2026
  • Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը 17:0714 Սեպ, 2026
  • Լուրեր 17:00 | Հայ-իրանական սահմանին կարևոր պայմանավորվածություն է ձեռք բերվել 17:0014 Սեպ, 2026
  • Քննարկվում է ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում Ռուբեն Մխիթարյանի թեկնածության հարցը 16:5814 Սեպ, 2026
  • Համագործակցության երկրների կինոփառատոն ԱՊՀ մշակութային մայրաքաղաք Մեղրիում 16:5114 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 14-ը ՀՀ ԶՈՒ տոնացույցում նշվում է որպես կապի զորքերի օր 16:4414 Սեպ, 2026
  • ՆԳ նախարարը և Վրաստանի վարչապետը քննարկելլ են երկու երկրի միջև ռազմավարական գործընկերության խորացման հնարավորությունները 16:3614 Սեպ, 2026
  • ԱԺ նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 16:3014 Սեպ, 2026
  • Մագդալենա Գրոնոն Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրերի հարուստ հավաքածուին և դրանց պատմությանը 16:2514 Սեպ, 2026
  • Ավստրիան մերժել է Իրանի փոխնախագահի մուտքը Վիեննա՝ մասնակցելու ԱԷՄԳ-ի համաժողովին 16:2414 Սեպ, 2026
  • Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցությանը քննարկվել են պետական ակտիվների կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլեր 16:2014 Սեպ, 2026
  • Ձերբակալվել են ՀԿԱԾ նախկին պաշտոնյաներ և փաստաբան 16:1514 Սեպ, 2026
  • «Եվրոպական հետազոտողների գիշեր» միջազգային նախաձեռնությունն այս տարի կանցկացվի նաև Հայաստանում 16:1314 Սեպ, 2026
  • Ապօրինի կայանատեղիներից պաշտոնյաները գումար են աշխատում, ինքնակամ նոր կառույցները կազդեն կադրերի վրա 16:0214 Սեպ, 2026
  • Չարենցի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի 15:5414 Սեպ, 2026
  • Խորհրդարանը քննարկում է ԵԱՏՄ-ի և Ինդոնեզիայի միջև ազատ առևտրի համաձայնագիրը վավերացնելու նախագիծը 15:4614 Սեպ, 2026
  • Եղել են դեպքեր, երբ ավելի շատ է եղել մեդիաաղմուկը, քան հաստատված դեպքը. ՆԳ նախարարի տեղակալը՝ դպրոցներում թմրանյութերի շրջանառության մասին 15:3914 Սեպ, 2026
  • Բելառուսում Հայաստանի դեսպանի խորհրդակցությունները կտևեն այնքան, մինչև պարզաբանում կամ ներողություն լսենք. Ռուբինյանը՝ Ղազարյանին 15:3214 Սեպ, 2026
  • ԱԺ նախագահը և Էստոնիայի դեսպանը քննարկել են երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր 15:2614 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 15-19-ը առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ 15:1614 Սեպ, 2026
  • Իսրայելի մշակույթի նախարարը կոչ է արել քաղաքացիությունից զրկել Վենետիկի մրցանակակիրներ՝ Գազայի պատերազմի մասին պատմող NAZA ֆիլմի ստեղծողներին. BBC 15:0514 Սեպ, 2026
  • Լուրեր 15:00 | Յուրաքանչյուր նոր ինքնակամ շինություն վարչական շրջանի ղեկավարի համար խնդիր է լինելու. Ավինյան 15:0014 Սեպ, 2026
  • Խաղաղության կառուցումը պահանջում է պատասխանատու խոսք և գործողություններ. «Խաղաղության կամրջի» հայաստանյան անդամները՝ Հաջիևի հայտարարությունների մասին 14:5314 Սեպ, 2026
  • Կբարձրանա անդրազգային հանցավորության դեմ պայքարում ԱՊՀ մասնակից պետությունների իրավասու մարմինների համագործակցությունը. նախագիծ 14:4214 Սեպ, 2026
  • Ալեն Սիմոնյանը ԵՄ ներկայացուցիչների հետ քննարկել է ԵՄ առաքելությանը վերաբերող հարցեր 14:3214 Սեպ, 2026
  • ԱԺ նիստ | ՈՒՂԻՂ 14:3014 Սեպ, 2026
  • Թրամփը չի բացառել Իրանում վենեսուելական սցենարի կրկնությունը 14:1914 Սեպ, 2026
  • Կիևը պետք է դադարեցնի հարձակումները ռուսական դիզելային վառելիքի օբյեկտների վրա. Թրամփ 14:1014 Սեպ, 2026
  • Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել քաղաքային զբոսայգում գտնվող հողամասի նկատմամբ. Փաշինյան 14:0314 Սեպ, 2026
  • Ստորագրել ենք ՀՀ ու ԻԻՀ Պարզեցված մաքսային միջանցքի մասին արձանագրությունը. ՊԵԿ նախագահ 13:5714 Սեպ, 2026
  • Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»․ վարորդը փաստաթուղթ չի ներկայացրել 13:4914 Սեպ, 2026
  • Սիրիայում բողոքի ցույցեր են՝ վառելիքի գների բարձրացման պատճառով 13:4114 Սեպ, 2026
  • Ծավում ջրամատակարարումը դադարեցնելու և բնակիչներին ջրով ապահովելու կարգադրագիր է տրվել 13:3414 Սեպ, 2026
  • Վահե Ղալումյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 13:3214 Սեպ, 2026
  • Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները նոր որակի, նոր բովանդակության են. Սոնա Ղազարյան 13:2614 Սեպ, 2026
  • Գեղարքունիքի քրեական ոստիկանները Լճաշենում ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել 13:1914 Սեպ, 2026
  • ՀՀ ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Վրաստանում է 13:1214 Սեպ, 2026
  • Օգտագործեք միայն համայնքի տրամադրած կամ շշալցված ջուր. Ավանեսյանը՝ Ծավի բնակիչներին 13:0714 Սեպ, 2026
  • Լուրեր 13:00 | Իմ դիրքորոշումը հստակ է. ԱԺ նախագահը՝ Հաջիևի հայտարարությունների մասին | 14.09.2026 13:0014 Սեպ, 2026
  • Խորհրդարանը քննարկում է նոր՝ Վանաձոր և Արարատ խոշորացված համայնքներ ստեղծելու մասին նախագիծը 12:5714 Սեպ, 2026
  • Եթե շարունակվի անարդար վերաբերմունքը ձեր հանդեպ, դիմեք «Այլևս չենք հանդուրժում» շարժման կենտրոն. Աննա Հակոբյանը նշել է հեռախոսահամարները 12:4914 Սեպ, 2026
  • Ակնկալում ենք, որ կողմերը հավասարաչափ հոգատարությամբ հանդես կգան խաղաղության նկատմամբ. Սոնա Ղազարյանը՝ Հաջիևի ասածների մասին 12:4314 Սեպ, 2026
  • Կանադան մտադիր է միանալ Ուկրաինային տրամադրվող ԵՄ վարկին. Financial Times 12:3014 Սեպ, 2026
  • Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 13-րդ հողատարածքը 12:2414 Սեպ, 2026
  • Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նոր մարզաշապիկները՝ հայկական զարդագրության տարրերով 12:1514 Սեպ, 2026
  • Արմեն Խաչատրյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 12:0714 Սեպ, 2026
  • Աշխատաժողովում քննարկվել է 2023-2025 թթ. Մարդու իրավունքների պաշտպանության գործողությունների ծրագրով ԶՈՒ-ին վերաբերող գործողությունների իրականացման ընթացքը 12:0114 Սեպ, 2026
  • Ազգային ժողովի նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 12:0014 Սեպ, 2026
  • Սոնա Ղազարյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 11:5314 Սեպ, 2026
  • Ինդոնեզիայում որոնում են նավի խորտակումից հետո անհետ կորած 129 մարդու 11:4814 Սեպ, 2026
  • Ազգային ժողովը քննարկում է Կառավարության անդամի երդման տեքստի փոփոխության մասին նախագիծը 11:3714 Սեպ, 2026
  • Ծավ բնակավայրում ջրի նմուշներում սնդիկի բարձր պարունակություն է արձանագրվել․ բնակիչներին հորդորում են չօգտագործել ծորակի ջուրը 11:3214 Սեպ, 2026
  • Վերոնշյալ հայտարարությունները անհիմն են. Ռուբինյանը՝ Հաջիևի ասածների մասին 11:2814 Սեպ, 2026
  • Սոնա Ղազարյանն ընդդիմադիր կին պատգամավորներին հորդորեց ընդունել Աննա Հակոբյանի՝ ընտանեկան բռնության դեմ նախագիծը խմբակցություններում քննարկելու առաջարկը 11:1514 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015