Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանն Իտալիայի Հանրապետությունում, ՀՀ դեսպանության ներկայացուցչի ուղեկցությամբ, այցելել է մտավոր և հոգեկան առողջության խնդիրներ ունեցող 18 տարեկանից բարձր անձանց խնամքի հաստատություն՝ տեղում ծանոթանալու վերջիններիս մատուցվող ցերեկային և շուրջօրյա խնամքի տրամադրման գործընթացին:
Նախարարի տեղակալը շրջայց է կատարել հաստատությունում, ծանոթացել ընթացիկ ծրագրերին, մատուցվող ծառայությունների որակին և ոլորտում սահմանված առաջնահերթություններին։
Կազմակերպության հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ առաջիկայում ՀՀ դեսպանության միջոցով կփոխանակվի խնամքի ծառայությունների տրամադրման և հաստատության գործունեության ընթացքի կազմակերպման չափորոշիչներ, որոնք հիմք կծառայեն Հայաստանում նմանօրինակ ծառայությունների որակի բարձրացման համար ևս: