Կարգավիճակը ոչ թե նպատակ է, այլ միջոց՝ ապահովելու ԼՂ հայության անվտանգությունն ու իրավունքները. վարչապետ:
Միջազգային հանրությունը մեզ ասում է՝ մի փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում նշաձողը և մեծ կոնսոլիդացիա կապահովեք Հայաստանի և Արցախի շուրջ. Փաշինյան:
Փաշինյանը կարևոր է համարում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը, որքան հնարավոր է արագ:
Կա պատկերացում, որ հայ պատանդների հերթական խումբը պետք է ազատ արձակվի. Արարատ Միրզոյան:
Ամերիկայի պետդեպարտամենտի զեկույցում անդրադարձ է եղել Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումներին:
Մակրոնը ռուսներին ու ուկրաինացիներին եղբայրական ժողովուրդներ է անվանել:
Զելենսկին հրաժարվել է Կիևում ընդունել Գերմանիայի նախագահին վերջին տարիներին Ռուսաստանի հետ նրա սերտ կապերի պատճառով։
Վաշինգտոնը դիտարկում է Կիևին հրետանային միջոցներ փոխանցելու հնարավորությունը։
Լուկաշենկոն հերքել է Բելառուսի` Ռուսաստանին միանալու հավանականությունը:
Հայաստանում արձանագրվել է 20 նոր դեպք: Առողջացել է 22 քաղաքացի, մահվան դեպք չի գրանցվել: