Ադրբեջանական կողմի ուղիղ միջամտության հետևանքով Արցախում գազամատակարարումը կրկին դադարեցվել է:
Արցախում հումանիտար ճգնաժամը շարունակվում է. Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանները միջազգային կազմակերպություններին կոչ են արել ճնշում գործադրել Ադրբեջանի վրա:
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի վարչապետին օդանավի կործանման կապակցությամբ:
Վլադիմիր Պուտինի հետ պատրաստ եմ քննարկելու Ղրիմի և Դոնբասի հարցը. Զելենսկի:
Վաշինգտոնը չի պատրաստվում զորք ուղարկել Ուկրաինա. Սպիտակ տուն:
Արևմուտքի հետ նախկին հարաբերություններին վերադառնալ չենք կարող. Ռյաբկով:
Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցողները չեն քննարկի խաղաղության փաստաթուղթը, մինչև փոխզիջումային դիրքորոշումներ չմշակվեն. Պոդոլյակ:
Եվրամիությունում քննարկվել է Ռուսաստանից էներգակիրների ներմուծման նկատմամբ սահմանափակումների հնարավորությունը:
Չինաստանը Միացյալ Նահանգներին սպառնացել է փոխադարձ պատժամիջոցներով:
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 26 նոր դեպք: Առողջացել է 99, մահացել 3 մարդ: