• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Մենք կտրականապես մերժում ենք ռուսաֆոբ հայտարարությունները. Կոբախիձե. «Հարևաններ» Մենք կտրականապես մերժում ենք... 20:31
Օրը՝ 60 վայրկյանում | 28.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 28.08.2026 20:15
Հորմուզի նեղուցը չի բացվի, եթե ԱՄՆ-ը չընդունի մեր պայմանները․ ԻՀՊԿ. «Հարևաններ» Հորմուզի նեղուցը չի բացվի,... 20:38
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 21:2228 Մար, 2021

«Ապագայի նկատմամբ մեր հավատը, այո՛, սասանվել է, բայց մենք իրար հետ պետք է վերականգնենք այն». վարչապետն այցելել է Արմավիրի մարզ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզի Արագած, Մյասնիկյան, Ալաշկերտ, Նալբանդյան և Արտաշար համայնքներ: Կառավարության ղեկավարը հանդիպել է տեղի բնակիչներին, անդրադարձել երկրում ստեղծված իրավիճակին, արցախյան պատերազմի հանգամանքներին և առաջիկա ծրագրերին:

Հանդիպումները սկսվել են 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված հայորդիների հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելով։ Յուրաքանչյուր համայնքում վարչապետ Փաշինյանը հնչեցրել է տվյալ համայնքներից զոհված հայորդիների անունները, այցելել է զոհերի շիրիմներին:

Դիմելով համայնքների բնակիչներին՝  վարչապետը նշել է.

«Սիրելի ժողովուրդ, ողջունում եմ բոլորիդ և շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար: 

Բոլոր այն համայնքներում, որտեղ հանդիպում ենք ունենում, պանթեոն այց ենք կատարում անպայման, սկսում ենք հանդիպումը հիշատակի արարողությամբ, և մտածում եմ, թե ի վերջո ինչ պետք է անենք մենք մեր նահատակների համար, ինչպես պետք է ապրենք և ինչպես պետք է գործենք, որպեսզի արժանի լինենք նրանց հիշատակին: Եվ ինչքան մտածում եմ՝ այլ պատասխան, քան հետևյալը չեմ գտնում. մենք պետք է կառուցենք իսկապես հզոր, ազատ, երջանիկ երկիր, մենք պետք է Հայաստանը նորովի կառուցենք, մենք պետք է Արցախը նորովի կառուցենք: Բայց դրա համար, որպեսզի մեր նահատակների  հիշատակի առաջ ազնիվ լինենք, մենք պետք է նաև հետահայաց հասկանանք՝ ի վերջո ինչն ենք սխալ արել վերջին 30 տարիների ընթացքում: Ի վերջո 21-րդ դար է, և մենք անցնում ենք գյուղերով, որտեղ բարեկեցության արտահայտություն որպես այդպիսին չկա: Կան ցեխերի մեջ թաղված փողոցներ, կիսավեր ցանկապատեր, գույներից զրկված տներ, շենքեր: Եվ սա առանձին վերցրած գյուղի պրոբլեմ չէ, այդպես Հայաստանում ամենուր է: Այսինքն՝ մեկը մի քիչ ավելի, մեկը մի քիչ պակաս, ըստ էության, Հայաստանում համայնքները նույն վիճակի են: Հիմնական պատճառն ի՞նչն է, որ ամեն ինչ այդպես է ստացվել: Ես վիճակագրությունը նայում եմ, այսօր Հայաստանում գոյություն ունեցող 444 հազար հեկտար հողերի կեսը՝ 49 տոկոսը, ընդհանրապես չի մշակվում: Այսինքն՝ մեր երկրի վարելահողերի կեսը չի մշակվում, մեր երկրի վարելահողերի 74 տոկոսը ջուր չունի, ջրին հասանելիություն չունի, ոռոգման ջրին հասանելիություն չունի: Մինչդեռ մեր երկրում, մեր լեռնաշխարհում տարեկան այնքան ջուր է գոյանում, որ մեր կարիքները ոչ միայն կբավարարեր, այլև մենք ջրի շատ մեծ ավելցուկ կունենայինք: Մենք, ըստ էության, 30 տարվա ընթացքում ի՞նչ ենք արել: Մենք բոլորս, դուք առաջին հերթին գնացել եք բազմաթիվ զոհողությունների՝ հանուն Արցախի, հանուն անվտանգության, հանուն բանակի: Բայց այսօր մեր արձանագրումն ի՞նչ է, որ մեր այդ զոհողությունները չեն օգտագործվել այնպես և չեն ներդրվել այնպես, որ մենք այսօր այս վիճակի առաջ չկանգնենք: 30 տարվա ընթացքում, ցավոք, հաղթանակների մասին խոսելով, մեր թիկունքում պարտություններ են հյուսվել, պարտություններ են կառուցվել: Մենք այսօր պետք է այս հարցի և այս պրոբլեմի լուծումը տանք: 

Դուք տեսաք պատերազմից հետո ինչ իրադարձություններ տեղի ունեցան: Պարզվեց, որ պատերազմի այդ պահին 5000 մարդ կա, որ պատրաստ է կառավարության շենքի վրա գրոհել, մինչդեռ գրոհելու տեղը բոլորովին ուրիշ էր: Պարզվեց, որ Հայաստանում քաղաքական գործիչներ կան, ովքեր պատերազմի ընթացքում զանգում էին, իրենց ասելով, գեներալներին, ոչ թե ասում էին՝ գնացեք և հակառակորդին հաղթեք, ասում էին՝ եկեք Երևանում իշխանության հարցը լուծեք: Որովհետև Ղարաբաղի հարցը ոմանց համար ինչպես եղել է, այնպես էլ շարունակում է մնալ իշխանություն տալու-առնելու միջոց: Շատ լավ, Ղարաբաղի հարցն իշխանություն առնելու միջոց էր, բայց այդ իշխանություն առնելուց հետո ի՞նչ արվեց Հայաստանի հետ: Ինչո՞ւ պետք է Հայաստանում վարելահողերի կեսը լինի անմշակ, ինչո՞ւ Հայաստանում այսօր պետք է լինեն դպրոցներ, որոնք չունենան ջեռուցում, որոնք չունենան աթոռ, որոնք չունենան սեղան, ինչի՞ պետք է այսօր Հայաստանում լինի ուսուցիչ, որը կստանա 30 կամ 50 հազար դրամ աշխատավարձ, ինչո՞ւ Հայաստանում պետք է աղքատությունը շարունակի մնալ այն նույն պրոբլեմը: 

Մեր ամենամեծ հարգանքը մեր նահատակների առաջ կլինի այն, որ մենք այս պրոբլեմները լուծենք: Մենք պետք է Հայաստանում ունենանք բարեկեցիկ գյուղեր, բարեկեցիկ քաղաքներ, բարեկեցիկ ընտանիքներ և ապագային հավատացող ժողովուրդ: Ապագայի նկատմամբ մեր հավատը, այո՛, սասանվել է, բայց մենք իրար հետ պետք է վերականգնենք այդ հավատը: Առաջին հերթին կրթության միջոցով: Այո՛, այս տարվանից մենք սկսում ենք մի գործընթաց, որի արդյունքում Հայաստանի Հանրապետությունում ցածր աշխատավարձ ստացող ուսուցիչ չի լինելու: Հետևյալ պայմանն ենք կապում՝ այն ուսուցիչները, ովքեր ատեստավորմամբ իրենց բարձր որակավորումը կհաստատեն՝ նրանց աշխատավարձը նոյեմբերից արդեն 30-50 տոկոսով կբարձրանա: Բայց սա մենակ ուսուցիչների համար չէ, սա մեր երեխաների համար է, մենք հնարավորություն կտանք, որ ուսուցիչներն իրենց աշխատանքի վրա կենտրոնանան: Դրանից հետո, լավ աշխատանքի արդյունքում ուսուցիչները հնարավորություն կունենան միավորներ ավելացնել իրենց անհատական վարկանիշին, և ինչքան միավորները բարձրանան, այքան աշխատավարձերը զուգահեռ կմեծանան: Սա նշանակում է՝ մեր երեխաներն ավելի հուսալի գիտելիք կունենան: Մեր այսօրվա հավաքին էլի երեխաներ են մասնակցում, երեխաներ, այդ ո՞նց են ձեզ բերել այստեղ, ճիշտը ասեք, հո չե՞ն ասել, որ եթե չգաք՝ վատ գնահատականներ կդնենք, այս կանենք, այն կանենք, կտանենք ոստիկանության բաժին, քրեական գործ կհարուցենք ձեր դեմ: Իսկ ինչի՞ եք եկել, հետաքրքիր է:  

Երեխաներ ջան, ողջունում եմ ձեզ, անկեղծ ասած շատ են քննադատում, որ մեր հավաքներին երեխաներ են մասնակցում, բայց ես իրականում հպարտ եմ դրանով, որովհետև դա ամենակարևորն է, որովհետև այն ինչ մենք խոսում ենք, մենք խոսում ենք ապագայի մասին և մենք պետք է խոսենք ապագայի մասին: Ապագայի մասին ամենակարևոր խոսակցությունը երեխաների հետ է և երեխաների մասին է: 

Այսօր ամենակարևոր հարցերից մեկը, որի վրա ձեր ուշադրությունն ուզում եմ հրավիրել, հետևյալն է, որ այո՛, մեր նահատակները նաև իրենց իսկ երեխաների, մեր բոլորի երեխաների ապագայի համար են ընկել, և մենք պետք է ամեն ինչ անենք և կանենք, որ նրանց զոհողություններն իզուր չլինեն: Նրանք ընկել են, որ հայ ժողովուրդը կանգուն մնա, նրանք ընկել են, որ Արցախը կանգուն մնա, նրանք ընկել են, որ Հայաստանը կանգուն մնա, նրանք ընկել են, որ այս երեխաների ապագան կանգուն մնա: Եվ մենք պարտավոր ենք թույլ չտալ, որ ոմանք մեր նահատակների արյունն էժանագին քաղաքական մանրադրամ դարձրած, քաղաքական վաճառականի նման փորձեն առևտրի առարկա դարձնել: Եվ եկեք խոստանանք, որ դա թույլ չենք տալու, ժողովուրդ, մենք դա թույլ չենք տալու: 

Ի՞նչի մեջ է մեզ այսօր ժողովուրդն ամենաշատը մեղադրում: Ամենաշատը մեղադրում է, որ մենք կոռուպցիայի դեմ բավարար արդյունավետությամբ պայքար չենք տարել: Այո՛, այդ մեղադրանքի մեջ ժողովուրդը ճիշտ է, բայց մյուս կողմից ես նաև ուզում եմ արձանագրել, որ, այո, երկար է տևել, բայց հիմա արդեն ստեղծել ենք մեխանիզմներ, որ կոռուպցիայի դեմ պայքարը դարձնենք առավել արդյունավետ: Այդ թվում, գիտեք, որ ընդունվել է ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքը: Հիմա օրենք է ընդունվել, որով ձևավորվում է Հակակոռուպցիոն դատարան, օրենք է ընդունվել, որով հիմա մենք ներդնում ենք ապօրինի գույքի բռնագանձման գործերի մասնագիտացված դատավորների համակարգ: Այո՛, ձեզ խոստացել ենք և շարունակում ենք խոստանալ, որ կոռուպցիայի դեմ պայքարում լինելու ենք հետևողական, և համոզված եմ, որ դա նաև ձեր պահանջն է: 

Այդ հարցերում պետք է խոստովանեմ, որ ունենք որոշակի պրոբլեմներ, բայց մյուս կողմից, տեսեք՝ 2018 թվականին, երբ ձեր կողմից բերվել ենք իշխանության, խոստացել ենք, որ յուրաքանչյուրին տալու ենք հնարավորություն, յուրաքանչյուրին տալու ենք շանս: Այո՛, այդ շանսը շատերը չարաշահել են, և ես համոզված եմ և համաձայն եմ, որ նրանք, ովքեր իրենց շանսը չարաշահել են, պետք է կրեն պատիժը, որովհետև նրանք գողացել են այս երեխաների ապագայից, նրանք գողացել են այս ժողովրդի ապագայից, նրանք գողացել են այս հայրենիքի ապագայից: Հայրենիքից գողացողը, այո՛, պետք է ստանա իր արժանի գնահատականը և իր արժանի պատիժը: Այո՛, ժողովուրդը մեզ մեղադրում է, որ մենք այսօր նրանց այդ պատժի հանգրվանին չենք հասցրել, բայց ես ձեզ ուզում եմ նաև հետևյալն ասել՝ մեր կառավարման բոլոր երեք տարիները, ըստ էության, ճգնաժամային կամ կիսաճգնաժամային են եղել՝ 2020 թվականին այդ կորոնավիրուսը և պատերազմը: 2018 թվականին հետհեղափոխական կայունություն հաստատելու խնդիր կար, մենք 2018 թվականից անընդհատ բունտերի առաջ ենք կանգնում: Այս պատմությունը երկու բունտով է խորհրդանշվում: Առաջին բունտն այն էր, որ արեց Ազգային ժողովը 2018 հոկտեմբերին, հիշում եք հոկտեմբերի 2-ի հայտնի իրադարձությունը: Եվ վերջինը շատ անհասկանալի պատմություն էր, երբ Զինված ուժերի Գլխավոր շտաբին ոմանք փորձեցին և կարողացան ինչ-որ չափ ներքաշել քաղաքական պրոցեսների մեջ: Բայց մենք այսօր իրար հետ դեմ-դիմաց կանգնած ենք, ու դա առաջին հերթին ձեր շնորհիվ, ժողովուրդ: Ես համաձայն եմ, որ ձեր տված շանսերը մենք էլ պետք է չմսխենք, մենք ձեր տված շանսերը պետք է օգտագործենք: Ես դա հասկանում եմ և ուզում եմ ներողություն խնդրել այն բոլոր դեպքերի համար, որ մենք ձեզ հիասթափեցրել ենք: Բայց մենք սկզբունքորեն կանգնած ենք: 

Ուզում եմ նաև ուրիշ բան ասել՝ այսքան արհավիրքների միջով անցել ենք, վերջին 5 ամսում Հայաստանում տեսեք ինչեր են տեղի ունեցել, բայց Հաաստանի ներսում մի կրակոց չի հնչել: Այս առումով էլ մենք ցույց տվեցինք, որ Հայաստանի Հանրապետություննաննախադեպ երկիր է, որովհետև դուք չեք գտնի որևէ ուրիշ երկիր, որ այսպիսի պատերազմից, այսպիսի աղետից հետո հնարավոր լիներ ունենալ այսպիսի իրավիճակ, երբ մի կրակոց չի հնչել, երբ մի զոհ չի եղել: Սա առաջին հերթին էլի ձեր շնորհիվ: 

Ձեզանից ներողություն եմ խնդրում նրա համար, որ սկսած մեր անկախության առաջին տարիներից ամբողջ բեռը եղել է ժողովրդի վրա, ամեն ինչը հենված է եղել ժողովրդի վրա: Եվ մենք այս ընթացքում չենք կարողացել, ցավոք, ձևավորել ինստիտուտներ, որոնք ժողովրդի սոցիալական անվտանգությունը կապահովեն, ֆիզիկական անվտանգությունը կապահովեն, բարոյական ու հոգեբանական անվտանգությունը կապահովեն: Եվ սա մեր մեծագույն խնդիրն է: 

Դատարանի պրոբլեմն ի՞նչ պրոբլեմ է՝ դատարանը որպես ինստիտուտ չի կայացել: Մեր առաջիկա անելիքը պետք է լինի հետևյալը՝ մենք, այո՛, արդեն հասել ենք և բոլոր մեխանզիմները ձևավորել ենք: Որևէ կասկած չկա, որ բոլոր այն դատավորները, ովքեր անազնիվ են ժողովրդի և օրենքի հետ՝ նրանք հեռացվելու են: Դրա մեխանիզմները գործարկվել են արդեն: Այսօր տասնյակի չափ կարգապահական վարույթներ կան Արդարադատության նախարարության կողմից հարուցված, որոնք գտնվում են Բարձրագույն դատական խորհրդում: Օրինակ, Արագած գյուղում էլ ասում էին, որ հիմա այնպիսի իրավիճակ է, որ գայլերը, ժողովրդի մեջից էին ասում, ուզում են նորից գան իշխանության, բայց  ներկաներից մեկն ասաց՝ եթե իրանք գայլ են՝ մենք էլ գելխեղդ ենք: Այնպես, որ թող որևէ մեկը ժողովրդի վրայով իշխանության գալու հույս չունենա: 

Բայց ապագայի մասին ամենակարևոր արձանագրումը հետևյալն է՝ աշխատանքն այն միակ գործիքն է, որով մենք մեր խնդիրը պետք է լուծենք, բայց աշխատանքն էլ պետք է արդար լինի: Ժողովրդի, գյուղացու չարչարանքն արդյունք չի տալիս, չի տալիս այն ցանկալի արդյունքը, որ պետք է տա: Ի՞նչն է սրա պատճառը, որովհետև երևի մենք, կառավարությունը բավարար չափով գյուղացու կողքին չենք կանգնում: Այսօր չի կարող այդպես լինել, որ երկրի վարելահողերի կեսը չմշակվի: Երբ մենք խորանում ենք նաև պատճառների մեջ, թե ինչի գյուղատնտեսությունն արդյունավետ չէ, մենք հետևյալ պրոբլեմի առաջ էլ ենք գալիս, որ մեր երկրում, այո, հողը սեփականաշնորհվեց, շատ լավ է, բայց այդ հողը, սեփականաշնորհման ձևը, տեսքը, պրոբլեմներ է ստեղծել, որի առաջ այսօր մեր գյուղատնտեսությունը կանգնած է: Ի՞նչն է այդ պրոբլեմը. հողերը շատ կտրտված են, հողերը շատ փոքր են, հողն ինչքան փոքր է, այդքան անարդյունավետ է: Բազմաթիվ գյուղերում մարդը, ենթադրենք, 3 տեղ, ընդհանուր առմամբ 1.5 հեկտար հող ունի, մի հատն այստեղ է, մի հատը 5 կիլոմետր այն կողմ, երրորդը 10 կիլոմետր այն կողմ: Այդ նույն մարդը մինչև այդ հողից այն հող պտտվում, գալիս է՝ կրկնակի, եռակի է ծախսում:

Եվ մենք պետք է այս խնդիրները լուծենք: Ո՞նց՝ գիտելիքով: Նաև պետք է կարողանանք հողերը խոշորացնել, որպեսզի մեծ կտորներ լինեն: Պետք է գյուղացիներին քաջալերենք: Խոշորացման ձևերից մեկը ո՞րն է՝ գյուղացիական կոոպերատիվների ձևավորումը: Պետք է քաջալերենք,  որպեսզի դուք հնարավորություն ունենաք միավորվել: Օրինակ՝ ավագ սերնդի ներկայացուցիչները շատ են չէ՞ խոսում կոլխոզների մասին: Ասում են՝ կոլխոզների նման լավ ինստիտուտները քանդեցին: Ճի՞շտ է, կա՞ այդպիսի տեսակետ: Բայց հիմա մենք ուզում ենք այնպես անել, որ դուք իրար հետ համատեղ տնտեսություններ ձևավորեք, իրար հետ կառավարեք, պետությունն էլ ձեզ ապահովի էժան ֆինանսական միջոցներով, որպեսզի կարողանաք ավելի խոշոր հողեր մշակել, որպեսզի ավելի մեծ արդյունք ձևավորեք, որպեսզի կարողանաք ձեր ջանքերը մեկտեղել: Բայց սրա համար, իհարկե, ամենակարևոր խնդիրն ապահովելն է վստահությունը երկրի ապագայի և անվտանգության նկատմամբ: 

Մեզ համար շատ կարևոր թեմա է Զինված ուժերի և բանակի բարեփոխումները: Այսօր մենք լրջորեն լծվել ենք, լծվում ենք բանակի բարեփոխումներին: Այո՛, դատական իշխանությունների մասին արդեն խոսեցի, այդ պրոցեսը գնացել է և անխուսափելիորեն կավարտվի: Ես կարծում եմ, որ մենք Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար պետք է խորացնենք նաև մեր դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ: Դուք գիտեք, որ Հայաստանում կա հայ-ռուսական միացյալ զորախումբ: Մենք պետք է զարգացնենք հայ-ռուսական համատեղ զորախմբի կարողությունները: Ձևակերպենք այդ զորախմբի խնդիրները, որպեսզի այն դառնա մեր անվտանգության ապահովման ամենակարևոր ու արդյունավետ գործիքը: 

Բայց մյուս կողմից մեր երկարաժամկետ ծրագիրը պետք է լինի ոչ թե պատերազմը, մեր երկարաժամկետ ծրագիրը պետք է լինի խաղաղությունը: Երկարաժամկետ ծրագիրը պետք է լինի, որ մենք պետք է այլ հայացքով, այլ տեսակետից և այլ դիտանկյունից նայենք մեր տարածաշրջանին: Մեր կանխավարկածը և պատմությունն այն է, որ մենք տարածաշրջանում ունենք բազմաթիվ թշնամիներ: Բայց եթե մենք տարածաշրջանում ունենք բազմաթիվ թշնամիներ, դա նշանակում է, որ բազմաթիվ ուրիշները մեզ համարում են իրենց թշնամի: Ինչքան իրենք են մեզ համարում թշնամի, այնքան մենք ենք իրենց ավելի շատ համարում թշնամի: Եվ այս փոխադարձ թշնամական դոզայի մեծացումը բերում է ճգնաժամերի: Այո՛, մենք պետք է կարողանանք վերանայել տարածաշրջանը, տարածաշրջանի մեր գնահատականը, մեր դիրքը, մեր կեցվածքը տարածաշրջանում, իհարկե՝ նաև քաջալերելով և ամեն ինչ անելով, որպեսզի ուրիշները նույնպես այդպես վարվեն: Որովհետև եթե միայն մենք այդպես վարվենք, դրանից ոչ մի բան չենք շահի: Մենք պետք է կարողանանք հասնել նրան, որ ընդհանուր առմամբ տարածաշրջանում մթնոլորտի փոփոխություն տեղի ունենա: Եվ մենք, այո՛, այս տարածաշրջանում ապրել ենք հազարամյակներով և այս տարածաշրջանում ապրելու ենք հազարամյակներով: Եվ մենք այս տարածաշրջանում մեր հայրենիքը, Հայաստանը և Արցախը պետք է շենացնենք: 

Էլի եմ ասում, շատ-շատ երազանքներ ենք ունեցել և շարունակում ենք ունենալ: Բայց մեր երազանքները պետք է մոտեցնենք մեր իրականությանը, մեր ամեն փողոցին: Մեր երազանքները պետք է մոտեցնենք մեր ամեն քառակուսի մետրին: Մեր ոտքի տակ գտնվող ամեն քառակուսի մետրը պետք է մեր երազանքների օբյեկտ լինի: Որովհետև, եկեք տեսնենք, մենք երեսուն տարվա ընթացքում մեր երազանքներն ինչպես ենք իրականություն դարձրել: Ցավոք, մենք մեր երազանքներն իրականություն չենք դարձրել, որովհետև մեր երազանքներն իրականության հետ քիչ են կապ ունեցել: Ես խնդրում եմ՝ եկեք, մենք մեր երազանքները կապենք իրականության հետ, այ կոնկրետ այս երեխաների հետ: Մեր երեխաների ոչ թե վաղվա օրվա հետ, 10-15 տարվա, եկեք մեր երազանքներն սկսենք իրականացնել վաղվանից, մյուս շաբաթվանից, մյուս ամսվանից: Եվ մեր երազանքների օբյեկտը պետք է մեր երեխաները լինեն, ովքեր պետք է ստանան լավ կրթություն, ովքեր պետք է ապրեն արդար երկրում, ովքեր պետք է պաշտպանված լինեն և ովքեր պետք է իմանան, որ ունեն բոլորի նման հավասար հնարավորություն՝ կապ չունի, իրենք պաշտոնյայի ընտանիքից են, օլիգարխի ընտանիքից են, թե շարքային քաղաքացու, այսպես ասած, ընտանիքից են: Իրենք պետք է իմանան, որ ունեն նույն հնարավորությունը, իսկ դրա համար նրանք պետք է ստանան կրթություն: Դրա համար ես պատահական չնշեցի, որ մենք առաջինը ուսուցիչների աշխատավարձից պետք է սկսենք և պետք է ապահովենք, որ մեր երեխաները պատշաճ կրթություն ստանան, որի արդյունքում կարողանան պատշաճ մասնագիտացում և պատշաճ աշխատավարձ ստանալ: 

Մեր երկրի արդյունաբերությունը պետք է զարգանա: Այսօր, տեսեք, դուք բախվում եք այդ խնդրի հետ: Մեր ամբողջ տնտեսությունը, առավել ևս՝ գյուղատնտեսությունը կախված է մի ճանապարհից՝ Վերին Լարսից: Հիմա 600-ից ավելի մեքենա է կանգնած Վերին Լարսում եղանակային պայմանների պատճառով: Չի կարող մի երկիրն ունենալ միայն մի ճանապարհ: Այո՛, մենք այս ամեն ինչից պետք է նաև կարողանանք նոր ուժով, ուժեղացած ու հաղթած դուրս գալ: Դրա համար մենք պետք է լինենք ավելի խորագետ: Այո՛, մեր երկիրը պետք է երկաթուղի ունենա, որովհետև առանց երկաթուղու մեր տնտեսությունը չի լինի այնպիսի հզոր, ինչպիսին մենք ունեցել ենք Խորհրդային Հայաստանի ժամանակաշրջանում: Իսկ հզոր տնտեսությունը ի՞նչ է նշանակում: Նշանակում է այս երեխաների համար մասնագիտացման ամենատարբեր հնարավորություններ, նշանակում է բարձր վարձատրվող ինժեներ, բարձր վարձատրվող ագրոնոմ, բարձր վարձատրվող ամենատարբեր մասնագետ: Մենք գիտության ֆինանսավորումն ենք արդեն ավելացնում: Մենք ընդունել ենք Բարձրագույն ուսումնական կրթության և գիտության մասին օրենքը, որովհետև մենք պետք է կենտրոնանաք մեր երեխաների ապագան կառուցելու վրա: Իսկ դրա համար շատ կարևոր մի նախապայման կա՝ դա արդարությունն է, մեր երկրում արդարության հաստատումը: 

Այո՛, մեր երկիրը, մեր ժողովուրդը, մեր մարդիկ շարունակաբար պահանջում են, որպեսզի Հայաստանը երկար տարիներ կոռուպցիայով թալանած անձինք դուրս շպրտվեն ընդհանրապես քաղաքական դաշտից և մեր իրականությունից: Եվ սա մարդկանց պահանջն է: Բայց գիտեք ինչ, ես ձեզ մի բան ասեմ. այսօրվա դրությամբ Հայաստանում մեր իշխանության գալուց հետո տասնյակ կոռուպցիոներների դեմ քրեական գործեր են հարուցվել: Նրանցից շատերը փախուստի մեջ են, հետախուզման մեջ են: Բայց ի՞նչ պարզվեց: Նաև, ցավոք, տեսեք, այդ պետական ապարատի աշխատավարձերի մասին այդքան խոսվում է, չէ՞: Մեր երկրում այս ընթացքում այնպիսի պրոբլեմներ են բացահայտվել, որ, օրինակ, մենք 200 000 կամ 300 000 կամ նույնիսկ 400 000 դրամ աշխատավարձ ստացող քննիչին ասում ենք՝ գիտես ինչ, գնա այս մի միլիարդ գողացածին բեր պատասխանատվության ենթարկի: Այսօր մենք դեպքեր ունենք, երբ գնում են, քննիչներին, ասում են՝ ինչքան  աշխատավարձ ես ստանում, կաշառք հիմա պարզ է չեն վերցնի, համենայնդեպս՝ այդ գործերով, ասում է՝ 400 000, ենթադրենք, ասում է՝ արի գործից դուրս արի, արի մեր փաստաբանական թիմում աշխատի, քեզ ամիսը 3 անգամ ավելի շատ աշխատավարձ ենք տալիս: Այսինքն, այսօր, որ մենք շատ դեպքերում խոսում ենք պետական ապարատում աշխատավարձի բարձրացման մասին, շահարկում են, ասում են՝ տեսեք, փոխանակ ժողովրդի կարիքները բավարարեն, պետական համակարգում աշխատավարձ են բարձրացնում: Նաև սրա համար ենք բարձրացնում, որ ձեր այդ պահանջները կատարելու, արդյունավետ իրագործելու հնարավորություն ունենանք: Որովհետև, այո՛, 400 000 դրամ կամ 300 000 դրամ ստացող քննիչին ասում են՝ դուրս արի, արի փաստաբան դարձի, արի մեր փաստաբանական թիմ, 5 անգամ ավելի քեզ փող կտանք: Եվ շատ դեպքերում քննչական մարմինների ղեկավարներն ինձ ասում են՝ զոռով ենք պահում այդ քննիչներին: Մենք պետք է շարունակենք պայքարել այս իրողությունները հաղթահարելու համար: Եվ ժողովուրդ ջան, ես ձեզ ուզում եմ խոստանամ, որ ես, ինչքան դուք ինձ այդ հնարավորությունը կտաք, շարունակելու եմ հանուն արդարության, օրինականության, ճշմարտության Հայաստանի Հանրապետությունում պայքարել: Այնքան ժամանակ, ինչքան ուժ կա, մեջս էներգիա կա, ես պայքարելու եմ հանուն արդարության և հանուն ճշմարտության: Եվ շնորհակալ եմ ձեզ, որ մեր այսքան գործած սխալներից հետո էլ, դուք դեռ պատրաստ եք մեզ այդ հնարավորությունը տալ: Սա ձեր շատ մեծ մեծահոգության մասին է վկայում: 

Տեսեք ժողովուրդ, այս պատերազմը և դրանից առաջ տեղի ունեցած մի շարք իրադարձություններ մեզ համար ստեղծեցին անհրաժեշտություն, որ մենք նորից գանք և ժողովրդից ստացած մանդատը վերահաստատենք կամ չվերահաստատենք: Դա ձեր կամքից է կախված: Հայաստանում պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, և դա, այսպես ասած, այս ամբողջ գործընթացը ռեսթարթի ենթարկելու միակ ձևն է: էլի եմ ասում, շատ է խոսվում նրա մասին, որ գելերն ուզում են գան իշխանության, գելխեղդները չեն թողնի, որ գելերը գան իշխանության: Եվ ձեր խնդիրն է, մեր խնդիրն է առաջիկա ընտրությունների ժամանակ գնալ և մերժել գելերին և գելերին խեղդելու մանդատ տալ գելխեղդներին: Սա է առաջիկա մեր խնդիրը: Եվ ես հույս ունեմ, համոզված եմ, որ դուք այդ խնդիրը կլուծեք: 

Կրկին, ուզում եմ ներողություն խնդրել բոլորիցդ մեր գործած սխալների համար: Մենք սխալներ, այո՛, գործել ենք: Մենք սխալներ գործել ենք, և պատրաստ ենք կրել ցանկացած պատասխանատվություն այդ սխալների համար: Բայց եթե այդ սխալի համար ձեր որոշած պատասխանատվությունը կլինի ուղղել այդ սխալները, ուրեմն մենք նաև կստանձնենք այդ պարտավորությունը, ժողովուրդ ջան:

Շնորհակալ եմ բոլորիցդ: Սիրում եմ բոլորիդ: Հպարտանում եմ բոլորովդ և խոնարհվում եմ բոլորիդ առաջ: Եվ այնքան հպարտ և ուրախ եմ, որ այսքանից հետո տենց հզոր եք, տենց հաղթական եք, տենց դուխով եք: Եվ դա ունի մեկ պատճառ՝ այո, այս պատերազմում մեր ժողովուրդը չի հաղթել, եթե պարտվել ենք, ես եմ պարտվել, պարտությունն ինձ թող լինի, հաղթանակը ձեզ: Դուք հաղթել եք, հաղթում եք և պիտի հաղթեք: Եվ ես խոստանում եմ, որ իմ կյանքն ամբողջությամբ նվիրված է եղել, նվիրված է և նվիրված է լինելու ձեր հաղթանակին: 

Շնորհակալ եմ շատ»:    

Վարչապետ Փաշինյանն այցելել է նաև Արմավիր քաղաքի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցի և կատարել մոմառություն:

 
Դիտումների քանակ86
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Նոր բովանդակություն ենք հաղորդելու ՌԴ-ի հետ ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցությանը. վարչապետ 20:5228 Մար, 2021 Նոր բովանդակություն ենք հաղորդելու ՌԴ-ի հետ ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցությանը. վարչապետ Քաղաքականություն
  • Խորհրդային Հայաստանի տնտեսությունն այդքան հզոր չէր լինի, եթե երկաթուղային, ճանապարհային նման ակտիվություն չլիներ. վարչապետ 18:5328 Մար, 2021 Խորհրդային Հայաստանի տնտեսությունն այդքան հզոր չէր լինի, եթե երկաթուղային, ճանապարհային նման ակտիվություն չլիներ. վարչապետ Քաղաքականություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Գիհու անտառվերականգնման նպատակով արվող առաջին փորձը․ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի տարածքում այն աճեցվել է 00:3829 Օգս, 2026
  • Միանալու պայմանագրերում սպառողների իրավունքները սահմանափակող պայմանները կբացառվեն. ՄՍՇՊՀ 00:1129 Օգս, 2026
  • Ըստ Կիևի՝ Ռուսաստանի հետ բանակցությունները կարող են միայն տեխնիկական բնույթ կրել 23:5028 Օգս, 2026
  • Գորայք բնակավային գյուղատնտեսական կցորդիչներ և ռոտորային սերմազատիչներ են տրամադրվել 23:2428 Օգս, 2026
  • Արհեստական բանականության գործիքները մեծ ծավալով հասանելի կլինեն դպրոցներում ու բուհերում 23:0028 Օգս, 2026
  • Անհրաժեշտ տեղեկություններ L-1A, L-1B և L-2 վիզաների վերաբերյալ․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն 22:3928 Օգս, 2026
  • Տարեվերջին ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության բոլոր ուղղությունները թվայնացված են լինելու․ ՆԳ նախարար 22:2128 Օգս, 2026
  • «Ջեյ Թի Այ Արմենիա»-ն 2026-ի հունվար-հունիսին 10 մլրդ 398 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 22:0928 Օգս, 2026
  • Հարցազրույց Հրանտ Ավանեսյանի հետ 21:5828 Օգս, 2026
  • «Խաղաղության հետագա ինստիտուցիոնալացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է»․ Միրզոյան 21:4328 Օգս, 2026
  • Նոր ուղղությամբ չվերթներ «Շիրակ» օդանավակայանից 21:3928 Օգս, 2026
  • Պուտինն ու Փաշինյանը սեպտեմբերի 1-ին կհանդիպեն Բիշքեկում. Ուշակով 21:2028 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | ԱԳՆ-ն կվերանվանվի․ Փաշինյանը դիվանագետներին ներկայացրել է իշխանության նոր մոտեցումը 21:0028 Օգս, 2026
  • Սոթքում ջրամբար և ոռոգման համակարգ է կառուցվել 20:5928 Օգս, 2026
  • Հաստատվել են նոր առարկայական ծրագրեր երաժշտական և արվեստի դպրոցների համար 20:5328 Օգս, 2026
  • Իսրայելը հայտարարել է Լիբանանի սահմանային շրջաններն այդ երկրի բանակին վերադարձնելու ծրագրի ձախողման մասին 20:4928 Օգս, 2026
  • Օգոստոս 28-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:4428 Օգս, 2026
  • ԵՄ չորս երկիր առաջարկել է նորից դիտարկել ռուսական ակտիվների միջոցով Ուկրաինային օգնելու հարցը. DW 20:3428 Օգս, 2026
  • Արտաքին քաղաքական գերատեսչության անվան փոփոխության նպատակը միջազգային հարաբերություններում տնտեսական գործառույթը առարկայացնելն է. Փաշինյան 20:2828 Օգս, 2026
  • Սիրուն Մակարյանը տրամադրություն է ստեղծում 20:2228 Օգս, 2026
  • Հրատարակման է պատրաստվում Իսահակյանի երկերի նոր հատորը 20:1528 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 28.08.2026 20:1528 Օգս, 2026
  • Գյուղոլորտի աջակցության ծրագրեր՝ 4 մարզում 20:0928 Օգս, 2026
  • Թեհրանը բոլոր երկրներին կոչ է արել անտեսել Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները 20:0528 Օգս, 2026
  • Իսպանիայի թանգարանից չորս րոպեում գողացել են 1.7 միլիոն եվրո գնահատվող գանձեր 20:0328 Օգս, 2026
  • «ՍՊՍ Սիգարոն» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 8 մլրդ 116 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 19:5728 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 28. 2026 19:5128 Օգս, 2026
  • Գիտական ինստիտուտներ այցելությունները կդառնան կրթական ծրագրի մաս 19:4528 Օգս, 2026
  • Սեպտեմբերի 1-ից տեսական քննությունները կանցկացվեն ըստ կարգերի խմբավորված հարցաշարերի 19:3828 Օգս, 2026
  • Երևանում կմեկնարկի «Ճամփորդել հանուն առողջության, մնալ հանուն ապաքինման․ երբ բուժառուն դառնում է հյուր» խորագրով միջազգային համաժողով 19:3728 Օգս, 2026
  • Ուսումնական հաստատություններին հարակից ճանապարհահատվածներում կատարվում է հետիոտնային անցումների գծանշում 19:3028 Օգս, 2026
  • Քրեական ոստիկանները ապօրինի շրջանառությունից դուրս են բերել 5 ինքնաձիգ, մարտական ատրճանակ ու զինամթերք. 3 անձ ձերբակալվել է 19:2028 Օգս, 2026
  • Վարչապետը հանդիպել է ՀՀ ԱԳՆ ղեկավար անձնակազմի և արտերկրում ՀՀ դեսպանների տարեկան աշխատաժողովի մասնակիցների հետ 19:1528 Օգս, 2026
  • Ուկրաինայի հետ խաղաղության բանակցությունները սառեցված են. Պեսկով 19:0728 Օգս, 2026
  • Լուրեր 19:00 | Պետք է առերեսվել իրականությանը և կայացնել երբեմն ցավոտ որոշումներ․ ՀՀ նախագահ 19:0028 Օգս, 2026
  • Սահմանված տարիքից ուշ դպրոց հաճախած երեխաների 93 տոկոսը դրական առաջադիմություն է գրանցել 18:5628 Օգս, 2026
  • Ադրբեջանն Իրանը ներառել է դիվանագետների համար ռիսկային երկրների ցանկում 18:4528 Օգս, 2026
  • Սեպտեմբերի 1-ին ընդառաջ. դպրոցական պայուսակի թույլատրելի քաշը 18:3628 Օգս, 2026
  • Թրամփը՝ ԿՀՎ ղեկավարի Մոսկվա այցի մասին 18:2828 Օգս, 2026
  • Նոր ուսումնական տարում բոլոր դպրոցներն ապահովված կլինեն դասագրքերով 18:2228 Օգս, 2026
  • Եթե Իրանը չկարողանա նավթ վաճառել, ուրեմն ոչ ոք չի կարողանա. Ղալիբաֆ 18:1628 Օգս, 2026
  • Նախատեսվում է մշակել «Ուսուցչի կարգավիճակի մասին» օրենք 18:1128 Օգս, 2026
  • Կիսում եմ այն գնահատականը, որ փաստացի 1994-2022-ին Հայաստանը՝ որպես պետություն, տառապել է երկվության բարդույթով. ՀՀ նախագահ 18:0628 Օգս, 2026
  • Իսրայելը չի հեռանա Գազայի հատվածից. Նեթանյահու 18:0128 Օգս, 2026
  • Դեսպանների գործունեությունը պետք է գնահատվի նաև տվյալ երկրի հետ առևտրատնտեսական հարաբերությունների ծավալով և աճով. ՀՀ նախագահ 17:5628 Օգս, 2026
  • ՀԷՑ-ի ավտոպարկը կթարմացվի․ 27 նոր պիկապ դեպի Հայաստան ճանապարհին են 17:5128 Օգս, 2026
  • Բաղրամյանի նախկին համայնքապետը կեղծ աճուրդով տիրացել է համայնքային գույքին 17:4928 Օգս, 2026
  • Վճռաբեկ դատարանը քրեական ենթամշակույթին վերաբերող ուղենիշային որոշում է կայացրել 17:4428 Օգս, 2026
  • ԱԲ-ն մտնում է կրթական համակարգ․ 50 հազար ChatGPT Edu բաժանորդագրություն՝ սեպտեմբերից 17:3528 Օգս, 2026
  • Դիտարկեցի ԱԹՍ ստորաբաժանումների պարապմունքը. Պապիկյան 17:2828 Օգս, 2026
  • Դպրոցական սննդի ծրագիրը կփորձարկվի նաև Երևանում 17:1728 Օգս, 2026
  • ԿԳՄՍՆ-ն փոխում է ուսուցիչների ատեստավորման համակարգը․ 300 հազար դրամ դրույքաչափ՝ բարձր արդյունք ցուցաբերած ուսուցիչներին 17:1028 Օգս, 2026
  • Լուրեր 17:00 | Համայնքի գույքը՝ 12 անգամ էժան․ նախկին պաշտոնյայի գործն ուղարկվել է դատախազին 17:0028 Օգս, 2026
  • Ընթերցանությունը հիմնարար նշանակություն ունի երեխաների առաջադիմության համար․ Ժաննա Անդրեասյան 16:5828 Օգս, 2026
  • S&P Global Ratings վերահաստատել է Հայաստանի վարկանիշը, նշել նաև այն բարելավելու պոտենցիալը 16:4828 Օգս, 2026
  • Մենք ՆԱՏՕ-ի վրա Ռուսաստանի հարձակման վտանգ չենք տեսնում. Թրամփ 16:3628 Օգս, 2026
  • Խարդախություններ՝ վարձով բնակարանների շուկայում 16:2628 Օգս, 2026
  • Գյումրիում ՀՀ բարձրագույն ղեկավարության մասնակցությամբ մեկնարկել է օտարերկրյա պետություններում ՀՀ դեսպանների աշխատաժողովը 16:1328 Օգս, 2026
  • ՄԱԿ-ի հովանու ներքո հանդիպել են Կիպրոսի Հանրապետության նախագահն ու ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի ներկայացուցիչը 15:5928 Օգս, 2026
  • 5 մեդալ՝ մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում 15:4528 Օգս, 2026
  • «Մուլտի տաբակ» ՍՊԸ-ն վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասը 15:3328 Օգս, 2026
  • Կասեցվել է «Ռոյալ ֆուդ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը 15:2928 Օգս, 2026
  • Մհեր Գրիգորյանն ու ԵԱՏՀ նախարարը քննարկել են տեխնիկական կանոնակարգման ոլորտի խնդիրները 15:1528 Օգս, 2026
  • Թրամփն Օնտարիո լիճը վերանվանել է Ամերիկա լիճ 15:0128 Օգս, 2026
  • Լուրեր 15:00 | Էժան վարձով բնակարանների խարդախության նոր սխեմա․ կանխավճարից հետո «տանտերը» անհետանում է 15:0028 Օգս, 2026
  • Դատարանը մերժել է Սամվել Կարապետյանի վերաքննիչ բողոքը․ Նազելի Բաղդասարյան 14:4528 Օգս, 2026
  • Անգնահատելի է Հրաչյա Գասպարյանի ավանդը հայ թատերարվեստի զարգացման գործում․ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել 14:3628 Օգս, 2026
  • Առաջիկա օրերին սպասվում են կարճատև անձրև ու ամպրոպ․ ջերմաստիճանը կնվազի 14:2728 Օգս, 2026
  • Սիրանուշ Դվոյանը վերանշանակվել է Լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնում 14:1328 Օգս, 2026
  • Բժշկությունը շարունակում է մնալ ամենապահանջված մասնագիտությունը․ ԿԳՄՍ նախարար 14:0128 Օգս, 2026
  • Սեպտեմբերին Արագածոտնի մարզում շահագործման կհանձնվի 4 դպրոց 13:5728 Օգս, 2026
  • Միջպետական և միջազգային բուհեր ընդունված ՀՀ քաղաքացիների թիվը այս տարի 2022-ի համեմատությամբ աճել է 59,9 տոկոսով 13:5028 Օգս, 2026
  • 956 հզր եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ 13:4328 Օգս, 2026
  • Լավրովը՝ «Հարավկովկասյան երկաթուղու» վերաբերյալ հայկական կողմի հայտարարությունների մասին 13:3128 Օգս, 2026
  • Արտերկրից վերադարձող ընտանիքների և նրանց երեխաների կրթությունը պատշաճ կազմակերպվում է. ԿԳՄՍ նախարար 13:2228 Օգս, 2026
  • Վահրամ Դումանյանին վերանշանակել վարչապետի խորհրդականի պաշտոնում 13:1528 Օգս, 2026
  • Պետությանը պատճառված 520 մլն դրամի վնասը վերականգնվել է 13:0728 Օգս, 2026
  • Լենա Նանուշյանն ազատվել է առողջապահության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից 13:0528 Օգս, 2026
  • Սլավիկ Սարգսյանը վերանշանակվել է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնում 13:0128 Օգս, 2026
  • Լուրեր 13:00 | Նեպալի ջրհեղեղի զոհերի թիվը հասնում է 500-ի․ հարյուրավոր օտարերկրացիներ անհետ կորած են 13:0028 Օգս, 2026
  • Հորմուզի նեղուցն ամբողջությամբ մաքրվել է իրանական ականներից. ԱՄՆ կենտրոնական հրամանատարություն 12:5328 Օգս, 2026
  • Վահան Սիրունյանը և Էդգար Մկրտչյանը վերանշանակվել են ֆինանսների նախարարի տեղակալների պաշտոնում 12:4628 Օգս, 2026
  • ՀՀ տիրապետմանն է վերադարձվել Սևանա լճի ափամերձ տարածքում գտնվող 0.3 հա մակերեսով հողատարածքը 12:4028 Օգս, 2026
  • Գևորգ Մանթաշյանն ազատվել է ԲՏԱ նախարարի առաջին տեղակալի պաշտոնից և նշանակվել նախարարի տեղակալ 12:3628 Օգս, 2026
  • Ռազմիկ Գասպարյանը որոնվում է որպես անհայտ կորած 12:3028 Օգս, 2026
  • Հովհաննես Մարտիրոսյանը վերանշանակվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնում 12:2528 Օգս, 2026
  • Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 500-ի 12:2228 Օգս, 2026
  • «Ալեքս էնդ հոլդինգ» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 6 մլրդ 574 մլն դրամի հարկ և տուրք է վճարել 12:1428 Օգս, 2026
  • Տիգրան Վիրաբյանը և Ալֆրեդ Քոչարյանը վերանշանակվել են ԿԳՄՍ նախարարի տեղակալների պաշտոնում 12:1028 Օգս, 2026
  • Սիրո Ամիրխանյանը վերանշանակվել է գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնում 12:0528 Օգս, 2026
  • Վարչապետի աշխատակազմի ղեկավարի 4 տեղակալները վերանշանակվել են պաշտոնում 12:0328 Օգս, 2026
  • Քննարկվել են տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների առաջնահերթությունները նոր ուսումնական տարում 11:5628 Օգս, 2026
  • Արամ Ջիվանյանը վերանշանակվել է ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի պաշտոնում 11:5128 Օգս, 2026
  • Դավիթ Խուդաթյանը կգործուղվի Բաթում՝ մասնակցելու Վրաստանի միջազգային ծովային ֆորումին 11:4528 Օգս, 2026
  • Գուրգեն Աֆրիկյանը վերանշանակվել է Պրոբացիայի ծառայության պետի պաշտոնում 11:4328 Օգս, 2026
  • Մահացել է Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ը 11:3628 Օգս, 2026
  • Արման Խոջոյանը վերանշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնում 11:3528 Օգս, 2026
  • Արդարադատության չորս փոխնախարար վերանշանակվել է պաշտոնում 11:2828 Օգս, 2026
  • ՊՆ-ում երեք փոխնախարար է վերանշանակվել 11:2228 Օգս, 2026
  • Վաղ աշնանային և ուշ գարնանային ցրտահարության ժամկետները Հայաստանում 11:2028 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015