Հայաստան-Եվրամիություն առևտուրը նախորդ տարվա համեմատ աճել է 54.3 տոկոսով, այս տարվա եռամսյակի տվյալով առևտրաշրջանառությունը հասել է 763 միլիոն դոլարի: Հայկական մրցունակ ապրանքի շնորհիվ աճել է նաև արտահանումը. առևտրի ամենամեծ ծավալը բաժին է ընկնում Գերմանիային: Կառավարության նպատակն է դիվերսիֆիկացնել արտահանումը՝ ապահովելով Հայաստանի տնտեսության երկարաժամկետ մրցունակությունը: Ինչ ապրանքներ են ներմուծվել ու արտահանվել ԵՄ երկրներ՝ Նիկոլայ Ավետիսյանի ռեպորտաժը: