• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Արտահանման նոր շուկաներ․ ճանապարհն ու խնդիրները Արտահանման նոր շուկաներ․ ճանապարհն... 21:04
Օրը՝ 60 վայրկյանում | 13.07.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 13.07.2026 20:57
Միքելանջելոյի «Սիքստինյան Կապելլան» «կենդանացել է» Լոնդոնում ինտերակտիվ ցուցադրությամբ. «Այլ լուրեր» Միքելանջելոյի «Սիքստինյան Կապելլան» «կենդանացել... 16:38
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Լեռնային Ղարաբաղ 17:4203 Հոկ, 2020

Մենք ապրում ենք մեր հազարամյա պատմության ամենավճռորոշ փուլում․ Նիկոլ Փաշինյանի ուղերձը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ հանդես եկավ ուղերձով:

«Սիրելի՛ ժողովուրդ,

Հայաստանի Հանրապետության հպա՛րտ քաղաքացիներ,

Արցախի Հանրապետության հպա՛րտ քաղաքացիներ,

Սփյուռքի հպա՛րտ հայություն.

Արդեն գործնականում մեկ շաբաթ հայ ժողովուրդը՝ Արցախում և Հայաստանում, դիմակայում է ադրբեջանա-թուրքական ահաբեկչական հարձակմանը: Հարձակման մասշտաբները աննախադեպ են, թշնամին գրոհում է այնպիսի ծավալներով, որ, ըստ ռազմական փորձագետների, 21-րդ դարում հաճախ չի պատահել աշխարհի որևէ հատվածում, հակամարտության գոտիներից որևէ մեկում:

Հարյուրավոր տանկեր և հետևակի մարտական մեքենաներ, հազարավոր արկեր և հրթիռներ, տասնյակ ինքնաթիռներ, հարյուրավոր անօդաչու թռչող սարքեր և տասնյակ հազարավոր հետևակ՝ արդեն մեկ շաբաթ գրոհում են Արցախի պաշտպանական բանակի դիրքերը՝ շփման գծի ամբողջ երկայնքով:

Նախորդ օրվա մեր վերլուծությունները ցույց տվեցին, որ Արցախի պաշտպանության բանակի մեկ մարտական դիրքի վրա գրոհի է նետվում մոտավորապես 150-ից 200 թշնամական զինվոր: Ընդ որում՝ այսպիսի գրոհները կրկնվում են օրվա մեջ մի քանի անգամ, ուղեկցվում են հրթիռային և ավանդական հրետանու, զրահատեխնիկայի, օդանավերի, անօդաչու թռչող սարքերի աջակցությամբ: Մեր զինվորականների վկայությամբ, բացի ադրբեջանական բանակի ստորաբաժանումներից, գրոհներին ներգրավված են սիրիացի վարձկաններ ու ահաբեկիչներ, թուրքական բանակի հատուկջոկատայիններ:

Մեր տեղեկություններով՝ թուրքական բանակի շուրջ 150 բարձրաստիճան զինվորականներ գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի տարբեր օղակների հրամանատարական կետերում և ղեկավարում են ռազմական գործողությունները:

Այս նկարագրությունն ինքնին պիտի վկայի, թե ինչպիսի ծանր մարտեր են տեղի ունենում առաջնագծում: Արդեն մեկ շաբաթ՝ Արցախի պաշտպանության բանակը, մեր կամավորական ջոկատները կենաց և մահու կռիվ են տալիս Արցախի սրբազան հողի վրա: Այս պահի դրությամբ արդեն ունենք բազմաթիվ մարդկային կորուստներ՝ զինվորական և քաղաքացիական, շարքից դուրս է եկել մեծ թվով զինտեխնիկա, բայց հակառակորդը այդպես էլ ի վիճակի չի եղել լուծել որևէ ռազմավարական խնդիր:

Աներևակայելի է այն տոկունությունը, որով մեր զինվորները, սպաները, գեներալներն ու ազատամարտիկները կանգնած են հրոսակային այս հարձակմանը հանդիման: Մեր զինվորներն ու կամավորները չեն խնայում ոչինչ և հերոսության աներևակայելի օրինակներ են ցույց տալիս: Այսօր մարտի դաշտում հակառակորդի հարյուրավոր ոչնչացված զրահատեխնիկա կա, տասնյակ օդանավեր և ուղղաթիռներ, հարյուրավոր անօդաչու թռչող սարքեր, հակառակորդի մարդուժի կորուստները անցնում են մի քանի հազարը:

Այս պահի դրությամբ էլ թեժ մարտերը շարունակվում են առաջնագծի տարբեր հատվածներում, որոշ տեղերում պաշտպանության բանակի զորքերը գտնվում են բավական ծանր դրության մեջ, որոշ տեղերում վստահորեն տիրապետում են իրավիճակին:

Սիրելի՛ հայրենակիցներ, եղբայրներ և քույրեր.

Մենք ապրում ենք մեր հազարամյա պատմության թերևս ամենավճռորոշ փուլում: Ադրբեջանա-թուրքական հրոսակախմբերը միայն ռազմական կամ ռազմաքաղաքական հարց լուծելու նպատակ չէ, որ հետապնդում են: Նրանք միայն Ղարաբաղի կամ Ղարաբաղի հարցի ետևից չէ, որ եկել են: Նրանք չեն եկել միայն տարածքներ, գյուղեր կամ քաղաքներ գրավելու նպատակով: Նրանց նպատակը հայությունն է, նրանց նպատակը Հայոց ցեղասպանության իրենց քաղաքականության շարունակությունն է, և նրանք խնդիր են դրել Հայոց ցեղասպանությունը շարունակելու այսօր:

Բայց այսօր, այստեղ ուզում եմ ասել, որ հիմա այլևս՝ հայը, Հայաստանի Հանրապետության քաղաքացին, Արցախի Հանրապետության քաղաքացին Դեր Զորի ճամփորդը չէ: Այսօր, քան երբևէ, մենք համակված ենք մեր ինքնությունը, մեր Հայրենիքը, մեր իրավունքը պաշտպանելու անխորտակելի վճռականությամբ:

Դրանում համոզվել եմ նաև՝ երեկ երեկոյան հեռախոսազրույցներ ունենալով Արցախի պաշտպանության բանակի պաշտպանական շրջանների հրամանատարների, դիվիզիաների հրամանատարների, անգամ առաջնագծում գտնվող մի շարք շարքայինների, սպաների և ենթասպաների հետ:

Նրանց ասել եմ, որ սիրում եմ բոլորին, հպարտանում եմ իրենցով, խոնարհվում եմ իրենց առաջ: Նրանց ասել եմ, որ հայ ազգը, որ նահատակ և կենդանի հերոսների շնորհիվ ճաշակել է հաղթանակի անզուգական համը, այլևս համաձայն չէ որևէ ուրիշ ճակատագրի:

Հաղթանակը, միայն ու միայն հաղթանակը, բացառապես հաղթանակն է այն ավարտը, որ մենք պատկերացնում ենք այս պայքարի վերջում: Այսօր արդեն՝ ժամեր առաջ, Արցախի Պաշտպանության բանակը իրականացրել է ակտիվ հակահարձակողական գործողություններ և հասել էական հաջողությունների՝ ջախջախելով թշնամական մի քանի հատուկ նշանակության ստորաբաժանումներ:

Մեր թշնամին, որքան էլ վարձկան հրոսակների առատ հոսք ունենա, չի կարող մրցակցել ապրելու և հաղթելու հայկական կամքի հետ, ու մենք համատեղ ջանքերով պիտի կոտրենք հարձակվող ոսոխի ողնաշարը, որ նա այլևս երբեք, այլևս երբեք իր ոճրագործ ձեռքերը չպարզի մեր ուղղությամբ, իր արյունոտ հայացքը չուղղի մեր հայրենիքին:

Սիրելի՛ ժողովուրդ,

Հայաստանի Հանրապետության հպա՛րտ քաղաքացիներ,

Արցախի Հանրապետության հպա՛րտ քաղաքացիներ,

Սփյուռքի հպա՛րտ հայություն.

Սա մի նոր Սարդարապատ է, և մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է ինքը իրեն նվիրել մեկ նպատակի, և այդ նպատակի անունն է՝ հաղթանակ: Այդ նպատակի անունն է՝ հաղթանա՛կ:

Եվ մեզնից յուրաքանչյուրը ամեն վայրկյան պիտի պատրաստ լինի գտնվել այդ հաղթանակի առաջնագծում: Ու մենք կհաղթե՛նք: Ու մենք անպայմանորե՛ն կհաղթենք: Ու չկասկածե՛ք՝ մենք անպայմանորե՛ն կհաղթենք:

Եվ ուրեմն՝

Կեցցե՛ Ազատությունը

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը

Կեցցե՛ Արցախի Հանրապետությունը

և կեցցե՛ն մեր երեխաները, որ ապրելու են Ազատ և Երջանիկ Հայաստանում:

Փա՛ռք ընկած հերոսներին:

Փա՛ռք հայոց հաղթական բանակին:

Փա՛ռք հաղթական հայ ժողովրդին»,- ասված է ՀՀ վարչապետի ուղերձում:

Դիտումների քանակ527
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • ԵՊՀ-ն՝ QS աշխարհի համալսարանների վարկանիշային աղյուսակում. որ ցուցանիշներն են բարձր գնահատվել 22:3013 Հլս, 2026
  • Աննա Հակոբյանը Եթովպիա կգործուղվի 22:1913 Հլս, 2026
  • Հարցազրույց Դավիթ Խաժակյանի հետ 22:0013 Հլս, 2026
  • 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ Լևոն Ազիզյան 21:5413 Հլս, 2026
  • ԹՐԻՓՓ-ի մասով ՀՀ-ԱՄՆ խորհրդակցություններն արդյունավետ են. փորձագետ 21:4013 Հլս, 2026
  • Քարայծերը Խուստուփի լանջերին. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 21:2613 Հլս, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին և 15-ին 21:1813 Հլս, 2026
  • Յուլիս 13-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 21:0313 Հլս, 2026
  • Լուրեր 21:00 | ՀՀ իշխանություններն են կայացնում առանցքային որոշումները. Պետդեպը՝ TRIPP-ի մասին 21:0013 Հլս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 13.07.2026 20:5713 Հլս, 2026
  • Ինը եվրոպական երկրներ Ուկրաինայի հետ կստեղծեն բալիստիկ հրթիռների դեմ պայքարի կոալիցիա 20:5013 Հլս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Յուլիս 13. 2026 20:4313 Հլս, 2026
  • ՆԱՍԱ-ի տնօրենը ժամանել է Բայկոնուր 20:3613 Հլս, 2026
  • ԵՄ խորհուրդը որոշում է ընդունել ՀՀ-ում քաղաքացիական նոր առաքելության մասին 20:2613 Հլս, 2026
  • Ֆրանսիան անջատում է ատոմային ռեակտորները՝ ջերմաստիճանի բարձրացման պատճառով 20:1713 Հլս, 2026
  • ՓԾ և ճգնաժամային կառավարման ուսումնական ստորաբաժանման շրջանավարտները ստացել են ավարտական դիպլոմներ 20:1113 Հլս, 2026
  • Իրանը թույլ չի տա ԱԷՄԳ-ին մուտք գործել հակամարտության ընթացքում վնասված օբյեկտներ. Բաղաեի 20:0413 Հլս, 2026
  • Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ․ նրա կյանքին վտանգ չի սպառնում․ ՓԾ 19:5713 Հլս, 2026
  • ԵՄ երկրները Ռուսաստանից գնել են ռեկորդային քանակությամբ հեղուկացված բնական գազ. FT 19:4813 Հլս, 2026
  • Ինչպես հասանք Խուստուփի գագաթ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել 19:3913 Հլս, 2026
  • Հայաստանը՝ չինական CSITF-26 ցուցահանդեսում 19:3013 Հլս, 2026
  • 3 նեոնատալ սրտային ստենտավորման միջամտություն մեկ ամսում 19:2113 Հլս, 2026
  • Վանաձորում սպանության փորձի գործով 8 անձի վերաբերյալ քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատարան 19:1013 Հլս, 2026
  • Թիմային պայքար՝ հանուն երկու կյանքի 19:0413 Հլս, 2026
  • Լուրեր 19:00 |Հարկային խախտումներ՝ Ծառուկյանի ընկերություններում և 465 միլիոնի վնաս պետությանը 19:00| 13.07.2026 19:0013 Հլս, 2026
  • ԱՄՆ-ն ինքնուրույն կապահովի Հորմուզի նեղուցի անվտանգությունը. Թրամփ 18:5513 Հլս, 2026
  • Քրեական հեղինակություն է հետախուզվում. խմբավորում է ստեղծել, «հարցեր լուծել» 18:4513 Հլս, 2026
  • Ավտովթար Գեղարքունիքի մարզի Չկալովկա բնակավայրի մոտակայքում․ կա մեկ զոհ 18:3613 Հլս, 2026
  • Գերմանիան Կիևի համար կգնի 50000 հարձակողական անօդաչու թռչող սարք. Reuters 18:2613 Հլս, 2026
  • ԵՄ-ն Հայաստանի համար նոր գործընկերային առաքելություն կստեղծի. Կալաս 18:1313 Հլս, 2026
  • Կասեցվել է «Հեքիաթ» ճամբարի խոհանոցի գործունեությունը. ՍԱՏՄ 18:0113 Հլս, 2026
  • Մասնագիտական կրթության որակի բարձրացման մի քանի ձևաչափ ենք դիտարկում. ԿԳՄՍ նախարարի տեղակալ 17:4913 Հլս, 2026
  • Եվրոպայում շոգից մահացել է ավելի քան 10000 մարդ. հետազոտություն 17:3713 Հլս, 2026
  • «Ազատություն-250» հոբելյանական միջոցառումների շարքում ԱՄՆ դեսպանությունը ներկայացնում է «Հիմնադիրների թանգարան» ցուցադրությունը 17:2513 Հլս, 2026
  • Տելեգրամ ալիքները կոտրելու նոր ալիք է սկսվել. ինչ պետք է անել 17:1513 Հլս, 2026
  • Ադրբեջանը կարող է դուրս գալ Եվրոպայի խորհրդից. Ալիև 17:0413 Հլս, 2026
  • Լուրեր 17:00 | Այնպես կանենք՝ ՀՀ-ն չբախվի արտաքին հարկադրանքի. Կալասը՝ ԵՄ նոր առաքելության մասին 17:0013 Հլս, 2026
  • Վարդավառի տոնակատարություններն անցել են առանց լուրջ միջադեպերի. ՆԳՆ ոստիկանություն 16:5513 Հլս, 2026
  • Հայաստանում մեկնարկում է ԵՄ նոր առաքելությունը 16:4413 Հլս, 2026
  • Խուստուփի գագաթին ենք. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 16:3513 Հլս, 2026
  • 2025-ի ընթացքում ՊԵԿ-ը հարկային մարմին-հարկ վճարող քննարկումների շրջանակում գույքագրել է մի շարք խնդիրներ. դրանց զգալի մասը կանոնակարգվել է 16:2913 Հլս, 2026
  • Հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթի վրա աշխատանքները շարունակվում են. Կալաս 16:1813 Հլս, 2026
  • Կիբեռոստիկանությունը հորդորում է՝ զգուշացե՛ք «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից 16:0713 Հլս, 2026
  • Հայաստանի դպրոցականների թիմը 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել Կոլումբիայիում տեղի ունեցած ֆիզիկայի 56-րդ միջազգային օլիմպիադայում 15:5813 Հլս, 2026
  • Մինչև 5 տարեկանների շրջանում վնասվածքով պայմանավորված հոսպիտալացման պատճառներից մեկը բարձրությունից վայր ընկնելն է. ՀՀ առողջապահության նախարարություն 15:4613 Հլս, 2026
  • «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ է տեղափոխվել 1 տարեկան երեխա՝ բազմակի վնասվածքներով և սրտի կանգով 15:4013 Հլս, 2026
  • Հայաստանի և Ղազախստանի միջև քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակի վրա է. Սարգիս Խանդանյանը՝ դեսպան Իմանբաևին 15:2913 Հլս, 2026
  • Fitch Ratings-ը կանխատեսում է, որ 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի իրական աճը կկազմի 5.2%. ՀՀ ֆինանսների նախարարություն 15:1813 Հլս, 2026
  • Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 մլն դրամ. Դատախազության պետշահերի հայցը բավարարվել է 15:0913 Հլս, 2026
  • Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 15:0713 Հլս, 2026
  • Լուրեր 15:00 | Կեղծ նամակներ՝ Տելեգրամը կոտրելու համար. գողացված հարյուրավոր հաշիվներ կան 15:0013 Հլս, 2026
  • Ռուսաստանի դեսպանը կկանչվի Ֆրանսիայի ԱԳՆ՝ կիբեռհարձակումների պատճառով 14:5013 Հլս, 2026
  • Պռոշյան համայնքում կասեցվել է հեղուկ գազի վաճառքով զբաղվող ընկերության գործունեությունը․ ՇՎՏՄ 14:3313 Հլս, 2026
  • Անտառային հրդեհ նկատելու դեպքում զանգահարեք 1-07 14:2013 Հլս, 2026
  • Սևանա լճի մակարդակը անցյալ տարվա նույն օրվա համեմատությամբ բարձր է 14 սմ-ով․ Լևոն Ազիզյան 14:0513 Հլս, 2026
  • Ամպերին ավելի մոտիկ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 13:5013 Հլս, 2026
  • Ալիևը հայտարարել է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների լիակատար կարգավորման մասին 13:3813 Հլս, 2026
  • Առաջիկա երկու օրերին՝ առանց տեղումների․ հուլիսի 16-18-ին ցերեկային ժամերին ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով 13:2813 Հլս, 2026
  • ԵՄ ԱԳ նախարարները պատրաստ են աջակցելու Հայաստանին՝ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում. Կալաս 13:1513 Հլս, 2026
  • Դատախազական ներգործության արդյունքում Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք 13:0213 Հլս, 2026
  • Լուրեր 13:00 | Հյուսիս-հարավից մինչև «Արարատցեմենտ». Ծառուկյանի սկանդալային հաջողության հետքերով 13:0013 Հլս, 2026
  • Սվիրիդենկոն կնշանակվի ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանի պաշտոնում. ԶԼՄ-ներ 12:5513 Հլս, 2026
  • Մեկ շաբաթում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 750 դեպք, որից 272-ը՝ արտակարգ 12:4313 Հլս, 2026
  • Խոշոր անտառային հրդեհ Փարիզի մերձակայքում 12:3013 Հլս, 2026
  • Կասեցվել է մանկական ճամբարի խոհանոցի գործունեությունը. ՍԱՏՄ 12:1813 Հլս, 2026
  • Երեք օրում գրանցվել է 50 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 74-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ 12:0513 Հլս, 2026
  • Շինանյութի արտադրության ոլորտում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր 11:5213 Հլս, 2026
  • ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին Հորմուզի նեղուցի շրջանում 11:3913 Հլս, 2026
  • Գնացինք կամաց-կամաց, սկսում ենք մեր ճանապարհը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 11:3013 Հլս, 2026
  • Սևանում ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ 11:0613 Հլս, 2026
  • Ադրբեջանի տարածքով ՌԴ-ից Հայաստան կուղարկվի ցորենով բեռնված 7 վագոն 10:5313 Հլս, 2026
  • «Ոսկե ծիրան»-ի համարտադրության հարթակը հայտարարել է նոր համագործակցության և իրականացվելիք ծրագրերի մասին 10:3113 Հլս, 2026
  • Իրանի դեմ ագրեսիային երրորդ երկրների ցանկացած մասնակցություն նրանց կդարձնի պատասխան հարվածների թիրախներ․ Իրանի ԱԳՆ 10:0413 Հլս, 2026
  • Լուրեր 10:00 | Հայաստանում կան ԵՄ չափորոշիչներով ձկնամթերք արտադրողներ. փորձագետ | 13.07.2026 10:0013 Հլս, 2026
  • Բանգկոկի բարերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 27 մարդ, կան ծանր վիրավորներ 09:3413 Հլս, 2026
  • Արագածոտնի մարզում գազամատակարարման ընդհատումներ կլինեն․ հասցեներ 09:0713 Հլս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:2513 Հլս, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում 08:0413 Հլս, 2026
  • Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր 23:2912 Հլս, 2026
  • Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը 23:2212 Հլս, 2026
  • Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության ոսկե մեդալակիր 22:5212 Հլս, 2026
  • Ձկնամթերքը ԵՄ արտահանելու թույլտվությունն ուժի մեջ է. օրենսդրական փաթեթը կձևավորի իրավական հիմք 22:3612 Հլս, 2026
  • Վերջապես արդարադատությունը գործում է. քաղաքագետները՝ Գագիկ Ծառուկյանի գործի մասին 22:0212 Հլս, 2026
  • Ատելությունը քաղաքականության մեջ. Մեծ բանավեճ 21:5512 Հլս, 2026
  • Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում 21:3512 Հլս, 2026
  • Մեծ փոփոխություններ ԳԱԱ-ում. Ակադեմիան դառնում է փորձագիտական կառույց 21:3312 Հլս, 2026
  • Լուրեր | Կփորձեն վիժեցնել ԹՐԻՓՓ-ի իրագործումը. քաղաքագետները՝ ընդդիմության մասին | 12.07.2026 21:0012 Հլս, 2026
  • Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ 20:4312 Հլս, 2026
  • Ոչ թե իրենց, այլ Կրեմլի պլան բ-ն են իրագործում. ընդդիմության քայլերը՝ քաղաքագետների դիտանկյունից 20:3512 Հլս, 2026
  • Նոր լուծումներ՝ շտապ օգնության ծառայություններում | Հարցազրույց հայրենադարձ Հենրիկ Մանուկյանի հետ 19:4812 Հլս, 2026
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 12.07.2026 19:1212 Հլս, 2026
  • Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում հուլիսի 12-ին 15:5612 Հլս, 2026
  • Արարատյան դաշտում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 15:3612 Հլս, 2026
  • Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան 15:0012 Հլս, 2026
  • Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին 14:3112 Հլս, 2026
  • Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. Փաշինյան 14:1012 Հլս, 2026
  • «Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը 13:2612 Հլս, 2026
  • Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ 12:4712 Հլս, 2026
  • Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը, և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել 12:0212 Հլս, 2026
  • Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել 11:5812 Հլս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015