Ղրիմի խորհրդարանի Զբոսաշրջության, առողջարանների և սպորտի հարցերով հանձնաժողովի ղեկավար Ալեքսեյ Չերնյակն ասել է, որ այս տարվա մարտին նախատեսվում է կանոնավոր թռիչքներ կազմակերպել Սիմֆերոպոլից դեպի Երևան և հակառակը:
Նա
РИА Новости-ին հայտնել է, որ Դաշնային օդային տրանսպորտի գործակալությունն արդեն տվել է թռիչքների թույլտվություն և պայմանավորվել է ռուսական Իկար ավիաընկերության հետ:
Սպասվում է, որ սկզբում Ղրիմից Հայաստան թռիչքներ կկատարեն շաբաթական երկու անգամ: Եթե պահանջարկ լինի, չվերթը կդառնա ամենօրյա:
Չերնյակը նշել է, որ Սիմֆերոպոլի և Երևանի միջև չվերթը Ռուսաստանի հետ Ղրիմի վերամիավորումից հետո կլինի առաջինը: