Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հրապարակել է Ղազախստանից ներկրված ցորենի լաբորատոր փորձաքննությունների արձանագրությունները՝ անընդունելի համարելով ապատեղեկությամբ խուճապային տրամադրություն գեներացնելու փորձերը: Տեսչականը նմուշառում է արել թե՛ Ռուսաստանից և թե՛ Ղազախստանից ներկրված ցորենի խմբաքանակներից: Ռուսաստանի նմուշը համապատասխանել է 2-րդ, իսկ Ղազախստանինը՝ 3-րդ կարգի ցորենին։ Սա է իրականությունը, ընդգծել է տեսչականը:
Հեղինակ՝ Աննա Զախարյան