Դեկտեմբեր 23-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր

ՄՄարիա Գաբրիելյան

Սննդամթերքի անվտանգութեան տեսչական մարմինը նմուշառում կատարած է Հայաստան ներկրուած ցորենի խմբաքանակներէն. Ռուսաստանէն ներկրուած ցորենը 2-րդ կարգի է, Ղազախստանէն ներկրուածը՝ 3-րդ:

Մէկ քայլ առաջ եւս. Turkish Airlines ընկերութիւնը 2026 թուականի 11 Մարտէն՝ թռիչքներ պիտի կատարէ Պոլիս-Երևան-Պոլիս ուղղութեամբ:

Ռուսաստանն ու Ուքրաինան փոխադարձ հարուածները շարունակած են:

Ռուսաստանն ու Միացեալ Նահանգները «գրգռող» հարցերը վերացնելու ուղղութեամբ շփումներու հերթական փուլը անցուցած են. Ռիապքով:

Կրինլանտը Տանիմարքի Թագաւորութեան անբաժանելի մասն է. եւրոպացի պաշտօնեաները՝ Թրամփի ծրագիրներու մասին:

Մեքսիքայի ռազմածովային ուժերու նախարարութեան բժշկական օգնութեան առաքելութեան օդանաւը կործանուած է. յայտնի է 5 զոհերու մասին:

Հալէպի մէջ բախումներ տեղի ունեցան ՔԱՍԱՏ-ի ներքին անվտանգութեան ուժերուն և Սուրիոյ բանակին միջև. հայերու շրջանին մէջ զոհեր և վիրաւորներ չկան:

Հեղինակ՝ Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում