Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 04։16-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թալին-Դաշտադեմ ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվում։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Թալին-Դաշտադեմ ավտոճանապարհի 1-ին կմ-ին այրվում է «Opel» մակնիշի ավտոմեքենա․ տուժածներ չկան։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։33-ին, մարվել՝ 05։05-ին։ Այրվել է ավտոմեքենան։