2025 թվականին Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել երեք երկրի հետ՝ Սողոմոնի Կղզիներ, Պակիստան, Լեսոթո: Տարին ամփոփելով հիշեցրել են արտգործնախարարությունից:
Այսպիսով՝ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ ունի 186 երկրի հետ։
Արտաքին քաղաքական գերատեսչությունը ամփոփել է նաև դեսպանատների բացման գործընթացը.
2025-ին Հայաստանի նոր ռեզիդենտ դեսպանություններ են հիմնվել Կիպրոսում, Հունգարիայում, Օմանում:
.jpg)
Երևանում հիմնվել է Հունգարիայի ռեզիդենտ դեսպանությունը: