Մարտի 1-ից բռնություն գործադրած անձը կպարտավորվի կրել էլեկտրոնային հսկողության միջոց: Բռնության ենթարկվածին մոտենալու դեպքում օպերատիվ կառավարման կենտրոնի տեղեկատվական համակարգը կստանա ահազանգ: Տեղեկությունը կփոխանցվի պարեկային կարգախմբին, որը թույլ կտա կանխել բռնությունը: Տարվա 10 ամսվա տվյալով ավելացել են ընտանեկան բռնության դեպքերը:
Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան