Անկարայից Տրիպոլի թռչող Falcon 50 մասնավոր ինքնաթիռը թռիչքից կարճ ժամանակ անց անհետացել է ռադիոտեղորոշիչ սարքերից։ Անադոլու գործակալության տվյալով` Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան հայտնել է, ինքնաթիռում եղել են Լիբիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմեդ Ալի ալ-Հադդադը, ինչպես նաև ևս հինգ անձ։
«Կապը կորել է Falcon 50 բիզնես ինքնաթիռի հետ... Ինքնաթիռը Հայմանայի շրջանում հայտնել է արտակարգ վայրէջքի մասին, սակայն հետագայում օդանավի հատ կապ հաստատել չի հաջողվել»,- հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարարը։
NTV-ն հայտնել է, որ միջադեպից հետո Անկարայի օդանավակայանը ժամանակավորապես փակվել է օդային երթևեկության համար:
Նշվում է, որ ավելի վաղ Թուրքիայի գլխավոր շտաբի պետ Սելջուկ Բայրաքթարօղլուն հանդիպել էր Լիբիայի գլխավոր շտաբի պետ Մոհամմեդ Ալի ալ-Հադդադի հետ: