Իննա Մխիթարյանը՝ լինելով վերապրածի ժառանգ, իր առաքելությունն է համարել լուսանկարների միջոցով պատմել այն ամենը, ինչը հիշեցնում է 20-րդ դարասկզբի արյունալի իրողությունները
Հնի ու նորի խաչմերուկում արված այս լուսանկարներում հիշողություններ են՝ նոր հայացքով ու նոր մեկնաբանությամբ: Հայոց Ցեղասպանությունից 1 դար է անցել, սակայն մարդկային ճակատագրերը, պահպանված մասունքներն ու հասարակ կենցաղային իրերը շարունակում են պատմել ու հիշեցնել Եղեռն ապրած ժողովրդի ցավը, ապրելու կամքն ու արարելու համառությունը:
Իննա Մխիթարյանը՝ լինելով վերապրածի ժառանգ, իր առաքելությունն է համարել լուսանկարների միջոցով պատմել այն ամենը, ինչը հիշեցնում է 20-րդ դարասկզբի արյունալի իրողությունները` այդպիսով իր լուման ունենալով Հայոց Ցեղասպանության մասին վկայող արխիվի ընդլայնման գործում:
Ցեղասպանության մասին իրենց պատմություններն ունեն նաև Տիգրան և Արաքս Մանսուրյանները: Նրանց ծնողները Դեր Զորի արհավիրքով անցած և Հալեպի ամերիկյան որբանոցներից մեկում ապաստան գտած որբեր էին, որոնց հիշողությունների կրողն են նաև 4 զավակները:
Հայերենի ուսուցչուհի Զարինե Պետրոսյանի ձեռքում իր տատի՝ Զարուհի Վարդանյանի կյանքը փրկած կաթսան է: Նրա պապը պարաներով մեջքին ամրացրած հենց այս կաթսայի մեջ է թաքցրել թոռանը՝ փրկելով սպանդից:
Մանրամասները՝ տեսանյութում