Հունիսի 26-ին Դուբրովնիկի ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը հանդիպում է ունեցել Բոսնիա և Հերցեգովինայի ԱԳ նախարարի տեղակալ Յոսիպ Բրկիչի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման և խորացման հեռանկարներին ու մեխանիզմներին, այդ թվում՝ քաղաքական խորհրդակցությունների անցկացմանը, ԵՄ-ի հետ փոխգործակցության օրակարգին:
Մնացական Սաֆարյանը և Յոսիպ Բրկիչը տեղեկատվություն են փոխանակել Հարավային Կովկասում և Արևմտյան Բալկաններում տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ: