Կաշառքի մեկ այլ գործ ևս դատարանում է: Այս դեպքում, սակայն, խոսքը ընտրակաշառքի մասին չէ: Ըստ գործի նյութերի՝ փաստաբանը վկային կաշառել է սուտ ցուցմունք տալու համար: Մեղադրանքը հիմնավորող ձայնագրություն կա, որի իսկությունը, սակայն, մեղադրյալը հերքում է: Այնինչ՝ հակակոռուպցիոն կոմիտեի պնդմամբ՝ իսկությունը հաստատվել է բավարար ապացույցների համակցությամբ:
Մանրամասները՝ Քրիստինե Թորոսյանի ռեպորտաժում: