Իրանը պատրաստ է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ Հորմուզի նեղուցում նավագնացությունը կարգավորելու համար՝ հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչիի հետ հեռախոսազրույցի ժամանակ, հաղորդում է Tasnim-ը։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը կձեռնարկի բոլոր հնարավոր միջոցները՝ Հորմուզի նեղուցում ծովային երթևեկությունը կարգավորելու և այս ռազմավարական երթուղու կայունությունն ու անվտանգությունը պահպանելու համար»,- ասել է Փեզեշքիանը։
«Հիմնական խնդիրը կապված է Միացյալ Նահանգների կողմից իրանական նավագնացության և առևտրի դեմ հաստատած սահմանափակումների ու խոչընդոտների հետ»,- ընդգծել է Իրանի նախագահը։ Նա նաև վստահեցրել է Տակաիչիին, որ Իրանը կձգտի ապահովել ճապոնական նավերի ավելի ակտիվ անցումը Հորմուզի նեղուցով։