Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովին և ՌԴ ԶՈՒ ԳՇ պետ Վալերի Գերասիմովին հրահանգել է Սուրբ Զատկի տոների ընթացքում դադարեցնել ռազմական գործողությունները բոլոր ուղղություններով։
«Մոտեցող ուղղափառ Զատկի (Հիսուս Քրիստոսի Հարության) տոնի կապակցությամբ ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ից մինչև ապրիլի 12-ի օրվա վերջ, հայտարարվում է զինադադար»,- հայտնել է Կրեմլը։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին առաջարկել էր Զատկի տոնին զինադադար հաստատել։