Ժողովրդավարությունը դրա մասին է. ժողովուրդը պետք է լսի քաղաքական ուժերին, տեսնի՝ ում փաստարկներն են ավելի համոզիչ, և գնա քվեարկության: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով դիտարկմանը, թե ընտրությանը մասնակցող երկու ուժերից հնչում են պատերազմի «սպառնալիքներ»:
«Խնդիրը դրա մեջ է, որ հանրությունը լսի: Ժողովրդավարական երկրներում ամենատարբեր թեմաներ են դրվում քվեարկության: Երեկ մի տեսարան ինձ ցույց տվեցին, ես այդ տեսարանին այս ամեն ինչից հետո չհավատացի, որովհետև ձեր նշած քաղաքական ուժի ներկայացուցիչները ներկայացնում են իրենց ծրագրերը, և իրենք, ըստ էության Հայաստանի իրենց կոնցեպտի մեջ տեղավորում են Ղարաբաղը և շրջակա տարածքները: Այստեղ ասելու բան չկա: Իրենք այդ քայլով իմ ասածները ամրապնդում են: Եթե մյուս քաղաքական ուժն ասում է, որ Հայաստանը չպետք է բավարարվի 29743 քկմ-ով, դա ի՞նչ է նշանակում. դա անխուսափելի պատերազմ է, այդտեղ շատ վիճելու բան չկա»,- նշեց վարչապետը: