2018 թվականի հեղափոխությունից հետո և հեղափոխության արդյունքում ՀՀ պետական բյուջեն 4,4 մլրդ դոլարի լրացուցիչ գումար է գեներացրել: Մենք որոշակի մեթոդաբանությամբ հաշվարկել էինք: Այդ թիվը հասել է արդեն 6,6 մլրդ դոլարի: Այդ մասին Կառավարության՝ ապրիլի 9-ի նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Կարող ենք արձանագրել, որ այդ 6,6 միլիարդ դոլարից 4 միլիարդը մենք ուղղակի վերադարձրել ենք քաղաքացիներին: Հավաքել ենք և վերադարձրել ենք քաղաքացիներին տարբեր ծրագրերով»,- ասաց նա:
Ըստ Փաշինյանի՝ դրանք վերաբերում են լիզինգի, սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու, վարկերի սուբսիդավորման, ռենովացիայի, եկամտային հարկի վերադարձի և այլ ծրագրերի, բայց ոչ թոշակի վճարմանը, քանի որ դա ակնհայտ պարտավորություն է: Այս ծրագրերով է, որ, ըստ Փաշինյանի, պետությունը քաղաքացիներին է վերադարձրել շուրջ 4 մլրդ դոլար: