Օրերս համացանցում տարածված տեսանյութում երևում էր, թե ինչպես է «Լադայի» վարորդը Հյուսիս–հարավ ճանապարհին մեքենան վարել հանդիպակաց երթևեկությամբ՝ ստեղծելով իրական վտանգ իր և երթևեկության մյուս մասնակիցների կյանքի ու առողջության համար։
Արարատի մարզի պարեկների ձեռնարկած միջոցառումների արդյունքում մեքենան հայտնաբերվել է։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:
Վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։
ՆԳՆ ոստիկանությունը կրկին հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։